Նոր ենք կազմելու: Ներքին կարգապահական կանոնները բոլորը ունեն: Մյուս երկուսը կստեղծենք: Դժվար չի: Դժվարը համախոհ դպրոցները գտնելն է:
Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում
Collapse
X
-
Թեման հրատապ է և շատ կարևոր: Մեծ սիրով ցանկանում եմ մասնակցել քննարկումներին:<<Կրթության որակ >> արտահայտությունը լսելիս ակամայից հիշում եմ խորհրդային տարիներին ապրանքների վրա դրոշմված որակի պիտակը և ճապոնացիների անկեղծ զարմանքը , թե ինչ Է դա նշանակում: Ստացվում է , որ կարելի է և անորակ ապրանք արտադրել: Իմ կարծիքով եթե ուսուցիչը իր առարկայի լավ մասնագետն է և տիրապետում է հին ու նոր բոլոր արդյունավետ մեթոդներին, նա արդեն ապահովում է որակյալ կրթություն: Այստեղ արդեն ամբողջ խնդիրը անդրադարձի մեջ է, թե որքանով է աշակերտը ընկալում և սովորում: Իսկ այս հարցի պատասխանը իմ կարծիքով բոլոր ժամանակների համար նույնն է` սեր առաջացնել իր և հետաքրքրություն` իր պարապած առարկայի նկատմամբ ու սիրով օգնել աշակերտին հաղթահարել իր ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները: Մնացածի մասին հերթով:
Comment
-
-
Կարծում եմ կրթության որակը բարձրացնելու համար նախ պետք է վերլուծել ու հասկանալ, թե ինչ պատճառներն են իջեցրել ու շարունակում են իջեցնել այդ որակը?: Ըստ իս մինչև չվերացվեն որակն իջեցնող այդ գործոնները, որակը դպրոցներում լավագույն դեպքում նույնն է մնալու:
Իմ սուբյեկտիվ կարծիքով.
-Պատճառներից ամենաազդեցիկը, դպրոցի աշակերտի թվով ֆինանսավորումն է, ինչի մասին արդեն գրվել է, ու կրկին չեմ անդրադառնա դրան:
-Մի պատճառ էլ աշակերտաշատ դասարաններն են, որտեղ ուսուցիչը բառիս բուն իմաստով չի հասցնում աշխատել բոլոր աշակերտների հետ: Այս պատճառն էլ է բխում նախորդից, քիչ աշակերտ ունեցող դպրոցը ստիպված է լինում 35 հոգանոց դասարան պահել ու քիչ ուսուցչի վարձատրել:
-Կարծում եմ որակի նվազելուն սկսել է հարել նաև 5-օրյա ուսուցումը: Ճիշտ է, թե աշակերտները, թե ուսուցիչները ուրախ են, որ 2 հանգստի օր են ունենում: Բայց մյուս կողմից` դպրոցի ղեկավարությունն ստիպված է լինում դասացուցակն այնպես կազմել, որ 6-7-րդ դասարաններից սկսած բոլոր դասարանները գրեթե ամեն օր 7 դաս են ունենում, իսկ աշակերտները վերջին դասերին դժվարանում են ընկալել, մտածել, հասկանալ: Խմբակներն էլ ստիպված անց են կացվում 7-րդ դասից հետո, երբ աշակերտներն արդեն շատ հոգնած են լինում:
Արդյոք դուք էլ գտնում եք, որ թվարկածներս կարող էին նպաստել կրթության որակի անկմանը? ՈՒ գուցե դրանց լուծումը կօգներ կրթության որակի բարձրացմանը?Վերջին խմբագրողը՝ Մանոն; 06-03-12, 11:14.Մ. Արզումանյան
Comment
-
-
Ողջունում եմ քննարկման բոլոր մասնակիցներին:
Բավականին հրատապ թեմա է քննարկվում: Համաձայն եմ որ կրթության որակի բարձրացման խնդիրները կապված են լուրջ հիմնահարցերի հետ: Ես պատրաստ եմ միանալ այս հարցով մտահոգված խմբին: Կարծում եմ ժամանակն է կազմակերպել հանդիպում և բարձրացված հարցեր քննարկել: Համաձայն եմ միասնական կանոնների մշակմանը: Ունեմ բազմաթիվ առաջարկներ հետևյալ ուղղություններում.
- ֆինանսավորման կարգում պետք է փոփոխություն կատարվի.
-ուսումնական պլանը շատ է ծանրաբեռնված.
-ուսուցիչների ներկայիս ատեստացիան որևէ հաջողություն չի ապահովելու որակի բարձրացման գործում.
-ուսուցման որակը կապված է պատվիրատուի պահանջից և վերահսկողությունից /որը բացակայում է/.
- նմանատիպ բազմաթիվ հարցեր որոնք կարող ենք քննարկման արդյուքում բացահայտել:
Comment
-
-
Կարծում եմ՝ որակյալ կրթություն ունենալու առաջին նախապայմանը որակյալ մասնագետներ ունենալն է: Ըստ իս, սա ևս բավարար չէ, քանզի լավ մասնագետը պիտի նաև ուսուցանելու կարողություն և հմտություն ունենա, դասը հետաքրքիր դարձնելու արտիստականության տիրապետի, իմանա, թե յուրաքանչյուր դասն ինչ մեթոդներով վարի:Այսօր պահանջվում է դասապրոցեսը կազմակերպել ավանդական մեթոդներին ավելացնելով նորագույն մեթոդները, սակայն դասալսումների ժամանակ ականատես ենք լինում, որ ուսուցիչը ուղղակի ցուցադրում է, որ ինքը տիրապետում է նորագույն մեթոդներին, այնինչ անհրաժեշտ է իմանալ,թե, որ դասն ինչ մեթոդով է անհրաժեշտ վարել: Յուրաքանչյուր դասը պիտի ուսուցչի ստեղծագործությունը լինի: Միայն այդ դեպքում կրթության որակի մեջ փոփոխություններ կլինեն:
Comment
-
-
Միասնական կանոններին համաձայնելը և պահանջները կատարելը շատ բարդ և պատասխանատու աշխատանք է: Եկեք սկսենք քայլ առ քայլ: Հնարավոր է արդյոք ստեղծել ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ խումբ, որի մեջ կընդգրլվեն այն բոլոր ուսուցիչները, ովքեր կարևորում են պլանավորումը ընդհանրապես և դասի պլանավորումը մասնավորապես և կպարտավորվեն շաբաթը մեկ դասի պլան դնել ի տես բոլորին այս ֆորումում: Ես, որպես դպրոցի տնօրեն կխրախուսեմ մեր ուսուցիչներին միանալ այդ խմբին:
Comment
-
-
Հիմնականում ընդունելով կրթության որակի իջեցման Ձեր կողմից առաջ քաշված պատճառները թույլ տվեք որոշ կետերի հետ այնքան էլ չհամաձայնվել: Նորից ուզում եմ վերհիշենք խորհրդային տարիները, երբ մենք էինք սովորում: 8-րդ դասարանում մեր դասարանում սովորում էին 38 աշակերտ: 9-րդ դասարանում մի քանիսը թողեցին դպրոցը, մնացածը հաջողությամբ ավարտեցինք և ընդունվեցինք տարբեր ԲՈՒՀ-եր և ամենակարևորը ընդունվեցինք դպրոցի գիտելիքներով առանց մասնավոր պարապմունքների; Այնպես որ ես այնքան էլ համաձայն չեմ,որ քանակը խանգարում է որակին:Ասածիս հավելեմ նաև այն փաստը, որ տարիների փորձը ցույց է տվել, որ նույն դասարանի առաջադիմության որակը առանձնապես չի տարբերվում կիսվող և չկիսվող դասերի պարագայում: Հակառակ դեպքում կիսվող առարկաներից աշակետները պետք է ապահովեին բարձր առաջադիմություն,սակայն դա այնքան էլ այդպես չէ:
Comment
-
-
Միամտություն կլիներ մտածել որ ՄԻԱՅՆ դասարանի ծանրաբեռնվածությունն է պատճառը ցածր առաջադիմության:Սակայն դա էլ իր լուրջ դերակատարումն ունի, քանի որ ուսուցիչը ֆիզիկապես չի կարող բոլորի հետ անհատական աշխատանք տանի` կախված աշակերտի ընդունակություններից:Այդ պատճառով էլ դասարանների կիսելը իսկապես դրական ազդեցություն ունենում է ուսման որակի վրա:
Comment
-
-
Ճիշտ է, ուսուցիչը ֆիզիկապես ի վիճակի չէ բոլորին լավ սովորեցնելու, վերահսկելու, սակայն այսօր կան բազմաթիվ մեթոդներ, որոնց օգտագործման դեպքում ուսուցման պրոցեսը դառնոմ է շատ արդյունավետ: Օրինակ զույգերով աշխատելու մեթոդը հրաշալի արդյունք է տալիս հատկապես մաթեմատիկայի դասերին և ինչու չէ նաև մյուս դասերին: Մեթոդի ճիշտ օգտագործումը դասարանի լավ սովորող աշակերտներին դարձնում է փոքրիկ ուսուցիչներ, որոնք շատ սիրով բացատրում են իրենց թույլ ընկերներին և սովորեցնոմ նրանց,ապահովելով արդյունավետ ուսուցոմ:
Comment
-
-
Կարծում եմ կարիք չկա հիմնավորել, որ 10 հոգուն ավելի հեշտ է սովորեցնել քան 20-ին: Հետաքրքիր է իմանալ, թե ինչու եք ուզում բարդացնել աշխատանքը և 10-ի փոխարեն դասավանդել 20-ին ամենաարդյունավետ մեթոդների կիրառմամբ: Կարծում եմ, որ բոլորը գիտեն, թե քանի հոգի են իվիճակի ամենաարդյունավետ մեթոդները ճիշտ կիրառել:
Մեր ամենամեծ թերությունը նրանում է, որ մենք պատարաստ ենք ցանկացած բարդ իրավիճակների արդարացումը և թվացյալ ելքը որոնել: Հարց եմ տալիս: Ինչու մեր ուսուցիչները չկիրառեցին այդ մեթոդները և ԳԹԿ ստուգման ժամանակ հանրապետությունում ստուգվողների 70 տոկոսը քիմիայից անբավարար ստացավ:
Կանանց տոնի առթիվ շնորհավորելով բոլոր կանանց, ուզում եմ ընդգծել, որ այսօր դասավանդում են դպրոցում հիմնականում կանայք, որովհետև տղամարդիկ այդպիսի աշխատավարձով հրաժարվում են աշխատել: Հիմա սա գենդերային խնդիր է, թե կանայք փորձում են փրկել մեր գենոֆոնդը:
Comment
-
-
Պարոն Թորոսյան շնորհակալություն շնորհավորանքի համար: Ես էլ իմ կողմից եմ շնորհավորում իմ բոլոր կին գործընկերներին, ցանկանոմ նրանց առողջություն և հաջողություններ իրենց դժվարին, ու շատ պատասխանատու գործում: Իմ կարծիքով ցանկացած բարդ իրավիճակից էլ ելք կա:Ես ոչ թե արդարացնում եմ բարդ իրավիճակը, այլ պարզապես փորձում եմ այդ վիճակից դուրս գալու ճանապարհ գտնել:Իսկ եթե մեր ուսուցիչները չեն օգտագործում այդ մեթոդները, դա չի նշանակում որ դրանք արդյունավետ չեն: Գուցե այստեղ էլ մենք ենք մեղավոր:
Comment
-
-
Որ դասագրքերը բարդ են գրված՝ մռնք ենք մեղավոր:Saten-ի խոսքերից Նայել գրառումըՊարոն Թորոսյան շնորհակալություն շնորհավորանքի համար: Ես էլ իմ կողմից եմ շնորհավորում իմ բոլոր կին գործընկերներին, ցանկանոմ նրանց առողջություն և հաջողություններ իրենց դժվարին, ու շատ պատասխանատու գործում: Իմ կարծիքով ցանկացած բարդ իրավիճակից էլ ելք կա:Ես ոչ թե արդարացնում եմ բարդ իրավիճակը, այլ պարզապես փորձում եմ այդ վիճակից դուրս գալու ճանապարհ գտնել:Իսկ եթե մեր ուսուցիչները չեն օգտագործում այդ մեթոդները, դա չի նշանակում որ դրանք արդյունավետ չեն: Գուցե այստեղ էլ մենք ենք մեղավոր:
Որ ծրագրերը չեն համապատասխանում դասագրքին՝ մենք ենք մեղավոր:
Որ ձմեռը երկար է ու գազի փողը չի բավականացնում՝ մենք ենք մեղավոր:
Որ ուսուցիչները մեթոդները չեն սովորում կամ չեն օգտագործում՝ մենք ենք մեղավոր:
Բա
Comment
-
-
Բարև բոլորին. Կրթության որակը բարձրացնելու որոշ նկատառումներ էլ ես ունեմ, եթե կարելի է...
1.Կրթության ոլորտը վերահսկող բոլոր չինովնիկներին ատեստավորել ու համար առաջին կետը թող լինի այն, որ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՈՒ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՓՈՐՁ ՈՒՆԵՆ... որպեսզի իրատես ու խելացի հրահանգներ ստանանք վերևներից...
2.Ավելի քիչ թղթարարություն, պլան ու մատենագրություն, ավելի շատ աշխատանք...
3.Ուսուցչը պարտավոր է տված գիտելիքները աշակերտներից պահանջել, կատարել ստուգում ու գնահատում, բայց այդ նույն ուսուցչի ձեռքին չկա ԼԾԱԿՆԵՐ, որով, ինչու չէ, կկարողանա պարտադրել աշակերտին` սովորել...* Լ *
Comment
-
-
Ողջույն, Լիզա ջան, վաղուց չէիր երևում ֆորումում, բայց երբ հայտնվում ես, սեպը խրում ես հենց այնտեղ, որտեղ պետք է:
Ես քեզ հետ լիովին համաձայն եմ. կրթության բնագավառը /և ոչ միայն/ պետք է ղեկավարեն այդ ոլորտում բավականին փորձ ձեռք բերած մարդիկ, որ խելամիտ որոշումներ ընդունեն, և այդ դեպքում իսկապես կրթության որակը կբարձրանա: Թե չէ վերևներում կարծում են, որ կրթության որակը կախված է միմիայն ուսուցչից, բայց ոչ իրենցից ու իրենց ընդունած որոշումներից:
Comment
-
-
Բարև բոլորին: Միանում եմ բոլորին: Կրթության որակը բարձրացնելու համար պետք է
1.Գրքերը բարակացնել ( մեղք են և մենք, և երեխաները)
2.Ծրագրերը թեթևացնել ( մեղք են և մենք, և երեխաները),
3.Յուրաքանչյուր դասարանում տեղադրել համացանցին միացած համակարգիչ,
4.Տնային աշխատանքերը քչացնել:
5.Չսովորող աշակերտի ծնողին պատժել:
6.Սովորող աշակերտի ծնողին խրախուսել:
7.Նշանակել թոշակ:
Երևի կասեք էս ի՞նչ է երազում:
Comment
-
Comment