Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Նորություններ Տեղեկատվական Տեխնոլոգիաների բնագավառում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միացել եմ: Windows XP է?
    Ես միայն Windows 7-ն եմ փորձարկել ու Windows Server-ը: Բայց, ինչքան հիշում եմ, Windows XP չկար:

    Comment


    • #17
      YouTube-ի պաշտոնական բլոգում տեղեկացվում է, որ YouTube վիդեո-հոսթինգը մեծացրել է օգտվողների կողմից արտաբեռնվող տեսահոլովակների տևողությունը: Այժմ օգտվողները կկարողանան արտաբեռնել մինչև 15 րոպե տևողությամբ հոլովակները: Նախկինում YouTube-ը սովորական օգտվողների հոլովակները սահմանափակում էր 10 րոպեներով:



      Վիդեո-հոսթինգը նաև օգտվողների համար մրցույթ էր հայտարարել: Մրցույթին մասնակցելու համար, բավարար կլինի մինչև օգոստոսի 4-ը սերվիսում արտաբեռնել հոլովակ "yt15minutes" տեգով: Դրանից հետո հատուկ հանձնաժողովը կընտրի հաղթողներին, որոնց հոլովակները կցուցադրվեն վիդեո-հոսթինգի գլխավոր էջում: Այս 15-րոպեանոց հոլովակներին անցնելու քայլը YouTube-ը բացատրել է հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտի առաջընթացով: Վիդեո-հոսթինգի ներկայացուցիչների խոսքերով` իրավասուների, այդ թվում` կինոընկերությունների և երաժշտական լեյբլների կողմից ակտիվորեն օգտագործվում են հեղինակային իրավունքների խախտման առարկայի կոնտենտի ստուգման համապատասխան ավտոմատ համակարգեր: Արդյունքում` YouTube-ը կարողացավ առանց «ծովահենների» դեմ պայքարի համար ծախսերի նշանակալից մեծացման անհրաժեշտության` մեծացնել հոլովակների տևողությունը: 2010թվ.-ին YouTube-ը սերվիսում ներկայացրեց մի շարք տեխնոլոգիական նորամուծություններ: Այսպես, վիդեո-հոսթինգում ներկայացրել են “հոլովակների խմբագիր”, պարզեցրել են բարձր հստակությամբ վիդեոների դիտումը և հայտարարել են 4096×2304 կետայնության համատեղելիության մասին:

      Աղբյուր՝ SpeedTest.am

      Comment


      • #18
        ICQ-ն հիվանադացել է նոր խոցող վիրուսով

        Օգոստոս 16, 2010 | 19:30

        Մեկ օրվա ընթացքում ICQ-ի հազարավոր հասցեներ վարակվել են Snatch վիրուսով, որը համակարգիչները վարակում է անմիջապես միացնելուց հետո։ snatch.exe վտանգավոր ծրագիրը իր հսկողության տակ է վերցնում ICQ հասցեները եւ կոնտակտների ամբողջ ցանկով ուղարկում իր կրկնօրինակները։

        Վիրուսը exe ֆայլի տեսքով է եւ որպեսզի այն գործի դրվի, այն սկսում է կարճ երկխոսություն սկսել կոնտակտների ցուցակում եղած օգտագործողների հետ։

        Lenta.ru-ի հաղորդմամբ, քանի որ վիրուսը exe ֆայլով է ուղարկվում, ուստի վտանգի տակ գտնվում են միայն Windows օգտագործողները։ Օգոստոսի 16-ի դրությամբ, անտիվիրուսների մեծ մասը չեն կարողանում պայքարել վիրուսի դեմ։

        Լուրեր Հայաստանից - NEWS.am
        Արեգ Միկիչյան
        Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
        ՎՊՄԻ դասախոս
        “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

        Comment


        • #19
          Google-ը Skype-ին անցյալի հուշ կդարձնի

          Օգոստոս 26, 2010

          Google-ը բացել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս զանգահարել ցանկացած շարժական կամ ֆիքսված հեռախոսի անմիջապես Gmail փոստից։ Դրա համար անհրաժեշտ է հատուկ պլագիններ տեղադրել` ձայնի եւ տեսաշարի համար։

          «Վեստի.Ru»-ի հաղորդմամբ, նոր ծառայությունը թույլ է տալիս անվճար զանգահարել ԱՄՆ եւ Կանադա, սակայն միջազգային զանգերի համար անհրաժեշտ է վճարել։

          Սպասվում է, որ Google-ի նորամուծությունը լուրջ մրցակից կդառնա Skype-ին, քանի որ նոր ծառայությունը ինտեգրված է անմիջապես փոստին։ Դա օգտագործողներին ազատում է լրացուցիչ ծրագրեր տեղադրելու անհրաժեշտությունից։

          Զանգերի արժեքների ողջ ցանկը տեղադրված է Google Voice պաշտոնական էջում:

          Լուրեր Հայաստանից - NEWS.am
          Արեգ Միկիչյան
          Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
          ՎՊՄԻ դասախոս
          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

          Comment


          • #20
            Գիտական նորույթ Ճապոնիայից. 3D տեխնոլոգիան արդեն կարելի է շոշափել

            Ճապոնացի գիտնականները հայտարարել են 3D ձևաչափով հեռուստատեսային տեխնոլոգիաների ստեղծման մասին, որն աշխարհում առաջին անգամ օգտագործողին թույլ կտա «շոշափել, սեղմել և հարվածել» պատկերը: «Առաջին անգամ է, երբ կարելի է շոշափել պատկերն օդում: Հնարավոր կլինի ֆիզիկապես զգալ, թե ինչպես ես սեղմում ռետինե գնդակը կամ դիպչում կպչուն բրնձե տորթին, երբ օդում ձեռքով շարժում ես պատկերը»,- ասել է Advanced Industrial Science and Technology Ազգային ինստիտուտի գիտական խմբի ղեկավարներից մեկը` Նորիա Նակամուրան:

            Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս օգտագործողին, որի բոլոր շարժումները նկարահանվում են մի քանի տեսախցիկով, «հպման» միջոցով «փոփոխել» 3D պատկերը: Դեռ հայտնի չէ, թե երբ և որ սարքերում հայտնագործությունը կկիրառվի: Հեղինակները ենթադրում են, որ նոր տեխնոլոգիան կարող է օգտագործվել վիրահատությունների «կեղծման», ինչպես նաև տեսախաղերի համար, երբ խաղացողը կարող է ֆիզիկապես իր ձեռքում զգալ զենքը կամ մարզասարքը:

            Աղբյուր՝ Թերթ.ամ
            Մարիետա Դումիկյան
            ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

            Comment


            • #21
              Թեժ աշուն՝ ՏՏ ոլորտում

              Իրատեսական են ո՛չ միայն Գյումրիում տեխնոպարկի ստեղծման, այլեւ ամբողջ քաղաքը TechnoCity դարձնելու ծրագրերը

              Աշնանը ՏՏ ոլորտում իրադարձությունների ժամանակացույցը շատ խիտ է լինելու. լայնաշերտ ինտերնետ, «Էլեկտրոնային կառավարություն», «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլ… ՀՀ վարչապետին կից ՏՏ—ների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ, «Յունիքոմփ» ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Բալդրյանի գնահատմամբ, այդ ծրագրի պիլոտային փուլի ընթացքում Հայաստանում ձեւավորված մոդելն այնքան հաջողված է, որ մի քանի երկրներ արդեն ցանկանում են այն կիրառել։ Ինչ վերաբերում է հիմնական փուլին, դրանում նախատեսվում է ընդգրկել արդեն ամբողջ Հայաստանը։
              Չնայած, այսպես կոչված, «արձակուրդային սեզոնին», ՏՏ ոլորտում տեղի են ունեցել եւ ունենում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագրին. ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Բալդրյանի կարծիքով. «Եթե դեռ մի քանի ամիս առաջ ոմանք կարող էին ինչ–որ թերահավատություն ունենալ այս տեխնոպարկի ստեղծման վերաբերյալ, այժմ արդեն կարելի է ասել, որ նախագիծն ամբողջովին իրատեսական է։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ հանրապետության երկրորդ քաղաքը մարդկային մեծ ներուժ ունի։ «Յունիքոմփ»—ի ծրագրերի ընդլայնման հետ կապված՝ նոր աշխատակիցների կարիք ունենք, ստանում ենք բազմաթիվ դիմումներ, եւ նշեմ, որ գյումրեցիներն աչքի են ընկնում իրենց մասնագիտական պատրաստվածությամբ։ Գյումրեցի մասնագետների հետ շփվելով՝ համոզվեցի, որ իրատեսական են ո՛չ միայն այնտեղ տեխնոպարկի ստեղծման, այլ նաեւ ամբողջ Գյումրի քաղաքը TechnoCity դարձնելու ծրագրերը։ Արտասահմանյան հեղինակավոր փորձագետներն արդեն արտահայտել են իրենց տեսակետները այս մասին, եւ հիմա այդ գործընթացն ավելի հստակ է դառնում»։
              Բազմիցս նշվել է, որ ՏՏ կրթության ոլորտում լուրջ խնդիրներ կան, մինչդեռ, վերը նշված գյումրեցի երիտասարդների օրինակով, Արմեն Բալդրյանն ասում է, որ Հայաստանում կան լավ, խոստումնալից երիտասարդ մասնագետներ։ Արդյոք այստեղ հակասություն չկա՞։ ՀՀ վարչապետին կից ՏՏ—ների զարգացմանն աջակցող խորհրդի անդամը խնդիրը բաժանում է երկու մասի։ Նախ՝ անկասկած, կա մեծ մարդկային ներուժ. «Երկրորդ՝ առկա է միջավայրի բացակայություն, սկսած կրթությունից։ Այսինքն, որեւէ բուհի նույնիսկ գերազանցիկ շրջանավարտի գիտելիքները անբավարար են. միայն վերապատրաստվելուց հետո է, որ նա կարող է լիովին կիրառել իր գիտելիքների ներուժը Հայաստանի ՏՏ ոլորտում»։ Մասնավորապես, «Յունիքոմփ»—ը ամռան ամիսներին չի դադարեցրել իր աշխատակիցների վերապատրաստման հետ աշխատանքները ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների՝ «Հյուլեթ —Պակարդ», Սիսկո եւ այլ ընկերություններից հրավիրված մասնագետների կողմից՝ կապված մի շարք ծրագրերի հետ՝ տվյալների խոշոր շտեմարանների, ՏՏ ենթակառուցվածքի նախագծում, մատակարարում, ինստալյացիա (սկսած լարերի տեղադրումից մինչեւ ծրագրերի տեղադրում), երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում։ «Օրվա հրամայական է դարձել Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների վերապատրաստման սեփական կենտրոնի ստեղծումը»,–ասում է Արմեն Բալդրյանը։
              Որքա՞նով է իրատեսական, որ տեսանելի ապագայում ամեն մի հայ ընտանիք կունենա 100 մեգաբայթ արագությամբ ինտերնետ։ Արմեն Բալդրյանի կարծիքով. «Եթե ուզում ես պարել, ապա պետք է նախեւառաջ ոտքեր ունենաս։ Պատկերավոր ասած, ՏՏ ոլորտի համար այդպիսի «ոտքեր» է 100 մ/բայթ—անոց ինտերնետ ցանցը։ Ընդ որում, այս արագությամբ ինտերնետ վաղուց արդեն ունեն Հայաստանից շատ ավելի քիչ զարգացած երկրները, իսկ աշխարհի առաջատար երկրներում արդեն խոսում են տասն անգամ էլ ավելի հզոր՝ 1 գիգաբայթ արագությամբ ինտերնետային ցանցերի մասին։ Այնպես որ, մենք շատ արագ քայլեր պետք է անենք այս ուղղությամբ»։

              Լուսինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

              28-08-2010
              http://www.hhpress.am/?sub=hodv&hodv...828_19&flag=am
              Կցված ֆայլեր
              Արեգ Միկիչյան
              Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
              ՎՊՄԻ դասախոս
              “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

              Comment


              • #22
                Microsoft ընկերությունը թողարկել է նոր Internet Explorer 9 բրաուզերի Beta վերսիան: Այն աչքի է ընկնում նոր հնարավորություններով, պարզեցված դիզայնով, արագությամբ: Internet Explorer 9-ը հիմնականում հիմնված է HTML 5 տեխնալոգիայի հիման վրա: Սակայն այն նախատեսված է միայն Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերի համար: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջինը փորձարկել նոր բրաուզերի բետա վերսիան, կարող են բեռնել այն Microsoft ընկերության վեբ կայքից - http://windows.microsoft.com/ru-RU/i...ie-9/worldwide :

                Comment


                • #23
                  ԱՄՆ–ում մահացել է համացանցի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Բերենը։
                  ԹԵՐԹ.am

                  Քսանից ավելի պատենտավորված հայտնագործությունների հեղինակ, ինչպես նաև նորարարությունների ու տեխնոլոգիաների ոլորտի մրցանակակիր Բերենը մահացել է իր տանը՝ Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա)՝ թոքերի քաղցկեղից առաջացած բարդությունների պատճառով, հաղորդում է Los Angeles Times պարբերականը։

                  Բերենը դասվում էր «նորագույն տեխնոլոգիաների համաշխարհային կուռքերի» շարքին այն բանի համար, որ Դոնալդ Դևիսի ու Լեոնարդ Քլեյրոկի հետ միասին մշակել է տվյալների փաթեթային փոխանցման սկզբունքները։

                  Այդ սկզբունքի համաձայն՝ տվյալները բաշխվում են «փաթեթների» մեջ, որոնք տեղափոխվում են մի քանի ուղղություններով (ալիքներով) և միավորվում են մեկ կետում։

                  RAND ընկերությունում գիտնականի աշխատանքները հետագայում օգտագործվել են որպես հիմնական հայեցակարգ Պենտագոնում «Արպանետ» կապի ստեղծման համար, որը համարվում է ժամանակակից ինտերնետի առավել հուսալի նախատիպը։

                  Բերենի շնորհիվ են մշակվել նաև համակարգչային մոդեմների, կապի արբանյակների, տպագրական սարքերի, ինտերակտիվ հեռուստատեսության և բոլորին հայտնի մետաղորոշիչ սարքերի աշխատանքների կատարելագործման մեթոդները։

                  Գյուտարարն իր 60–ամյա կարիերայի ընթացքում հիմնել է 7 ընկերություն, որոնցից 5–ը դարձել են բաց բաժնետիրական ընկերություններ և դուրս են եկել ֆոնդային շուկա։
                  Մանուշակ Ավետիսյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                  Comment


                  • #24
                    «Ինտել» ընկերությունը ներկայացրել Է նոր դասի գերբարակ դյուրակիր անձնական համակարգիչներ


                    Միացյալ Նահանգների «Ինտել» ընկերությունը ներկայացրել Է նոր դասի դյուրակիր անձնական համակարգիչներ, որոնք համատեղում են նոուտբուքի եւ պլանշետային համակարգչի արժանիքները: Միկրոպրոցեսորների աշխարհում առաջատար արտադրողը հուսով Է, որ 2012 թվականի վերջին «Ուլտրաբուք» անվանումով նորույթը կնվաճի նոուտբուքերի համաշխարհային շուկայի 40 տոկոսը եւ կդառնա ԱՄՆ-ի «Էփլ» կորպորացիայի արտադրանքի հիմնական մրցակիցը:

                    «Ուլտրաբուք»-ի արժեքը, որի մի քանի մոդելներ վաճառքի կհանվեն Ծննդյան տոների առթիվ, սահմանված Է հազար դոլար: Երկու տարի հետո «Ինտել»-ը մտադիր Է մանրածախ գներն իջեցնել մինչեւ 600 դոլար: Նորույթի գլխավոր առանձնահատկությունը կորպուսի հաստությունն Է, որը չի գերազանցում 20 միլիմետրը, երկու ռեժիմներով աշխատելու ունակությունը՝ որպես նոուտբուք եւ որպես պլանշետինկ, օրինակ՝ «Էփլ»-ի արտադրության «Այփեդ»: «Երբ այն բացում եք, ձեր առջեւ անձնական համակարգիչ Է: Բայց եթե գտնվում եք ճանապարհին, ապա դուք այն ծալում եք: Եվ ձեր առջեւ «տաբլետ» Է (սենսորային դիսփլեյով սարք), շնորհանդեսի ժամանակ պարզաբանել Է ընկերության փոխնախագահ Մուլի Իդենը: Ըստ որում «Ուլտրաբուք»-ը մշտապես գործի Է դրված, միացած Է Համացանցին եւ այս իմաստով հիշեցնում Է «Այփեդ»-ին, մամուլում այսօր տարածված հարցազրույցում հավելել Է «Ինտել»-ի մի այլ փոխնախագահ Թոմ Քիլրոյը:

                    Աղբյուր՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ
                    Մարիետա Դումիկյան
                    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                    Comment


                    • #25
                      15 տարեկան երեխան ծրագիր է վաճառել խոշոր ՏՏ ընկերությանը:

                      Active State ընկերությունը, որը հանդիսանում է Sophos ընկերությունների անդամ գնել է Phenona ծառայությունը, որի հեղինակն է 15 ամյա Դանիլ Կուլչենկոն: Phenona ծառայությունը իրենից ներկայացնում է վիրտուալ սերվերների համար նախատեսված պլատֆորմ, որի վրա կգործարկվեն Perl ծրագրավորման լեզվով գրված ծրագրեր: Այս պահին ծառայությունը աշխատում է BETA տարբերակով: Գործարկի գինը Active State-ի եւ Կուլչենկո-ի միջեւ չի հրապարակվում: Գործարկի ավարտի վերջում Կուլչենկո-ն կդառնա ActiveState ընկերության աշխատակից եւ կշարունակի աշխատել իր նախագծի վրա: Ընկերությունում նա կաշխատի ոչ լրիվ դրույքաչափով, քանի-որ նա դեռ դպրոցական է: Կուլչենկոն նշում է, որ Phenona-ի գաղափարը ծնվել է երբ ինքը 13 տարեկան էր իսկ իրագործմանն անցել է 2010-ի սկզբին:

                      Աղբյուր: http://itarmenia.net/news/1316.html և blog.xnet.am
                      Վերջին խմբագրողը՝ Արեգ; 17-07-11, 00:15. Պատճառը՝: Աղբյուրի նշումը
                      Արեգ Միկիչյան
                      Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                      ՎՊՄԻ դասախոս
                      “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                      Comment


                      • #26
                        Նոբելյան մրցանակակիրներն ինտերնետն արագացնելու նոր միջոց են գտել

                        Մի խումբ բրիտանացի գիտնականներ նոբելյան մրցանակակիրներ Անդրեյ Գեյմի և Կոնստանտին Նովոսելովի ղեկավարությամբ բացահայտել են իրենց կողմից ստեղծված նյութի՝ գրաֆենի օգտագործման միջոցը՝ ինտերնետի արագությունը մեծացնելու համար։ Մանչեսթրի և Քեմբրիջի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature Communication» ամսագրում։

                        Գիտնականների կարծիքով՝ գրաֆենի օգտագործումը կապի սարքավորումներում կարող է մեծացնել տվյալների փոխանցման արագությունը տասնյակ և նույնիսկ 100 անգամ։ Գրաֆենն օժտված է բացառիկ հատկություններով, որոնց շնորհիվ, գիտնականների կարծիքով, այն կարող է դառնալ ապագա նանոէլեկտրոնիկայի հիմքը։ Գրաֆենի ստեղծման համար Գեյմը և Նովոսելովը 2010թ. ստացել էին ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։

                        Շնորհիվ էլեկտոնների մեծ արագության գրաֆենը կարող է օգտագործվել տվյալների փոխանակման ցանցեր ստեղծելու համար, որոնք 100 անգամ ավելի արագ կլինեն, քան ներկայի ցանցերը։

                        Tert.am
                        Մանուշակ Ավետիսյան
                        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                        ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                        Comment


                        • #27
                          NASA-ն ստեղծել է բրազուերի հիմքի վրա գրված վեբ-ծրագիր, որը թույլ է տալիս ուսումնասիրել տիեզերքը, լուսինը, աստերոիդները և արեգակնային համակարգի այլ օբյեկտները իրական ժամանակում՝ եռաչափ ֆորմատով։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։

                          Այս ծրագիրը կոչվում է «Աչքերը Արեգակնային համակարգի վրա»։ Այն օգտագործում է վիդեոխաղերի տեխնոլոգիան և NASA-ի տվյալները, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց կառավարել տեսադաշտը՝ սեղմելով և տեղաշարժելով մկնիկը։

                          «Սա առաջին անգամ է, որ հանրությունը հնարավորություն կունենա տեսնել ամբողջ արեգակնային համակարգը, ինչպես նաև NASA-ի առաքելությունները, քանի որ ծրագիրը նաև ցույց է տալիս NASA-ի տիեզերանավերը»,- ասել է NASA-ն։

                          Ծրագիրը աշխատացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել Unity Web Player-ը, որը անվճար փլագին է թե Mac, և թե Windows օպերացիոն համակարգերով աշխատող համակագիչների համար։ Այնուհետև կարելի է սկսել ուսումնասիրել տիեզերքը, մոլորակները, գիսաստղերը և աստերոիդները։

                          Բացի այս ամենից հնարավոր է ճամփորդել ետ՝ 1950-ականներ և առաջ՝ 2050՝ դիտելով ապագայում պլանավորված ծրագրերը։ Այս ամենը տեսնելու համար պարզապես անհրաժեշտ է ծրագրում փոխել ժամանակը, ուղղությունը և արագությունը։ Իսկ եթե օգտագործողն ունի եռաչափ դիտման համար նախատեսված ակնոց, ապա կարող է այս ամենը տեսնել եռաչափ։
                          Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                          Comment


                          • #28
                            Բիլայն ընկերությունը Hi-Line ինտերնետին երկու տարով բաժանորդագրվելու դեպքում տրամադրում է Նեթ բուք բավականին նորմալ նեթ բուքեր են: Կապի արագուությունն սկսած մեկ մեգաբիթ վայրկյան անձամբ ես թե կապից թ նեթ բուքից գոհ եմ
                            Վանաձորի Սայաթ Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ
                            “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                            Comment


                            • #29
                              Windows 8-ը չունի Start կոճակ եւ սովորական պատուհաններ

                              Microsoft կորպորացիան ներբեռնման համար բացել է Windows 8 օպերացիոն համակարգի այսպես կոչված նախնական վարկածը (Developer Preview)։ Windows 8-ը բոլորովին նոր դիզայն կստանա եւ համատեղելի կլինի ինչպես սենսորային դիսփլեյներով սմարթֆոնների եւ պլանշետների, այնպես էլ սովորական անհատական համակարգիչների հետ։ Այս մասին պատմել է Windows-ի ստորաբաժանման նախագահ Սթիվեն Սինոֆսկին։

                              Windows 8-ը հնարավոր կլինի թողարկել գրեթե ցանկացած սարքի վրա՝ անկախ պրոցեսորի տիպից՝ Intel է դա, AMD, թե այսօր հայտնի ARM։

                              Հատկանշական է, որ նոր օպերացիոն համակարգը չունի Start (Մեկնարկ) կոճակ եւ սովորական պատուհաններ, որոնք սալիկների ձեւով գտնվում են աշխատանքային սեղանի վրա։ Օգտագործողը հնարավորություն կունենա առցանց ռեժիմով հետեւել եղանակային պայմաններին եւ փողոցներում ստեղծված խցանումների մասին։

                              Օպերացիոն նոր համակարգի թողարկումը նախատեսված է 2012 թվականին:


                              Լուրեր Հայաստանից - NEWS.am
                              Վերջին խմբագրողը՝ manush; 15-09-11, 15:07.
                              Մանուշակ Ավետիսյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                              Comment


                              • #30
                                Google-ը դարձավ 13 տարեկան

                                Այսօր Google որոնողական համակարգը նշում է իր 13-ամյակը: Աշխարհում ամենահայտնի ՈՀ-ն ամսական մշակում է 41 մլրդ 345 մլն հարցում և ինդեքսացնում է ավելի քան 25 մլրդ կայք:

                                Որոնողական համակարգն ի սկզբանե եղել է Ստենդֆորդյան համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծը: 1996թ. նրանք նրանք աշխատում էին BackRub որոնողական համակարգի վրա, իսկ 1998-ին դրա հիման վրա ստեղծեցին Google-ը:

                                Թեև ընկերությունը հիմնադրվել է 1998թ. հոկտեմբերի 7-ին, Google.com դոմենային անունը գրանցվել է 1997-ի սեպտեմբերի 15-ին և գործարկվել սեպտեմբերի 27-ին:

                                Հետաքրքիր է, որ Google-ի անվանումն առաջացել է Սերգեյ Բրինի սխալ ուղղագրության պատճառով: Googol (տասի հարյուրերոդ աստիճան) գրելու փոխարեն նա գրել է google, և անունն այլևս փոփոխության չի ենթարկվել:
                                PCNews.am
                                Մանուշակ Ավետիսյան
                                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                                Comment

                                Working...
                                X