Ինձ համար որակը վարկանիշ է, աշխատանքի արդյունք, բացթողումների վերանայում ու բարելավում:
Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում
Collapse
X
-
Եթե կա ցանկություն, ապա միշտ էլ հնարավորություն լինում է:Եթե կա գիտելիք , միշտ էլ որակ լինում է:Դուք սոցիալականը մի կապեք որակի հետ:Իսկ Ձեր շրջապատում չկան ապահովված ընտանիքի զավակներ, որոնց համար ուսումը հինգերորդական պլանում է:Որակյալ կյանքի ձգտումն է երբեմն Ձեր ասած 9-10 կամ 20 միավորային սանդղակից զերծ ընտանիքի զավակներին ձգտում պայքարել՝ ընտրելով առաջադիմության ու գիտելիքների հարստացման ճանապարհը:Ես չեմ բացառում տարրական պահանջները, բայց երբեմն նեղությունը, կարիքը ավելի բարձր խթան է լինում , քան ապահովվածությունը:Քրիստինե Մանուկյան
Comment
-
-
QUOTE][/QUOTE]Իսկ Ձեր շրջապատում չկան ապահովված ընտանիքի զավակներ, որոնց համար ուսումը հինգերորդական պլանում է[
Այո ուսումը տեղ չունի այդպիսի զավակի համար, բայց հենց այդպիսի զավակների գնահատականներն են ապահովում կամ բարձր առաջադիմություն, կամ որակ:Չնայած կլինեն նաև այդպիսի զավակ, ում համար ուսումը տեղ ունի
Comment
-
-
[QUOTE=Երիտասարդ մանկավարժ;13187]Եթե կա ցանկություն,
Ինչպե՞ս ստեղծենք այդ ցանկությունըԵրիտասարդ մանկավարժ,որ հենց ցանկացողի մոտ կրթության որակը բարձր լինի:Ակնկալում եմ վարպետ,լավագույն ուսուցիչներր այս ամառը իրենց կարծիքները կփոխանակեն ֆորումում և ուսումնական տարին կսկսենք նոր ցանկությամբ;
Comment
-
-
Հարգելի գործընկերներ, բոլորս էլ գիտենք, որ դպրոցները հաշվետվություններ ներկայացնելիս որակ ասելով հասկանում են լավ և գերազանց գնահատականներն ու ցուցանիշները: Հիմա անդրադառնամ այն հարցին, թե ինչ ենք հասկանում ուսուցիչներս որակ ասելով: ինձ համար որակը բարձր գնահատական ապահովող ցուցանիշը չէ միայն, անկախ սոցիալական կարգավիճակից , եթե ես ունեմ սովորող, որին չոր գիտելիքներ եմ տվել մեր պատմության այս կամ այն շրջանի մասին , ցամաք անցքեր , թվեր անուններ , բայց երեխայի մեջ չեմ ներարկել ազգային ոգի , արժանապատվություն , չեմ հասել նրան , որ երեխան անսահմանորեն սիրսի իր ազգը , իրեն համարի տեր և պաշտպան իր երկրի, ուրեմն <<որակյալ>> աշակերտս անորակ քաղաքացի է դառնալու: Ես որպես պատմության ուսուցիչ առաջնորդվում եմ <<Ամենից առաջ` ազգային ոգի>> կարգախոսով: Չմոռանանք, որ ազգային ոգին ապահովեց մեր հաղթանակը Արցախյան ազատամարտում: Ինձ համար փարոս և ուղեցույց են Գ. Նժդեհի խիստ արդիական տեսակետները կյանքի որակի , հայ երեխայի ապագայի մասին . << Ով հայրենապաշտ և գաղափարապաշտ երիտասարդություն ունի ՝ նա էլ ապագա ունի>>:
Comment
-
-
Ինչպես ասեց Ատոմ Եգոյանը<< Մենք այստեղ ենք նրա համար,որ հրաշալի երիտասարդ առաջնորդները կարողանան փոխել Հայաստանի ապագան>>:Մենք հնագույն հպարտ ազգենք և բավականին ուժեղ,բայց պետք է համարենք, որ երիտասարդությունը մկանի պես է,որը պետք է մարզվի:izabet-ի խոսքերից Նայել գրառումը[QUOTEOTE]
Ապագան հավերժ հասկացություն է,որի ծայրը երբեք չի երևում,քանի որ մի ապագան մյուսին է ստեղծում,որին ձտում ենք, բայց չենք հասնում:
Comment
-
Comment