Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բջջայինները դպրոցում չպիտի արգելվեն

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Բջջայինները դպրոցում չպիտի արգելվեն

    Եկեք այս արդի թեմային նայենք այլ տեսանկյունից

  • #2
    Հարգելի Մերի,արդիական թեմա եք առաջադրել։Կարծում եմ հեռախոսները շատ հաճախ խանգարում են աշակերտներին, և դրանք անհրաժեշտ է հավաքել կամ պահանջել ,որ անջատեն։

    Comment


    • #3
      Մերի88-ի խոսքերից Նայել գրառումը
      Եկեք այս արդի թեմային նայենք այլ տեսանկյունից
      Հարգելի Մերի,եթե հեռախոսը որպես կապի միջոց է միայն ծառայելու,դա ընդունելի է,մնացած դեպքերում չպետք է կիրառվի:

      Comment


      • #4
        Մերի88-ի խոսքերից Նայել գրառումը
        Եկեք այս արդի թեմային նայենք այլ տեսանկյունից
        Հարգելի Մերի, շնորհակալություն թեմայի համար։ Կարծում եմ այս թեման շատերին է հուզում։ Իմ կարծիքով լավ է, երբ աշակերտը բջջային հեռախոս է ունենում իր հետ , և դա օգտագործում, որպես կապի միջոց դպրոցում։ Սակայն պիտի նշեմ, որ բջջայինը նաև իր բացասական կողմերն ու ազդեցությունն ունի։

        Comment


        • #5
          Հարգելի Մերի, շնորհակալություն թեմայի համար։ Kahoot կրթական խաղում սմարթ հեռախոսները օգտագործում ենք: https://play.kahoot.it/#/login?next=...6-2dd0b0fcf7d0

          Comment


          • #6
            Հարգելի Մերի,իհարկե ,բջջային հեռախոսներն անփոխարինելի կապի միջոցներ են բոլորի՝ հատկապես աշխատող ծնողների համար, ովքեր ցանկանում են հաճախակի ինֆորմացիա ունենալ երեխայի մասին,բայց չմոռանանք,որ երեխան հեռախոսը կարող է օգտագործել ոչ միայն կապի համար:

            Comment


            • #7
              Naira Nahapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Մերի, շնորհակալություն թեմայի համար։ Kahoot կրթական խաղում սմարթ հեռախոսները օգտագործում ենք: https://play.kahoot.it/#/login?next=...6-2dd0b0fcf7d0
              Ասեմ ,որ դասարանում բջջային հեռախոսները կարելի է օգտագործել նաև Quizizz հարթակում onlin թեստերով աշխատելու համար:

              Comment


              • #8
                Մերի88-ի խոսքերից Նայել գրառումը
                Եկեք այս արդի թեմային նայենք այլ տեսանկյունից
                Շնորհակալություն հարգելի՜ Մերի այս թեմային անդրադառնալու համար:Եթե հնարավորություն ունենայի , կուզեի առաջինը խոսքս ուղղել ծնողներին, որոնք բջջային հեռախոս գնում են ոչ թե որպես կապի միջոց, այլ շքեղության :

                Comment


                • #9
                  Մերի88-ի խոսքերից Նայել գրառումը
                  Եկեք այս արդի թեմային նայենք այլ տեսանկյունից
                  Հրգելի Մերի միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ, քանի որ նախ դպրոցականը պիտի անընդհատ կապ ունենա ծնողի հետ: Այսօր բջջային հեռախոսները միայն կապի կամ զվարճանքի համար չեն, կարելի է դրանցով կազմակերպել նաև գործնական աշխատանքներ կամ որևէ նյութ գտնելու համար դրանք ամհրաժեշտ են:

                  Comment


                  • #10
                    Այս թեման այսօր շատ է քննարկվում համացանցում։ Ես գտնում եմ, որ չպետք է ծայրահեղացնել հեռախոսի օգտագործումը կամ հակառակը։ Դրան պետք է վերաբերվել ըմբռնումով։ Կարելի է դասարանում ունենալ հատուկ տեղ, որտեղ կդրվեն հեռախոսները։ Եթե դրանք պետք են դասի ժամանակ որպես դիդակտիկ նյութ, որով ինչ-որ բան պետք նայել,լսել, ապա օգտագործել, իսկ եթե ոչ , ապա թողնել համապատասխան պահարանի մեջ և վերցնել միայն դասամիջոցներին կա դասերից հետո։

                    Comment


                    • #11
                      Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Շնորհակալություն հարգելի՜ Մերի այս թեմային անդրադառնալու համար:Եթե հնարավորություն ունենայի , կուզեի առաջինը խոսքս ուղղել ծնողներին, որոնք բջջային հեռախոս գնում են ոչ թե որպես կապի միջոց, այլ շքեղության :
                      Այս թեման շատ է քննարկվում ցամկացած մանկավարժական նիստերի ընթացքում, համամիտ եմ ձեզ հետ շքեղություն չպետք է համարվի, ցավոք հիմա սեպտեբերի 1-ին պատրաստվելուց աշակերտները հեռախոսներին են ուշադրություն դարձնում, ոչ թե գրքերին, որը ցավալի եմ համարում:

                      Comment


                      • #12
                        Բջջային հեռախոսները հարմար է անընդհատ շարժման մեջ գտնվող ուսուցիչների և խմբակային աշխատանքներում ներգրավված աշակերտների համար։
                        Պարզվել է, որ բջջային հեռախոսների օգտագործումը խրախուսում է սովորողներին պատասխանատու լինել իրենց աշխատանքի համար և նրանք պակասեցնում են հանձնարարությունները կամ կատարած նշումները կորցնելու հավանականությունը:
                        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                        Ադոլֆ Դիստերվեգ


                        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                        Comment


                        • #13
                          2005-ին չինական անկախ փորձագիտական խումբը եզրակացություններ է արել , ըստ որի բջջային հեռախոսների ճառագայթումը միանշանակ վնասում է մարդու ԴՆԹ-ի կոդը: Նրանց տվյալների համաձայն՝ մարդկային գենը կարող է գոյատևել 200 տարուց ոչ ավել, իսկ 50-60 տարի անց երկրագնդում կծնվեն գենետիկորեն անբուժելի հիվանդություններով տառապող արարածներ:
                          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                          Ադոլֆ Դիստերվեգ


                          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                          Comment


                          • #14
                            Կրթական բնագավառ շարժական ուսուցման տեխնիկական միջոցների, մասնավորապես բջջային հեռախոսների ներդրման առավելություններն են`
                            1. սովորողների ուսուցման անհատականացումը,
                            2. անընդհատ շարժման մեջ գտնվող ուսուցիչների ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպումը,
                            3. սովորողների պատասխանատվության բարձրացումն իրենց աշխատանքի նկատմամբ,
                            4. սովորողի մեջ ուսման նկատմամբ հետաքրքրության առաջացումը,
                            5. ուսուցման գործընթացի հավասարաչափ տարածումը ժամանակի մեջ. Դասավանդվող նյութի մի մասը մատուցվում է արտադասարանային քննարկումների միջոցով (կարճ հաղորդագրություններով ուսումնական նյութի փոխանակմամբ),
                            6. կրթության կազմակերպումը տարածության մեջ` ուսուցման գործընթացում ընդգրկելով տարբեր քաղաքների, երկրների ուսանողների,
                            7. տեղեկատվության հետ աշխատելու կարողությունների զարգացումը:
                            Թերություններն են` Ճառագայթման ենթարկվելու վտանգը, այնուամենայնիվ, նվազագույն է, 150 1. Bluetooth տեխնոլոգիան և բջջային հեռախոսների միջոցով համացանցին հեշտությամբ միանալու հնարավորությունը առաջ են բերում անվտանգության հետ կապված հարցեր:
                            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                            Ադոլֆ Դիստերվեգ


                            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                            Comment

                            Working...
                            X