Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Առողջությունը եվ Համակարգիչը

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #31
    Կարդացեք՜

    Համակարգիչը կամ դրանում առկա տվյալները վնասող ցանկացած գործոն համարվում է համակարգչին սպառնացող վտանգ: Համակարգչին սպառնացող վտանգները լինում են տարբեր տեսակի։ Եթե համակարգիչը կապակցված է ցանցին, այն դառնում է ավելի խոցելի համակարգչին սպառնացող վտանգների համար: Օրինակ` մեկ այլ օգտվող կարող է օգտագործել ցանցը` առանց թույլտվության համակարգիչ մուտք գործելու համար: Գոյություն ունեն մի շարք միջոցներ՝ այս վտանգները և վնասի արդյունքում կորստի հավանականությունը նվազեցնելու համար։ Օրինակ` կարելի է սահմանափակել մուտքը համակարգիչ և ստեղծել կարևոր տվյալների պահուստներ, որոնցից կարելի է օգտվել, եթե տվյալները ջնջվել կամ վնասվել են։ Առաջնորդվելով հիմնական ուղեցույցներով՝ կարելի է նվազագույնի հասցնել համակարգիչը վնասելու ռիսկերը և ապահովել դրա անվտանգությունը, ինչպես նաև անհատական տվյալների պաշտպանությունը:

    Գոյություն ունեն համակարգիչներին և դրանում պահեստավորված տվյալներին սպառնացող տարատեսակ վտանգներ։ Օրինակ՝ որևէ մեկը կարող է փորձել գողանալ համակարգչի սարքաշարի որևէ մաս։ Համակարգչի որոշբաղադրիչներ կարող են վնասվել բարձր ջերմաստիճանից կամ ցրտից։ Այդ վտանգները կարելի է բաժանել երեք հիմնական խմբի՝ շրջակա միջավայրից սպառնացող կամ բնական վտանգներ, մարդու կողմից սպառնացող չարամիտ վտանգներ և մարդու կողմից սպառնացող չկանխամտածված վտանգներ։ Ստորև նշված աղյուսակում ներկայացված են համակարգչային անվտանգությանը և անհատական տվյալների պաշտպանությանը սպառնացող տարատեսակ վտանգները։ Դրանում ներկայացված են նաև այն միջոցները, որոնք կարելի է ձեռնարկվել՝ տվյալները և համակարգիչն այդ վտանգներից պաշտպանելու համար։

    Ստորև ներկայացված են մարդու կողմից սպառնացող չարամիտ վտանգների օրինակներ՝

    դժգոհ աշխատողներ` դժգոհ աշխատողը կարող է փորձել դիտավորյալ վնասել կամ ոչնչացնել համակարգչում պահվող տվյալները
    հակերներ` հակերն այն անձն է, ով փորձում է ապօրինի կերպով մուտք գործել համակարգիչ այն ժամանակ, երբ համակարգիչը կապակցված է Համացանցին։ Համակարգիչ մուտք գործելուց հետո հակերը կարող է գողանալ կամ վնասել դրանում պահվող տվյալները
    գողություն` ցանկացած ոք կարող է, հնարավորության դեպքում, գողանալ համակարգիչը կամ դրա բաղադրիչները։ Շարժական համակարգիչների, ինչպես օրինակ՝ ծնկադիրների տարածման հետ մեկտեղ հաճախակի են դարձել դրանք գողանալու դեպքերը.
    վիրտուալ գողություն` հնարավոր է դառնալ վիրտուալ գողության զոհ, որը տարածված է և կարող է տեղի ունենալ, երբ համակարգիչը կապակցված է Համացանցին։ Վիրտուալ գողության օրինակներից է ինքնության գողությունը, որի դեպքում հակերը գողանում է անձնական տեղեկությունները՝ այլ անձի ինքնությունն իրեն վերագրելու համար։ Այդ կեղծ ինքնությունն օգտագործելով՝ հակերին կարող են հասանելի դառնալ այդ անձի ֆինանսական միջոցները կամ նա կարող է ապօրինի գործողություններ կատարել։ Վիրտուալ գողության մեկ այլ օրինակ է ծրագրաշարի գողությունը, որը վերաբերում է համակարգչի դիզայնի կամ ծրագրի գողությանը։ Այն կարող է նշանակել նաև համակարգչային ծրագրերի չթույլատրված տարածում և օգտագործում
    Մարդիկ չարամիտ դիտավորությամբ կարող են վնասել համակարգչում պահեստավորված տվյալները՝ այդ նպատակով հատուկ մշակված ծրագրերի միջոցով։ Ստորև ներկայացված են այդ ծրագրերի օրինակներ՝

    վիրուսներ, «որդեր» և «տրոյական ձիեր». վիրուսները համակարգչային ծրագրեր են, որոնք կարող են վնասել համակարգչում պահվող տվյալները կամ ծրագրաշարը, կամ գողանալ տեղեկությունները։ Այս վիրուսները կարող են աննկատ ներթափանցել համակարգիչ Համացանցով կամ պահեստավորման սարքերի միջոցով, ինչպիսիք են ճկուն սկավառակները և ՍՍ–ները։ Որոշ վիրուսներ նախատեսված են այլ համակարգիչներ ներթափանցելու համար։«Որդեր»–ը վիրուսներ են, որոնք համակարգիչ ներթափանցելուց հետո բազմանում են՝ բարդացնելով դրանց հեռացումը։ «տրոյական ձի»–ն վիրուսի մեկ այլ տեսակ է, որը քողարկված է օգտակար ծրագրի, ինչպես օրինակ՝ խաղի կամ օժանդակ ծրագրի տակ։ Համակարգիչ ներթափանցելուց հետո «տրոյական ձի»–ն սկսում է գործել վիրուսի պես՝ վնասելով համակարգչի տվյալները: Ցանցի միջոցով և գաղտնի դրանք կարող են ոստայնում նավարկելու սովորությունների մասին կամ այլ անձնական տեղեկություններ ուղարկել այլ համակարգիչ.
    համացանցային խարդախություն` Համացանցից օգտվելիս էլ. փոստի հաղորդագրություններում կամ զրուցասենյակում հաղորդակցվելու ընթացքում հնարավոր է հանդիպել որոշ գրավիչ առաջարկների։ Պետք է շատ զգույշ լինել նման առաջարկներ ընդունելիս, քանի որ դրանք կարող են լինել լավ ծրագրված խարդախություններ՝ հանգեցնելով ֆինանսական կորուստների.
    առցանց «գիշատիչներ»` առցանց «գիշատիչներ»–ն այն մարդիկ են, որոնք ցանցում գտնվողներին ներքաշում են անպատշաճ և ոչ էթիկական հարաբերությունների մեջ։ Առցանց «գիշատիչներ»–ի թիրախը կարող են դառնալ անհատները և նրանց ընտանիքները։ Առցանց «գիշատիչներ»–ն իրենց հարաբերությունները թիրախների հետ ստեղծում են էլ. փոստի կամ զրուցասենյակներում հաղորդակցվելու միջոցով
    operativ.am
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

    Comment


    • #32
      Համակարգիչ դու համակարգիչ

      Այսօր համակարգիչը ոմանց համար դարձել է միայնությունն ու ձանձրույթը սփոփելու միջոց, իսկ ոմանց համար էլ' այն երբեմն ճակատագրական հետևանքներ է թողնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Խաչատուր Գասպարյանն անդրադարձավ դարի խնդրին՝ համակարգչին: Հոգեբանի խոսքով՝ համակարգիչն ու համացանցը հասարակության որոշ շերտի համար դարձել է միայնությունը և ձանձրույթը սփոփելու միջոց: Մասնագետները պնդում են, որ եթե դեռահասը համակարգչի դիմաց անցկացնում է օրական 2.5 ժամ դա արդեն լուրջ խնդիր է և լուրջ հետևանքներ է թողնում: Գասպարյանն ասաց. «Հաճախ պատանիները համացանցում փնտրում պատահական սեռական կապեր: Դա վտանգավոր է նրանով, որ հետագայում պատանու մոտ հնարավոր է առաջանան ինչ-ինչ բարդույթներ»: Հոգեբանն ավելացրեց, որ դեռահասները հաճախ հայտնվում են կրոնական կազմակերպությունների և սեռական ծառայությունների ճիրաններում, ինչն էլ իր հերթին նպաստում է հոգեբանական տարբեր շեղումների առաջացմանը: Գասպարյանը հստակեցնելով, որ համացանցն ու համակարգիչները նաև երիտասարդների մոտ առաջանցում են մոլի կախվածություն դեպի թմրամոլությունը, խաղամոլությունը, կլեպտոմանիան և այլ մոլագար սովորություններ: Որոշ կազմակերպությունների, ինչպես օրինակ էմոներնն են, անդամակցելը նպաստում է ինքնասպանություն գործելուն:

      Եթե երեխան հակում ունի համակարգիչն ու համացանցը, և ինչ-որ բանի մոլի սիրահար է, ապա պետք չի կտրուկ արգելել նրան զբաղվել այդ ամենով: Հոգեբանը խորհուրդ տվեց. «Կտրուկ արգելքը ոչ մի բանով չի օգնի: Հակառակը' երեխայի մոտ ծնողի նկատմամբ անվստահություն կառաջացնի և նրա մոտ առաջ կգա ագրեսիա: Պետք է սիրով և համոզելով երեխային աջակցել, որպեսզի նա հեռու մնա ցանկացած համացանցային վտանգից»:
      Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
      “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

      Comment


      • #33
        Համակարգիչ աղքատների համար

        Ամերիկյան Microsoft ընկերությունը ջանում է գոհացնել նաեւ ոչ այնքան վճարունակ խավին: Արդեն իսկ նա շուկա է հանել ոչ թանկ համակարգիչներ, որոնք նախատեսված են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Դրանք կներառեն Windows օպերացիոն համակարգը, Office ծրագրերի փաթեթը, նաև որոշ կրթական ծրագրեր: Այս ամենով հանդերձ` դրանց գինը չի գերազանցում 250 դոլարը:

        Ի դեպ, սա ամերիկյան կառավարության ծրագրի մի մասն է` ուղղված ամերիկացիներին ինտերնետը մատչելի դարձնելուն: Ծրագրի շրջանակներում ամսական ընդամենը 10 դոլարով ինտերնետի մուտք ունենալու հնարավորություն կունենան շուրջ 15 միլիոն նյութապես անապահով ամերիկացիներ:
        http://blog.computeremergency.net/
        Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
        “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

        Comment


        • #34
          :Համակարգչով աշխատելիս աչքի ակնաբյուրեղի կորությունը կարգավորող մկանները գտնվում են մշտական լարվածության մեջ և թուլանում են:Միաժամանակ մոնիտորը նաև լույսի լրացուցիչ աղբյուր է:Դրան ավելացնենք նաև շողքը (այն դեպքում, երբ մոնիտորի սեփական ալիքների ճառագայթումը վայրկյանում 75 կադրից փոքր է), աչքի հազվադեպ թրթռումը, ցոլքը էկրանի վրա,որոնք նախադրյալներ են ստեղծում կարճատեսության ցարգացման, տեսողության վատացման, աչքերի արագ հոգնածության և այլ խախտումների համար:

          Համակարգիչն իր շուրջը ստեղծում է էլեկտրաստատիկական դաշտ, որն ապաիոնացնում է շրջապատող միջավայրը և նվազեցնում օդի խոնավությունը, իսկ մոնիտորի պատյանը և պլատան տաքանալիս արձակում են վնասակար նյութեր, որոնք չորացնում ենօդը, դարձնում թույլ իոնացված:

          :Համակարգչով աշխատելիս հիմնականում օգտագործվում են մկնիկը և ստեղնաշարը, որոնցով մարդը կատարում է հազարավոր միատեսակ շարժումներ, որոնք նպաստում են ձեռքի մկանների կայուն և տևական լարվածության մեծացմանը նապադաստակային խողովակում գտնվող նյարդի սեղմմանը, ինչն էլ ուղեկցվում է ցավերով: Միաժամանակ մկնիկը և ստեղնաշարը ևս արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթներ:Ըստ այդմ՝այդ սարքերի և ձեռքերի միջև տարածությունը շատ փոքր է, ուստի դա ևս կարող է խանգարումների պատճառ դառնալ: Համակարգչով աշխատելիս աջ ձեռքի դաստակում առաջացող ցավը ստացել է թունելային կամ նախադաստակի խողովակի համախտանիշ անվանումը և դարձել է համակարգչային աշխառողների մասնագիտական հիվանդություն:

          Ալերգիան տարբեր նյութերի նկատմամբ զգայունության բարձրացումն է: Ալերգիայի դեպքում մեծանում է հոգնածությունը, դժվարանում է շնչառությունը, առաջանում է գիտակցության կորուստ, ուժեղանում է գրգռվածությունը, իջնում է իմունիտետը, կարող են ի հայտ գալ շիճուկային հիվանդություն, հեմոլիզային սակավարյունություն, կրծքահեղձուկ: Իսկ համակարգիչը և տպիչը մի շարք ալերգիաների աղբյուր են: Համակարգչում և նրա շուրջը հավաքվում են փոշի ու կեղտ, բազմանում են մանրեները և սնկերը:Ալերգիայի կանխարգելման հիմնական միջոցն աշխատատեղում մաքրության և կարգ ու կանոնի պահպանումն է: անհրաժեշտ է աշխատատեղի խոնավ մաքրում և օդափոխում:
          Last edited by manush; d.m.Y, H:i.

          Comment

          Working...
          X