Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Համակարգիչը հեռացնու՞մ է սովորողին գրքից:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մարինե ես լիովին համամիտ եմ Վ. Հովհաննիսյանի հետ , ճիշտ է այժմ այնպիսի ժամանակաշրջան է, որ կարող ենք օգտվել բազմաթիվ էլեկտրոնային գրադարաններից ինֆորմացիա ստանլու համար, սակայն իմ կարծիքով դրանք երբեք չեն կարող լիարժեք փոխարինել գիրք ընթերցելու հաճելի գործընթացին...
    Շատ անհանգստացնող ու կարևոր հարց, որի լուծումը ժամանակակից տեխնիկայի պայմաններում շատ դժվար է: Ուղղակի, ոչ միայն դպրոցում, այլև տանը բացատրական աշխատանքներ պետք է տարվի աշակերտների շրջանում, որ համակարգչի հնարավորություններից եւ տեղադրված թեմաներից ճիշտ օգտվելու համար էլ պետք է, որ անհատը լինի գրագետ: Իսկ գրագետ լինելու ամենահզոր զենքը ընթերցանությունն է: Գիրք կարդալը նպաստում է անձի ստեղծագործական ունակությունների ձեւավորմանը եւ գրագետ խոսքին:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

    Comment


    • Շնորհակալություն հարգելի Հեղինե թեմային անդրադառնալու և գեղեցիկ մեկնաբանելու համար:

      Comment


      • Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Շնորհակալություն հարգելի Հեղինե թեմային անդրադառնալու և գեղեցիկ մեկնաբանելու համար:
        Շնորհակալություն հարգելիս
        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
        Ադոլֆ Դիստերվեգ


        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

        Comment


        • Ոչ միշտ է համակարգիչը հեռացնում գրքից. եթե սովորողի մոտ կա ընթերցելու ցանկություն, ապա այսօր համակարգիչն ու համացանցը մեծ հնարավորություններ են ընձեռում, որովհետև համացանցում առկա են բազմաթիվ գրքեր, որոնք երեխան մեծ դժվարությամբ կարող է գտնել գրադարաններում:

          Comment


          • Հարգելի Արևիկ որպես կանոն, համակարգիչը շատ օգտակար կարող է լինել և օգնել երեխային ուսուցման մեջ, սակայն այն դեպքում, երբ այն կիրառվի որոշակի հստակ սահմանված ժամաքանակով և ծառայի նպատակին։ Երեխան, բացի համակարգչից, պետք է տեղեկատվության աղբյուր համարի նաև գիրքը, գիտական ֆիլմերը, շրջակա միջավայրը, իսկ դա արդեն մեր ուսուցիչներիս և ծնողների դաստիարակչական աշխատանքի գերխնդիրն է։

            Comment


            • Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
              Շատ անհանգստացնող ու կարևոր հարց, որի լուծումը ժամանակակից տեխնիկայի պայմաններում շատ դժվար է: Ուղղակի, ոչ միայն դպրոցում, այլև տանը բացատրական աշխատանքներ պետք է տարվի աշակերտների շրջանում, որ համակարգչի հնարավորություններից եւ տեղադրված թեմաներից ճիշտ օգտվելու համար էլ պետք է, որ անհատը լինի գրագետ: Իսկ գրագետ լինելու ամենահզոր զենքը ընթերցանությունն է: Գիրք կարդալը նպաստում է անձի ստեղծագործական ունակությունների ձեւավորմանը եւ գրագետ խոսքին:
              Իսկ եթե երեխան, բոլոր տեսակի բացատրական աշխատանքների բովանդակությանը տեղյակ լինելով, չի ընթերցում, այդ դեպքում ինչ միջոցների եք դիմում, կան արդյոք այլընտրանքային տարբերակներ:

              Comment


              • Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Իսկ եթե երեխան, բոլոր տեսակի բացատրական աշխատանքների բովանդակությանը տեղյակ լինելով, չի ընթերցում, այդ դեպքում ինչ միջոցների եք դիմում, կան արդյոք այլընտրանքային տարբերակներ:
                Հարգելի Անահիտ միշտ էլ լինում են բացառություններ: Նման դեպքերում կարելի է անհատական մոտեցում ցուցաբերել և ելնելով երեխայի նախասիրություններից, բնավորության գծերից մշակել մեթոդներ և միջոցներ նրա մոտ գրքի, ընթերցանության նկատմամբ սեր առաջացնելու համար:

                Comment


                • Հարգելի գործընկերներ ներկայացնում եմ 10 փաստեր նրանց մասին, ովքեր սիրում են ընթերցել
                  https://168.am/2018/04/15/936223.html

                  Comment


                  • Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի գործընկերներ ներկայացնում եմ 10 փաստեր նրանց մասին, ովքեր սիրում են ընթերցել
                    https://168.am/2018/04/15/936223.html
                    Հարգելի՛ Կարինե, հետաքրքիր հղում էր: Լիովին համամիտ եմ Ձեզ հետ: 21-րդ դարում գրքերը հետին պլան են մղվել, որն, իհարկե, շատ ցավոտ հարց է: Աշակերտներն անգամ դասագրիք կարդալ չեն սիրում:Մի տեսաք <<ռոբոտացված>> սերնդի ենք կրթում: Բնական է, եթե քննությունները թեստային համակարգով է, ապա դա հաստատ գիտելիք չի ապահովում: Մի կողմից կրթական համակարգը, մյուս կողմից հեռուստատեսությունն ու ինտերնետը խանգարում են տրամաբանական միտք ունեցող, հարուստ բառապաշարով և գեղեցիկ խոսքով աշակերտներ ունենալուն : Ինչ խոսք լինում են նաև բացառություններ: Միևնույն է՝ գիրքն կարդալը եղել է, կա ու կլինի մարդու <<կենդանի>> ընկերը, որի միջոցով կզարգանա և՛ միտքը, և՛ խոսքը:

                    Comment

                    Working...
                    X

                    Debug Information