Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անվտանգ համացանց

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս մասնագիտությամբ ծրագրավորող եմ հիմնականում ցրագրեր եմ գրում արտասահմանյան շուկաներում վաճառում, ու իմ համար կարող եմ ասել չափից դուրս վտանգավոր վիրուս է տրոյանական A-hack կոչվածն եթե անունն չիշտ եմ հիշում, ինքն ուղղակի այն ծրագրերն որոնք համակարգչում անցնում են տեստիրովկա (փորձարկում) դրանց ցրագրային կոդերն որոնք գրված են տարբեր ցրագրավորման լեզուներով մասնավորապես java e C++ ուղարկում են որոշակի հասցեներով. ու ես ստիպված սկզբնական շրջանում երբ թորձարկում էի ծրագրերս պետք էինտերնետն անջատեի: բայց դա խնդրի լուծում չի, շատդժվարությամբ հաջողվեց վերացնել այդ վիրուսին, չհաշված որ ահագին ծրագրերի կորուստ ունեցա
    Մեսրոպ ջան, գործընկերս՝ Վահեն, այս թեման բացել էր ուսումնական նպատակով, դրա համար ես փորձելու եմ թեմայի յուրաքանչյուր գրառում օգտագործել այդ նպատակով: Ահա դու բերեցիր կոնկրետ օրինակ, խնդիր, որը տեղի է ունեցել քո հետ: Ես ուզում եմ այդ օրինակն օգտագործել թեմայի ընթերցողներին ցույց տալու համար, թե ինչ քայլեր կարելի է անել: Այն ինչ կգրեմ, միակ տարբերակը չէ, այլ ընդամենը մեկ տարբերակ է, որը կարելի է կիրառել:

    Ցավոք վիրուսի անունը ամբողջական չեք ասել, որպեսզի փորձեի կոնկրետ օրինակի վրա առավել առարկայական ցույց տալ գործողությունների ցանկը, որոնք ես կանեի այդ վիրուսով համակարգիչս վարակված լինելու դեպքում: Առաջին բանը, որ ինձ պետք կլիներ, դա վիրուսի կոնկրետ անունը պարզելն էր: Քանի որ ինքս անտիվիրուսներ չեմ օգտագործում, ապա դա անելու մի քանի ճանապարհ կունենայի, որոնցից մեկը «Dr.Web CureIt» սկաների վերջին տարբերակը բեռնելը ու դրանով համակարգիչն ամբողջական կամ կոնկրետ ֆայլերը ստուգելը կլիներ: Սրա միջոցով ես կիմանայի վիրուսի անունն ու կանցնեի կոնկրետ գործողությունների:

    Գործողության տակ ես առաջին հերթին հասկանում եմ որոնելը: Ընդհանրապես իմ կարծիքով համակարգիչը գրագետ օգտագործելու առաջին նախապայմաններից մեկը պետքական տեղեկությունը գտնել կարողանալն է: Այդ համատեքստում բոլորին խորհուրդ եմ տալիս լավ ծանոթանալ ճկուն որոնման հնարքներին, մասնավորապես ընթերցել «Համացանցի օգտագործման ուղեցույց» ձեռնարկի «Որոնում Google-ի միջոցով» հավելվածին: Եվ ընդհանրապես պետքական ինֆորմացիան գտնելու համար ճիշտ է սովորել ճիշտ հարցումներ կազմել:

    Վիրուսների մի գերակշիռ մասի համար ինտերնետում կարելի է գտնել այն բուժելու կոնկրետ քայլերի հաջորդականություն: Դիցուք մեր վիրուսի անունն է «aaa.aaaa.vv.a» (բնականաբար ինչ-որ պատահական բառեր եմ գրել, ոչ թե կոնկրետ օրինակ): Այդ դեպքում մենք կարող ենք Google-ի միջոցով որոնել հետևյալ տողը.

    Կոդ:
    How to remove aaa.aaaa.vv.a
    Ամենայն հավանականությամբ որոնման արդյունքում կգան էջեր, որոնցում քայլ առ քայլ նկարագրված կլինի, թե ինչ է պետք վիրուսը հեռացնելու համար:
    Այստեղ արժի հիշել, որ նույն վիրուսին տարբեր անտիվիրուսներ տարբեր անուններով են ճանաչում: Հնարավոր է, որ մի անունով այդ որոնումն արդյունք չբերի ու պետք լինի գտնել նույն վիրուսի անուններն այլ անտիվիրուսներում, փնտրել այդ անվամբ:

    Այսպես, եթե Dr.Web-ը վիրուսին ճանաչել է «aaa.aaaa.vv.a» անվամբ, ապա դրա անունը Kaspersky-ում իմանալու համար մեզ հավանաբար կօգնի մոտավորապես այսպիսի հարցում:

    Կոդ:
    aaa.aaaa.vv.a Dr.Web Kaspersky
    Հավանաբար այս դեպքում կգտնվեն կայքեր, որոնցում թվարկված կլինեն այդ վիրուսի անունը տարբեր անտիվիրուսներում: Այդ անունների օգնությամբ մենք կարող ենք կազմել որոնման նոր հարցումներ հետևյալ տիպի.
    Կոդ:
    How to remove aaa.aaaa.vv.a

    Այսպիսով երբ ի վերջո գտնում ենք այդ վիրուսը հեռացնելու քայլ առ քայլ հրահանգները, ապա հնարավորություն կստանանք դրանք կատարել ու հեռացնել վիրուսը:

    Անշուշտ միշտ չի, որ նման կերպ կգտնվի վիրուսը հեռացնելու ձևը, սակայն ինձ հանդիպած բոլոր վիրուսները ես, ի վերջո, կարողացել եմ նման եղանակով բուժել, այլ կերպ ասած բավական հավանական է, որ նման կերպ գտնենք վիրուսից ազատվելու ճանապարհը:


    Բայց իհարկե հնարավոր են դեպքեր, երբ չենք գտնում վիրուսը բուժելու տարբերակը:
    Ի՞նչ անել:
    Անձամբ ես նման վիրուս ունենալու դեպքում պարզապես կբացառեի ինտերնետ մտնելը: Ի վերջո նկարագրված վիրուսը գողանում է պետքական ինֆորմացիա, այդ թվում խփելով օգտագործողի գրպանին, ոտնահարելով նրա հեղինակային իրավունքները: Ես տարբեր ճանապարհներով կփորձեի դրանից ձերբազատվել, բուժել համակարգիչը, բայց չստացվելու դեպքում անմիջապես ձեռնամուխ կլինեի համակարգչիս օպերացիոն համակարգի նորից տեղադրմանը, հնի, դրա հետ միասին վիրուսի հետքերը մաքրելով: Նախապես կպաշտպանեի իմ բոլոր ֆայլերը՝ ջնջվելու վտանգից, որից հետո համակարգիչս ֆորմատ կանեի ու կտեղադրեի նոր օպերացիոն համակարգ, նորից կտեղադրեի ծրագրերս ու նոր միայն կշարունակեի աշխատանքս: Ինչու՞, որովհետև ես ոչ մի երաշխիք չէի ունենա, որ նման տիպի վիրուսն իմ համակարգիչն ինտերնետին միանալիս չի արտահանելու աշխատանքներս, այլ ֆայլեր: Չէր լինի որևէ երաշխիք:

    Սակայն դա ծայրահեղ դեպքն է: Քանի որ անունը չկա, ես չգիտեմ թե կոնկրետ ինչ վիրուսի մասին է խոսքը, բայց դեպքերի մեծամասնությունում ես դրանք արագորեն կհեռացնեի համակարգչից թեկուզ վերում նկարագրածս եղանակով:



    Այսպիսով թեմային հետևող աշակերտներին իմ խորհուրդները շատ հակիրճ.
    1. Անմիջապես համակարգիչն անջատել ինտերնետից
    2. Ձեռնամուխ լինել բոլոր կարևորագույն ֆայլերն անձեռնմխելի դարձնելուն, դրանք կորելու վտանգից պաշտպանելուն, անհրաժեշտության դեպքում դրանք պատճենելով այլ կրիչների մեջ, օրինակ CD, DVD, ֆլեշ և այլն,
    3. Այլ համակարգչով ինտերնետից բեռնել կամ Dr.Web CureIt սկաները, կամ համանման այլ անվճար սկաներ, իսկ անտիվիրուսներ ունենալու դեպքում այդ անտիվիրուսների թարմացումները, դրանք տեղադրել վարակված համակարգչում, ստուգել համակարգիչը, իմանալ վիրուսի անունը,
    4. Ստուգող ծրագրերին, անտիվիրուսներին «հանձնարարել» բուժել վիրուսը,
    5. Անտիվիրուսների ձախողման պարագայում վերում նկարագրածս տարբերակով ինտերնետում փնտրել վիրուսի ձեռքով հեռացման քայլ առ քայլ հրահանգներ, կիրառել դրանք,
    6. Չստացվելու դեպքում համոզվել, որ բոլոր կարևոր ֆայլերը պահպանված են, թարմացնել օպերացիոն համակարգը:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #32
      Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
      ուղղակի փորձի ընդունել Արտակ ջան որ ոչ թե գլոբալ ձևով այլ անհատական ձևով այսինքն կոնկրետ որևէ անհատի համար կա սովորական անվտանգ վիրուս (գովազդներ և այլն) վտանգավոր և չափից դուրս վտանգավոր, այսքան ժամանակ ես փորձում եմ բացատրել օրինակներ բերել որ կոնկրետ մարդու համար կախված իր աշխատանքի բնույթից կարող է լինել ամենավտանգավոր վիրուսային խմբեր
      Ներողություն Մեսրոպ ջան, բայց այսքան ժամանակ ես էի քեզ փորձում համոզել, որ յուրաքանչյուրի համար կոնկրետ տիպի վիրուսը առավել վտանգավոր կարող է լինել, մինչդեռ նույնը կարող է անվտանգ լինել ուրիշի համար:

      Ես ուրախ եմ, որ դու իմ հետ համաձայնվեցիր:

      Եվ մեկ էլ այս նախադասության մասին.
      Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
      իսկ քո համար եզրակացնում եմ որ վտանգավոր վիրուս է տեքստն պրինտ անելու ժամանակ տեքստի մեջ օգտագործած probel-ների ջնջումը
      Չգիտեմ, թե ինչպես ես եզրակացնում, որ իմ համար դա է ամենավտանգավոր վիրուս, բայց ասեմ, որ այդ «վիրուսի» մասին ոչ թե ես, այլ դու ես գրել այս թեմայի համար 13 գրառման մեջ, մեջբերում եմ.
      Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
      Արտակի բերած օրինակներին ես մեկն էլ ավելացնեմ որը ինձ մոտ հանդիպել է, word փաստաթղթով տեքստ ես հավաքում նայում ես նորմալ է print ես անում բոլոր բառերն միացված են իրար, այսինքն համակարգչի մեջ փոփոխություն չի անում հենց ctrl+p ես սեղմում նկատում ես որ բառերն միանում են իրար և արագ նորից հեռանում.
      Նման վիրուս, անշուշտ, կարող է լինել, բայց ես, ճիշտն ասած, այդպիսի վիրուսի չեմ հանդիպել:
      Այս մասին ցանկանում եմ գրել, որովհետև հնարավոր է, որ խնդիրը վիրուսի հետ կապ չունի:

      MS Office 2007-ում կար այդպիսի ծրագրային սխալ, այսպես կոչված Bug, այդ խնդիրը Microsoft կազմակերպությունն արդեն լուծել է, դրա համար պետք է տեղադրել ծրագրի Service Pack 2-ը, ու այլևս խնդիր չի լինի: Ես հավանական եմ համարում, որ նույն խնդիրն է եղել, այլ ոչ թե վիրուս: Չնայած որ չեմ բացառում վիրուսի հնարավորությունը:
      Քայլ առ քայլ՝ դարից դար

      Արտակ Հարությունյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #33
        Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
        Ներողություն Մեսրոպ ջան, բայց այսքան ժամանակ ես էի քեզ փորձում համոզել, որ յուրաքանչյուրի համար կոնկրետ տիպի վիրուսը առավել վտանգավոր կարող է լինել, մինչդեռ նույնը կարող է անվտանգ լինել ուրիշի համար:

        Ես ուրախ եմ, որ դու իմ հետ համաձայնվեցիր:

        Եվ մեկ էլ այս նախադասության մասին.

        Չգիտեմ, թե ինչպես ես եզրակացնում, որ իմ համար դա է ամենավտանգավոր վիրուս, բայց ասեմ, որ այդ «վիրուսի» մասին ոչ թե ես, այլ դու ես գրել այս թեմայի համար 13 գրառման մեջ, մեջբերում եմ.

        Նման վիրուս, անշուշտ, կարող է լինել, բայց ես, ճիշտն ասած, այդպիսի վիրուսի չեմ հանդիպել:
        Այս մասին ցանկանում եմ գրել, որովհետև հնարավոր է, որ խնդիրը վիրուսի հետ կապ չունի:

        MS Office 2007-ում կար այդպիսի ծրագրային սխալ, այսպես կոչված Bug, այդ խնդիրը Microsoft կազմակերպությունն արդեն լուծել է, դրա համար պետք է տեղադրել ծրագրի Service Pack 2-ը, ու այլևս խնդիր չի լինի: Ես հավանական եմ համարում, որ նույն խնդիրն է եղել, այլ ոչ թե վիրուս: Չնայած որ չեմ բացառում վիրուսի հնարավորությունը:
        չէ Արտակ ջան պրոբելներն պրինտի ժամանակ ջնջող վիրուսներ կան, օֆիսի ծրագրային խնդիրն չգիտեմ բայց այդպիսի վիրուսների հանդիպել եմ, իսկ եզրակացնում էի հաշվի առնելով այն հանգամանքն որ ասենք դու ավելի շատ գործ ունես տեքստային պաստաթղթերի հետ, բայց մի հարց է ինձ հետաքրքրում, այ ասում ես անտիվիրուս չես օգտագործում, միթե դա ապահով է, դեմ չեմ կարող ես տիրություն անել համակարգչին կոպիտ ասաց, բայց ինչպես ես կանխում վիրուսների մուտքն քո համակարգիչ? եթե անտիվիրուս լինի հասկանալի է լիարժեք չեն պաշտպանում բայց այնուամենայնիվ որոշ չափով ինձ թվումա կանխում են վիրուսների մուտքն. եթե քո օգտագործած եղանակն ավելի արդյունավետ է կխնդրեի երկու խոսքով բացատրեիր ոնց ես կանխում վիրուսների մուտքն համակարգիչ եթե չունես հակավիրուս
        Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես ուզում աշխարհին թողնել լավ երեխաներ.........

        Comment


        • #34
          Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
          չէ Արտակ ջան պրոբելներն պրինտի ժամանակ ջնջող վիրուսներ կան, օֆիսի ծրագրային խնդիրն չգիտեմ բայց այդպիսի վիրուսների հանդիպել եմ, իսկ եզրակացնում էի հաշվի առնելով այն հանգամանքն որ ասենք դու ավելի շատ գործ ունես տեքստային պաստաթղթերի հետ
          Մեսրոպ ջան, չգիտեմ թե ինչից ես եզրակացրել, որ ես ավելի շատ գործ ունեմ տեքստային փաստաթղթերի հետ, բայց դա այդպես չէ: Ինչևէ, սա մեր քննարկման համատեքստում հետաքրքիր հարց չէ: Ես չեմ հերքել, որ նման վիրուս կարող է լինել, այլ ասել եմ, որ չեմ հանդիպել:


          Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
          բայց մի հարց է ինձ հետաքրքրում, այ ասում ես անտիվիրուս չես օգտագործում, միթե դա ապահով է, դեմ չեմ կարող ես տիրություն անել համակարգչին կոպիտ ասաց, բայց ինչպես ես կանխում վիրուսների մուտքն քո համակարգիչ? եթե անտիվիրուս լինի հասկանալի է լիարժեք չեն պաշտպանում բայց այնուամենայնիվ որոշ չափով ինձ թվումա կանխում են վիրուսների մուտքն. եթե քո օգտագործած եղանակն ավելի արդյունավետ է կխնդրեի երկու խոսքով բացատրեիր ոնց ես կանխում վիրուսների մուտքն համակարգիչ եթե չունես հակավիրուս
          Բայց ես խորհուրդ ոչ մեկին չեմ տալիս անտիվիրուս չօգտագործել:
          Ավելի՞ արդյունավետ է իմ արածը, թե ոչ, վիճելի է: Կարճ ասած միշտ հավանականություն կա, որ իմ համակարգիչը կարող է վիրուստվի ու ես դա չիմանամ: Շարքային օգտագործողի համար իմ տարբերակն ուղղակի անթույլատրելի է ու ես բոլորին խորհուրդ եմ տալիս ունենալ անտիվիրուս, դրա բազաները հաճախակի (ամեն օր) թարմացնել:

          Ի՞նչ եմ անում ես: Շատ պարզ. հսկում եմ, անընդհատ, իմ համակարգչում տեղի ունեցողները: Մասնավորապես կա Process Explorer անվամբ ծրագիր, որը ցուցադրում է համակարգչում կատարվող բոլոր պրոցեսները, բոլոր ծրագրերն իրենց ենթապրոցեսներով: Ես հրաշալի ճանաչում եմ իմ համակարգիչներն ու գիտեմ, թե դրանցում ինչ պրոցեսներ կան, որոնք ինչի համար են նախատեսված: Բավական է հանդիպել անծանոթ պրոցեսի, ու սկսվում է «հետաքննությունը», պարզում եմ, թե դա ինչ է, որտեղից է եկել: Հսկում եմ իմ համակարգչի ինքնագործարկվող բոլոր ծրագրերն ու ենթածրագրերը, մոդուլները, չեմ թույլատրում որևէ ավելորդ բան:

          Բայց որպես կանոն գործը դրան չի հասնում, որովհետև առավել կարևոր է համակարգչից ճիշտ օգտվելն ու պոտենցիալ վտանգավոր քայլեր չանելը: Ես պարզապես «վստահ եմ» իմ փորձի ու գիտելիքների վրա ու ընտրել եմ այս տարբերակը, արդյունքում արդեն 6-7 տարի է, որևէ լուրջ խնդրի առաջ չեմ կանգնել: Պարբերաբար սկաներներով ստուգում եմ համակարգիչս, համոզվելու համար, որ որևէ բացթողում չունեմ. իմ լավ բարեկամն է Dr.Web CureIt անվճար սկաները:

          Ես գիտեմ իմ համակարգչի ֆայլային կառուցվածքը, գիտեմ ռեգիստրները, հսկում եմ ցանցին, հետևում ամենաանշան ազդակին: Այսքան բան:

          Կրկնում եմ. ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս հետևել իմ օրինակին ու անտիվիրուս չունենալ, այլ ճիշտ հակառակն եմ խորհուրդ տալիս:
          Քայլ առ քայլ՝ դարից դար

          Արտակ Հարությունյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment


          • #35
            Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
            Մեսրոպ ջան, չգիտեմ թե ինչից ես եզրակացրել, որ ես ավելի շատ գործ ունեմ տեքստային փաստաթղթերի հետ, բայց դա այդպես չէ: Ինչևէ, սա մեր քննարկման համատեքստում հետաքրքիր հարց չէ: Ես չեմ հերքել, որ նման վիրուս կարող է լինել, այլ ասել եմ, որ չեմ հանդիպել:



            Բայց ես խորհուրդ ոչ մեկին չեմ տալիս անտիվիրուս չօգտագործել:
            Ավելի՞ արդյունավետ է իմ արածը, թե ոչ, վիճելի է: Կարճ ասած միշտ հավանականություն կա, որ իմ համակարգիչը կարող է վիրուստվի ու ես դա չիմանամ: Շարքային օգտագործողի համար իմ տարբերակն ուղղակի անթույլատրելի է ու ես բոլորին խորհուրդ եմ տալիս ունենալ անտիվիրուս, դրա բազաները հաճախակի (ամեն օր) թարմացնել:

            Ի՞նչ եմ անում ես: Շատ պարզ. հսկում եմ, անընդհատ, իմ համակարգչում տեղի ունեցողները: Մասնավորապես կա Process Explorer անվամբ ծրագիր, որը ցուցադրում է համակարգչում կատարվող բոլոր պրոցեսները, բոլոր ծրագրերն իրենց ենթապրոցեսներով: Ես հրաշալի ճանաչում եմ իմ համակարգիչներն ու գիտեմ, թե դրանցում ինչ պրոցեսներ կան, որոնք ինչի համար են նախատեսված: Բավական է հանդիպել անծանոթ պրոցեսի, ու սկսվում է «հետաքննությունը», պարզում եմ, թե դա ինչ է, որտեղից է եկել: Հսկում եմ իմ համակարգչի ինքնագործարկվող բոլոր ծրագրերն ու ենթածրագրերը, մոդուլները, չեմ թույլատրում որևէ ավելորդ բան:

            Բայց որպես կանոն գործը դրան չի հասնում, որովհետև առավել կարևոր է համակարգչից ճիշտ օգտվելն ու պոտենցիալ վտանգավոր քայլեր չանելը: Ես պարզապես «վստահ եմ» իմ փորձի ու գիտելիքների վրա ու ընտրել եմ այս տարբերակը, արդյունքում արդեն 6-7 տարի է, որևէ լուրջ խնդրի առաջ չեմ կանգնել: Պարբերաբար սկաներներով ստուգում եմ համակարգիչս, համոզվելու համար, որ որևէ բացթողում չունեմ. իմ լավ բարեկամն է Dr.Web CureIt անվճար սկաները:

            Ես գիտեմ իմ համակարգչի ֆայլային կառուցվածքը, գիտեմ ռեգիստրները, հսկում եմ ցանցին, հետևում ամենաանշան ազդակին: Այսքան բան:

            Կրկնում եմ. ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս հետևել իմ օրինակին ու անտիվիրուս չունենալ, այլ ճիշտ հակառակն եմ խորհուրդ տալիս:
            դե Արտակ ջան քո տարբերակներևի ինձ հարմար չլինի քանի որ իմ գործունեության հիմնական բնույթն կարելի է ասել 90% առնչվում է ինտերնետի հետ, դրա համար ապահովության համար օգտագործում եմ հակավիրուս. չնայած այդ քո "բարեկամն" նաև իմ "բարեկամն" է Dr.Web Cureit-ն ժամանակ առ ժամանակ ստուգում եմ համակարգիչս որովհետև այնքան էլ չեմ վստահում անտիվիրուսին, քո ասացի նման անգիր գիտեմ համակարգչումս տեղի ունեցող պրոցեսներին ուղղակի շատ ժամանակ չունեմ որ անընդհատ այդ ձևով պահպանեմ համակարգիչս, հույսս մասամբ դրել եմ հակավիրուսի վրա: Բայց աշակերտների համար շատ լավ կլինի իմանալ քո առաջարկած տարբերակը:
            Վերջին խմբագրողը՝ Սայի; 02-12-11, 22:55.
            Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես ուզում աշխարհին թողնել լավ երեխաներ.........

            Comment


            • #36
              Հարգելի ֆորումի մասնակցներ:

              Վահեն, Արտակն ու ես շարունակում ենք դասընթացը "Անվտանգ իներնետ" թեմայով: Այս անգամ Ապարանում էինք:

              Բոլորս էլ շատ տպավորված էինք ապրանցիների սովորելու ցանկությունից և ձգտումից: Ինչ տեղեկացված ծնողներ ու ուսուցիչներ կամ մեր շրջաններում, ես հիացած եմ:
              Ռուզան Ստեփանյան
              ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

              Comment


              • #37
                Ես ինքս հանդիպել եմ ձեր նշած մի վիռուսի որը կապույտ ֆոնի վրա գրել էր համար վորին պետք է ուղարկեի կոդ բայց դա շատ թանկ արժեր և իմ կոշտ սկավառակը հանեցին տարան ֆոռմատ արեցին: Դրանից հետո նոր համակարգիչս «խելքի եկավ»: Համենայն դեպս շնորակալ եմ որ փորձեցիք ինձ բացատրել, բայց եկեք իմ հարցը վեճի առիթ չդառնա

                Comment


                • #38
                  Ողջույն մասնակիցներին: Շատ լավ միտք է այդ դասընթացների անցկացումը:
                  Վերջին խմբագրողը՝ Chuk; 15-03-12, 17:21. Պատճառը՝: Տրանսլիտից հայատառի փոխարկում

                  Comment


                  • #39
                    Ողջույն Սիրան: Շնորհակալություն կարծիքի համար: Միայն տեղեկացնեմ, որ այս ֆորումում չեն թույլատրվում տրանսլիտով (այլ լեզվի տառերով հայերեն) գրառումները: Բոլոր գրառումները պետք է լինեն հայատառ: Ձեր գրառումը ես փոխարկեցի հայատառ տարբերակով: Խնդրում եմ հաջորդ դեպքերում գրեք հայատառ: Եթե համակարգչում չկա հայերեն մեքենագրելու համար նախատեսված ծրագիր կամ ենթածրագիր, ապա առաջարկում եմ օգտվել ֆորումում ներդրված համակարգից, որի համար անհրաժեշտ է էջի վերին աջ անկյունից նշել «Միացնել հայերենը» վանդակը, ապա կից ցանկից ընտրել առավել հարմար ստեղնաշարային դասավորությունը:
                    Քայլ առ քայլ՝ դարից դար

                    Արտակ Հարությունյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                    Comment


                    • #40
                      Շատ հետաքրքիր ու օգտակար ուղեցույց է: Շնորհակալություն Ձեզ Արտակ ու Վահե, որ միշտ պատրաստ եք օգնել մեզ Ձեր խորհուրդներով:

                      Comment


                      • #41
                        Ես կարծում եմ, որ պարտադիր չի դասընթաց անցկացնելու համար իրենք այցելեն մեր դպրոցները, կարելի է այն կազմակերպեն,մեզ տեղեկացնեն,մենք ինքներս կգանք հանդիպման:

                        Comment


                        • #42
                          Ողջույն բոլորիրն
                          ուրեմն կա մի վիդեո-ձեռնարկ որը նվիրված է ինֆորմացիոն անվտանգությանը, որը կարծում եմ կարող է օգտակար դիդակտիկ նյութ լինել ձեր դասընթացի համար: Դասընթացը անիմացոն է, այդ պատճառով կարծում եմ, որ օգտակար կլինի երեխաների հետ աշխատելիս: Եթե հարմար կգտնեք ու կօգտագործեք, մենք միայն ուրախ կլինենք: Ահա հղումը
                          Ինֆորմացիոն անվտանգություն Օնո ռոբոտի հետ

                          Անվտանգության մյուս կարևոր բաղադրիչը ճիշտ գործիքներ օգտագործելն է: Ես առաջարկում եմ, հետազոտել Լինուքս օպերացիոն համակարգի հիման վրա հատուկ երեխաների համար ստեղծված «Դուդու Լինուքս» օպերացիոն համակարգը: Այն ոչ միայն օպերացիոն համակարգ է, նրա մեջ ներառված են բազմաթիվ ուսումնական ու կրթական ծրագրեր երեխաների համար: Իսկ ամենակարևորը դա «Դուդու Լինուքս»-ում առկա վեբ-ֆիլտրն է, որը պաշտպանում է երեխաներին մեծահասակների համար նախատեսված վեբ.-բովանդակությունից: Ահա Դուդու Լինուքսի պաշտոնական կայքը
                          :
                          ԴուդուԼինուքսի հայականացումը նույնպես ընթացքի մեջ է, այն կատարվում է էնտուզիաստների ուժերով, այնպես որ եթե կցանկանաք մասնակցել թարգմանությանը, կարող եք հայականացման մասին ավելին իմանալ այստեղ:
                          Հայկական ԱյԹի նյութերի ագրեգատոր
                          Անհանգիստ Բլոգ

                          Comment


                          • #43
                            Ապահով համացանց

                            Բարև բոլորին:
                            Մարտի 15-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտների հետ անց եմ կացրել բաց դաս` <<Ապահով ահմացանց>> թեմայով: Դասի սեսանյութը տեղադրված է http://safe.am/ -կայքում:
                            Մխիթարյան
                            Վերջին խմբագրողը՝ Mkhitaryan; 12-04-13, 12:56.

                            Comment


                            • #44
                              Բարև բոլորին

                              Այո, հարգելի Մխիթարյան, շատ հետաքրքիր կայք է:

                              http://www.safe.am/ilh/ilh.html

                              Այստեղից շատերն են նյութեր արտագրել:
                              Արեգ Միկիչյան
                              Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                              ՎՊՄԻ դասախոս
                              “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                              Comment


                              • #45
                                Շատ հետաքրքիր էր: Կարելի է կիրառել և շանոթացնել աշակերտներին և ծնողներին:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information