Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անվտանգ համացանց

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Անվտանգ համացանց

    Բարև Ձեզ հարգելի ֆորումականներ: Երեկվանից ես ու Արտակը «փոփոխական հաջողություններով» վարում ենք անվտանգ համացանց դասընթացը Երևանի հ. 84 դպրոցում: Այս թեմայում դուք կարող եք մեզ ուղղել Ձեզ հուզող հարցերը, ինչպես նաև ծավալել քննարկումներ դասընթացի և Համացանցում անվտանգ «նավարկելու համար»:
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  • #2
    Շարունաեկով Վահեի միտքը, լրացնեմ, որ դասընթացը կազմակերպվել է "Վոլդ Վիժն" և "Մայքրոսովթ" ընկերություների հետ համատեղ:

    Ծնողների հետ դասընթացը այսօր վարեցի ես, իսկ վաղը կլինի ուսուցիչների հետ դաընթացը: Ծրագիրը շարունակական է և կտևի մեկ տարի և ընդգրկելու է Հայաստանի համարյա բոլոր մարզերը:

    Դասընթացի ընթացքում ես ծնողներին ծանոթացրի նաև մեր հայկական կրթական պորտալին և ֆրումին և ծնողները խոստացան մասնակցել ֆորումի քննարկումներին:

    Դե, մեզ բարի երթ Արտակ ու Վահե ջաներ
    Վերջին խմբագրողը՝ Ruzan_#105; 10-11-11, 20:57.
    Ռուզան Ստեփանյան
    ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

    Comment


    • #3
      Վահե ջան շատ լավ դասընթաց եք սկսել, նպատակային: Դասընթացի պահանջարկը մեծ է: Իսկ Կոտայքի մարզում երբ եք լինելու, ավելի ճիշտ` Ֆանտանի միջնակարգ դպրոցում?
      Շնորհակալություն
      Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
      Էլենբակս

      Comment


      • #4
        Մեծ սիրով կսպասենք ձեզ Երևանի հ. 30 ավագ դպրոցում:

        Comment


        • #5
          gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
          Վահե ջան շատ լավ դասընթաց եք սկսել, նպատակային: Դասընթացի պահանջարկը մեծ է: Իսկ Կոտայքի մարզում երբ եք լինելու, ավելի ճիշտ` Ֆանտանի միջնակարգ դպրոցում?
          Շնորհակալություն
          Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
          Մեծ սիրով կսպասենք ձեզ Երևանի հ. 30 ավագ դպրոցում:
          Մենք ուրախ կլինեինք լինել բոլոր դպրոցներում, բայց ցավոք դա անհնար է: Ծրագիրը կազմակերպվել է World Vision Հայաստանի կողմից: Մենք անցկացնելու ենք 3-օրյա դասընթացներ 11 խմբերի հետ Երևանում, Գյումրիում, Թալինում, Ապարանում, Վարդենիսում, Գավառում, Ալավերդիում, Ստեփանավանում, Տավուշում, Սիսիանում ու Կապանում: Խմբերի ընտրությունը կազմակերպում է World Vision Հայաստանը:

          Բայց նաև տեղեկացնեմ, որ ծրագրի շրջանակում աշակերտների հետ անցկացվող դասերի համար Ես ու Վահեն գրել ենք ձեռնարկ, որը կոչվում է «Անվտանգ համացանց»: Այդ ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը շուտով կտեղադրենք Հայկական կրթական միջավայրում ու հասանելի կլինի բոլորին:
          Քայլ առ քայլ՝ դարից դար

          Արտակ Հարությունյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment


          • #6
            Մենք էլ անհանբեր կսպասենք ձեռնարկին, մեզ համար շատ օգտակար կլինի:
            Շնորհակալություն
            Վայոց ձորի մարզ Վերնաշենի միջն. դպրոց
            Գասպարյան Արմինե

            Comment


            • #7
              Barev dzez:Es shat mec tpavorutyun staca ayn ameni hamar inch mez poxancvec Artaki ev Vaheyi koxmic:Es andzamb shnorhakalutyun em haytnum World Wision kazmakerputyan@ ayspisi jerm cucabermunqi ev amen inchi hamar:

              Comment


              • #8
                վորն ե ամենավտանգավոր վիռւսը

                Comment


                • #9
                  շնորհակալ եմ ձեզ ինձ տված գիտելիքների համար

                  Comment


                  • #10
                    Ծնողների և ուսուցիչների ձեռնարկների հեղինակն էլ ես եմ:

                    Կարծում եմ հետաքրքիր կլինի մեր ֆորումի մասնակիցներին այդ ձեռնակները նույնպես: Սիրով կտրամադրեմ:
                    Վերջին խմբագրողը՝ Ruzan_#105; 12-11-11, 18:15.
                    Ռուզան Ստեփանյան
                    ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

                    Comment


                    • #11
                      Tiko55-ի խոսքերից Նայել գրառումը
                      Barev dzez:Es shat mec tpavorutyun staca ayn ameni hamar inch mez poxancvec Artaki ev Vaheyi koxmic:Es andzamb shnorhakalutyun em haytnum World Wision kazmakerputyan@ ayspisi jerm cucabermunqi ev amen inchi hamar:
                      Տիգրան ջան, ուրախ ենք, որ քեզ դասը դուր է եկել, բայց այ որ այնքան ուշադիր չես եղել, որ մեր մի քանի անգամ արած զգուշացումները լսես, որ այս ֆորումում չենք թույլատրում լատինատառ հայերենը, այնքան էլ լավ չի:

                      Հիշու՞մ ես, որ խոսում էինք նետիկետի մասին, խոսեցինք նաև մի խնդրի մասին, որ ինտերնետում շփման կանոնները փոխվում են համայնքից համայնք, կայքից-կայք, համակարգից-համակարգ: Մենք ձեզ բոլորիդ խորհուրդ էինք տալիս մինչև քննարկումների մեջ մտնելն գոնե ինչ-որ կարճ ժամանակ ուսումնասիրեք տվյալ կայքի անցուդարձը, տեսնել, թե այստեղ ինչ նորմեր են ընդունված, ինչ սկզբունքներ կան, ինչ սովորություններ կան: Ահա եթե այս ֆորումում դու մի քիչ շրջեիր, ապա առանց մեր զգուշացումների էլ կնկատեիր, որ ամբողջ ֆորումում պարզապես չկան տրանսլիտով (այլ լեզվի տառերով հայերեն) գրառումներ: Որ բոլոր գրառումները մեր մեսրոպյան տառերով են, հայատառ են:

                      Դե ոչինչ, այս մի դեպքը ոչինչ: Բայց գոնե մյուս դեպքերում որևէ համակարգում քննարկումների մեջ մտնելուց առաջ հիշիր ուսումնասիրել ու տեսնել, թե ինչ սկզբունքներ կան այդ կայքում

                      Համ էլ բարի՛ գալուստ «Հայկական կրթական միջավայր» ֆորում Հուսով եմ, որ սա վերջին գրառումդ չի լինի
                      Քայլ առ քայլ՝ դարից դար

                      Արտակ Հարությունյան
                      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                      Comment


                      • #12
                        ԱԼԲԵՐՏ-ի խոսքերից Նայել գրառումը
                        վորն ե ամենավտանգավոր վիռւսը
                        Ողջույն Ալբերտ Բարի գալուստ այս ֆորում:

                        Կասե՞ս, թե ի՞նչ ես հասկանում «ամենավտանգավոր» ասելով:

                        Դասի ժամանակ Վահեն պատմեց ու տվեց վիրուսների դասակարգումը: Ես ինչքան հիշում եմ իր պատմածից, ինքը որևէ տեղ չօգտագործեց «ամենավտանգավոր» բառը: Ու դա բնական է, որովհետև ամեն մեկիս համար վտանգը կարող է մեկը լինել:

                        Ընդամենը երկու օրինակ բերեմ:

                        Օրինակ 1. Պատկերացրու, որ ունենք վիրուս, որն առանց քեզ հարցնելու քո աշխատանքի ընթացքում աստիճանաբար ջնջում համակարգչում եղած ֆայլերը: Իսկ համակարգչի մեջ է ենթադրենք ուսանող եղբորդ դիպլոմային աշխատանքը, որի կրնօրինակը ինքը որևէ տեղ չունի: Հնարավոր է, որ այդ պահին այդ վիրուսը կլինի քո համար ամենավտանգավոր վիրուսը, որովհետև քիչ անց այն ջնջելու է եղբորդ երկար ժամանակվա աշխատանքը: Իսկ օրինակ իմ համար այն կարող է վտանգավոր չլինի, որովհետև ես կամ չունեմ այդքան կարևոր ֆայլեր, որոնց կորուստն ինձ ցավ է պատճառելու, կամ էլ ունեմ բոլոր կարևոր ֆայլերիս կրկնօրինակները: Այդ դեպքում ես ընդամենը արագ կզբաղվեմ վիրուսի բուժմամբ, կամ էլ համակարգիչս ֆորմատ կանեմ և բոլոր ծրագրերը կվերականգնեմ:

                        Առիթից օգտվելով մի խորհուրդ էլ տամ. միշտ պահեք ձեր համար ամենակարևոր ֆայլերի կրկնօրինակները: Հազար ու մի պատճառով դրանք կարող են ջնջվել ձեր համակարգչի միջից, սկսած վիրուսներից, վերջացրած համակարգչի կոշտ սկավառակի փչանալով: Այդ կարևոր ֆայլերը պահեք սկավառակներով (CD կամ DVD), ֆլեշ կրիչներով կամ այլ կերպ: Գուցե ձեզ երբևէ պետք չլինեն կրկնօրինակները, բայց եթե մի օր նման խնդիր առաջանա, ապա կտեսնեք, որ դուք «փրկվել» եք:


                        Օրինակ 2. Վիրուսը առանց ձեր կարծիքը հարցնելու ձեր համակարգչից զանգեր է կատարում: Եթե քո ինտերնետը միանում է ասենք wi-fi սարքով, քո համար այդ վիրուսն ընդհանրապես լուրջ վտանգ չի ներկայացնում: Հա, գուցե մի քիչ կխանգարի, համակարգչի ռեսուրսները կօգտագործի կամ նման մի բան, բայց չի խանգարի: Իսկ այ իմ համակարգիչը, կարող է, dial-up-ով է միանում ինտերնետին և ես ամսվա վերջին, երբ կգնամ հեռախոսիս վարձը մուծելու, կպարզեմ, որ ես բազում անգամներ «զանգել եմ արտասահման» ու մի կլորիկ գումար եմ պարտք հեռախոսային օպերատորին: Ընդ որում եթե ես դասին ուշադիր չեմ եղել ու չեմ լսել խորհուրդը, որ արժի ինտերնետն օգտագործելուց հետո այն անջատել, ապա կլորիկ գումարն ավելի մեծ կլինի: Ահա այս դեպքում այդ վիրուսը կլինի վտանգավոր իմ համար ու անվտանգ՝ քո համար:



                        Այնպես որ ես իսկապես չգիտեմ, թե ինչ է նշանակում «ամենավտանգավոր վիրուս»:
                        Մի քիչ դու պատմիր: Ի՞նչ ես հասկանում «ամենավտանգավոր» ասելով:
                        Քայլ առ քայլ՝ դարից դար

                        Արտակ Հարությունյան
                        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                        ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                        Comment


                        • #13
                          ԱԼԲԵՐՏ-ի խոսքերից Նայել գրառումը
                          վորն ե ամենավտանգավոր վիռւսը
                          Ճիշտ նկատեց Արտակը, վիրուսները լինում են վտանգավոր և անվտանգ, անվտանգ վիրուսներից են այսպես ասաց զվարճալի վիրուսներն (օրինակ երբ երրորդ կուրսում էի կուրսայինս պետք է անվտանգ վիրուս սարկերի. ուղղակի այդ վիրուսն երբ համակարգիչն միացնում ես էկրանին հայտնվումա կատու և ընկնումա մկնիկի հետևից, հենց մի 1վ. մկնիկն չշարժես կատուն կբռնի մկնիկին ու էլ մկնիկ չես ունենա, պետք է վերամեկնարկես ու նույն պրոցեսն նորից կրկնվումա, սա ավելի շուտ որևէ ծրագրի է նման, բայց նրան վիրուս էինք անվանում որովհետև ոչմի կերպ չէիր կարող իրեն ջնջել իր ընդլայնումն .exe էր և հատկություններն էլ ծրագրի դրա համար անտիվիրուսն էլ "անտարբեր էր մնում") սրանք կարելի է ասել անվտանգ վիրուսներն են, բայց կան վտանգավոր վիրուսներ, ջնջում են ֆայլեր կասեցնում համակարգչի աշխատանքն, բայց ամենավտանգավոր վիրուսն դա անհատական պետք է լինի. Արտակի բերած օրինակներին ես մեկն էլ ավելացնեմ որը ինձ մոտ հանդիպել է, word փաստաթղթով տեքստ ես հավաքում նայում ես նորմալ է print ես անում բոլոր բառերն միացված են իրար, այսինքն համակարգչի մեջ փոփոխություն չի անում հենց ctrl+p ես սեղմում նկատում ես որ բառերն միանում են իրար և արագ նորից հեռանում.
                          Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես ուզում աշխարհին թողնել լավ երեխաներ.........

                          Comment


                          • #14
                            Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ողջույն Ալբերտ Բարի գալուստ այս ֆորում:

                            Կասե՞ս, թե ի՞նչ ես հասկանում «ամենավտանգավոր» ասելով:

                            Դասի ժամանակ Վահեն պատմեց ու տվեց վիրուսների դասակարգումը: Ես ինչքան հիշում եմ իր պատմածից, ինքը որևէ տեղ չօգտագործեց «ամենավտանգավոր» բառը: Ու դա բնական է, որովհետև ամեն մեկիս համար վտանգը կարող է մեկը լինել:

                            Ընդամենը երկու օրինակ բերեմ:

                            Օրինակ 1. Պատկերացրու, որ ունենք վիրուս, որն առանց քեզ հարցնելու քո աշխատանքի ընթացքում աստիճանաբար ջնջում համակարգչում եղած ֆայլերը: Իսկ համակարգչի մեջ է ենթադրենք ուսանող եղբորդ դիպլոմային աշխատանքը, որի կրնօրինակը ինքը որևէ տեղ չունի: Հնարավոր է, որ այդ պահին այդ վիրուսը կլինի քո համար ամենավտանգավոր վիրուսը, որովհետև քիչ անց այն ջնջելու է եղբորդ երկար ժամանակվա աշխատանքը: Իսկ օրինակ իմ համար այն կարող է վտանգավոր չլինի, որովհետև ես կամ չունեմ այդքան կարևոր ֆայլեր, որոնց կորուստն ինձ ցավ է պատճառելու, կամ էլ ունեմ բոլոր կարևոր ֆայլերիս կրկնօրինակները: Այդ դեպքում ես ընդամենը արագ կզբաղվեմ վիրուսի բուժմամբ, կամ էլ համակարգիչս ֆորմատ կանեմ և բոլոր ծրագրերը կվերականգնեմ:

                            Առիթից օգտվելով մի խորհուրդ էլ տամ. միշտ պահեք ձեր համար ամենակարևոր ֆայլերի կրկնօրինակները: Հազար ու մի պատճառով դրանք կարող են ջնջվել ձեր համակարգչի միջից, սկսած վիրուսներից, վերջացրած համակարգչի կոշտ սկավառակի փչանալով: Այդ կարևոր ֆայլերը պահեք սկավառակներով (CD կամ DVD), ֆլեշ կրիչներով կամ այլ կերպ: Գուցե ձեզ երբևէ պետք չլինեն կրկնօրինակները, բայց եթե մի օր նման խնդիր առաջանա, ապա կտեսնեք, որ դուք «փրկվել» եք:


                            Օրինակ 2. Վիրուսը առանց ձեր կարծիքը հարցնելու ձեր համակարգչից զանգեր է կատարում: Եթե քո ինտերնետը միանում է ասենք wi-fi սարքով, քո համար այդ վիրուսն ընդհանրապես լուրջ վտանգ չի ներկայացնում: Հա, գուցե մի քիչ կխանգարի, համակարգչի ռեսուրսները կօգտագործի կամ նման մի բան, բայց չի խանգարի: Իսկ այ իմ համակարգիչը, կարող է, dial-up-ով է միանում ինտերնետին և ես ամսվա վերջին, երբ կգնամ հեռախոսիս վարձը մուծելու, կպարզեմ, որ ես բազում անգամներ «զանգել եմ արտասահման» ու մի կլորիկ գումար եմ պարտք հեռախոսային օպերատորին: Ընդ որում եթե ես դասին ուշադիր չեմ եղել ու չեմ լսել խորհուրդը, որ արժի ինտերնետն օգտագործելուց հետո այն անջատել, ապա կլորիկ գումարն ավելի մեծ կլինի: Ահա այս դեպքում այդ վիրուսը կլինի վտանգավոր իմ համար ու անվտանգ՝ քո համար:



                            Այնպես որ ես իսկապես չգիտեմ, թե ինչ է նշանակում «ամենավտանգավոր վիրուս»:
                            Մի քիչ դու պատմիր: Ի՞նչ ես հասկանում «ամենավտանգավոր» ասելով:
                            Փորձեմ Ալբերտի թոխարեն իմ տեսանկյունից ասել որն է ամենավտանգավոր վիրուսն կարծում եմ համակարծիք կլինենք:
                            Գոյություն ունեն վիրուսների խմբեր որոնք "սիրուն ծրագրի տեսքով" են լինում կամ հետաքրքիր նկարի տեսք են ունենում համացանցում բավական է սեղմենք դրա վրա և ինքն ներթափանցում է համակարգիչ (քանի դեռ չենք սեխմում ինքն ոչ մի բան չի անում) համակարգիչ ներթափանցելուց հետո հաղորդագրություն է տալիս հետևյալ հետաքրքիր բովանդակությամբ: "ՈՒզու՞մ եք վերամեկնարկել ձեր համակարգիչը: Սեղմեք Cancel վերամեկնարկելու համար: տարբերակներն են Yes և Cancel: X-ն և Alt+F4-ն էլ ապաակտիվացված են, " այսինքն ինչ էլ անես ռեստարտ է լինելու, երբ միանում է windows-ի զագրուզկան գնում վերջանում է ու մի պատուհան է հայտնվում քեզանից կոդ է պահանջում կոդն ել ստանալու համար որևէ համարին սմս պետք է ուղարկես որն էլ ահագին թանգ է, ու դա չի ջնջվի քանի դեռ ֆորմատ չես արել, սա վտանգավոր է հիմնականում այն մարդկանց համար որոնք C-ում ունեն կարևոր փաստաթղթեր և վտանգավոր է նրանց համար ովքեր օգտագործում են արտոնագրված օպերացիոն համակարգ:
                            Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես ուզում աշխարհին թողնել լավ երեխաներ.........

                            Comment


                            • #15
                              Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
                              Փորձեմ Ալբերտի թոխարեն իմ տեսանկյունից ասել որն է ամենավտանգավոր վիրուսն կարծում եմ համակարծիք կլինենք:
                              Ոչ, համաձայն չեմ: Իսկ տեսատետս վերևում արդեն իսկ շարադրել եմ, որ անհնար է որևէ վիրուսի ամենավտանգավոր համարել, քանի որ ամեն մեկի համար վտանգը կամ վնասը կարող է մեկը լինել:

                              Ինչ վերաբերվում է Ձեր ասած վիրուսին, ապա հավանաբար դրա բուժելու տարբերակն էլ կգտնվի, միայն ֆորմատը չի: Բայց անգամ ֆորմատի հասնելու դեպքում պարտադիր չէ, որ այն վնաս տա կոնկրետ օգտագործողին: Նույնիսկ կարևոր փաստաթղթերի առկայության դեպքում միշտ կարող է լինել հնարավորություն դրանք հանել-պահելու, նոր ֆորմատ անելու:
                              Քայլ առ քայլ՝ դարից դար

                              Արտակ Հարությունյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information