Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայ դասականների մտքի գանձարանից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Պարույր Սևակի խոսքն է.
    Յուրաքանչյուր բառ ունի իր գաղտնիքը, որ թաքուն է պահում, ինչպես թաքուն է պահվում ամեն մեծ գաղտնիք, և հայտնվում է միայն մերձավորներին
    :

    Comment


    • #77
      Մկրտիչ Պեշիկթաշլյանն ավանդել է.

      Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
      Քան զանձկալի եղբայր անուն:

      Մեկ բան կա ժամանակին հաղթող. Իմաստությու՛ն:

      Լեզու հաստատուն կապ մըն է միության և սիրո:


      Գնա՛, քարոզե ժողովրդոց իմաստությունը և միաբանությունը, հալածե՛ տգիտությունը, որ շղթայակապ ըրեր է զմարդիկ, մարե՛ ատելության և նախանձու կրակները:

      Comment


      • #78
        Ճարտարապետ Թորոս Թորամանյանին լսենք/ նա էլ դասական ճարտարապետ է/.

        Ուրիշ ազգերի արվեստների գեղեցկությունը հուզիչ է, հաճախ գրգռող ու խռովիչ, իսկ մեր արվեստի գեղեցկությունը անդորրող է, հանգստացնող, հայեցության տանող:

        Comment


        • #79
          Լսենք Ջիվանուն.

          Ձախորդ օրեր ձմռան նման կուգան ու կերթան,
          Վհատելու չէ, կուգան ու կերթան,
          Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
          Որպես հաճախորդ, շարվեշարան կուգան ու կերթան:

          Comment

          Working...
          X

          Debug Information