Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կովկասում առաջին MATHEMATICS համակարգում այսուհետ պարբերաբար...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կովկասում առաջին MATHEMATICS համակարգում այսուհետ պարբերաբար...

    Կովկասում առաջին MATHEMATICS համակարգում այսուհետ պարբերաբար անց են կացվելու դպրոցական օլիմպիադաներ մաթեմատիկա առարկայից:

    Mathemetics-ը առցանց ռեժիմում Մաթեմատիկա առարկան սովորեցնող և մաթեմատիկական խնդիրներ թեստավորող Կովկասում առաջին համակարգն է։ Այն հնարավորություն է ընձեռում զարգացնել տրամաբանությունը, հիմնարար գիտելիքներ ստանալ և պատրաստ լինել բոլոր (այդ թվում նաև ընդունելության) քննություններին: Աշակերտները, ինչպես նաև նրանց ծնողները, հնարավորություն ունեն հետևել աշակերտների առաջադիմությանը։ Համակարգից օգտվելն անվճար է։ Այն նախատեսված է 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտների համար։

  • #2
    Այն դպրոցները, ովքեր մասնակցել են mathematics.am կայքի կողմից հայտարարված մրցույթին, կամ ունեն տեղեկություն կայքի հեղինակների կամ մրցույթի պատասխանատուների մասին, խնդրում եմ գրեք:Չէ որ, եթե մասսայական ինչ-որ բան է հայտարարվում, առաջին հերթին պետք է ներկայանալ:

    Ես բավականին երկար ժամանակ է սպասում եմ իրենց ուղարկածս նամակի պատասխանին, սակայն մինչ այժմ պատասխան չեմ ստացել:
    Կայքը հայտարարում է մրցույթ, ընդ որում մրցույթի մասին տեղեկացել ենք schools.am-ին եկած նամակով, սակայն այդպես էլ անհասկանալի է, թե ինչ կազմակերպություն են ներկայացնում, որպեսզի երեխաներին ակտիվորեն ներգրավենք իրենց կողմից կազմակերպվող մրցույթներին: Համապետական մրցույթ են հայտարարում, սակայն mathematics.am կայքի <<Մեր մասին>> էջը լրացված չէ մինչև հիմա:

    Comment


    • #3
      Հարգելի Ա.Թորոսյան,

      Շնորհակալ ենք նամակի համար:
      Mathematics Համակարգի ստեղծման, ինչպես նաեւ հեղինակի մասին բազմիցս գրվել է էլեկտրոնային մամուլում: Մեկ տարի առաջ այն ներկայացվել է նաեւ Digitec տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին:
      Ինչպես նշեցիք, մեր մասին էջը դեռ մշակման փուլում, սակայն, ժամանակից առաջ անցնելով կարող ենք ներկայացնել Mathematics թիմը.

      1. Դավիթ Նիկողոսյան – հեղինակ եւ հիմնադիր (ծրագրավորող)
      2. Լուսինե Ավետիսյան – ծրագրավորում (բ. գ. թ.)
      3. Սիրանուշ Ավետիսյան – թեստավորում (մաթեմատիկայի դասախոս)
      4. Խաչատուր Նիկողոսյան – ծրագրավորում (ծրագրավորող)
      5. Աիդա Մանուկյան – թեստավորում (մաթեմատիկայի ուսուցչուհի)
      6. Արարատ Ավետիսյան – թեստավորում (մաթեմատիկայի ուսուցիչ)

      Նախագիծը վերոհիշյալ անհատների նախաձեռնությունն է: Իսկ ինչ վերաբերվում է Ձեր ուղարկած նախորդ նամակին, ապա խնդրում ենք կրկին ուղարկել մեզ: Հավանաբար այն, (կամ պատասխան նամակը) չեն հասել հասցեատիրոջը:

      Հարգանքներով՝
      Դավիթ Նիկողոսյան

      Comment


      • #4
        Արդեն հասկացա, որ ձեր կայքն է գովազդվում: Իսկ էլետրոնային մամուլում որտեղ է գրվել? Խնդրում եմ կոնկրետ հղումները գրեք: Հետաքրքիր նախաձեռնություն է: Եվ մրցույթում բարձր արդյունքներ ցուցաբերած երեխաների համար ինչ մրցանակներ եք սահմանում, կամ գուցե հավաստագրեր? Դուք էլ շատ լավ գիտեք, որ մի փոքր խրախուսական նվերը շատ է ոգևորում երեխաներին: Եվ կխնդրեի գրեիք կոնկրետ, թե այս նախագծի հեղինակները որտեղ են աշխատում, կամ ինչ կրթական կազմակերպություն են ներկայացնում: Միայն անունները ոչինչ չի ասում:

        Comment


        • #5
          Հարգելի Anushka,

          Սա պարզապես գովազդ չէ: Ահա հղումների մի մասը.
          http://news.am/arm/news/77420.html
          http://www.linkedin.com/groups/MATHE...718.S.97918752
          http://www.dasaran.am/news/115
          Առայժմ մրցանակային չեն լինելու համակարգում անցկացվող մրցույթները: Հույս ունենք, որ ապագայում կլինեն մրցանակային, սակայն դա արդեն կախված է ոչ միայն մեզանից:
          Շուտով համակարգում կտեղադրվի Mathematics թիմի մասին մանրամասն տեղեկությունը:

          Հարգանքներով՝
          Դավիթ Նիկողոսյան

          Comment


          • #6
            Ասեմ, որ նախաձեռնությունը ողջունելի է, ես պատկերացնում եմ կազմակերպչական թիմին ինչ ծանր ճանապարհ է սպասվում անցնել կայանալու համար, սակայն նպատակն արդեն գովելի է... Հաջողություն ձեզ...

            Comment


            • #7
              Mathematics թիմին մաղթում եմ հաջողություններ

              Comment


              • #8
                Բավականին ծանրաբեռնված աշխատանք է:Ողջունելի է ծրագիրը:
                Քրիստինե Մանուկյան

                Comment


                • #9
                  ես պատկերացնում եմ կազմակերպչական թիմին ինչ ծանր ճանապարհ է սպասվում անցնել կայանալու համար, սակայն նպատակն արդեն գովելի է... Հաջողություն ձեզ...
                  GuL

                  Comment


                  • #10
                    Thanks so much for sharing this great information! I look forward to seeing more of your posts!
                    fireboy and watergirl

                    Comment

                    Working...
                    X

                    Debug Information