Եթե սա ձեր առաջին այցելությունն է, ծանոթացեք Հաճախ Տրվող Հարցերին (ՀՏՀ): Գրառումներ անելու համար պետք է գրանցվել: Քննարկումներին հետևելու համար ընտրեք բաժինը:
Շատ գեղեցիկ է Մանուշ ջան: Գիտես ինչ զգացողություն է մոտս առաջանում այս նկարին նայելիս - նկարին նայում եմ ու կարծես աղջկա աչքերն եմ տեսնում, նրա հայացքը, չնայած որ նկարում չի երևում, ու այնքան քնքշանք կա նրա հայացքում, այնքան սեր: Արտացոլանքի մեջ թվում է թե թախիծ կա նրա աչքերում,բայց ես հակառակն եմ զգում նկարին նայելիս...
Լիանա ջան, այսպիսի մեկնաբանություն դեռ չէի լսել այս նկարի մասին Հետաքրքիր էր...կարծում էի ամեն բան նկատվել ու մեկնաբանվել է, բայց որ թիկունքով շրջված կերպարի աչքերն են տեսնում արտացոլանքի մեջ…իրոք շատ գեղեցիկ էր… Շնորհակալ եմ
Երկար նայեցի սիրելի Մանոն այս հրաշք նկարներին,մեկը մեկից յուրահատուկ ու հրաշալի,.հոգի կա այս նկարներում ու անսահման բարություն.......ինձ համար բացահայտում էր արվեստագետի ձեր կերպարը,անչափ տպավորված եմ
Բարև Ձեզ, հարգելի Մանուշ , ինձ անչափ դուր եկան Ձեր աշխատանքները:Իմ ուշադրությունը գրավեց ,,Արվեստի հետ նշանվածը,, գործը ,որտեղ ընդգծված պատկերները լրացնում են իրար: Աղջկա ձախ ձեռքի մատնեմատի եղունգը պատկերել եք սրածայր մատիտի գլխիկով,ինչու?:
Համենայն դեպս շատ գեղեցիկ աշխատանքներ են, ի դեպ ասեմ ,որ ես նույնպես նկարում եմ :Շնորհակալություն գեղեցիկի համար:

Շնորհակալություն, Սուսաննա ջան, աշխատանքս գնահատելու համար: Ձեր նշած նկարի վերնագիրը ուղիղ կապ ունի այդ մատիտի հետ: Սովորաբար պսակված մարդիկ մատանին կրում են այդ մատին, սակայն մատանին նրանք կարղ են հանել-դնել, իսկ մատիտ-մատը խորհրդանիշ է այն բանի, որ այդ մարդը ծնվել է հենց այդպիսին` արվեստի հետ <<պսակված>> ու ցանկության դեպքում անգամ` չի կարող մատիտ-մատանին հանել: Չգիտեմ` որքանով կարողացա հասկանալի շարադրել մտքերս...
Ես կուզենայի տեսնել ձեր նկարները: Գուցե տեղադրեիք մեր ֆորումում?

Շնորհակալություն արձագանքի համար: Կաշխատեմ գոնե 1-ը տեղադրել հնարավորինս շուտ:
Հոգու հետ խոսող ու հոգի պատմող նկարներ են քո գործերը, հարգելի՛ Մանոն: Քո թույլտվությամբ վերանվանեմ նկարներդ / փորձելով զուգահեռ մեկնաբանություն տեսնել/:
Այսպես՝
«Դեպի հավերժությունը»՝ «Հավերժություն»
«ճակատագիրը»՝ «Արցունք»
Երեք նատյուրմորտներդ՝ «Ցավից անդին»
«Օրնությունդ»՝ «Գոհություն»
«Թախիծդ»՝ «Կյանք»
«Արվեստի հետ պսակվածը»՝ «Կարոտ»
Comment