Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • LZH
    Սկսնակ մասնակից
    • Aug 2020
    • 2

    Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի

    Նախագծերի մեթոդը (Project methods) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք բերում աստիճանաբար բարդացող գործնական նախագծերի պլանավորման և իրագործման ընթացքում: Համաշխարհային մանկավարժության մեջ այս մեթոդը նոր երևույթ չէ. Այն առաջին անգամ նկարագրվել է 20-րդ դարի 20-ական թվականներին ԱՄՆ-ում կրթական բարեփոխումների շրջանում, ինչի արդյունքում կրթությունը դարձավ աշակերտակենտրոն: Հետագայում այն լայն տարածում ստացավ եվրոպական երկրներում: Մեթոդի ի հայտ գալը կապվում է Ջոն Դյուիի անվան հետ, երբեմն անվանում են նաև հիմնախնդիրների մեթոդ:

  • LZH
    Սկսնակ մասնակից
    • Aug 2020
    • 2

    #2
    Հարգելի գործընկերներ, եկեք առաջարկենք նոր և հետաքրքիր ուսումնական նախագծերի թեմաներ տարբեր առարկաներից։ Նաև նշենք հիմնախնդիրները, որոնք կարելի է վեր հանել և պրոդուկտները, որ կարելի է ստանալ նախագիծն իրականացնելու արդյունքում։

    Comment

    • arpi.kirishyan
      Ադմինիստրատոր
      • May 2022
      • 18

      #3
      Նախագծային ուսուցումը արդյունավետ մեթոդ է, քանի որ այն միախառնում է բովանդակության յուրացումը, բովանդակալից աշխատանքը և անձնական կապը ուսումնառության արդյունավետ փորձառություններ ստեղծելու համար: Բազում հետազոտություններ վկայում են, որ նախագծային ուսուցումը կարող է շրջադարձային լինել սովորողների համար:
      Ուսումնական նախագծերը ենթադրում են բազմաբնույթ աշխատանքներ, ընդ որում հետաքրքիր, գրավիչ, ինչն էլ առավել լայն հնարավորություններ է ընձեռում բոլոր սովորողների՝ այդ աշխատանքներին ակտիվ մասնակցությանն ու ներգրավմանը, ինչպես նաև նրանց համար հավասար պայմանների ապահովմանը։ Վերջինս ենթադրում է բոլոր սովորողների անհատական առանձնահատկությունների, նրանց ուժեղ կողմերի ու հնարավորությունների իմացում և խրախուսում՝ սովորողներին՝ նախագծային աշխատանքներին մասնակից դարձնելու և որոշակի խնդիրներ լուծելու, կոնկրետ աշխատանքներ կատարելու առումով:

      Comment

      • arpi.kirishyan
        Ադմինիստրատոր
        • May 2022
        • 18

        #4
        Բոլոր նախագծային ուսուցման պրոեկտները պետք է հիմնականում լուծեն բարդ, մինչև այս չլուծված կամ նման ձևով չլուծված խնդիրներ, որոնք պետք է կապված լինեն իրական կյանքի հետ։

        Comment

        • Մարիետա
          Ավագ մոդերատոր
          • May 2010
          • 203

          #5
          Ուսումնական նախագծերի իրականացումն սովորողներին տալիս է այնպիսի գիտելիքի և փորձի ձեռքբերում, որը կիրառելի է նաև հետագա կյանքի ընթացքում և չի սահմանափակվում դասագրքից սովորելու պարզունակ ճանապարհով։ Մասնավորապես համացանցում տեղեկատվության որոնումը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստուգումը և հետագա օգտագործումը հմտություններ են, որոնք մարդիկ օգտագործում են ողջ կյանքի ընթացքում, այդ թվում նաև աշխատավայրում։
          Մարիետա Դումիկյան
          ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment

          • Մարիետա
            Ավագ մոդերատոր
            • May 2010
            • 203

            #6
            Մենք բոլորս, ինչպես և սովորողները, լավագույնս սովորում ենք «անելով»։ Լավ մշակված ուսումնական նախագծում սովորողներն աշխատում են պրակտիկ․ նրանք տեղեկատվություն են հավաքում, հետազոտում են, ստեղծում են, փորձարկում են։ Սովորողները առաջ են քաշում իրենց մտքերը և լուծման իրենց պատկերացումները, ինչպես նաև սովորում են հիմնավորել և պաշտպանել իրենց տեսակետը քննարկումների ժամանակ։ Իրական մարդկանց, խնդիրների և մարտահրավերների հետ աշխատանքը սովորողների մոտ ստեղծում է արդիականության զգացում և հստակ ավելացնում է նրանց մոտիվացիան էլ ավելի լայն ներգրավվածություն ունենալ նախագծի աշխատանքներին։
            Մարիետա Դումիկյան
            ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

            Comment

            • Մարիետա
              Ավագ մոդերատոր
              • May 2010
              • 203

              #7
              Խրախուսում է սովորողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը ուսումնական գործընթացում, ինչպես նաև սովորողների մոտ ձևավորվում է թիմային աշխատանքի, ինչպես նաև ընդհանուր պատասխանատվության զգացում։

              Համացանցի առկայությունը սովորողներին հնարավորություն է տալիս նաև ակտիվորեն շփվել (նաև այլ երկրներում ապրող) իրենց հասակակիցների հետ անկախ հեռավորությունից, ինչպես նաև՝ դասավանդողների և փորձագետների հետ, յուրացնել արտասահմանյան երկրների կրթական և մշակութային նվաճումները։
              Մարիետա Դումիկյան
              ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

              Comment

              • arpi.kirishyan
                Ադմինիստրատոր
                • May 2022
                • 18

                #8
                Նախագծային ուսուցումը կարող է անդրադառնալ տարբեր ոլորտների՝ գիտական, արվեստի, մշակույթի, ծրագրավորման, էլոլոգիական կամ բնապահպանական, ինժեներական և այլն։

                Comment

                • Մարի Գասպարյան
                  Ադմինիստրատոր
                  • Dec 2019
                  • 22

                  #9
                  Նախագծային ուսուցումը հանդիսանում է կառուցողական մանկավարժության ժամանակակից ուղղություններից մեկը։ Նախագծային աշխատանքներում սովորողը պասիվ կրավորական դերից ստանձնում է ակտիվ մասնակցի դերը։ Սովորողը տևական ժամանակ աշխատելով կոնկրետ խնդրի կամ հիմնախնդրի վրա, դառնում է իր գիտելիքի կերտողն ու կառոցողը։ Ձեռք է բերում հիմնարար մնայուն գիտելիքներ՝ ամբողջ կյանքի համար։

                  Comment

                  • Մարի Գասպարյան
                    Ադմինիստրատոր
                    • Dec 2019
                    • 22

                    #10
                    Նախագծային ուսուցումը սովորողակենտրոն ուսուցման մեթոդ է։ Ուսուցիչը, այս պարագայում, ստանձնում ուղղորդողի դեր։

                    Comment

                    • arpi.kirishyan
                      Ադմինիստրատոր
                      • May 2022
                      • 18

                      #11
                      Ուսումնական նախագծի վերջնարդյունքի տեսակներ են՝
                      • պաստառ
                      • գիրք(էլեկտրոնային գիրք)/գրքույկ
                      • նկար
                      • տեսահոլովակ
                      • թռուցիկ
                      • բաղադրատոմսերի հավաքածու
                      • շինության մոդել/մակետ
                      • բիզնես պլան
                      • բանավեճ և այլն։



                      Comment

                      • arpi.kirishyan
                        Ադմինիստրատոր
                        • May 2022
                        • 18

                        #12
                        Օրինակ, եթե թեման վերաբերում է գյուղատնտեսությանը, վերջնարդյունքի օրինակ կարող է լինել բիզնես պլանը, գրքույկը, տեսանյութը, պաստառը։

                        Ճարտարապետական թեմայով նախագծում վերջնարդյունքում կարելի է ստանալ շինության մոդել/մակետ, ինտերիերի ձևավորում, բանավեճ՝ Պահպանե՞լ, թե՞ ստեղծել նորը։

                        Աշխարհի խոհանոցներ թեմայի շրջանակներում վերջնարդյունքում կարելի է ստեղծել բաղադրատոմսերի հավաքածու, ուտեստի պատրաստման վերաբերյալ տեսանյութ, ինչպես նաև կազմակերպել թեմատիկ ճաշկերույթ։

                        Առողջ ապրելակերպ թեմայով վերջնարդյունքի օրինակ է առողջ սնունդի վերաբերյալ պաստառը,ինչպես նաև տեսանյութը, որտեղ ներկայացված են վարժանքներ, թռուցիկը՝ ինչպես պահպանել առողջությունը և այլն։
                        Վերջին խմբագրողը՝ arpi.kirishyan; 05-06-24, 17:29.

                        Comment

                        Մուտքագրված բովանդակությունն ինքնաբերաբար պահվում էր: Վերականգնել կամ Հրաժարվել :
                        Ավտոմատ պահված
                        Big Grin :D Stick Out Tongue :p Embarrassment :o Frown :( Wink ;) Mad :mad: Smile :) Confused :confused: Roll Eyes (Sarcastic) :rolleyes: Cool :cool: EEK! :eek:
                        x
                        Working...
                        X

                        Debug Information