Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Նորություններ Տեղեկատվական Տեխնոլոգիաների բնագավառում

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Արցախի բոլոր զորամասերում իրականացվելու է «Skype-ը զորամասերում» ծրագիրը

    2012-ին Արցախի բոլոր զորամասերում մեկնարկելու է «Skype-ը զորամասերում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է զինվորների և նրանց հարազատների համար օնլայն ռեժիումով հանդիպումներ կազմակերպել։ Ըստ նրա ծրագիրը սկիզբ է առել դեռևս 2010-ի սկզբին։
    «Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնն իր նոթբուքերով էր իրականացնում այս ծրագիրը։ Սակայն, այն պարբերաբար դադարեցնում էր գործունեությունը։ Այսօր արդեն կա Արցախի կառավարության որոշում, ըստ որի ծրագիրը 2012-ից մշտապես գործելու է»,-ասաց Վլադիմիր Գրիգորյանը։
    Ծրագրի իրականացման համար Արցախի ներդրումային հիմադրամը 16 000 դոլարի վարկ է տրամադրել՝ շարժական համակարգչային կենտրոնի ստեղծման համար, որն ապահովված է լինելու ամենագնաց ավտոմեքենայով և 10 նոթբուքով։
    Վլադիմիր Գրիգորյանի խոսքով՝ Արցախի ինտերնետ մատակարարները ի վիճակի չեն Արցախի ողջ տարածքն ապահովել ինտերնետով։ Այդ իսկ պատճառով Արցախի կրթական հիմնադրամը պայմանագիր է կնքելու ռուսական ինտերնետ մատակարարի հետ արբանյակային ուղիղ կապի հասանելություն ձեռք բերելու համար։
    «Թուրքական մատակարարներն իհարկե ավելի ցածր գին էին առաջարկում, բայց մենք հրաժարվեցինք թուրքական ընկերության ծառայություններից։ Ընտրված մատակարարից մենք կունենանք առնվազն 20Մբ/վ արագությամբ ինտերնետ։ Նաև նախատեսում ենք զինվորների հետ աշխատելու փորձ ունեցող, սակայն զորացրված մեկ կամ երկու սպայի ընդունել աշխատանքի»,- ավելացրեց Վլադիմիր Գրիգորյանը։
    Նրա խոսքով, մինչ այժմ կրթական հիմնադրամը կազմակերպել է զորամասերում մի շարք դասընթացներ՝ ինչպես օգտվել համակարգչից և ինտերնետից։

    Աղբյուր: PanARMENIAN.Net
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #32
      Թողարկվել է Firefox 7-ը

      Mozilla ընկերությունը Firefox դիտարկիչի 6-րդ տարբերակի թողարկումից 6 շաբաթ անց թողարկում է յոթերորդ տարբերակը, որի գլխավոր նորամուծությունն է օպերատիվ հիշողության առավել խնայողաբար օգտագործումը:

      Դիտարկիչն այժմ ավելի լավ է մշակում JavaScript տվյալները և նկատելիորեն ավելի լավ է աշխատում շատ բացված էջերի դեպքում:

      Mozilla-ի պաշտոնական բլոգը գրում է, որ նոր տարբերակն ապահովում է Azure Direct2D, որն ապահովում է HTML5-ի էջերի ավելի սահուն դիտում: Արագացված է նաև Firefox Sync-ը՝ գաղտնաբառերի ու էջանշումների սինխրոնիզացման ֆունկցիան:

      Բեռնել դիտարկչի 7-րդ տարբերակը կարելի է այստեղից՝ www. Mozilla.com: Ինչպես նշում է pcnews.am-ը, հայերեն լեզվով տարբերակը դեռ վերջնական չէ, քանի որ թարգմանությունները դեռևս մշակման կարիք ունեն:

      Tert.am
      Մարիետա Դումիկյան
      ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #33
        Հարգելի Մարիետա իրոք հիանալի լուր է. Ես ուղղակի խոսքեր չունեմ ասելու
        Վանաձորի Սայաթ Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ
        “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

        Comment


        • #34
          Ինչպես վիրտուալ ստեղնաշարը դարձնել իրական

          iPad-ը և ժամանակակից այլ պլանշետային համակարգիչները, որոնք չունեն ստեղնաշար, նախատեսված չեն երկար տեքստեր հավաքելու համար: Սակայն կան տարբեր հարմարանքներ, որոնք լրացնում են այդ բացը:

          TouchFire-ը սիլիկոնային շարվածք է՝ նախատեսված սենսորային էկրանի վրա դնելու համար: Ստեղնաշարը պատրաստել է դիզայներ Սթիվ Իսաակը: Սիլիկոնային ստեղները համապատասխանում են էկրանի շարվածքին, և տպավորություն է ստեղծվում, որ տեքստ ես հավաքում նոութբուքի ստեղնաշարի վրա:

          Երբ TouchFire-ը չի օգտագործվում, այն կարելի է ամրացնել պլանշետի պատյանին: www.gizmag.com-ը գրում է, որ հարմարանքը շուկա դուրս գալու դեպքում կարժենա մոտ 45 դոլար:



          PCNews.am
          Մարիետա Դումիկյան
          ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment


          • #35
            Microsoft. «Windows 8-ի տեղադրման համար բավական է մկնիկի ընդամենը 11 սեղմում

            Microsoft ընկերությունը մի շարք փոփոխություններ է մտցրել Windows 8 օպերացիոն համակարգի տեղադրման գործընթացում՝ հեշտացնելով այն մի քանի անգամ: Այժմ կարելի է թարմացնել Windows-ը՝ կայքի միջոցով: Հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

            Համաձայն անցկացված հետազոտության՝ օգտագործողներն ավելի շատ սիրում են փոխել համակարգչի սարքային մասերը, քան թարմացնել ծրագրային ապահովումը: Այդ իսկ պատճառով որոշվել է զգալիորեն հեշտացնել ՕՀ-ի տեղադրումը:

            Տեղադրման ընթացքում օգտագործողը կարող է տեղադրել ՕՀ-ի խտասկավառակը, որն արդեն իսկ պարունակում է 25 նշանոց կոդը: Այսպիսով, էլ կարիք չի լինի մուտքագրել այդ կոդը տեղադրման ընթացքում: Բացի այդ՝ Microsoft-ն այսուհետ կօգտագործի Upgrade Advisor և Windows Easy Transfer ծրագրերը՝ տեղադրման գործընթացը հեշտացնելու և ֆայլերն ու ծրագրերը պահպանելու համար:

            Արդյունքում ՕՀ-ը տեղադրելիս 82%-ով ավելի քիչ է պետք սեղմել մկնիկով. ընդամենը 11 անգամ, և այն կտեղադրվի համակարգչում:



            Tert.am
            Մանուշակ Ավետիսյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

            Comment


            • #36
              Google ը գործարկել է YouTube EDU ուսումնական պորտալը

              Աշխարհի ամենամեծ տեսահոսթինգային պորտալ YouTube-ը գործարկել է նոր YouTube՝ դպրոցականների համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։YouTube Դպրոցականների համար նախագիծը խոստանում է միմիայն ուսուցողական բովանդակության տեսանյութեր՝ նվազեցնելով բոլոր ռիսկերը, որ աշակերտները հանկարծ կտարվեն այլ տեսանյութերով՝ վերջին երաժշտական հոլովակներով և այլն։

              Google ընկերությունը, որին պատկանում է YouTube-ը, հույս է հայտնել, որ այս կերպ բոլոր այն դպրոցները, որոնք անհասանելի էին դարձրել տեսապորտալը անցանկալի տեսանյութերի համար, այժմ կսկսեն օգտվել և բաց պահել։

              «Մենք բազմիցս լսել են ուսուցիչներից, որ նրանք ցանկանում են օգտագործել YouTube-ը ուսումնական նպատակներով, սակայն մտավախություն են միշտ ունեցել, որ աշակերտները կտարվեն պորտալի այլ բովանդակությամբ»,-ասել է նախագծի ղեկավար Բրայան Թրունգը։

              Նոր ծառայությանը միանալով, դպրոցները հասանելի կդարձնեն աշակերտների համար միայն YouTube EDU բովանդակությունը։

              Միայն ուսուցիչները հնարավորություն կունենան իրենց անունով և ծածկագրով մուտք գործել և դիտել ցանկացած տեսանյութ։ Բացի դրանից ուսուցիչների համար YouTube-ը էջ է ունենալու, ուր խորհուրդ է տալու ֆիլմեր, որոնք կարելի է ցուցադրել աշակերտներին։

              PanARMENIAN.Net
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment


              • #37
                Google-ը 200 դոլարից էժան նոր պլանշետային համակարգիչ կթողարկի

                Մոտ օրերս Google ընկերությունը Կալիֆորնիայում կայանալիք եռօրյա կոնֆերանսի ընթացքում կհայտարարի նոր պլանշետային համակարգչի` Google Nexus 7-ի թողարկման մասին, գրում է The Telegraph-ը:

                Android Jelly Bean օպերացիոն համակարգով աշխատող պլանշետը կունենա 7 դույմանոց էկրան և կլինի բավական մատչելի. այն կվաճառվի 200 դոլլարից ցածր գնով :

                Մասնագետները կանխատեսում են, որ մատչելի գնի շնորհիվ Google-ի առաջարկած պլանշետները մեծ պահանջարկ կունենան: Google Nexus 7-ի արտադրությամբ զբաղվում է ASUS ընկերությունը:

                Լուրեր Հայաստանից - Թերթ.am
                Մանուշակ Ավետիսյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                Comment

                Working...
                X