Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինտերնետային կախվածություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինտերնետային կախվածություն

    21-րդ դարի առաջին 17 տարիներն ակնհայտորեն փաստում են, որ այս դարն առնվազն լինելու է տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան, առանց որոնց անհնար է պատկերացնել առաջադեմ երկրների տնտեսական ու հասարակական կյանքը: Ընդամենը տարիներ առաջ խնդիր կար հասարակության լայն շերտերին ներկայացնել դրանց հնարավորությունները և ներդնել այն ֆինանսական հաշվառման, կառավարման, հանրության հետ տարվող աշխատանքների, տեղեկության և գիտելիքի ստեղծման ու տարածման, ժամանցի, կրթության կամ ինքնակրթության կազմակերպման գործընթացներում` այն առավել համակարգված ու ամբողջական դարձնելու համար: Եթե այդ տեխնոլոգիաների տիրապետման հմտությունները տարիներ առաջ դիտարկվում էին որպես մասնագետի առավելություններ, ապա այսօր այն դարձել է ընդամենը ժամանակակից մարդու պարտադիր պահանջներից մեկը: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները շատ կարճ ժամանակահատվածում այնպես գրավեցին անձի, մասնավորապես դեռահասների առօրյայի հիմնական մասը, որ նույնիսկ որոշ երկրներում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան բուժական ծրագրեր իրականացնել : Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ այլ կախվածությունների կողքին, առկա է ևս մեկը, որը կոչվում է ինտերնետային կախվածություն և հիմնականում սպառնում է դեռահասներին` ազդելով նրանց վարքագծի և հոգեկան առողջության վրա:

    Առաջարկում եմ կիսվել Ձեր փորձով:

  • #2
    Հարգելի Մարինե այս երևույթն իսկապես պրոբլեմ է այսօր և դրա դեմ պետք է պայքարել;

    Comment


    • #3
      Այո,հարգելի Կառա,բժիշկներն ու հոգեբաններն իրենց ուսումնասիրություններում արդեն փորձել են ուրվագծել այդ կախվածության նկատմամբ հակումներ ունեցող դեռահասների հոգեբանական նկարագրի հիմնական առանձնահատկությունները:

      Comment


      • #4
        << Ինտերնետային կախվածության հակված դեռահասի վարքն առանձնանում է զգացմունքային ընդհանուր անկայունությամբ, միաժամանակ բևեռային զգացմունքներ ունենալու հակվածությամբ, հեշտ դյուրագրգռությամբ. նույնիսկ թույլ արտաքին ազդեցությունն այդ դեռահասին հասցնում է գրգռված հոգեվիճակի >> : Կարևոր առանձնահատկություններից է դիտարկվում զգացմունքայնությունը և անհանգստությունը վտանգների նկատմամբ, որով և պայմանավորված է փախուստը <<դաժան>> իրականությունից:
        Տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաները ձևավորում են այլընտրանքային մի նոր վիրտուալ իրականություն, որն առավել գրավիչ ու հարմարավետ է դառնում դեռահասի համար: Այստեղ նա հնարավորություն ունի ստանձնել առաջատարի ցանկալի կարգավիճակը, սեփական երազանքներին ու պատկերացումներին համապատասխան ձևավորել <<շրջապատող աշխարհը>>, կառավարել զարգացումների ընթացքն ու ընդամենը մեկ ձեռքի շարժումով չեզոքացնել ամեն տեսակի վտանգները:

        1.Как лечат интернет-зависимых в Китае: репортаж Нью-Йорк Таймс
        http://http://megamozg.ru/post/2606/
        2.В. Л. Малыгин, Ю. А. Меркурьева, Н. С. Хомерики, А. А. Антоненко, Е. А. Смирнова.
        Особенности личности подростков, склонных к интернет-зависимому поведению. Журнал
        неврологии и психиатрии им. С. С. Корсакова. 2011, 4, с. 105-108.
        http://www.xomeriki.ru/page_html.php?page=49

        Comment


        • #5
          Հարգելի Մարինե, շատ արդիական թեմա եք քննարկում: Ինտերնետային կախվածության վտանգը սպառնում է բոլորիս` անկախ տարիքից: Սակայն դեռահասների մոտ այդ կախվածության աստիճանն ավելի մեծ է: Նրանց պետք է տեղեկացնել համացանցի անվտանգ օգտագործման կանոները, որոնց խիստ հետևելով կարելի է կանխել համացանցի վտանգները`տվյալ դեպքում ինտերնետային կախվածությունը:

          http://onevroze.ru/chto-takoe-intern...zbavitsya.html
          Վերջին խմբագրողը՝ Թագուհի Մամյան; 27-07-17, 18:50.

          Comment


          • #6
            Շնորհակալություն հարգելի Թագուհի:Այո,նոր վիրտուալ իրականությունը բնավ էլ մանկական տարիների հեքիաթային աշխարհի շարունակությունը չէ, որտեղ բարին միշտ հաղթում է` հավատ ներշնչելով վաղվա օրվա ու լուսավոր ապագայի նկատմամբ, միաժամանակ հիմքեր ստեղծելով աշխարհայացքի ու արժեքային համակարգի ձևավորման համար: Այն այլընտրանքային իրականություն է, միրաժ, որը ոչ միայն գայթակղում ու հրապուրում է անձին, այլև ազատում նրան իր առջև կանգնած առկա խնդիրներին լուծումներ գտնելու դժվարությունից:

            Comment


            • #7
              Հարգելի Մարինե, շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:Դեռահասների մոտ այդ կախվածության աստիճանն ավելի մեծ է:Ակնհայտ է,որ ինտերնետային կախվածության վտանգը սպառնում է բոլորիս` անկախ տարիքից:Հետևելով համացանցի անվտանգ օգտագործման կանոներին կարելի է ինչ-որ ձևով կանխել համացանցի վտանգները:Բժիշկներն ու հոգեբաններն իրենց ուսումնասիրություններում արդեն փորձել են ուրվագծել այդ կախվածության նկատմամբ հակումներ ունեցող դեռահասների հոգեբանական նկարագրի հիմնական առանձնահատկությունները: Դեռահասի վարքն առանձնանում է միաժամանակ բևեռային զգացմունքներ ունենալու հակվածությամբ, զգացմունքային ընդհանուր անկայունությամբ, հեշտ դյուրագրգռությամբ. նույնիսկ թույլ արտաքին ազդեցությունն այդ դեռահասին հասցնում է գրգռված հոգեվիճակի:Դեռահասին առավել գրավիչ ու հարմարավետ է դառնում վիրտուալ իրականութունը:

              Comment


              • #8
                Շնորհակալություն հարգելի Նոնա:
                Այո,այսօր տեղեկատվական և հաղորդակցական նոր տեխնոլոգիաների տարածվածության պայմաններում ինտերնետային կախվածությունը դարձել է ուսումնադաստիարակչական գործընթացի հիմնախնդիրներից մեկը:
                Դեռահասների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների տարածվածութունը հիմք է տալիս ենթադրել, որ ինտերնետ կախվածության հակվածությունն առկա է գրեթե բոլորի մոտ` պայմանավորված տվյալ երկրում տեխնիկական առաջընթացի աստիճանով: ՈՒստի կարող ենք փաստել, որ այս տեխնոլոգիաները նոր հնարավորություններ բացելով կրթության կազմակերպման համար, միաժամանակ լուրջ մարտահրավերներ են նետել մանկավարժությանը որպես գիտություն և որպես սոցիալ- մշակույթային գործընթաց:

                Comment


                • #9
                  Այս դարը տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան է, առանց որոնց անհնար է պատկերացնել առաջադեմ երկրների տնտեսական ու հասարակական կյանքը: Ընդամենը տարիներ առաջ խնդիր կար հասարակությանը ներկայացնել դրանց հնարավորությունները և ներդնել այն կառավարման, հանրության հետ տարվող աշխատանքների, տեղեկության և գիտելիքի ստեղծման ու տարածման, ժամանցի, կրթության կամ ինքնակրթության կազմակերպման գործընթացներում:

                  Comment


                  • #10
                    Կան մարդիկ, որոնց կյանքում վիրտուալ շփումը գլխավոր տեղում է և հաճախ հանդիսանում է միակ շփման ձևը: Որոշ երկրներում կախվածությունը վիրտուալ շփումից համարվում է իրական խնդիր, նույնիսկ կարելի է ասել բժշկական խնդիր:
                    Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ http://www.hogeban.info/netaddiction.php կայքում տեղադրված ինտերնետ-կախվածության մասին նյութը:

                    Comment


                    • #11
                      Դեռահասների կրթադաստիարակչական գործընթացը, լինելով բազմաշերտ և բազմակողմ, պահանջում է ներգրավված մի շարք սոցիալական ինստիտուտների նպատակային ու համակարգված մասնակցություն` նախանշված ցանկալի արդյունքի հասնելու համար: Հետևաբար, առաջացած յուրաքանչյուր մարտահրավերի դիմակայումը դառնում է բոլոր մասնակիցների առաջնահերթ խնդիրներից, այլապես վտանգվում է գործընթացի նպատակը, որը ոչ միայն շատ երկրներում օրենսդրորեն ամրագրված պահանջներ են, այլև լուրջ սպառնալիք պետության և հասարակության ապագայի նկատմամբ:

                      Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հ-5, /ընդունվել է 10. 07. 2009/: Об образовании в Российской Федерации, ст.- 3. Федеральный закон Российской Федерации от 29 декабря
                      2012 г. N 273-ФЗ. Об общем среднем образовании, ст.- 5, Закон Республики Беларусь, 5 июля
                      2006 г. № 141-з и т. д.

                      Comment


                      • #12
                        Այսօր ինտերնետը մարդկանց հնարավորություն է տալիս արագ տեղեկատվություն ստանալ, տեսանյութեր ու ֆիլմեր դիտել, փոստեր ստուգել, օգտվել սոցիալական կայքերից: Սակայն դրա հետ մեկտեղ, քիչ չեն այն մարդիկ, ովքեր կորցնելով ժամանակի զգացողությունը, ժամերով, նույնիսկ օրերով նստում են համակարգչի էկրանի առջև, մոռանում են սնվելու, քնելու մասին և իրենց կյանքն անցկացնում են վիրտուալ աշխարհում: Այս երևույթը մեկ բառով կոչվում է ինտերնետային կախվածություն և իմ կարծիքով ժամանակի հետ գնալով խորանում է այն:

                        Comment


                        • #13
                          հարգելի Մարինե, թեման իրոք լուրջ է և հրատապ, այնքան,որ նույնիսկ անհրաժեշտ էդարձնել դպրոցական առարկա

                          Comment


                          • #14
                            Դեռահասների վրա տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների բացասական ազդեցության նվազեցման կամ չեղոքացման գործընթացի շրջանակում` առաջարկել էինք, ի թիվս այլ գործիքների, դպրոցներում ներդնել նաև մեդիակրթության պարզեցված դասընթացներ, որոնք հնարավորություն կտան նրանց խուսափել որոշակի վտանգներից:: Սակայն հարկ է նշել, որ տեխնիկական առաջընթացի տեմպերը և առաջարկվող <<վտանգավոր>> ծառայությունների բազմազանությունն այնպիսին է, որ արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ են ոչ միայն անընդհատ փոփոխություններ, այդ դասընթացներում, այլև համալիր մոտեցումներ: Ակնհայտ է, որ կրթադաստիարակչական գործընթացի իրականացման գլխավոր մասնակիցներն են ընտանիքն ու դպրոցը, որոնք նոր պայմաններում ունեն մշտական աջակցության և ուղղորդման կարիք:

                            Comment


                            • #15
                              Տարիներ առաջ դեռահասի դաստիարակության գործընթացն առավել կառավարելի ու արդյունավետ դարձնելու նպատակով, ծնողները փորձում էին դպրոցի հետ համագործակցությամբ, ուշադրության կենտրոնում պահել <<փողոցի>> հնարավոր բացասական ազդեցությունը: Որպես կանոն ծնողներից շատերը գիտեին իրենց երեխայի շրջապատում ապրող այն մարդկանց, որոնց հետ շփումը ցանկալի չէր ու փորձում էին հնարավորինս սահմանափակել դեռահասի տվյալ շրջապատում ֆիզիկական ներկայությունը: Մինչև դեռահասի որոշակի կայուն հոգեվիճակի հասնելը կամ նմանատիպ <<հակասոցիալական>> վարքով անձանց նկատմամբ հասարակական համապատասխան կարծիքի ձևավորումն ու դրանից բխող իրավական կամ բարոյական վերաբերմունքի դրսևորումը, ծնողների նման գործողությունները տալիս էին իրենց արդյունքը` նվազեցնելով աղդեցության հնարավորությունները: Սակայն այսօր դեռահասը, ֆիզիկապես գտնվելով առաջին հայացքից ապահով տարածքում, դարձել է առավել անպաշտպան, որովհետև <<համաշխարհային փողոցը>> դարձել է նրա մշտական ուղեկիցն ինչպես ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը, ինչպես տանը, այնպես էլ դպրոցում:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information