Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Առողջությունը եվ Համակարգիչը

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Առողջությունը եվ Համակարգիչը

    Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարիչը մնացած էլեկտրական սարքավորումների շարում նույնպես կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:Համակարգչի վատ ազդեցության բարդույթը համարվում է դարի կարեվորագույն պրոբլեմներից մեկը:Սակայն համակարգչի գյուտից իվեր բավականին մեծ աշխատանքներ են տարվել նրա ներգործությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար:Այսօր պլազմային էկրանները, պաշտպանիչ շերտերը եվ այլ հնարավորություններ ավելի են հեշտացրել մարդու եվ մեքենայի շփումը:Թվում է թե սրանով նվազագույնին է հասցված ֆիզիկական վնասի վտանգը , սակայն իրականում կա նաեվ ռադիացիայի լուրջ սպառնալիք, որը դեռ անհաղթահարելի է:Ֆիզիկական վտանգներ շարքում կարեվորվում է նաեվ ստորին վերջույթների անշարժությունը,աչքերի անընդհատ լարված դրությունը եվ այլն:Հոգեբանական բարդութի կողմը, թերեվս, առավել լուրջ է, քանի որ համակարգչից կախվածությունը համարվում է հոգեբանական լուրջ խնդիր ՝բավականին լուրջ հետեվանքներով:
    Ստացվում է այնպես, որ մենք չափազանց թանկ ենք վճարում համակարգչային բարիքների համար:
    Խոսենք այս թեմայով
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  • #2
    Ինչպե՞ս պաշտպանել աչքերն էկրանից

    Այն մասին, որ քոմփյութերի էկրանը վնասակար ազդեցություն է ունենում տեսողության վրա, վաղուց հայտնի է: Մոնիտորի մոտ նստելուց մի քանի ժամ անց աչքերն արդեն հոգնում են, կարմրում և արցունքակալում, որին հաջորդում է գլխացավը: Իսկ երկարատև, սիստեմատիկ քոմփյութերի հետ աշխատելը բերում է տեսողության կտրուկ վատացման: Ժամանակի հետ բժիշկները ու ճարտարագետները պարզեցին, թե ինչպես է մեքենան փչացնում տեսողությունը: Եթե, օրինակ, մոտիկից նայենք հին սև ու սպիտակ հեռուստացույցի էկրանին, նայելն այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ թարթումը տեղի է ունենում ոչ մոտ հեռավորությունից : Այլ բան է մոնիտորի էկրանը, որին շատ մոտ մենք ստիպված ենք լինում նստել ժամերով: Մարդ կարող է նույնիսկ ընտելանալ տեքստի կամ նկարի թույլ տատանմանը, բայց աչքերն ավտոմատ կերպով այն արձանագրում են: Լարվում են աչքերի նյարդերը և ուղեղի համապատասխան նյարդային կենտրոնները: Տեսողության սրությունը անխուսափելիորեն նվազում է: Մի շարք, միմյանցից, անկախ փորձերի միջոցով հաստատվել է, որ մոնիտորի անվտանգ տատանումների հաճախությունը սկսվում է 75 Հց – ից` դա անհրաժեշտ նվազագույնն է: Որպեսզի պաշտպանենք տեսողությունը անհրաժեշտ է գնել մոնիտոր, որն արտադրվել է 1995 թ. – ից հետո: Որքան էլ էժան լինի արաջարկվող քոմփյութերը, այն չպետք է գնել, եթե պատկերը թարթում է: Ավելի լավ է մենիտորի պատկերի փոփոխման հաճախականությունը ավելի բարձրացնել` 75 – 85 Հց` ի հաշիվ էկրանի թույլատրելի չափերի փոքրացման: Հակառակ դեպքում քոմփյութերով աշխատելը վնասակար է ձեր առողջության համար:
    Եթե խաղերում օգտագործում ենք արևային ակնոցներ, անհրաժեշտ է հիշել, որ նրանցով պատկերի տատանման հաճախականությունը փոքրանում է մոտ 2 անգամ ( յուրաքանչյուր աչքի համար ) մոնիտորի էկրանի հաճախականությունից: Այստեղից էլ պետք է կատարել համապատասխան հետևություններ:
    Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ, կամ, այլ կերպ ասած, պետք է ձեռքը երկարացնելիս հազիվ հասնի էկրանին: Ինչ վերաբերվում է նվազագույն թույլատրելի հեռավորությանը, ապա, գիտության տեսանկյունից, մարդու աչքը պարզ տեսնում է 17 աստիճան անկյամբ` վերևից ներքև: Այստեղից հեշտ է հաշվարկել, որ մարդու դեմքից մինջև մոնիտոր թույլատրելի նվազագույն հեռավորությունը մոնիտորի անկյունագծի երկարությունն է: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ – մեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:
    Բացի վերը նշված կանոններից գոյություն ունի ևս մեկ խորհուրդ. աշխատեք մոնիտորի էկրանից տեքստ կարդալիս անընդհատ չնայել էկրանին, այլ ավելի հաճախ թարթել աչքերը: Սա մի լրացուցիչ անգամ կազատի ձեզ աչքերի ցավից և տեսողության վատացումից:
    Պետք է ուշադրություն դարձնել, որ համակարգչով աշխատելիս օդափոխիչի օդի հոսքը ւղղված չլինի դեմքին, քանի որ այդ դեպքում աչքերն ավելի շուտ են չորանում և դառնում են անպաշտպան:
    Բայց մարդը տեսնում է ոչ միայն աչքերով այլ նաև ուղեղով: Աչքի կողմից ընկալված պատկերը բավականին աղավաղված է և ուղեղի կողմից բարդ մաթեմատիկական ձևափոխման է ենթարկվում: Քանի որ հիմնականում էկրանները լինում են ոչ հարթ, ապա պատկերն էլ ավելի է աղավաղվում: Ուղեղն անընդհատ փոխանջատվում է էկրանի աղավաղված պատկերից շրջապատող առարկաների չաղավաղված պատկերին և հակառակը: Բնականաբար այս պրոցեսից ուղեղը ևս հոգնում է:
    Համակարգչային աշխատողները հաճախ բողոքում են աշխատանքային տեղերի մոտ դասավորվածությունից: Համաձայն սահմանված նորմերի` մոնիտորի հետևի հարթությունը պետք է հաջորդ նստելու տեղից հեռացված լինի մոտ 2 մետրով, այսինքն` ամեն մի մարդուն պետք է հատկացվի 6 քառակուսի մետրից ոչ քիչ տարածք – 20 խորանարդ մետր ծավալ:

    Comment

    • #3
      ՄԱՇԿԱՅԻՆ ՑԱՆ, ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ՔԱՂՑ

      Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելովտարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, ինչպես նաև մաշկի և մազերի չորություն։ Անշուշտ, համակարգչի մոտ նստած դեղատան աշխատակիցը լուրջ խնդիրներ չի ունենա, սակայն խորհուրդ է տրվում քսուքներ օգտագործել։ Դեղատան այն սենյակում, որտեղ համակարգիչներ կան միացված, պետք է լավ օդափոխություն ապահովվի։ Կարելի է նաև իոնիզատորներ և օդը խոնավացնող միջոցներ կիրառել։ Յուրաքանչյուր մոնիտորի պետք է տրամադրել առնվազն 9-12մ2 տարածք։ Եթե միևնույն սենյակում մի քանի համակարգիչ կա միացված, պետք է դասավորվածությունն այնպիսին լինի, որ յուրաքանչյուր աշխատակից միայն իր մոնիտորը տեսնի։
      Աչքերի ու կոպերի կարմրությունն ու ցավը, արցունքոտվելը, ճակատի ու քունքերի մասերում լարվածությունն ու ցավն այսպես կոչված «դիսփլեային» հիվանդության նշաններն են, որն առաջանում է մոնիտորի առջև երկար նստելուց։ Տեսողական հոգնածության (ասթենոպիա) առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս 45 րոպե համակարգչով անընդմեջ աշխատելուց հետո, իսկ 2 ժամ անց տեսողական դաշտը զգալիորեն նվազում է։ Համակարգչով 1-2 ժամ աշխատելուց հետո կարճատև ընդմիջումը բավականին կկրճատի հոգնածության ցուցանիշները։ Մինչդեռ մոնիտորի առջև 4 ժամից ավելի աշխատելու դեպքում աչքերի հոգնածությունը կրկնապատկվում է։
      Համակարգչի էկրանը թրթռում է, ինչը հոգնեցնում է աչքերը։ 75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ. ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք, ասենք, 100 կամ գոնե 85 հերց։ Բացի այդ, երբ մարդը երկար ժամանակ անթարթ նայում է հեռուստաէկրանին կամ մոնիտորին, աչքերը բավականաչափ չեն խոնավանում։ Ու եթե սենյակի օդն էլ բավականաչափ խոնավ չէ, ապա բացասական հետևանքները կրկնապատկվում են։ Վերջերս ծրագրավորողները բժիշկների հետ համագործակցելով մի նոր ծրագիր են մշակել, որը համակարգչային էկրանի վրա աչքը թարթելու փոքրիկ նշան է բերում։ Այս հնարքը համակարգչի առջև նստած մարդկանց մոտ աչքերն ավելի հաճախ թարթելու մեխանիկական սովորություն է առաջացնում։ Հավանաբար կմտածեք. «Վատ չէր լինի դեղատան համակարգիչների վրա էլ այդ ծրագիրն ունենալ»։
      Սակայն մինչև այն տեղադրելը խորհուրդ ենք տալիս գոնե 40-45 րոպեն մեկ աչքերին հանգիստ տալ. արագ-
      արագ մոտ 50 անգամ թարթել աչքերը, այնուհետև ժամացույցի սլաքի ուղղությամբ մի քանի անգամ աչքերով պտույտային շարժումներ կատարել։ Նույնը կրկնե՛ք նաև հակառակ ուղղությամբ։ Հիշե՛ք, որ նորաձև համարվող սև ստեղնաշարերն ավելի արագ են հոգնեցնում աչքերը։ Խիստ վնասակար է մութ կամ ոչ բավականաչափ լուսավորված սենյակում համակարգչի մոտ աշխատելը։ Սենյակի և մոնիտորի լուսավորությունը պետք է համարժեք լինի։

      Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ բևեռի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելով տարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, մաշկի և մազերի չորություն...

      • #4
        ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

        * Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
        * Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։
        * Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։
        * Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։
        Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
        “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

        Comment

        • #5
          Համակարգչի և ինտերնետի ազդեցությունը մարդու առողջության վրա կարող է լինել և դրական և բացասական, քանի-որ դա ընդամենը միջոց է, և բոլոր միջոցների նման կարող է օգտակար և վնասակար լինել: Մենք արդեն դուրս ենք եկել մտածողության "մանկական տարիքից", երբ ամեն ինչ կարող ենք միայն սև կամ միայն սպիտակ տեսնել: Եթե մարդը համակարգչի միջոցով կենսատու շփում է գտնում կամ կենսական, "առողջ" ինֆորմացիա` ապա այս ազդեցությունը կարելի է սանոգեն` առողջարար համարել, եթե ունի հոգեբանական պրոբլեմներ և համակարգչային խաղը գոնե առ ժամանակ օգնում է ինչ-որ բան, թեկուզ մենակությունը հաղթահարել, ապա դա լավ է... Հիշեցի Մայակովսկու հայտնի բանաստեղծությունը, որ դպրոցում էինք սերտում` Что такое хорошо и что такое плохо"... Եթե համակարգիչը և ինտերնետը օգնում են օր առաջ էսենցիալ` կենսական, կյանքի համար անհրաժեշտ գիտելիքը հասցնել մարդուն, գտնել ճիշտ բժշկին կամ առնչվել բարձր գիտելիքի կամ արվեստի հետ` բոլոր առումներով, նաև զուտ առողջության առումով, լավ է:
          Ի՞նչն է ակնհայտորեն վատ:
          Համակարգչային և ինտերնետային աշխատանքները որոշակի լարվածություն են ստեղծում նյարդային համակարգի համար. և հիմնական գործոնը տեմպն է` ռիթմի արագացումը. մարդը սկսում է ավելի արագ հավաքել, ավելի արագ մտածել, ավելի արագ գործողություններ կատարել:

          http://www.imagger.com/uploads/227358_programmer.gif

          Այդ " արագությունը" ապա տեղափոխվում է կյանքի այլ տարածքներ` ավելի արագ խոսել, ավելի արագ քայլել և վերջապես ավելի արագ ուտել: Այս ամենը ուժեղացնում է Քամու տարրը մարդու մեջ /ըստ Այուրվեդայի` Վատան/, որի հետևանքները զանազան են, և դրա մասին մենք կխոսենք հաջորդ գրառման մեջ:
          Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

          Comment

          • #6
            Ապագայում մարդու ուղեղի պարունակության մի մասը հնարավոր կլինի տեղափոխել համակարգչի մեջ

            Բրիտանացի հայտնի գիտնական, արհեստական ինտելեկտի մասնագետ Բրյուս Կաթցը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է նեյրո-հեղափոխության շեմին, հարղոդում է newsru.com-ը:

            Կաթցի խոսքերով` մոտ ապագայում ի հայտ կգան նոր սարքավորումներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի արագացնել մտավոր գործընթացը, ինչպես նաև ուղեղի պարունակության մի մասը տեղափոխել համակարգչի մեջ:

            Գիտնականը կարծում է, որ նոր տեխնալոգիաները հնարավորություն կտան ամբողջությամբ ազատվել մարդկային ուղեղի ներկայիս սահմանափակումներից` առանց որևէ դժվարությունների արհեստական ճանապարհով հանճարեղ մտածողությամբ ուղեղներ ստեղծելով:
            Աղբյուրը: tert.am
            Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
            “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

            Comment

            • #7
              Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարիչը մնացած էլեկտրական սարքավորումների շարում նույնպես կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:Համակարգչի վատ ազդեցության բարդույթը համարվում է դարի կարեվորագույն պրոբլեմներից մեկը:Սակայն համակարգչի գյուտից իվեր բավականին մեծ աշխատանքներ են տարվել նրա ներգործությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար:Այսօր պլազմային էկրանները, պաշտպանիչ շերտերը եվ այլ հնարավորություններ ավելի են հեշտացրել մարդու եվ մեքենայի շփումը:Թվում է թե սրանով նվազագույնին է հասցված ֆիզիկական վնասի վտանգը , սակայն իրականում կա նաեվ ռադիացիայի լուրջ սպառնալիք, որը դեռ անհաղթահարելի է:Ֆիզիկական վտանգներ շարքում կարեվորվում է նաեվ ստորին վերջույթների անշարժությունը,աչքերի անընդհատ լարված դրությունը եվ այլն:Հոգեբանական բարդութի կողմը, թերեվս, առավել լուրջ է, քանի որ համակարգչից կախվածությունը համարվում է հոգեբանական լուրջ խնդիր ՝բավականին լուրջ հետեվանքներով:
              Ստացվում է այնպես, որ մենք չափազանց թանկ ենք վճարում համակարգչային բարիքների համար:
              Խոսենք այս թեմայով

              Ինչպե՞ս պաշտպանել աչքերն էկրանից

              Այն մասին, որ քոմփյութերի էկրանը վնասակար ազդեցություն է ունենում տեսողության վրա, վաղուց հայտնի է: Մոնիտորի մոտ նստելուց մի քանի ժամ անց աչքերն արդեն հոգնում են, կարմրում և արցունքակալում, որին հաջորդում է գլխացավը: Իսկ երկարատև, սիստեմատիկ քոմփյութերի հետ աշխատելը բերում է տեսողության կտրուկ վատացման: Ժամանակի հետ բժիշկները ու ճարտարագետները պարզեցին, թե ինչպես է մեքենան փչացնում տեսողությունը: Եթե, օրինակ, մոտիկից նայենք հին սև ու սպիտակ հեռուստացույցի էկրանին, նայելն այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ թարթումը տեղի է ունենում ոչ մոտ հեռավորությունից : Այլ բան է մոնիտորի էկրանը, որին շատ մոտ մենք ստիպված ենք լինում նստել ժամերով: Մարդ կարող է նույնիսկ ընտելանալ տեքստի կամ նկարի թույլ տատանմանը, բայց աչքերն ավտոմատ կերպով այն արձանագրում են: Լարվում են աչքերի նյարդերը և ուղեղի համապատասխան նյարդային կենտրոնները: Տեսողության սրությունը անխուսափելիորեն նվազում է: Մի շարք, միմյանցից, անկախ փորձերի միջոցով հաստատվել է, որ մոնիտորի անվտանգ տատանումների հաճախությունը սկսվում է 75 Հց – ից` դա անհրաժեշտ նվազագույնն է: Որպեսզի պաշտպանենք տեսողությունը անհրաժեշտ է գնել մոնիտոր, որն արտադրվել է 1995 թ. – ից հետո: Որքան էլ էժան լինի արաջարկվող քոմփյութերը, այն չպետք է գնել, եթե պատկերը թարթում է: Ավելի լավ է մենիտորի պատկերի փոփոխման հաճախականությունը ավելի բարձրացնել` 75 – 85 Հց` ի հաշիվ էկրանի թույլատրելի չափերի փոքրացման: Հակառակ դեպքում քոմփյութերով աշխատելը վնասակար է ձեր առողջության համար:
              Եթե խաղերում օգտագործում ենք արևային ակնոցներ, անհրաժեշտ է հիշել, որ նրանցով պատկերի տատանման հաճախականությունը փոքրանում է մոտ 2 անգամ ( յուրաքանչյուր աչքի համար ) մոնիտորի էկրանի հաճախականությունից: Այստեղից էլ պետք է կատարել համապատասխան հետևություններ:
              Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ, կամ, այլ կերպ ասած, պետք է ձեռքը երկարացնելիս հազիվ հասնի էկրանին: Ինչ վերաբերվում է նվազագույն թույլատրելի հեռավորությանը, ապա, գիտության տեսանկյունից, մարդու աչքը պարզ տեսնում է 17 աստիճան անկյամբ` վերևից ներքև: Այստեղից հեշտ է հաշվարկել, որ մարդու դեմքից մինջև մոնիտոր թույլատրելի նվազագույն հեռավորությունը մոնիտորի անկյունագծի երկարությունն է: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ – մեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:
              Բացի վերը նշված կանոններից գոյություն ունի ևս մեկ խորհուրդ. աշխատեք մոնիտորի էկրանից տեքստ կարդալիս անընդհատ չնայել էկրանին, այլ ավելի հաճախ թարթել աչքերը: Սա մի լրացուցիչ անգամ կազատի ձեզ աչքերի ցավից և տեսողության վատացումից:
              Պետք է ուշադրություն դարձնել, որ համակարգչով աշխատելիս օդափոխիչի օդի հոսքը ւղղված չլինի դեմքին, քանի որ այդ դեպքում աչքերն ավելի շուտ են չորանում և դառնում են անպաշտպան:
              Բայց մարդը տեսնում է ոչ միայն աչքերով այլ նաև ուղեղով: Աչքի կողմից ընկալված պատկերը բավականին աղավաղված է և ուղեղի կողմից բարդ մաթեմատիկական ձևափոխման է ենթարկվում: Քանի որ հիմնականում էկրանները լինում են ոչ հարթ, ապա պատկերն էլ ավելի է աղավաղվում: Ուղեղն անընդհատ փոխանջատվում է էկրանի աղավաղված պատկերից շրջապատող առարկաների չաղավաղված պատկերին և հակառակը: Բնականաբար այս պրոցեսից ուղեղը ևս հոգնում է:
              Համակարգչային աշխատողները հաճախ բողոքում են աշխատանքային տեղերի մոտ դասավորվածությունից: Համաձայն սահմանված նորմերի` մոնիտորի հետևի հարթությունը պետք է հաջորդ նստելու տեղից հեռացված լինի մոտ 2 մետրով, այսինքն` ամեն մի մարդուն պետք է հատկացվի 6 քառակուսի մետրից ոչ քիչ տարածք – 20 խորանարդ մետր ծավալ:
              armsoul.com
              Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
              “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

              Comment

              • #8
                ՄԱՇԿԱՅԻՆ ՑԱՆ, ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ՔԱՂՑ

                Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելովտարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, ինչպես նաև մաշկի և մազերի չորություն։ Անշուշտ, համակարգչի մոտ նստած դեղատան աշխատակիցը լուրջ խնդիրներ չի ունենա, սակայն խորհուրդ է տրվում քսուքներ օգտագործել։ Դեղատան այն սենյակում, որտեղ համակարգիչներ կան միացված, պետք է լավ օդափոխություն ապահովվի։ Կարելի է նաև իոնիզատորներ և օդը խոնավացնող միջոցներ կիրառել։ Յուրաքանչյուր մոնիտորի պետք է տրամադրել առնվազն 9-12մ2 տարածք։ Եթե միևնույն սենյակում մի քանի համակարգիչ կա միացված, պետք է դասավորվածությունն այնպիսին լինի, որ յուրաքանչյուր աշխատակից միայն իր մոնիտորը տեսնի։
                Աչքերի ու կոպերի կարմրությունն ու ցավը, արցունքոտվելը, ճակատի ու քունքերի մասերում լարվածությունն ու ցավն այսպես կոչված «դիսփլեային» հիվանդության նշաններն են, որն առաջանում է մոնիտորի առջև երկար նստելուց։ Տեսողական հոգնածության (ասթենոպիա) առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս 45 րոպե համակարգչով անընդմեջ աշխատելուց հետո, իսկ 2 ժամ անց տեսողական դաշտը զգալիորեն նվազում է։ Համակարգչով 1-2 ժամ աշխատելուց հետո կարճատև ընդմիջումը բավականին կկրճատի հոգնածության ցուցանիշները։ Մինչդեռ մոնիտորի առջև 4 ժամից ավելի աշխատելու դեպքում աչքերի հոգնածությունը կրկնապատկվում է։
                Համակարգչի էկրանը թրթռում է, ինչը հոգնեցնում է աչքերը։ 75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ. ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք, ասենք, 100 կամ գոնե 85 հերց։ Բացի այդ, երբ մարդը երկար ժամանակ անթարթ նայում է հեռուստաէկրանին կամ մոնիտորին, աչքերը բավականաչափ չեն խոնավանում։ Ու եթե սենյակի օդն էլ բավականաչափ խոնավ չէ, ապա բացասական հետևանքները կրկնապատկվում են։ Վերջերս ծրագրավորողները բժիշկների հետ համագործակցելով մի նոր ծրագիր են մշակել, որը համակարգչային էկրանի վրա աչքը թարթելու փոքրիկ նշան է բերում։ Այս հնարքը համակարգչի առջև նստած մարդկանց մոտ աչքերն ավելի հաճախ թարթելու մեխանիկական սովորություն է առաջացնում։ Հավանաբար կմտածեք. «Վատ չէր լինի դեղատան համակարգիչների վրա էլ այդ ծրագիրն ունենալ»։
                Սակայն մինչև այն տեղադրելը խորհուրդ ենք տալիս գոնե 40-45 րոպեն մեկ աչքերին հանգիստ տալ. արագ-
                արագ մոտ 50 անգամ թարթել աչքերը, այնուհետև ժամացույցի սլաքի ուղղությամբ մի քանի անգամ աչքերով պտույտային շարժումներ կատարել։ Նույնը կրկնե՛ք նաև հակառակ ուղղությամբ։ Հիշե՛ք, որ նորաձև համարվող սև ստեղնաշարերն ավելի արագ են հոգնեցնում աչքերը։ Խիստ վնասակար է մութ կամ ոչ բավականաչափ լուսավորված սենյակում համակարգչի մոտ աշխատելը։ Սենյակի և մոնիտորի լուսավորությունը պետք է համարժեք լինի։

                Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ բևեռի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելով տարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, մաշկի և մազերի չորություն...
                /armsoul.com
                Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                Comment

                • #9
                  [B][I]ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

                  * Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
                  * Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։
                  * Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։
                  * Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։

                  armsoul.com
                  Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                  “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                  Comment

                  • #10
                    Համակարգչից պաշտպանվելու մի քանի խորհուրդներ

                    saidyanblogcom.blogspot.com
                    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                    Comment

                    • #11
                      Զգուշացեք համակարգչից

                      «Համակարգչից ամեն օր օգտվող երեխան ենթարկվում է էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությանը, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջանում են որոշ հիվանդություններ։ Հատկապես հին մոդելի համակարգիչներից պետք է հեռու պահել երեխաներին»,- նման մտահոգություն հայտնեց այսօր մանկական նյարդաբան Շուշան Ասատրյանը, ով նշեց, որ երեխաների մոտ առաջանում են նաև կեցվածքի փոփոխություն` կուզ, ողնաշարի ծռումներ և այլն:

                      Նյարդաբանն ասաց, որ անընդմեջ համակարգչի դիմացից չհեռացող մարդը կարող է տառապել կոմպյուտերամանիայով. «Այն կարող է առաջացնել նյարդային համակարգի խնդիրներ, գիշերները չքնելն ու համակարգչի մոտ 12-13 ժամ անցկացնելը խրոնիկական հոգնածության սինդրոմ է առաջացնում: Համակարգչային խաղերով տարված երեխայի մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ»,- ընդգծեց Շ. Ասատրյանը:

                      Մասնագետը կարծում է, որ համակարգչային խաղերով տարված երեխան իրեն նմանեցնում է խաղի հերոսին, ամեն կերպ փորձում հաղթահարել խաղի փորձությունները` անջատվելով կյանքից:

                      «Դեռահասության տարիքում գտնվող երեխաները ամբողջ օրը մտածում են այդ խաղերի մասին։ Շատ վտանգավոր են կրակոցով խաղերը, այդ կերպ երեխաների համար սպանությունները և ծեծկրտուքները սովորական երևույթներ են դառնում»,- փորձից ելնելով` նկատել է նյարդաբանը:

                      Իր հերթին հոգեբան Մարիամ Դիլբանդյանը նկատեց, որ ինտերնետային խաղերը մեծ ազդեցություն են թողնում երեխայի էմոցիոնալ և ֆիզիկական դաստիարակության վրա` ձևավորելով վարքային մոդել:

                      «Ինտերնետային խաղերը գրվում են մարդու անգիտակցականի և ենթագիտակցականի վրա ազդելու համար: Որոշ խաղերում հաղթահարելու այդ զգացումը երեխային գցում է կախվածության մեջ: Նման ագրեսիվ խաղերից երեխայի մոտ նյարդերը միշտ լարված են լինում, որն էլ արտահայտվում է, օրինակ, նրա արտաքին աշխարհի հետ շփման ժամանակ»,- ասաց հոգեբանը։

                      Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում կան ձևավորված նորմեր, որոնցով, սակայն, Հայաստանում չեն առաջնորդվում:

                      Ի գիտություն ծնողների` մինչև 3 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է համակարգչից օգտվելը, 3-7 տարեկաններին օրական կարելի է 15 րոպե, ցածր դպրոցական տարիքի երեխաները կարող են համակարգչից օգտվել 20-25 րոպե, իսկ բարձր դպրոցական տարիքի երեխաները` մինչև 35 րոպե, հատուկ պաշտպանիչ էկրանը պարտադիր է:

                      Աղբյուր՝ http://aysor.am/am/news/2010/07/17/shushan-asatryan/
                      Վերջին խմբագրողը՝ Chuk; 06-04-12, 13:39.
                      Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                      “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                      Comment

                      • #12
                        Բջջային հեռախոսից պաշտպանվելու յոթ միջոց

                        Բջջային հեռախոսների վնասակարության մասին խոսակցությունները շատ են: Օրինակ կարծիք կա, որ եթե հավկիթը դնենք երկու բջջային հեռախոսների մեջտեղում և զանգենք, հավկիթը կեփվի, այն էլ պինդ: Հետևաբար դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպառնում այն մարդուն, ով բջջային հեռախոսն անընդհատ տաբատի գրպանում է պահում: Ոմանք էլ համարում են, որ հեռախոսով խոսելիս մարդու գլուխն այնպես է ճառագայթվում, ինչպես եթե մտցված լիներ միացրած միկրոալիքային վառարանի մեջ:

                        Օրգանիզմի վրա բջջային հեռախոսի ճառագայթման ազդեցությունն ուսումնասիրող հետազոտությունների արդյունքները շատ հակասական են: Որոշ կազմակերպություններ, օրինակ Food ad Drug Admiistratio-ը և CTIA-The Wireless Associatio-ը հայտարարում են, որ հեռախոսները չեն կարող քաղցկեղ առաջացնել: Իսկ Evirometal Workig Group (EWG)-ը և World Health Orgaizatio-ը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, համարում են, որ տասնյակ տարիների ընթացքում հեռախոս գործածելը կարող է առաջացնել գլխուղեղի և թքագեղձերի քաղցկեղ, ինչպես նաև հոգեբանական լուրջ խնդիրներ: Առավել խոցելի են երեխաները, որոնց ուղեղը զարգացման փուլում է: Կապի ամերիկյան հանձնաժողովը (FCC) վստահեցնում է, որ բոլոր նոր հեռախոսներն ունեն SAR մակարդակ (Specific absorptio rate)` ինչը չի գերազանցում 1,6 Վտ/կգ-ը: Եվրոպայում հեռախոսի գործածման ժամանակ մարդու մարմնին հաղորդվող հզորության մակարդակի ցուցիչը 2 Վտ/կգ է: Ռուսաստանը կիրառում է չափման սեփական համակարգ` վատերը բաշխելով քառակուսի սանտիմետրերի: EWG-ը վերջերս հայտարարեց, որ FCC-ը սխալ է փորձարկում հեռախոսները, քանի որ հաշվարկում է դրանց ազդեցությունը միայն մարդու գլխի և ոչ թե ամբողջ մարմնի վրա: Ավելին` կազմակերպությունն ուշադրություն է դարձրել, որ հեռախոսների համար ամրագրված ճառագայթման անվտանգ մակարդակը ընդամենը 2,5 անգամ է պակաս ճառագայթման այն աստիճանից, որը շեղումներ է առաջացնում կենդանիների վարքագծում:

                        Այդուհանդերձ բջջային հեռախոսների ճառագայթած ռադիոալիքներից պաշտպանվելու մի քանի պարզ միջոց կա:

                        1. Ուշադրություն դարձրեք ազդանշանի մակարդակին: Եթե այն մեկ կամ երկու գծիկով է՝ քիչ խոսեք: Որպեսզի հեռախոսը ազդանշանը բազային կայան հասցնի, ստիպված է ճառագայթման ավելի բարձր մակարդակ օգտագործել, ինչից նաև ավելի արագ է սպառվում մարտկոցի լիցքը: GSM հեռախոսների առավելագույն հզորությունը մոտ 100 անգամ գերազանցում է սկզբնականին: CDMA հեռախոսներն ավելի քիչ են ճառագայթում, բայց հզորության ճառագայթումը նույն ձևով են կարգավորում: Վատ ծածկույթով գոտիներում զանգահարելիս մի քանի պարզ կանոններ հիշեք.

                        Ալեհավաքը ձեռքով մի փակեք:

                        Բջջային մոդուլն անջատեք, որտեղ կապն ընդհատվում է` մետրոյում, ավտոբուսում, գնացքում, առևտրի կենտրոններում:

                        Զանգելիս կանգնեք պատուհանի մոտ:

                        2. Հեռախոսն ականջին մի մոտեցրեք, քանի դեռ խոսելը չեք սկսել: Զանգահարելիս հեռախոսն ավելի շատ է ճառագայթում, քան խոսելու ժամանակ: Ի դեպ հենց դա է պատճառը, որ ականջակալները և ձայնն ուժգնացնող սարքերը դզզում են:

                        3. Հեռախոսը հեռացրեք կամ էլ սեղանին դրեք, երբ բջջային ինտերնետից եք օգտվում:

                        4. Ճիշտ օգտագործեք հեռախոսի լրամասերը:

                        Հեռախոսը չարժե պահել գոտուն ամրացված պատյանում: Որոշ ուսումնասիրություններ ապացուցել են, որ դա վնասում է տղամարդկանց առողջությունը, ամլություն է առաջացնում:

                        Լարային կամ անլար ստերեոգարնիտուրա և հնչեղ կապ օգտագործեք: Bluetooth-ի ճառագայթումից վախենալ պետք չէ, այն շատ ավելի քիչ է, քան հեռախոսինը:

                        Կարող եք հեռախոսը ոտքին ամրացնել. գուցեև ցնցող տեսք կունենաք, բայց գոնե վստահ կլինեք, որ այդպես անվտանգ է:

                        5. Խնայեք փողն ու առողջությունը` զանգելու փոխարեն հաղորդագրություններ ուղարկեք (SMS, ICQ, Twitter): Այդ նպատակների համար ավելի հարմար են QWERTY ստեղնաշարով հեռախոսները: Հիմա այդպիսի հեռախոսները շատ են ոչ միայն hi-ed, այլև low-ed սեգմենտում:

                        6. Գնեք ցածր SAR մակարդակով հեռախոսներ: Դրանց վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել EWG, FCC և Freesheild կայքերում, ինչպես նաև հեռախոսներ արտադրող ընկերությունների կայքերում:

                        Ի գիտություն. Apple iPhoe 3G-ի ճառագայթման մակարդակը գրեթե 1,5 անգամ ավելի է, քան ամենաառաջին iPhoe-ինը: EWG-ի տվյալներով ԱՄՆ-ում ամենաանվտանգ հեռախոսը Samsug Impressio (AT&T)-ն է, իսկ ամենավտանգավորներն են Motorola Moto VU204-ը (Verizo) և HTC myTouch3G (T-Mobile) գուգլոֆոնը:

                        7. Հեռախոսը պահեք հատուկ պատյանում: Բջջային հեռախոսի ալեհավաքը ճառագայթում է բոլոր ուղղություններով: Pog Research ընկերությունը ստեղծել է մի պատյան, որն իբրև հեռացնում է ճառագայթումը: Ընկերության տվյալներով այդ պատյանը 60 տոկոսով քչացնում է SAR-ը: Հետաքրքիր է, որ FCC-ն այդ նոր գյուտին հավանություն է տվել: iPhoe 3G /3GS-ի համար նախատեսված այդ հաճույքն արժե 60 դոլար:

                        Գիտնականները նախազգուշացնում են` բջջային հեռախոսը բարձի տակ մի դրեք

                        Գիտնականներն այն կարծիքին են, որ բջջային հեռախոսների, նոութբուքերի և սմարթֆոնների չարաշահումը «սպանում է» լիբիդոն, ավելացնում նևրոզները և խախտում մարդու սեռական կյանքը:

                        Fertility ad Sterility գիտական ամսագրի տվյալներով բջջային հեռախոսների չարաշահումը փչացնում է տղամարդու սերմի որակը. սպերմատազոիդները քչանում են, նվազում են դրանց ուժն ու արագությունը:

                        Մասնագետները եկել են այն եզրակացության, որ համակարգչով կամ սմարթֆոնով շատ աշխատողները սեքսով քիչ են զբաղվում: Սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով ամերիկացի տղամարդկանց 67 տոկոսը և կանանց 64 տոկոսը անկողին են մտնում բջջային հոռախոսներով:

                        Գիտնականները կոչ են անում ննջարանից հեռու պահել բոլոր արդիական սարքավորումները, անջատել համակարգիչները և բջջային հեռախոսները՝ սթրեսի այդ պատճառները:

                        Համակարգչից և բջջային հեռախոսներից հիվանդագին կախման դեմ պայքարելու համար հիմա սկսել են հատուկ հոգեբուժարաններ բացել: Ննջարանում տեղադրված համակարգչից տուժում է ոչ միայն Էրոսը, այլև քունը: Էդինբուրգի համալսարանի գիտնականները համարում են, որ քնելուց առաջ էլեկտրոնային փոստը ստուգելը համազոր է երկու բաժակ սուրճ խմելուն` նյարդային համակարգը գրգռվում է: Երեկոյան պետք է խուսափել ինտելեկտուալ լարում պահանջող ցանկացած գործունեությունից: Դա նախևառաջ դեռահասներին է վերաբերում:

                        «Միակ լուծումը ննջասենյակը բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերից ազատելն է»,- ասում են փորձագետները:

                        Ամերիկացիները կուսումնասիրեն iPhoe-ի վտանգները

                        Ամերիկացի գիտնականների մի խումբ 1,2 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել, որպեսզի ուսումնասիրի այն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որին ենթարկվում են մարդիկ՝ մուլտիսենսորային սարքերի` օրինակ iPad-ի կամ iPhoe-ի հեռախոս օգտագործելիս: Խմբում ընդգրկվել են էրգոնոմիկայի և կինեզիոլոգիայի մասնագետներ, ինչպես նաև մարդու և համակարգչի փոխազդեցության առանձնահատկություններն ուսումնասիրողներ: «Մուլտիսենսորային էկրանը հեշտացնում է աշխատանքը, բայց թե ինչ ազդեցություն են թողնում այդպիսի էկրանները մարդու հենաշարժային համակարգի վրա` դեռ հայտնի չէ»,- հայտարարել է Արիզոնայի նահանգի համալսարանի կենսաբժշկական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր և խմբի ղեկավար Կենև Կեոլը:

                        Հետազոտությունների նպատակն է պարզել` արդյոք մուլտիսենսորային էկրաններով սարքերի երկարատև գործածումը մարդու հենաշարժային համակարգի խանգարումների չի՞ հանգեցնում:

                        Հետազոտության ենթարկվողները պետք է աշխատեն մուլտիսենսորային սարքերով: Նրանց տրվելու են էլէկտրոմիոգրաֆներ (մկանների կենսաէներգետիկ ներուժը չափող սարքեր) և հատուկ ձեռնոցներ, որոնք արձանագրում են դաստակների շարժումները: Հետազոտությունների երկրորդ փուլում գիտնականները կստեղծեն կենսամեխանիկական մոդելներ, որոնք ցույց կտան, թե ձեռքի այս կամ այն շարժումը ֆիզիկական ինչ ծանրաբեռնվածություն է առաջացնում:

                        Հետազոտության արդյունքները գիտնականները կտրամադրեն մուլտիսենսորային սարքերի մշակմամբ զբաղվող ընկերություններին: Այն մասին, որ որոշ էլեկտրոնային սարքերի հետ «հաղորդակցումը» կարող է խախտել ձեռքի մկանների աշխատանքը, առաջ էլ էր հայտնի. SMS-ների նկատմամբ բուռն սիրո պատճառով ճզմվել էին 16-ամյա ամերիկուհու դաստակի նյարդային վերջույթները: Մեկ օրվա ընթացքում աղջիկը մոտ 100 հաղորդագրություն էր
                        Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                        “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                        Comment

                        • #13
                          Զգուշացեք համակարգչից

                          «Համակարգչից ամեն օր օգտվող երեխան ենթարկվում է էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությանը, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջանում են որոշ հիվանդություններ։ Հատկապես հին մոդելի համակարգիչներից պետք է հեռու պահել երեխաներին»,- նման մտահոգություն հայտնեց այսօր մանկական նյարդաբան Շուշան Ասատրյանը, ով նշեց, որ երեխաների մոտ առաջանում են նաև կեցվածքի փոփոխություն` կուզ, ողնաշարի ծռումներ և այլն:

                          Նյարդաբանն ասաց, որ անընդմեջ համակարգչի դիմացից չհեռացող մարդը կարող է տառապել կոմպյուտերամանիայով. «Այն կարող է առաջացնել նյարդային համակարգի խնդիրներ, գիշերները չքնելն ու համակարգչի մոտ 12-13 ժամ անցկացնելը խրոնիկական հոգնածության սինդրոմ է առաջացնում: Համակարգչային խաղերով տարված երեխայի մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ»,- ընդգծեց Շ. Ասատրյանը:

                          Մասնագետը կարծում է, որ համակարգչային խաղերով տարված երեխան իրեն նմանեցնում է խաղի հերոսին, ամեն կերպ փորձում հաղթահարել խաղի փորձությունները` անջատվելով կյանքից:

                          «Դեռահասության տարիքում գտնվող երեխաները ամբողջ օրը մտածում են այդ խաղերի մասին։ Շատ վտանգավոր են կրակոցով խաղերը, այդ կերպ երեխաների համար սպանությունները և ծեծկրտուքները սովորական երևույթներ են դառնում»,- փորձից ելնելով` նկատել է նյարդաբանը:

                          Իր հերթին հոգեբան Մարիամ Դիլբանդյանը նկատեց, որ ինտերնետային խաղերը մեծ ազդեցություն են թողնում երեխայի էմոցիոնալ և ֆիզիկական դաստիարակության վրա` ձևավորելով վարքային մոդել:

                          «Ինտերնետային խաղերը գրվում են մարդու անգիտակցականի և ենթագիտակցականի վրա ազդելու համար: Որոշ խաղերում հաղթահարելու այդ զգացումը երեխային գցում է կախվածության մեջ: Նման ագրեսիվ խաղերից երեխայի մոտ նյարդերը միշտ լարված են լինում, որն էլ արտահայտվում է, օրինակ, նրա արտաքին աշխարհի հետ շփման ժամանակ»,- ասաց հոգեբանը։

                          Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում կան ձևավորված նորմեր, որոնցով, սակայն, Հայաստանում չեն առաջնորդվում:

                          Ի գիտություն ծնողների` մինչև 3 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է համակարգչից օգտվելը, 3-7 տարեկաններին օրական կարելի է 15 րոպե, ցածր դպրոցական տարիքի երեխաները կարող են համակարգչից օգտվել 20-25 րոպե, իսկ բարձր դպրոցական տարիքի երեխաները` մինչև 35 րոպե, հատուկ պաշտպանիչ էկրանը պարտադիր է:

                          Aysor.am
                          Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                          Comment

                          • #14
                            Եթե համակարգչից աչքերը հոգնել են:

                            Եթե համակարգչից աչքերը հոգնել են:

                            Աչքերի մկանների հոգնածությունն առավել քիչ է զգացվում, ի տարբերություն, օրինակ, թիկունքի մկանների, Բայց դա չի նշանակում, որ դրանց նկատմամբ պետք է անտարբեր լինել;Շատերը աշխատանքի բերումով կամ այլ պատճառներով, ստիպված են լինում համակարգչի առջև 9-12 ժամ անցկացնել; Եվ ավելի շատ, եթե սիրում են օգտվել ինտերնետից կամ խաղեր խաղալ;Ձեզ թվում է թե հանգստանում եք;Գուցե; Բայց փոխարենը ձեր աչքերն են հոգնում համակարգչային պատկերի վրա ուշադրությունը կենտրոնացնելու պատճառով; Եվ օրվա վերջում աչքերն արդեն սարսափելի հոգնում են; Ի դեպ, գարնանն այդ խնդիրն խորանում է; Ձմեռային օրերին, երբ ցերեկը կարճատև էր հետևաբար ցերեկային լույսն էլ քիչ, աչքերն ավելի շատ էին լարվում նորմալ տեսնելու համար; Ինչ անել… Ամենապարզ ու մատչելի մեթոդը աչքերի մարզումն է; Ահա մի քանի հետաքրքիր վարժություններ համակարգչով աշխատող մարդկանց համար.

                            Վարժություն թիվ 1

                            Մի քանի վայրկյան ամուր փակեք աչքերը; Այնուհետև բացեք ու 5-10 վայրկյան աշխատեք չթարթել; Այս մարզանքը կրկնեք 5 անգամ;

                            Վարժություն թիվ 2

                            Որևէ տեքստ աչքերից հեռու պահեք առաջ պարզած ձեռքի հեռավորությամբ, ուշադրությունը կենտրոնացրեք կոնկրետ որևէ տողի վրա,և թուղթը դանդաղ մոտեցրեք աչքերին, շարունակելով նայել նույն տողին այնքան, մինչև տառերն սկսեն աչքերի առջև լողալ; Հետո աստիճանաբար հեռացրեք թուղթը, նորից աշխատելով նայել նույն տողին; Այս մարզանքը կրկնեք 3 րոպե; Այս վարժության օգնությամբ հերթականությամբ լարում-թուլացնում եք աչքերի մկանները;

                            Վարժություն թիվ 3

                            Այժմ ֆոկուսի փոփոխության վարժության հերթն է; Հեռավոր մի անկյունում ինչոր իր գտեք և մի քանի վայրկյան ուշադրությունը դրա վրա կենտրոնացրեք; Առանց աչքերը թարթելու 5-7 վայրկյան նայեք դրան, իսկ հետո հայացքը տեղափոխեք ձեր սեղանի վրա գտնվող որևէ իրի վրա հեռախոսի, գրչի… Նորից նայեք մի քանի վայրկյան; Այս մարզանքը կրկնեք 5 անգամ;

                            Վարժություն թիվ 4

                            Նայեք քթի ծայրին և մի քանի րոպե պահեք հայացքը; Փակեք աչքերը և հանգստացեք, իսկ հետո հայացքը կենտրոնացրեք միջհոնքային տարածքի վրա, որքան հնարավոր է, և նորից այդ դիրքով մնացեք 60 վայրկյան;

                            Վարժություն թիվ 5

                            Վերջին վարժությունը կատարելու համար նստեք ուղիղ, ուղղեք ուսերը և աշխատեք արագ ու եռանդուն հայացքը թեքել մեկ դեպի աջ ուսի կողմը, մեկ դեպի ձախ, իսկ գլուխն անշարժ պահեք; Այս վարժությունը կատարեք 30 անգամ
                            Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                            “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                            Comment

                            • #15
                              Համակարգչից օգտվելու անվտանգության կանոններ

                              Համակարգչային տեխնիկայից օգտվելիս պետք է հիշել չափի և անվտանգության կանոնների մասին :

                              Խորհուրդ է տրվում համակարգիչը տեղադրել սենյակի հյուսիսային հատվածում : Արևի ուղիղ ճառագայթները ոչ մի դեպքում չպետք է ընկնեն էկրանի վրա : Համակարգչի էկրանն ու ստեղնաշարը սեղանին պետք է ուղիղ դրված լինեն , ոչ թե շեղ : Էկրանի կենտրոնը պետք է գտնվի աչքերի մակարդակի վրա կամ մի փոքր ցած , որպեսզի երեխան կարողանա հարմար նստել ` առանց վիզն ու ողնաշարը ծռմռելու : Էկրանն աչքերից պետք է հեռու լինի նվազագույնը 50-60 սմ- ով : Համակարգչի վրա աշխատելու ժամանակ լույսը չպետք է շատ պայծառ լինի . լուսավորվածությունն առավելագույնս պետք է մոտեցնել համակարգչի էկրանի լույսին :

                              Նստել պետք է այնպես , որ ազդրերն ուղիղ անկյուն կազմեն իրանի հետ , իսկ ծնկները ` ազդրերի: Յուրաքանչյուր 20 – 25 րոպեն մեկ անհրաժեշտ է 3 – 4 րոպեանոց ընդմիջումներ անել ` տեղից բարձրանալ , քայլել , գլուխը պտտել այս ու այն կողմ և այլն :

                              Համակարգչի էկրանը , ստեղնաշարն ու մկնիկը պետք է միշտ կատարյալ մաքուր լինեն : Համակարգչի վրա աշխատելուց հետո անպայման անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ :
                              www.mskh.am

                              Working...
                              X