Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Եթե միջնակարգ կրթությունը դառնա պարտադիր

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Saten-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավագ դպրոցը պետք է դպրոց դառնա միայն նրանց համար ովքեր ուսումը շարունակելու ցանկություն և կարողություն ունեն:
    Իսկ ինչպես վարվենք այն երեխաների հետ ովքեր չեն գիտակցում, որ սովորելը կարևոր է: Մի տեսակ սառնություն կա այն որոշման մեջ, որ սովորել պետք է թույլ տանք նրանց, ով կարող է սովորել: Իսկ ինչպես որոշենք: Կամ միայն մեր կարծիքով մարդու կյանքի ճանապարհը, նրա ընտրության հնարավորությունը սահմանափակելու իրավունք մենք ունե՞նք:
    Դուք ինչու եք ուզում այդ պատասխանատվությունը ձեր վրա վերցնել:

    Антуан де Сент-Экзюпери. Маленький принц

    - Добрый день, - сказал Маленький принц.
    - Добрый день, - отозвался стрелочник.
    - Что ты здесь делаешь? - спросил Маленький принц.
    - Сортирую пассажиров, - отвечал стрелочник. - Отправляю их в
    поездах по тысяче человек за раз - один поезд направо, другой налево.
    И скорый поезд, сверкая освещенными окнами, с громом промчался
    мимо, и будка стрелочника вся задрожала.
    - Как они спешат, - удивился Маленький принц. - Чего они ищут?
    - Даже сам машинист этого не знает, - сказал стрелочник.
    И в другую сторону, сверкая огнями, с громом пронесся еще один
    скорый поезд.
    - Они уже возвращаются? - спросил Маленький принц.
    - Нет, это другие, - сказал стрелочник. - Это встречный.
    - Им было нехорошо там, где они были прежде?
    - Там хорошо, где нас нет, - сказал стрелочник.
    И прогремел, сверкая, третий скорый поезд.
    - Они хотят догнать тех, первых? - спросил Маленький принц.
    - Ничего они не хотят, - сказал стрелочник. - Они спят в вагонах
    или просто сидят и зевают. Одни только дети прижимаются носами к
    окнам.
    - Одни только дети знают, чего ищут, - промолвил Маленький принц. -
    Они отдают всю душу тряпочной кукле, и она становится им очень-очень
    дорога, и если ее у них отнимут, дети плачут...
    - Их счастье, - сказал стрелочник.

    Comment


    • #17
      Հարգելի Իրինա
      Ես առաջարկել եմ թեմա, որ քննարկենք, հասկանանք խնդիրները, ձևավորենք նոր կարծիք կամ նոր մոտեցում: Չեմ ուզում վիճել:
      Խնդիրը կայանում է նրանում, որ ավագ դպրոցները արդեն ստեղծվել են և էլ ետ ճանապարհ չկա: Ես տեսնում եմ մեր խնդիրները: Դրանք շատ լուրջ են: Բոլոր Ձեր դիտողությունները տեղին են: Բայց ինչ անենեք: Ասենք, որ շատ վատ է ու այդքան վատ էլ թողնե՞նք: Ես փնտրում եմ ուղիներ: Ֆորումն էլ ստեղծել եմ, որ ուրիշների կարծիքը իմանամ: Այդ դեպքում հնարավորություն կստեղծվի ինչ որ քայլեր ձեռնարկել: Եթե դեմ եք 12 ամյակի պարտադիր լինելուն խնդրում եմ հիմնավորեք, բերեք փաստարկներ և եթե հնարավոր է ասեք նաև Ձեր տեսակետը ավագ դպրոցի խնդիրները լուծելու հարցի վերաբերյալ:
      Խորին հարգանքով
      Ա.Թորոսյան

      Comment


      • #18
        Հարգելի պ. Թորոսյան:
        Ես էլ չեմ վիճում: Ուրախ եմ , որ ավագ դպրոցները կայացել են: Ես միշտ էլ ասել եմ, որ ավագ դպրոցի իմաստը լավ է, բայց պետք է ի կատար ածել այդ իմաստը: Մտածում եմ, որ կարելի է կրճատել մեկ տարով: Այսինքն աշակերտները սովորեն 11 տարի: Եթե աշակերտը կենսաբանության 9-րդ դասարանի նյութը մի ողջ տարի սովորում է, հետո գնում ավագ դպրոցում այդ նույն նյութը նորից անցնում, ի՞նչ իմաստ կա: Ինչ-որ է:
        Բայց հիմնական դպրոցների ուսուցիչների աշխատանքը չի գնահատվում ու չի երևում: Լավ կլիներ, որ ավագ դպրոցի` օլիմպիադայում տեղ գրաված աշակերտի հաջողությունների համար նաև շնորհակալություն հայտնեն հիմնական դպրոցի ուսուցչին: Չէ՞ որ նա է տառ, բառ, նախադասություն սովորեցրել: Էլի բողոք ստացվեց:

        Comment


        • #19
          Կենսաբանության մասին վաղը կխնդրեմ, որ մեր կենսաբանության ուսուցիչները տան հիմնավոր պատասխան, կամ գոնե մասնագիտական: Ես դեմ եմ երկամյա ավագ դպրոցին, քանի որ այն խիստ սահմանափակում է ուսուցչին ժամանակի մեջ: Եթե նայեք և հիմնական և ավագ դպրոցների առարկաների ծրագրերին, ապա կտեսնեք, որ ծրագիրը շատ ավելի մեծ ժամաքանակի համար է նախատեսված, քան տրված է ուսպլանով: Ցանկացած փորձառու ուսուցիչ կասի, որ 45 րոպեում այն նյութը, որ դրված է դասի մեջ հնարավոր չէ սովորեցնել: Ավելի երկար ժամանակ է պետք: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ուսուցիչը աշակերտի համար դասը պատմում էր, հետո ասում, որ գնա տանը սովորի: Այսօրվա պահանջն է սովորեցնել դպրոցում: Ահա այստեղ է, որ մեր ուսուցիչը չունի բավարար ժամանակ: ԿՆույնիսկ եթե փոքրացնում ես դասարանում աշակերտների թիվը, միևնույն է, նյութը սովորեցնելու ժամանակը քիչ է: Պետք է դասարանում աշակերտների թվի նվազման հետ իրատեսական ծավալի հասցնել ուսուցանվող նյութը: Այս պահանջին դեմ են առաջին հերթին ուսուցիչները: Նրանք բողոքում են ուսումնական նյութի ցանկացած հատվածի կրճատման դեպքում: Ստացվում է դերերի խառնաշփոթ: Ուսուցիչը պետք է սովորեցնի այն, ինչ կարող է սովորեցնել տրված ժամանակում: Քանի դեռ այս հոգեբանական բարդույթը չենք անցել, կունենանք հին խնդիրները: Առաջարկեք ուսուցչին դասարան մտնելուց առաջ հստակ սահմանել թե ինչ է այսօր ուզում սովորեցնել աշակերտներին և պահանջեք, որ նա դա կատարի: Հետո պատասխանեք թե ինչու չկարողացավ:
          Ով է այս հարցին պատասխանելու: Ով է իմ և Ձեր զրույցը կարդալու: Ում սեղանին դնենք այս հարցերը:

          Comment


          • #20
            Եթե ուսուցիչը չի հասցնում նյութը բացատրել, իսկ աշակերտը` յուրացնել, նշանակում է, որ նյութն է շատ: Ինչու՞ պետք է այսօրվա 9-րդ դասարանցին սովորի <<Ազոտի օքսիդներ.Ազոտական թթուն և իր աղերը>> դասանյութը 1 կամ 2 ժամում, երբ այդ նույն նյութն ու նույն 51 ռեակցիայի հավասարումը ( որը շատ դժվար է այդ տարիքում հիշել) անցնելու են 10-րդ դասարանում: Սովորեցնում ենք, բայց հիշու՞մ են:

            Comment


            • #21
              Ճիշտ եք: Բայց ով է մեղավոր: Երբ նախարարությունը իրականացնում էր ծրագրերի բեռնաթափում [ես մասնակցել եմ ֆիզիկայի խմբի աշխատանքներին], ապա բոլոր ուսուցիչները դեմ էին բեռնաթափմանը հայտարարելով, որ առանց այս կամ այն բաժնի ֆիզիկայի ուսուցումը անհնար է: Մեկը ստուգի և տեսնի թե աշակերտները ուսումնառության ընթացքում ֆիզիկայի որ բաժինն են հասցնում յուրացնել: Այստեղ էլ արդեն մենք՝ ուսուցիչներս ենք մեղավոր, որ մեր հնարավորություններից մեծ բեռ ենք վերցնում ու թեթեվացնելուն էլ դեմ են լինում:

              Comment


              • #22
                Ովքեր են այդ <<բոլոր ուսուցիչների>> շարքում: Իսկ այդ բեռնաթափված ծրագրերով գրքերն արդեն լու՞յս են տեսել:

                Comment


                • #23
                  Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ արտահայտել ոչ միայն իմ, այլև բազմաթիվ ուսուցիչների անհանգստությունը կապված ծրագրերի գերծանրաբեռնված լինելու հետ:Ծրագրերի թեթևացումը հրատապ խնդիր է,և դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա:Այն ուսուցիչները, ովքեր դեմ են բեռնաթափմանը, պետք է խոստովանեն, թե աշակերտների, որ մասն է յուրացնում ամբողջ ծրագիրը, կամ մեծամասնությունը ծրագրի որ մասն է յուրացնում միայն:
                  Տասներկուամյա կրթական համակարգին անցնելը պետք է լուծեր այս խնդիրը ,բայց ցավոք սրտի դա տեղի չունեցավ,հակառակը ավելի հագեցրեցինք այն:

                  Comment


                  • #24
                    Կասկածում եմ, որ կլինեն ուսուցիչները, որոնք դեմ կլինեն ծրագրերի բեռբաթափմանը:

                    Comment


                    • #25
                      Լավ կլիներ, որ բեռնաթափված ծրագրերը և նոր դասագրքերը գոնե իրար համապատասխանեին: Սեպտեմբերից ունենք հայոց լեզվի և գրականության նոր՝ բեռնաթափված ծրագիր՝ հաստատված կրթության նախարարի կողմից: Դրա կողքին ունենք 5-րդ դասարանի նոր գիրք՝ Մայրենի, որը այդ ծրագրին չի համապատասխանում թեմատիկայի առումով: Արդյո՞ք նոր ուստարում նոր դասագիրք կլինի, եթե ոչ, ի՞նչ պիտի անի ուսուցիչը: 7-րդ դասարանի գրքերը նույնպես նոր են. դարձյալ կան նյութեր, որոնք չեն համապատասխանում: Ծրագրում «բայի սեռ» թեման բացակայում է. ո՞ր ուսուցիչը« բայ» թեման կանցնի և չի անդրադառնա սեռին. հետո ի՞նչ, որ ծրագիրը բեռնաթափել են, բեռնաթափողները ծանո՞թ են քննական շտեմարաններին. դրանք յուրացնելու համար աշակերտը պետք է լեզվին տիրապետի գերազանցապես: 7-րդ դասարանի գրականության դասագրքում բացակայում են ծրագրով հանձնարարվող շատ գործեր, օրինակ՝ «Ջրհորի մոտ» պատմվածքը, Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք», «Մոր ձեռքերը» բանաստեղծություները: Ո՞վ պետք է վերահսկի այս ամենը, ինչո՞ւ պետք է ուսուցիչը հարցականների առաջ կանգնի:
                      Ինչ վերաբերում է բեռնաթափմանը, բոլոր առարկաներինը չէ, որ խելամիտ ձևով է արված, արված է անելու համար պարզապես:
                      Last edited by Արմինե Մ; d.m.Y, H:i.

                      Comment


                      • #26
                        Չեմ կարծում, թե որևէ ուսուցիչ դեմ լինի դասագրքի կամ ծրագրի բեռնաթափմանը, բայց եթե այդ բեռնաթափումը չլինի միայն գործ արած լինելու համար:Ճիշտ չէ՞ր լինի արդյոք՝ ծրագիր, դասագիրք, ընդունելության շտեմարաններ կազմողները նույն մարդիկ լինեին կամ ծանոթ լինեին դրանց բովանդակությանը: Թե չէ ինչ է ստացվում. բայի սեռը ծրագրում չկա, բայց, օրինակ, երրորդ շտեմարանում /օրինակները բերում եմ միայն 3-րդ շտեմարանից միայն/ 21-41 կետերը վերաբերում են բայի սեռին: Մասնագետները լավ գիտեն, որ խնդիրները /հատկապես ուղիղ և ներգործող/ կապված են սեռերի հետ. աշակերտը չի հասկանա դրանք, եթե չգիտի՝ ինչ է սեռը և այլն: Այսպես և շատ ուրիշ բաներ: Այսպիսի բեռնաթափմանը, իհարկե, ուսուցիչները դեմ կլինեն:

                        Comment


                        • #27
                          Արմինե Մ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ո՞վ պետք է վերահսկի այս ամենը, ինչո՞ւ պետք է ուսուցիչը հարցականների առաջ կանգնի:
                          Ինչ վերաբերում է բեռնաթափմանը, բոլոր առարկաներինը չէ, որ խելամիտ ձևով է արված, արված է անելու համար պարզապես:
                          Բացի բոլոր հայտնի պատասխանատուներից նշված գործընթացների ահազանգոման, իրականացման և վերահսկողության կարևոր մարմիններ են ուսուցիչների միությունները: Եթե լիներ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ապա ձեր հարցերը կոււղեիք այդ միությանը:
                          Կարմիր հատվածն էլ Իրինայի հարցի մասնակի պատասխանն է:

                          Comment


                          • #28
                            Իմ կարծիքով արհեստավարժական հաստատությունները եթե զարգացնեն և համալրեն, հագեցնեն մասնագետներով, կարճ ասած, զարգացնեն ամեն ինչով ,բոլորովին էլ պարտադիր չէ 12-ամյա կրթությունը:Չսովորող աշակերտի համար ժամանակի վատնում է նշանակում, իսկ սովորողների համարնրանք խանգառում և շեղում են:

                            Comment

                            Working...
                            X