Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ջրածածկ մոլորակ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք...

    Comment

    • #17
      Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Երկրագնդի մակերևույթի ավելի քան երեք քառորդը պատված է ջրով,և ավելի տրամաբանական կլիներ այս մոլորակն անվանել ոչ թե <<Հողագունդ>>, այլ <<Ջրագունդ>>:Նույնիսկ այժմ,երբ մայրցամաքներն իրարից հեռացած են,երկրագնդի գրեթե կեսը ծածկում է մեկ վիթխարի օվկիանոս:Ցամաքի վրա թափվող անձրևաջրերի մեկ երրորդից քիչ ավելին լցվում է գետերը և արագորեն վերադառնում ծով:Մնացած երկու երրորդը ներծծվում է հողի և նրա տակ գտնվող ապարների մեջ ու ստորգետնյա ջրերի ձևով այնտեղ մնում է տարիներ և նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ:Այս ստորգետնյա ջրերից են սնվում աղբյուրներն ու ջրհորները,և դրանց շնորհիվ է ,որ գետերը չեն ցամաքում երաշտի ժամանակ:Ողջ ջուրը գտնվում է անվերջ հոսքի մեջ`օվկիանոսից մթնոլորտ,այնտեղից` դեպի գետերը և ստորգետնյա ապարները,ի վերջո նորից վերադառնում է օվկիանոս:Այս մեծ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ:
      Գետեր
      Գետերը երկրի մակերևույթի որոշակի հունով հոսող բնական ջրահոսքերն են: Դրանք մեծ և կենսական նշանակություն ունեն մարդկանց կյանքում:
      Գետերը մեր մոլորակի «երակներն» են. քաղցրահամ ջուր են տալիս բնակավայրերին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը (ոռոգման և ջրարբիացման համար), նրանցով կատարվում է նավարկություն, լաստառաքում և այլն: Գետերը նաև ձկնորսության և հանգստի գոտիներ են: XIX դարից սկսած՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էներգետիկ նպատակներով: Դրանց վրա կառուցված են բազմաթիվ ջրատեխնիկական կառույցներ (ջրէկներ, ջրանցքներ, ջրամբարներ):
      Գետը կյանքի միջավայր է. այստեղ ապրում են թե՜ բուսական և թե՜ կենդանական օրգանիզմներ: Գետերում ապրող օրգանիզմները հարմարվել են ջրի շարժմանը, նստվածքագոյացմանը, մակարդակի տատանումներին և բաժանվում են 3 խմբի՝ բենթոս (հատակում ապրողներ), պլանկտոն (ջրում պասսիվ շարժվողներ) և նեկտոն (լողալու հարմարանքով օժտված օրգանիզմներ):

      Գետը սկիզբ է առնում ակունքից: Այն կարող է լինել աղբյուր, լիճ, սառցադաշտ: Ակունքից հոսող առվակն աստիճանաբար մեծանում է` աջից ու ձախից ընդունելով բազմաթիվ գետեր ու առվակներ, դառնում լայն ու ջրառատ: Այն բոլոր գետերն ու առվակները, որ թափվում են գլխավոր գետի մեջ, կոչվում են վտակներ: Գետը բոլոր վտակների հետ միասին առաջացնում է գետային ցանց, իսկ այն տարածքը, որտեղից գետը հավաքում է իր ջրերը, կոչվում է ջրհավաք ավազան: Աշխարհում ամենամեծ ջրհավաք ավազանն ունի Ամազոն գետը (7 մլն կմ2):
      Այն տեղը, որտեղ գետը միախառնվում է այլ ջրային ավազանի (գետ, լիճ, ծով, օվկիանոս), կոչվում է գետաբերան: Գետի հունը այն խորությունն է, որը ձգվում է ակունքից մինչև գետաբերան: Գետերը սնվում են մթնոլորտային տեղումներից, սառցադաշտերից, ձնհալքից, լճերից, ճահիճներից, ստորերկրյա ջրերից: Տարվա որոշակի սեզոնին, երբ ձյունը և սառցադաշտերը հալվում են, կամ լինում են առատ տեղումներ, գետերը վարարում են և դուրս գալիս ափերից՝ ողողելով հովտի ցածրադիր մասը՝ ողողատը: Տեղատարափ անձրևների, ուժեղ ձնհալքի և սառցադաշտերի հալոցքի ժամանակ դրանք երբեմն միլիոնավոր տոննաներով քար ու տիղմ են տանում, երբեմն էլ իրենց ճանապարհին քշում-տանում ամբողջ բնակավայրեր:

      Մեծ, ջրառատ գետերի ջրերը դեպի ծով են տանում մեծ քանակությամբ տիղմ ու ավազ: Օրինակ՝ հոսելով լյոսից կազմված հարթավայրով՝ Հուանհե գետը հեշտությամբ քշում-տանում է այդ դեղին գույնի նստվածքային ապարը, որի հետևանքով ջրերը պղտորվում և ստանում են դեղին գույն (չինարեն «Հուանհե» նշանակում է «դեղին գետ»): Ստորին հոսանքում այն հոսում է գրեթե ամբողջությամբ իր բերուկներից կազմված հարթավայրով: Բերուկների շնորհիվ գետի հունը տեղանքից բարձր է մինչև 10 մ: Գետաբերանում, երբ գետի հոսքը թուլանում է, տիղմն ու ավազը նստվածք են տալիս, և առաջանում են տղմային կամ ավազային կղզյակներ: Երբեմն գետը բաժանվում է բազմաթիվ բազուկների՝ առաջացնելով դելտա: Դելտա բառը օգտագործվել է՝ նկատի ունենալով Նեղոսի գետաբերանի ձևի նմանությունը հունարեն «դելտա» տառին:
      Դելտաներից հայտնի են Գանգեսինը (աշխարհում ամենամեծը), Միսիսիպիինը, Վոլգայինը և այլն: Ձագարաձև, խոր գետաբերանները կոչվում են էստուար, օրինակ՝ Ատլանտյան օվկիանոս թափվող գետերի (Թեմզա գետ, Էլբա, Կոնգո, Սուրբ Լավրենտիոս) գետաբերանները: Այդ մասերում լինում են ողողատային մարգագետիններ, որտեղ առատ խոտ է աճում: Հարթավայրային գետերը հոսում են դանդաղ, սահուն, հանդիպելով արգելքների՝ առաջացնում են գալարներ: Միայն կտրուկ ոլորաններում և հորձանուտներում է դրանց հոսքն արագանում: Վարարումների ժամանակ երբեմն այդ գետերը փոխում են իրենց հունը՝ առաջացնելով հնահուներ (հին հուներ): Սրանք շուտով ծածկվում են եղեգնով, ջրաշուշաններով: Այդպես են առաջանում ճահիճները: Լեռնային գետերը, ինչպիսին են հիմնականում ՀՀ գետերը, հոսում են սրընթաց՝ ժայռերի մեջ բացելով խոր հուներ:

      Գետերն առաջացնում են ընդարձակ հովիտներ և անդնդախոր կիրճեր:
      Զառիթափ լանջերով հովիտներն անվանում են կանիոններ: Առավել հայտնի է Կոլորադո գետի համանուն կանիոնը ԱՄՆ-ում: Հունը հատող կարծր ապարների ելքերը և քարերի հզոր կուտակումները առաջացնում են սահանքներ:
      Թափվելով բարձր սանդղավանդից՝ գետն առաջացնում է ջրվեժներ:
      ՀՀ-ի գետերը հիմնականում հորդանում են գարնանը, սակավաջուր են ամռանը և ձմռանը, հոսքը նորից մեծանում է աշնանը: Խոշոր գետերն են Արաքս գետը, Ախուրյան գետը, Որոտանը, Հրազդան, Դեբեդ գետը:
      Անապատային և կիսաանապատային շրջաններին բնորոշ են ժամանակավոր հոսք ունեցող գետերը. հոսում են միայն հազվադեպ տեղացող հորդ անձրևներից հետո կամ տարվա խոնավ սեզոնին: Աֆրիկայում դրանք կոչվում են ուեդներ, Ավստրալիայում՝ կրիկներ:
      Գետերը մեր մեծ հարստությունն են, որ պետք է պահպանել նավթով, տնտեսական և արդյունաբերական թափոններով աղտոտվելուց: Իսկ որպեսզի գետերը ջրառատ լինեն, չպետք է կտրել նրանց ափերին ու ջրբաժաններին աճող ծառերն ու թփերը:
      Եփրատ, Տիգրիս, Նեղոս, Գանգես և այլ գետերի ափերը հնագույն քաղաքակրթության կենտրոններ են:

      Comment

      • #18
        Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Օվկիանոսի ջուր`94 տոկոս
        Ստորգետնյա ջրեր`4.34 տոկոս
        Սառցաշերտերը և սառցադաշտերը`1.65 տոկոս
        Գետերը և լճերը`0.01տոկոս
        Օվկիանոսներ
        Օվկիանոսը (հունարեն՝ Ωκεανός, Օկեանուս) աղի ջրի ահռելի զանգված է և ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն քառակուսի կիլոմետր մակերես) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3.5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3.1% և 3.8%–ի միջև։
        Արտերկրային օվկիանոսները կարող է բաղկացած լինեն քիմիական տարրերի և միացությունների լայն ցանկից: Արտերկրային մակերեևույթի միակ հաստատված կայուն լուծույթով խոշոր մարմինները Տիտանի լճերն են, չնայած փաստեր կան արեգակնային համակարգում այլ օվկիանոսների գոյության մասին: Տեսականորեն ենթադրվում է, որ իրենց երկրաբանական պատմության սկզբում Մարս մոլորակն ու Վեներա մոլորակն ունեցել են ջրային մեծ օվկիանոսներ: Մարսի օվկիանոսային վարկածը ենթադրում է, որ Մարսի մակերևույթի մոտ երրորդ մասը մի ժամանակ ծածկված է եղել ջրով, չնայած Մարսի ջուրը այնքան էլ օվկիանոսային չէր և հնարավոր է գոլորշիացած լինի: Այնպիսի միացություններ, ինչպիսիք աղերն են և ամիակը խառնված ջրին հայտնի են որպես ջրի սառցակալման ջերմաստիճանը իջեցնող, ինչը հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսներին մեծ քանակությամբ գոյություն ունենալ արերկրային տարածքներում ծովի ջրի կամ սառույցի տեսքով:

        Բաժանում
        Չնայած ընդունված է տարանջատել օվկիանոսները, սակայն աղի ջրի ամբողջությունը երկրագնդի վրա կոչում են Համաշխարհային օվկիանոս։ Ջրի մասնիկների անընդհատ ազատ տեղաշարժը ունի ֆունդամնետալ նշանակություն օվկիանոսագիտության մեջ։
        Օվկիանոսների բաժանման հիմք են հանդիսանում հիմնականում մայրցամաքները, արշիպելագները և այլ չափանիշներ: Առավել մանրամասն տեղեկատվության համար տես ներքևի աղուսյակը։
        Խաղաղ օվկիանոս- սկսվում է Ասիայից և Օվկիանիայից մինչև Ամերիկա
        Ատլանտյան օվկիանոս- սկսվում է Ամերիկայից մինչև Եվրասիա և Աֆրիկա
        Հնդկական օվկիանոս- ողողում է Հնդկական թերակղզու ափերը և սահմանակից է Աֆրիկային և Ավստրալիային
        Հարավային օվկիանոս- հաճախ համարվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մի մասը, որը շրջափակում է Անտարկտիդան։
        Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս- հաճախ համարվում է ծով, որը փակում է Արկտիկան և ողողում է Հյուսիային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիսային ափերը։

        Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները հասարակածով բաժանվում են հյուսիսային և հարավային մասերի: Ավելի փոքր ջրային տարածքները կոչվում են այլ կերպ, օրինակ ծովեր, նեղուցներ, ծոցեր և այլն։

        Ֆիզիկական բնութագրիչներ
        Ջրոլորտի ընդհանուր զանգվածը 1,400,000,000,000,000,000 տոննա է , որը կազմում է Երկրի ընդհանուր զանգվածի 0.023 տոկոսը։ Քաղցրահամ ջուրը 3 տոկոսից էլ քիչ է կազմում, մնացածը աղի ջուրն է, որը գտնվում է օվկիանոսներում։ Համաշխարհային օվկիանոսը 361մլն կմ2 մակերևույթ ունի, ծավալը կազմում է մոտ 1.3մլդ կմ2, միջին խորությունը՝ 3790մ, առավելագույն խորությունը՝ 10923մ։ Համաշխարհային ծովային ջրերի գրեթե կեսը 3000մ խորություն ունեն։ Օվկիանոսները, որոնց խորությունը 200մ էլ քիչ է կազմում, ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 66%։ Սրանց մեջ չեն մտնում այն ծովերը, որոնք կապված են Համաշխարհային օվկիանոսի հետ, ինչպիսին է օրինակ Կասպից ծովը։
        Ջրի կապտավուն գույնը մի քանի բաղկացուցիչ նյութերի արդյունք է։ Հիմնական բաղկացուցիչներն են լուծված օրգանական նյութերը և քլորոֆիլը։
        Նավաստիները և այլ ծովագնացներ զեկուցել են, որ օվկիանոսը հաճախ տեսանելի լուսարձակում է, որը գիշերը մղոններով տարածվում է։ 2005թ գիտնականներն առաջին անգամ հայտարարեցին, որ նրանք ունեն այս լուսարձակման վկայությունը՝ մի լուսանկար։ Այն հավանաբար առաջանում է կենսալուսարձակումից։

        Գոտիներ և խորություններ
        Օվկիանոսագետները բաժանում են օվկիանոստ մի քանի գոտիների կախված ֆիզիկական և կենսաբանական պայմաններից: Պելագիկ գոտին ներառում է բոլոր բաց օվկիանոսային տարածքները, և կարողե բաժանվել իր հերթին ըստ խորության և լույսի թափանցման: Ֆոտիկ գոտին ընկած է օվկիանոսի մակերևույթից մինչև 200 մետր խորությամբ տարածքը: Այս գոտում այն տարածքն է, որտեղ կարող է տեղի ունենալ ֆոտոսինթեզ, և հետևաբար այն ունի ամենամեծ կենսաբազմազանությունը: Քանի որ բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ, այս մակարդակից ներքև գտնվող կյանքի տեսակները ստիպված են սնվել կամ վերևից սուզվող նյութերով (տես ծավային ձյուն), կամ գտնել այլ էներգիայի աղբյուրներ, հիդրոթերմալ գազանցքները այսպիսի էներգիայի հիմնական աղբյուրներն են ափոթիկ գոտում (խորությունը 200 մետրից ներքև): Ֆոտիկ գոտու պելագիկ մասը անվանում են էպիպելագիկ: Ափոքիկ գոտու պելագիկ մասը կարող է բաժանվել շրջանների, որոնք ուղղահայաց իրար վրա են դասավորված ըստ ջերմաստիճանի: Մեզոպելագիկը ամենավերին շրջանն է: Նրա ներքևի սահմանն է հանդիսանում ջերմային թռիչքի շերտը 12°C ջերմաստիճանով, որը արևադարձային գոտիներում սովորաբար ընկած է 700 - 1000 մ խորության վրա: Հաջորդը բաթիպելագիկ շրջանն է` 10 - 4°C միջակայքում, խորությունը սովորաբար լինում է 700 - 1000 մ: Աբիսալ դաշտի վերևում է գտնվում Աբիսալպելագիկ շրջանը, որի ներքևի սահմանը ընկած է 6000 մ խորության վրա: Վերջին շրջանը պարունակում է խորը իջվածքներ, և անվանվում է հադալպելագիկ շրջան: Այն տարածվում է 6000 - 11000 մ միջակայքում և հանդիսանում է օվկիանոսի ամենախոր գոտին:
        Պելագիկ ափոթիկ գոտիների հետ միասին կան նաև բենթիկ ափոթիկ գոտիներ: Դրանք համապատախանում են խորքային ծովի երեք ամենախորը գոտիներին: Բենթիալ գոտին ծածկում է մայրցամաքային լանջը մինչև 4000 մ խորությունը: Աբիսալ գոտին ծածկում է աբիսալ դաշտերը 4000 - 6000 մետր միջակայքում: Դրանից ներքև ընկած է հադալ գոտին, որը համապատասխանում է հադալպելագիկ շրջանին և գտնվում է օվկիանոսային իջվածքներում:
        Պելագիկ գոտին նաև կարող է բաժանվել ենթաշրջանների, ներիտիկ գոտի և օվկիանիկ գոտի: Ներիտիկ գոտին ներառում է ջրային զանգվածները, որոնք ընկած են մայրցամաքային շելֆերի վրա, իսկ օվկիանիկ գոտին ներառում է ամբողջ մնացած բաց ջրերը: Ի հակադրություն, ծովափնյա գոտին ընդգրկում է մակընթացության ցածր և բարձր սահմանների միջև ընկած շրջանը և իրենից ներկայացնում ծովային և ցամաքային տարածքների միջև անցումային շրջանը: Այն հայտնի է նաև որպես միջմակընթացային գոտի:

        Հետազոտություններ
        Նավերով ճանապարհորդությունները օվկիանոսի վրայով սկսվել են նախապատմական ժամանակներում, իսկ ստորջրյա ճանապարհորդությունները և հետազոտությունները հնարավոր են դարձել միայն համեմատաբար վերջերս:
        Օվկիանոսում ամենախորը կետն է Մարիանյան իջվածքը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Հյուսիսային Մարիանյան կղզիների մոտ: Նրա առավելագույն խորությունն է 10 971 մ (± 11 մետր): Բրիտանական ծովային նավ Չելենջեր II հայտնաբերել է այն 1951 թվականին և անվանել է նրա ամենախորը կետը` "Չելենջերի անդունդ": 1960 թվականին երկու մարդկանց կողմից կառավարվող «Trieste» բատիսկաֆը հասել է իջվածքի հատակին:
        Օվկիանոսի խորքային մասերի մեծ մասը դեռևս հետազոտված և նույնիսկ քարտեզագրված չէ: 10 կիլոմետրից մեծ ձևավորումների ընդհանուր պատկերը ստեղծվել է 1995 հիմնվելով մոտ ընկած օվկիանոսի մակերևույթի գրավիտացիոն խանգարումների վրա:

        Կլիմա
        Օվկիանոսային հոսքերը մեծապես ազդում են Երկրի կլիմայի վրա փոխանցելով ջերմությունը արևադարձային գոտուց բևեռային շրջաններ, և տեղափոխում են ջերմ կամ սառը օդը և տեղումները ափամերձ շրջաններ, որտեղ քամիները կարող դրնաք հասցնել ցամաքի ներքին մասերը: Մակերևութային ջերմությունը և քաղցրահամ ջրերի հոսքերը ստեղծում են գլոբալ խտության գրադիենտ, որը և կառավարում է օվկիանոսի լայնածավալ շրջանառության ջերմային մասը: Այն կարևոր դեր ունի բևեռային շրջաններին ջերմության մատակարարման մեջ, և հետևաբար ծովային սառույցի կարգավորման մեջ: Ջերմային շրջանառության փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն Երկրի ռադիացիոն հավասարակշռության վրա: Քանի որ, ջերմային շրջանառությունը կարգավորում է այն արագությունը, որով որ խորքային ջրերը հասնում են մակերևույթին, այն կարող է մեծապես ազդել նաև մթնոլորտում ածխաթթվի պարունակության վրա:

        Ջերմային շրջանառության վրա համընդհանուր տաքացման հնարավոր ազդեցությունների մասին քննարկումը, տես ջերմային շրջանառության կանգնեցում:
        Հաճախ նշվում է, որ ջերմային շրջանառության պատճառով է, որ Արևմտյան Եվրոպայի կլիման այդպիսի չափավոր է: Մեկ այլ կարծիք պնդում է, որ դա բոլորովին այդպես չէ, և Եվրոպայի կլիման տաք է, քանի որ այն գտնվում է օվկիանոսային ավազանի քամհար ուղղության վրա, և մթնոլորտային ալիքները բերում են տաք օդ դեպի հյուսիս մերձարևադարձային շրջաններից: Արկտիկական շուրջբևեռային հոսանքը շրջապատում է մայրցամաքը, ազդելով տարածաշրջանի կլիմայի վրա և միացնում է տարբեր օվկիանոսների հոսանքները:
        Եղանակի առավել դրամատիկ ձևերից մեկը առաջանում է օվկիանոսների վրա, դա արևադարձային ցիկլոններն են (նույնպես անվանվում են "թայֆուններ" և "փոթորիկներ", կախված նրանից թե որտեղ են նրանք առաջացել):

        Կենսաբանությունը
        Օվկիանոսն էականորեն ազդում է կենսոլորտի վրա: Օվկիանոսային գոլորշիացումը, որպես ջրի շրջանառության փուլ, աղբյուր է հանդիսանում անձրևների մեծամասնության համար: Ինչպես նաև, օվկիանոսների ջերմաստիճանը որոշիչ դեր ունի կլիմայի և քամիների ձևավորման համար, որոնք էլ իրենց հերթին ազդում են կյանքի վրա ցամաքում: Կյանքը օվկիանոսում զարգացել է ցամաքում կյանքի առաջանալուց 3 միլիարդ տարի առաջ: Օվկիանոսի խորությունը և հեռավորությունը ափից խստորեն ազդում է բույսերի և կենդանիների կենսաբազմազանության վրա տվյալ շրջանում:
        Օվկիանոսային ծագման կյանքի տեսակներից են՝
        Ձկները;
        Շրջանաձևները, ինչպիսին են մեդուզաները (Cnidaria);
        Կետանմանները, ինչպիսին են կետերը, դելֆինները և ծովային խոզերը;
        Գլխոտանիները, ինչպիսին են ութոտանիները և կաղամարները;
        Խեցիավորները, ինչպիսին են օմարները, միդիաները, ծովախեցգետինները և կրիլը;
        Ծովային որդերը;
        Պլանկտոնը և
        Փշամորթները, ինչպիսիք են ծովաստղերը, օֆիուրիդները, հոլոտուրիաները և ծովային ոզնիները:
        Տնտեսական արժեքը
        Օվկիանոսները կարևոր դեր ունեն տրանսպորտային փոխադրումների համար: Քանի որ աշխարհի ապրանքների մեծ մասը տեղափոխվում է նավերով: Օվկիանոսները նույնպես հանդիսանում են նաև ձկնորսական արդյունաբերության հիմնական մատակարարման աղբյուր: Առավել զարգացած է ծովախեցգետինների, ձկների, կրաբերի և օմարների արդյունահանումը

        Հետաքրքիր փաստեր
        Առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ Անիտա Կոնտին (Կարագոշյան) է։
        «Համաշխարհային օվկիանոս» եզրը 17-րդ դարում առաջարկել է օգտագործել նիդերլանդացի աշխարհագրագետ Բերնհարդուս Վարենիուսը։
        Կարծիք է հայտնվել, թե Օվկիանոս հատող առաջին հայը եղել է Մարտիրոս Երզնկացին։ Բիսկայան ծովագնացների հետ Ատլանտյան օվկիանոսով նավարկություն է կատարել Քրիստափոր Կոլոմբոսի օրինակով «նոր երկրներ գնալու համար»։
        Օվկիանոսագրական առաջին արշավախումբը սկսել է աշխատանքը 1872 թվականի դեկտեմբերի 22–ին հատուկ սարքավորված «Չելենջեր» կորվետով։
        Օվկիանոսի ամենախոր իջվածքը՝ Մարիանյան իջվածքն է՝ 11022 մ։ Այնտեղ սուզվել են 1960 թվականին շվեյցարացի Ժակ Պիկարին և ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Դոն Ուոլշին «Trieste» բատիսկաֆով և մնացել 12 րոպե։ 2012 թվականին ստորջրյա հետազոտությունների համար նախատեսված հատուկ սարքով՝ «Deepsea Challenger»–ով սուզվել է հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և մոտ երեք ժամ ուսումնասիրել և պատկերել է Մարիանյան անդունդի խորքերը:

        Comment

        • #19
          Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Օվկիանոսի ջուր`94 տոկոս
          Ստորգետնյա ջրեր`4.34 տոկոս
          Սառցաշերտերը և սառցադաշտերը`1.65 տոկոս
          Գետերը և լճերը`0.01տոկոս
          Լճեր
          Լճերը երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են գումարային 2.7 մլն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։

          Լճերը, ի տարբերություն ծովերի, օվկիանոսների հետ կապված չեն: Գետերից տարբերվում են նրանով, որ նրանցում ջուրը չի հոսում: Առավել տարածված են բարեխառն գոտու հյուսիսային, ինչպես նաև մերձբևեռային երկրներում (օրինակ՝ Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Լիտվայում): Ամենաշատ լճերը Կարելիայում են՝ շուրջ 64 հզ.:

          Այն խորությունները, որտեղ գտնվում են լճերը, կոչվում են լճային գոգավորություններ, որոնք բազմազան են և առաջանում են տարբեր պատճառներով: Երկրի ներքին ուժերի ազդեցությամբ, օրինակ, երկրակեղևի ցածրացած տեղամասերում գոյանում են տեկտոնական լճեր: Դրանք, որպես կանոն, շատ խորն են և ունեն զառիթափ լանջերով ափեր. օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:
          Լեռնային գետերի հովիտներում հանդիպում են խոր պատվարային լճեր: Երկրաշարժից առաջացած դարափուլը փակում է գետի ճանապարհը՝ ստեղծելով բնական ամբարտակ: Պամիրում 1911 թ-ին երկրաշարժից առաջացած դարափուլը փակել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզի լիճը: Հայկական լեռնաշխարհում նման ծագում ունեն Ակնա և Փարվանա լճերը:

          Լինում են նաև ստորգետնյա լճեր, որոնք գոյանում են ստորգետնյա գետերի ճանապարհին հանդիպող քարանձավներում:
          Սառցադաշտերը, հովիտներով շարժվելով, առաջացնում են գոգավորություններ, որոնք հետո լցվում են հալոցքային ջրերով՝ առաջացնելով լճեր (Սկանդինավյան թերակղզու, Կանադայի լճերը): Լճեր առաջանում են նաև հանգած հրաբուխների խառնարաններում, օրինակ՝ Աժդահակ և Արմաղան լճերը Գեղամա լեռնավահանում:
          Բլրավետ հարթավայրերում լճերը գտնվում են բլուրների միջև ընկած իջվածքներում: Հարթավայրային գետերի հովիտներում հաճախ կարելի է տեսնել ոչ մեծ հնահուն լճեր: Դրանք իրենց ուղղությունը փոխած գետերի նախկին հուների տեղամասեր են: Ոչ մեծ և ոչ խոր լճային գոգավորությունները հաճախ լցվում են գետային նստվածքներով և արագորեն բուսակալում. լճի տեղում առաջանում է ճահիճ:
          Լճերը, ինչպես գետերը, սնվում են անձրևային, հալոցքային, ստորերկրյա ջրերով:

          Այն լճերը, որոնցից գետեր են արտահոսում, կոչվում են հոսուն. օրինակ՝ Սևանա լիճը (ընդունում է 29 գետ, արտահոսում է միայն Հրազդանը), Բայկալ լիճը (ընդունում է 336 գետ, արտահոսում է միայն Անգարան):
          Եթե լճից գետ սկիզբ չի առնում, կոչվում է անհոսք, օրինակ՝ Կասպից, Արալյան, Վանա, Կապուտան և այլն: Լիճ մտնող ջուրն իր հետ բերում է լուծված նյութեր: Հոսուն լճերից դրանք հեռացնում են գետերը, ուստի այդ լճերը շատ աղի լինել չեն կարող (Սևան, Բայկալ, Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերը): Մեծ աղիություն ունեն այն լճերը, որոնք անհոսք են, և ջրի ելքը միայն գոլորշիացումն է (Վանա, Բալխաշ, Մեծ Աղի):

          Անապատներում ու չոր տափաստաններում սփռված բազմաթիվ անհոսք լճերում կուտակված ջուրն ի վերջո գոլորշիանում է, իսկ հատակին մնում է աղը: Որոշ լճերի ջուրն այնքան աղի է, որ բույսեր ու կենդանիներ այնտեղ չեն կարողանում ապրել: Այդ պատճառով Մերձավոր Արևելքում գտնվող այդպիսի աղի լճերից մեկն անվանել են Մեռյալ ծով: Այստեղ հնարավոր չէ ո՜չ լողալ, ո՜չ սուզվել, նույնիսկ կարելի է պառկել ջրի մակերեսին:

          Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է: Անցյալում այն միացած էր օվկիանոսի հետ, այսինքն՝ իսկական ծով էր: Իր հսկայական չափերի և ջրի մեջ լուծված աղերի բաղադրության պատճառով այն հիմա էլ ծով են անվանում:
          Երկրագնդի ամենախոր լիճը Սիբիրում գտնվող Բայկալն է, որի միջին խորությունը 730 մ է, առավելագույնը՝ 1620 մ: Բայկալում կուտակված է աշխարհի մակերևութային անուշահամ ջրերի ողջ պաշարի 1/5-ը:
          Լճերի են նման նաև մարդու ստեղծած արհեստական ջրավազանները, ինչպես, ասենք, Կարապի կամ Երևանյան լճերը: Դրանցից են նաև գետակների ամբարտակման հետևանքով առաջացած փոքր լճերն ու ջրառատ գետերի վրա կառուցված ջրէկների բարձր ամբարտակների առջև գոյացած վիթխարի ջրամբարները:
          Մեծ է լճերի տնտեսական նշանակությունը: Դրանք առաջին հերթին ջրի աղբյուր են քաղաքներին ու բնակավայրերին խմելու ջուր մատակարարելու և ոռոգման համար: Խոշոր լճերն օգտագործվում են նաև տրանսպորտային, ձկնորսական նպատակներով: Շատ լճերից արդյունահանվում է աղ:
          Մեծ լճերը զգալի ազդեցություն են գործում շրջապատի կլիմայի վրա: Լճափերը զբոսաշրջության և հանգստի կարևոր գոտիներ են:

          Comment

          • #20
            Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Օվկիանոսի ջուր`94 տոկոս
            Ստորգետնյա ջրեր`4.34 տոկոս
            Սառցաշերտերը և սառցադաշտերը`1.65 տոկոս
            Գետերը և լճերը`0.01տոկոս
            Գետեր
            Գետերը երկրի մակերևույթի որոշակի հունով հոսող բնական ջրահոսքերն են: Դրանք մեծ և կենսական նշանակություն ունեն մարդկանց կյանքում:
            Գետերը մեր մոլորակի «երակներն» են. քաղցրահամ ջուր են տալիս բնակավայրերին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը (ոռոգման և ջրարբիացման համար), նրանցով կատարվում է նավարկություն, լաստառաքում և այլն: Գետերը նաև ձկնորսության և հանգստի գոտիներ են: XIX դարից սկսած՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էներգետիկ նպատակներով: Դրանց վրա կառուցված են բազմաթիվ ջրատեխնիկական կառույցներ (ջրէկներ, ջրանցքներ, ջրամբարներ):
            Գետը կյանքի միջավայր է. այստեղ ապրում են թե՜ բուսական և թե՜ կենդանական օրգանիզմներ: Գետերում ապրող օրգանիզմները հարմարվել են ջրի շարժմանը, նստվածքագոյացմանը, մակարդակի տատանումներին և բաժանվում են 3 խմբի՝ բենթոս (հատակում ապրողներ), պլանկտոն (ջրում պասսիվ շարժվողներ) և նեկտոն (լողալու հարմարանքով օժտված օրգանիզմներ):

            Գետը սկիզբ է առնում ակունքից: Այն կարող է լինել աղբյուր, լիճ, սառցադաշտ: Ակունքից հոսող առվակն աստիճանաբար մեծանում է` աջից ու ձախից ընդունելով բազմաթիվ գետեր ու առվակներ, դառնում լայն ու ջրառատ: Այն բոլոր գետերն ու առվակները, որ թափվում են գլխավոր գետի մեջ, կոչվում են վտակներ: Գետը բոլոր վտակների հետ միասին առաջացնում է գետային ցանց, իսկ այն տարածքը, որտեղից գետը հավաքում է իր ջրերը, կոչվում է ջրհավաք ավազան: Աշխարհում ամենամեծ ջրհավաք ավազանն ունի Ամազոն գետը (7 մլն կմ2):
            Այն տեղը, որտեղ գետը միախառնվում է այլ ջրային ավազանի (գետ, լիճ, ծով, օվկիանոս), կոչվում է գետաբերան: Գետի հունը այն խորությունն է, որը ձգվում է ակունքից մինչև գետաբերան: Գետերը սնվում են մթնոլորտային տեղումներից, սառցադաշտերից, ձնհալքից, լճերից, ճահիճներից, ստորերկրյա ջրերից: Տարվա որոշակի սեզոնին, երբ ձյունը և սառցադաշտերը հալվում են, կամ լինում են առատ տեղումներ, գետերը վարարում են և դուրս գալիս ափերից՝ ողողելով հովտի ցածրադիր մասը՝ ողողատը: Տեղատարափ անձրևների, ուժեղ ձնհալքի և սառցադաշտերի հալոցքի ժամանակ դրանք երբեմն միլիոնավոր տոննաներով քար ու տիղմ են տանում, երբեմն էլ իրենց ճանապարհին քշում-տանում ամբողջ բնակավայրեր:

            Մեծ, ջրառատ գետերի ջրերը դեպի ծով են տանում մեծ քանակությամբ տիղմ ու ավազ: Օրինակ՝ հոսելով լյոսից կազմված հարթավայրով՝ Հուանհե գետը հեշտությամբ քշում-տանում է այդ դեղին գույնի նստվածքային ապարը, որի հետևանքով ջրերը պղտորվում և ստանում են դեղին գույն (չինարեն «Հուանհե» նշանակում է «դեղին գետ»): Ստորին հոսանքում այն հոսում է գրեթե ամբողջությամբ իր բերուկներից կազմված հարթավայրով: Բերուկների շնորհիվ գետի հունը տեղանքից բարձր է մինչև 10 մ: Գետաբերանում, երբ գետի հոսքը թուլանում է, տիղմն ու ավազը նստվածք են տալիս, և առաջանում են տղմային կամ ավազային կղզյակներ: Երբեմն գետը բաժանվում է բազմաթիվ բազուկների՝ առաջացնելով դելտա: Դելտա բառը օգտագործվել է՝ նկատի ունենալով Նեղոսի գետաբերանի ձևի նմանությունը հունարեն «դելտա» տառին:
            Դելտաներից հայտնի են Գանգեսինը (աշխարհում ամենամեծը), Միսիսիպիինը, Վոլգայինը և այլն: Ձագարաձև, խոր գետաբերանները կոչվում են էստուար, օրինակ՝ Ատլանտյան օվկիանոս թափվող գետերի (Թեմզա գետ, Էլբա, Կոնգո, Սուրբ Լավրենտիոս) գետաբերանները: Այդ մասերում լինում են ողողատային մարգագետիններ, որտեղ առատ խոտ է աճում: Հարթավայրային գետերը հոսում են դանդաղ, սահուն, հանդիպելով արգելքների՝ առաջացնում են գալարներ: Միայն կտրուկ ոլորաններում և հորձանուտներում է դրանց հոսքն արագանում: Վարարումների ժամանակ երբեմն այդ գետերը փոխում են իրենց հունը՝ առաջացնելով հնահուներ (հին հուներ): Սրանք շուտով ծածկվում են եղեգնով, ջրաշուշաններով: Այդպես են առաջանում ճահիճները: Լեռնային գետերը, ինչպիսին են հիմնականում ՀՀ գետերը, հոսում են սրընթաց՝ ժայռերի մեջ բացելով խոր հուներ:

            Գետերն առաջացնում են ընդարձակ հովիտներ և անդնդախոր կիրճեր:
            Զառիթափ լանջերով հովիտներն անվանում են կանիոններ: Առավել հայտնի է Կոլորադո գետի համանուն կանիոնը ԱՄՆ-ում: Հունը հատող կարծր ապարների ելքերը և քարերի հզոր կուտակումները առաջացնում են սահանքներ:
            Թափվելով բարձր սանդղավանդից՝ գետն առաջացնում է ջրվեժներ:
            ՀՀ-ի գետերը հիմնականում հորդանում են գարնանը, սակավաջուր են ամռանը և ձմռանը, հոսքը նորից մեծանում է աշնանը: Խոշոր գետերն են Արաքս գետը, Ախուրյան գետը, Որոտանը, Հրազդան, Դեբեդ գետը:
            Անապատային և կիսաանապատային շրջաններին բնորոշ են ժամանակավոր հոսք ունեցող գետերը. հոսում են միայն հազվադեպ տեղացող հորդ անձրևներից հետո կամ տարվա խոնավ սեզոնին: Աֆրիկայում դրանք կոչվում են ուեդներ, Ավստրալիայում՝ կրիկներ:
            Գետերը մեր մեծ հարստությունն են, որ պետք է պահպանել նավթով, տնտեսական և արդյունաբերական թափոններով աղտոտվելուց: Իսկ որպեսզի գետերը ջրառատ լինեն, չպետք է կտրել նրանց ափերին ու ջրբաժաններին աճող ծառերն ու թփերը:
            Եփրատ, Տիգրիս, Նեղոս, Գանգես և այլ գետերի ափերը հնագույն քաղաքակրթության կենտրոններ են:

            Comment

            • #21
              Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Օվկիանոսի ջուր`94 տոկոս
              Ստորգետնյա ջրեր`4.34 տոկոս
              Սառցաշերտերը և սառցադաշտերը`1.65 տոկոս
              Գետերը և լճերը`0.01տոկոս
              Սառույց
              Սառույցը ջուրն է` պինդ վիճակում: Հայտնի են սառույցի 10 բյուրեղական ձևափոխություններ և ամորֆ սառույց:
              Բնության մեջ հայտնաբերված է միայն սովորական սառույցը, ձյունը, կարկուտը, եղյամը և այլն: Սովորական սառույցը լինում է մայրցամաքային, լողացող, ստորգետնյա:
              Սառույցի պաշարները Երկրի վրա 30 մլն կմ3 են: Սառույցը փխրուն է, բյուրեղները՝ անգույն, թափանցիկ, հաստ կտորները՝ երկնագույն, ձյունը և եղյամը՝ սպիտակ: Բնական սառույցն ավելի մաքուր է, քան ջուրը: Որոշ հատկություններով սառույցն ու ջուրը խիստ տարբերվում են մյուս նյութերից և պայմանավորում են երկրային բազմաթիվ երևույթների առանձնահատկությունները: Ցուրտ եղանակին սառույցը ջրի վրա առաջացնում է լողացող ծածկույթ, որն ունի փոքր ջերմահաղորդականություն և գետերի ու ջրամբարների ներքին շերտերը պաշտպանում է սառչելուց:
              Չափազանց մեծ է սառույցի (0,45) և հատկապես՝ ձյան (մինչև 0,95)` լույսն անդրադարձնելու ունակությունը: Երկրի՝ սառույցով և ձյունով պատված մակերևույթը (միջին և բարձր լայնություններում՝ մոտ
              70 մլն կմ2) կլանում է 65 %-ով ավելի պակաս արևային էներգիա, քան չպատվածը:

              Սառույցը սառեցման հզոր աղբյուր է և պայմանավորում է տեղավայրի կլիմայական առանձնահատկությունները:

              Երկրի վրա (մթնոլորտում, երկրակեղևում, ցամաքի և ջրերի մակերևույթին) գտնվող սառույցն զգալի ազդեցություն ունի բնական որոշ երևույթների, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա, պայմանավորում է նրանց տարածման շրջանները, կլիմայական գոտիները, թելադրում մարդու գործունեության որոշ առանձնահատկություններ: Սառույցը մի շարք տարերային աղետների (թռչող սարքերի, նավերի, կառույցների և հողի սառցակալում, ձնահողմ, ձնահյուս, սառցակուտակում գետի հունում, հեղեղներ առաջացնող ձնհալ և այլն) պատճառ է: Սառույցն օգտագործվում է ձնարգելքներ, սառցե անցուղիներ և սառը պահեստներ կառուցելու համար՝ սննդամթերքը, կենսաբանական և բժշկական պատրաստուկները սառեցնելու ու պահելու և այլ նպատակներով: Վերջին ժամանակներում սառույցն ստացել է նաև գեղարվեստական կիրառություն. տարբեր վայրերում կազմակերպվում են սառցե քանդակների ամենամյա մրցույթներ (Սապպորո՝ 2003թ., Սանկտ Պետերբուրգ՝ 2004թ., Բրյուսել՝ 2006թ.-ից):

              Comment

              • #22

                Սառցադաշտեր
                Սառցադաշտերը բնական բազմամյա սառույցի կուտակումներ են Երկրի մակերևույթին: Առաջանում են այնտեղ, որտեղ ձմռանը կուտակված ձյունն ամռանը չի հասցնում հալվել: Հիմնականում լինում են բարձր լեռներում, Արկտիկայի կղզիներում և Անտարկտիդայում:
                Ամռանը, երբ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր է, սառցադաշտի մակերևույթի ձյունը հալվում է և աստիճանաբար վերածվում ֆիռնի՝ առանձին ամուր սառցահատիկների, որոնք իրար միացած չեն և համատարած սառույց չեն կազմում:

                Դեռ շատ ամառներ ու ձմեռներ պետք է անցնեն, մինչև հալված ձնաջուրը ֆիռնի ձևով սառչի, սեփական ծանրության տակ խտանա, առաջացնի համատարած սառույց: Լեռներում սառցադաշտերի հաստությունը հասնում է մինչև 100մ-ի, իսկ Անտարկտիդայի և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում գտնվող Գրենլանդիա կղզու ծածկութային սառցադաշտերինը՝ 3–4կմ-ի:

                Բարձրլեռնային երկրներում, հեռվից դիտելիս, պարզ նկատվում է մի սահման, որից վերև ձյուն է կուտակված: Այդ սահմանը ձյան գիծն է, որից վեր ձյունն ավելի շատ է տեղում, քան հալվում է: Լեռնային սառցադաշտերն առաջանում են ձյան գծից վերև ընկած շրջաններում և չափերով ու ձևերով բազմազան են: Մի մասը գլխարկի նման ծածկում է լեռնագագաթը, մյուսներն ընկած են լանջերի գոգավոր խորություններում: Աշխարհի լեռնային խոշոր սառցադաշտերից են` Ալեչի, Ֆիշեր (Եվրոպա), Ֆեդչենկոյի, Ինիլչեկի (Միջին Ասիա), Պրժևալսկու (Ալթայ), Ռոնգբեկ (Հիմալայներ) և այլն: Իսկ ամենախոշորը Լամբերտի սառցադաշտն է Անտարկտիդայում, որի երկարությունը 514 կմ է: Ծածկութային սառցադաշտերն զբաղեցնում են երկրագնդի սառցադաշտերի ամբողջ տարածքի 98,5 %-ը: Դրանք առաջանում են այնտեղ, որտեղ ձյան գիծը շատ ցածր է (Անտարկտիդա, Գրենլանդիա և արկտիկական կղզիներ): Սառույցը, կուտակվելով, դանդաղ տարածվում է չորս կողմը: Սառցադաշտը հաճախ իջնում է օվկիանոսի մերձափնյա մասերը, նրանից պոկվում են սառցի բեկորներ և վերածվում լողացող սառցասարերի՝ այսբերգների, որոնք քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են:
                Բոլոր սառցադաշտերը շարժվում են. երբ սառցադաշտը շատ է հաստանում, սառույցն իր ծանրության ազդեցությամբ դանդաղ սահում է լանջն ի վար: Հատակին գտնվող քարաբեկորները, սառույցին կպած դանդաղ սահելով, քերում-մաշում են հատակի ապարները:

                Սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է օրական 1սմ-ից մինչև 1մ սահմաններում: Ամենաարագ շարժվողը (արագությունը՝ օրական 20մ) Գրենլանդիայում գտնվող Կարայակ սառցադաշտն է:

                Կովկասյան լեռնաշղթայի շատ սառցադաշտեր տարվա ընթացքում տեղաշարժվում են մոտ 100մ, Տյան Շանի և Պամիրի լեռների խոշոր սառցադաշտերը՝ 150–300մ, իսկ Հիմալայների որոշ սառցադաշտեր՝ 700–1300մ:

                Պատահում է, որ տեղաշարժվելիս սառցադաշտն իր ճանապարհին հանդիպում է քարե սահանքների: Նման դեպքերում սառցադաշտը փոխում է իր ուղղությունը կամ ջարդվում է տարբեր տեղերից: Առաջանում են թեք սառցադաշտեր, որոնք ընդհանուր սառցադաշտի ամենավտանգավոր ու դժվարանցանելի տեղամասերն են:

                Սառցադաշտերի հալոցքի ջրերից ծնվում են գետեր: Լեռնային գետերը սառցադաշտերի ջրով սնում են չորային կլիմա ունեցող վայրերի հողերի վիթխարի տարածքներ:

                Ժամանակակից սառցադաշտերն զբաղեցնում են 16,1 մլն կմ2 տարածք (երկրագնդի ցամաքի 11 %-ը), իսկ նրանցում կուտակված սառցի ծավալը 25 մլն կմ3 է՝ մոլորակի խմելու ջրի ծավալի գրեթե 2/3-ը:

                Comment

                • #23
                  Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։
                  Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։
                  «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տվյալներով՝ աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդ հետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնական ամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր: Ի դեպ, Երկրի բնակչության 1 մլրդ.-ը ընդհանրապես չեն կարող օգտվել անվտանգ եւ մաքուր ջրից:
                  Ջուրը ամենասովորական եւ հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միեւնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչեւ հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն եւ գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:
                  Ո՞ր ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ՝ տա՞ք, թե սա՞ռը: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա իհարկե սառը: Քանի որ տաք ջուրն անհրաժեշտ է զովացնել, իսկ հետո սառեցնել: Իսկ սառը ջուրը զովացնել պետք չէ: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ ավելի արագ այդ գործընթացը լինում է տաք ջրի հետ:

                  Այդ հարցի ճիշտ պատասխանը, թե ինչու տաք ջուրը ավելի արագ է վերածվում սառույցի, մինչեւ հիմա ոչ ոք չգիտե

                  Comment

                  • #24
                    Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Երկրագնդի մակերևույթի ավելի քան երեք քառորդը պատված է ջրով,և ավելի տրամաբանական կլիներ այս մոլորակն անվանել ոչ թե <<Հողագունդ>>, այլ <<Ջրագունդ>>:Նույնիսկ այժմ,երբ մայրցամաքներն իրարից հեռացած են,երկրագնդի գրեթե կեսը ծածկում է մեկ վիթխարի օվկիանոս:Ցամաքի վրա թափվող անձրևաջրերի մեկ երրորդից քիչ ավելին լցվում է գետերը և արագորեն վերադառնում ծով:Մնացած երկու երրորդը ներծծվում է հողի և նրա տակ գտնվող ապարների մեջ ու ստորգետնյա ջրերի ձևով այնտեղ մնում է տարիներ և նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ:Այս ստորգետնյա ջրերից են սնվում աղբյուրներն ու ջրհորները,և դրանց շնորհիվ է ,որ գետերը չեն ցամաքում երաշտի ժամանակ:Ողջ ջուրը գտնվում է անվերջ հոսքի մեջ`օվկիանոսից մթնոլորտ,այնտեղից` դեպի գետերը և ստորգետնյա ապարները,ի վերջո նորից վերադառնում է օվկիանոս:Այս մեծ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ:
                    Ջուր

                    Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:
                    Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:

                    Հետաքրքիր փաստեր ջրի մասին
                    1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

                    2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :

                    3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
                    4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
                    5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :

                    6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
                    7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում , երբ ձյունը կազմում է 85% : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:Հետաքրքիր փաստեր ջրի մասին

                    • #25
                      Բոլորն էլ գիտեն, որ ջուրը կյանք է, չափազանց քիչ են քաղցրահամ ջրի պաշարները, իսկ Աստված հայ ժողովրդին շռայլորեն է ջուր նվիրել: Նաիրի նշանակում է գետերի երկիր: Իսկ մենք վատնում ենք ու շռայլում այդ թանկ պարգևը. չէ՞ որ այն ամենամեծ օգտակար «հանածոն» է: Ազգային ու պետական ճիշտ քաղաքականության ու հոգածության դեպքում մենք կարող ենք արժևորել մեր երկրի ջրաբաշխ դերը:

                      Comment

                      Working...
                      X

                      Debug Information