Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Համակարգիչը հեռացնու՞մ է սովորողին գրքից:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Համակարգիչը հեռացնու՞մ է սովորողին գրքից:

    Համակարգիչների մեծ արագությամբ աճող հնարավորությունները և սովորողների հետաքրքրությունների մեծացումը դեպի համակարգիչը կարծես աճող սերնդի մոտ մի կողմ է դնում գիրքը, որպես անհրաժեշտ տեղեկույթի ստացման աղբյուր: Համակրգիչները իրենց վրա են վերցրել գրքի ամբողջ գործառույթները, և կգա մի ժամանակ, որ ՏՏ-ները ամբողջովին իրենց վրա կվերցնեն գրքի դերը: Բայց դա ունի նաև իր բացասական ազդեցությունը սովորողի վրա: Այն զրկում է սովորողին գիրք կարդալու օգտակար գործընթացից և նրա մոտ ստեղծում է կախվածություն համակարգչից:
    Վերջին խմբագրողը՝ manush; 29-06-17, 13:24.

  • #2
    Կարինե ջան, հետաքրքիր թեմա եք բացել: Շնորհակալություն: Այս հարցը հուզում է բոլորիս: Իսկապես, երեխաները հիմա շատ քիչ են ընթերցում: Սակայն կան նաև այնպիսիները, որ գրքից չեն պոկվում: Չեմ ցանկանա, որ Ձեր ՏՏ-ները ամբողջովին իրենց վրա կվերցնեն գրքի դերը խոսքերն իրականություն դառնան:
    Մենք, ինֆորմատիկայի ուսուցիչներս, պետք է հետամուտ լինենք, որ աշակերտները համակարգիչն օգտագործեն նպատակային:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

    Comment


    • #3
      Կար ժամանակ, որ նախանձով որեւէ մեկի մասին կասեինք. <<Գիտես ինչ հարուստ գրադարան ունի…>>: Այսօր կարող ենք ասել բոլորի տանը հարուստ գրադարան կա, ի դեմս համակարգչի: Իհարկե, ոչ՛, որովհետեւ գրքերն առնում էին գրքասերները /նույնիսկ <<տակից >>/իրենց գրպանից կտրելով, իսկ այսօր ոչ բոլորը կցանկանա օնլայն գիրք կարդա: Այսօր համակրգիչը գիրք է, խաղ է, ընկեր է, դասապրոցես է, գիտաժողով է, հետուստացույց է, խանութ է, պատրաստի ճաշ /սենդվիչ, պիցցա/ մատակարարող է, … լավ է, թե վատ, ժամանակի պահանջ է: Մարդկային շփումը պակասում է, դրա հետ շատ լավ սովորույթներ…
      Վերջին խմբագրողը՝ Ալվարդ_Մ; 23-06-17, 21:06.

      Comment


      • #4
        Ճիշտ է Ալվարդ ջան համակարգիչը դարձել է մեր ամեն-ամեն ինչը, ցանկացած տեսակի ինֆորմացիայի ստացման աղբյուրը, և ուսուցիչը, և գիրքը: Բայց այն չի կարող փոխարինել լավ ուսուցչի հետ շփման հաճույքին ու օգտակարությանը, կամ գիրք կարդալու հաճելի պրոցեսին: Այժմ շատերի տանը կա մեծ գրադարաններ, որը ժամանակին ձեռք է բերվել բավականին դժվարությամբ և թանկ գներով, բայց երբ հետևում էս այդ տանը մեծացող երեխաներին նկատում էս, որ նրանք հազվադեպ են մոտենում գրադարանին, և նրանց ավելի հաճախ կտեսնես համակարգչի առջև նստած: Մենք համատեղ ուժերով պետք է աշխատենք, որպեսզի համակարգիչը ամբողջությամբ չզբաղեցնի գրքի տեղը….

        Comment


        • #5
          Իհարկե Գայանե ջան այս խնդիրը համարվում է արդի դարաշրջանի հրատապ խնդիրներից մեկը: Եվ ես համամիտ եմ քեզ հետ,որ մենք որպես մասնագետներ պետք է այդ գործում լինենք հետևողական: Եթե կար ժամանակ,որ երեխաները իրենց ազատ ժամանակը անց էին կացնում գրադարանում կամ տանը զբաղվելով ընթերցանությամբ ապա այժմ այդ ամենին փոխարինելու է եկել համակարգչը: Զգալիորեն փոխվել են երեխաների սիրելի զբաղմունքը: Եվ դա լուրջ ազդեցություն է թողնում նրանց անձի ձևավորման ու զարգացման վրա: Համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի դաստիարակության և աշխարհաճանաչողության վրա...

          Comment


          • #6
            Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի դաստիարակության և աշխարհաճանաչողության վրա...
            Կարինե ջան վերոնշյալ խոսքերն ի՞նչ իմաստով նկատի ունես` լա՞վ, թե՞ վատ:
            Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
            Էլենբակս

            Comment


            • #7
              Գայանե ջան համակարգիչները սովորողի վրա կարող են թողնել, ինչպես լավ այնպես էլ վատ ազդեցություն: Որպեսզի այն ճիշտ նպատակին ծառայի, այսինքն սովորողի համար դառնա տեղեկության ստացման և մշակման գործիք, օգտագործվի որպես աշխատանքային գործիք, ապա պետք է լինի վերահսկողություն և ծնողների, և ուսուցիչների կողմից: Հակառակ դեպքում նրանք այն օգտագործում են միայն խաղալու համար և նրանց մոտ աստիճանաբար զարգանում է կախվածություն խաղերից, նրանք մեկուսանալով շրջապատող աշխարհից մտնում են վերտուալ աշխարհ:Համացանցում ինֆորմացիան չի վերահսկվում, չկան տարիքային սահմանափակումներ և արգելքներ, այն լի է չճշգրտված ինֆորմացիաներով և չի բացառվում որ երեխան կհանդիպի դրանց: Իհարկե կան խաղեր, որ բավականին ուսուցանող են, բայց նորից կրկնվում եմ պետք է լինի խիստ վերահսկողություն մեծերի կողմից:

              Comment


              • #8
                Հարգելի տիկին Մարգարյան շատ խորը թեմա եք ընտրել, որը դարձել է գրեթե բոլոր ծնողների ամենահուզիչ խնդիրը։ Ներկայումս գրեթե բոլոր երեխաները, անկախ տարիքից, օգտվելով համակարգչից, հեռանում են և գրքից, և գրչից, և տետրից։ Նրանց մոտ այնքան է զարգացել համակարգչով գրելու հմտությունը, որ որոշները նույնիսկ արդեն անիմաստ են համարում գրչով գրելը։ Ինքս էլ լինելով դասավանդող, օրեցօր զգում եմ այդ բացասական երևույթի զարգացումը մեր սերնդի մեջ։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ բարձրացրել եք այս հարցը նման միջավայրում և համոզված եմ, որ գոնե չնչին հաջողություն կգրանցենք քննարկումների միջոցով։

                Comment


                • #9
                  Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Համակարգիչների մեծ արագությամբ աճող հնարավորությունները և սովորողների հետաքրքրությունների մեծացումը դեպի համակարգիչը կարծես աճող սերնդի մոտ մի կողմ է դնում գիրքը, որպես անհրաժեշտ տեղեկույթի ստացման աղբյուր: Համակրգիչները իրենց վրա են վերցրել գրքի ամբողջ գործառույթները, և կգա մի ժամանակ, որ ՏՏ-ները ամբողջովին իրենց վրա կվերցնեն գրքի դերը: Բայց դա ունի նաև իր բացասական ազդեցությունը սովորողի վրա: Այն զրկում է սովորողին գիրք կարդալու օգտակար գործընթացից և նրա մոտ ստեղծում է կախվածություն համակարգչից:
                  Ես նույնպես կարծում եմ, որ համակարգիչը ունի իր թե դրական, և թե բացասական ազդեցությունը սովորողների վրա: Խնդիրն այն է, թե որքանով է այս ոլորտը վերահսկվում ծնողների և ուսուցիչների կողմից: Դրանից շատ բան է կախված, եթե օրինակ՝ ուսուցիչը սովորողին հանձնարարություն է տալիս և վերջինս դա գտնում է համակարգչից, և ոչ թե՝ ուսուցչի հանձնարարած գրքից, ապա ուսուցիչը չպետք է ընդունի այն: Այս դեպքում սովորողը ստիպված կլինի գիրք կարդալ հանձնարարությունը կատարելու համար:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Տաթևիկ այսօր ինֆորմացիայի ստացման բազմաթիվ տեխնիկական միջոցներ կան: Իրեն շրջապատող միջավայրի նկատմամբ ուշադիր, զննող, ուսումնասիրող, իր հետաքրքրությունները բավարարող, իր հարցերի պատասխանները փնտրող սովորողի համար կրթվելը անընդհատ գործընթաց է դառնում և արգելել նման սովորողին օգտվելու ժամանակակից տեխնիկական միջոցներից մենք չենք կարող: Պարզապես դասավանդողը և ծնողը կարող է ուղղորդել նրան, առաջարկելով , որ նա իր սովորած և ձեռք բերած հմտությունը փոխանցի մյուսներին և դրանով ավելի հմտանա, և որպես փոխանցման միջոց օգտագործի ոչ միայն էլեկտրոնային նյութերը, այլ նաև բանավոր խոսքը, գրելը և կարդալը: Եվ եթե մենք բոլորս աշխատենք միասին և այդ հարցի վերաբերյալ ցուցաբերենք համապատասխան միջոցառումներ ապա անպայման կհասնենք արդյունքի:

                    Comment


                    • #11
                      Հարգելի Զվարթ այսօր, երբ աշակերտներին մի որևէ առաջադրանք է հանձնարարվում, նրանք առաջին հերթին մտածում են ինչպես կարելի է հանձնարարությունը ավելի արագ, ավելի հեշտ և ավելի գեղեցիկ կատարել, և աշակերտները ոչ թե այցելում են մեր ավանդական գրադարան այլ իրենց առաջադրանքի պատասխանը փորձում են գտնել համացանցից: Իհարկե կան այնպիսի առաջադրանքներ, որոնց կատարումը առանց համացանցի և համակարգչի հնարավոր չէ պատկերացնել, բայց չպետք է չարաշահել և մոռանալ գիրքը և գրիչը: Ես համամիտ եմ Ձեզ հետ, որ աշակերտին հանձնարարություն տալու ձևը նույնպես նշանակություն ունի այդ հարցի լուծման վերաբերյալ:

                      Comment


                      • #12
                        Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Համակարգիչների մեծ արագությամբ աճող հնարավորությունները և սովորողների հետաքրքրությունների մեծացումը դեպի համակարգիչը կարծես աճող սերնդի մոտ մի կողմ է դնում գիրքը, որպես անհրաժեշտ տեղեկույթի ստացման աղբյուր: Համակրգիչները իրենց վրա են վերցրել գրքի ամբողջ գործառույթները, և կգա մի ժամանակ, որ ՏՏ-ները ամբողջովին իրենց վրա կվերցնեն գրքի դերը: Բայց դա ունի նաև իր բացասական ազդեցությունը սովորողի վրա: Այն զրկում է սովորողին գիրք կարդալու օգտակար գործընթացից և նրա մոտ ստեղծում է կախվածություն համակարգչից:
                        Հարգելի Կարինե, Ձեր առաջարկած թեման ենթակա է ակտիվ քննարկման, քանի որ նրանում առկա են վիճելի հարցեր:
                        Մի փոքր անդրադարձ կատարելով անցյալին՝ ուզում եմ հիշեցնել, որ մեր աշակերտ եղած ժամանակ ունեինք բավականին լավ դասագրքեր, որոնք հրատարակվում էին՝ ենթարկվելով ժամանակի շատ խելացի մասնագետների երկարաժամկետ քննարկմանն ու վերլուծությանը: Այդ դասագրքերը հանդիսանում էին հիմք՝ կրթական ծրագրերը իրականացնելու համար: Երբ աշակերտը բացակայում էր դասից, կարողանում էր տանը ինքնուրույն սովորել դասը: Այսինքն, դասագիրքը սովորողի օգնականն էր, ընկերը: Սակայն, նույնիսկ այդ պայմաններում, կային եզակի աշակերտներ, ովքեր դասերին պատրաստվում էին՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից, պրպտելով հանրագիտարաններ և այլն:
                        Այսօր էլ կան աշակերտներ, ովքեր համակարգչի դերը ճիշտ են ընկալում և այն օգտագործում են իբրև ուսումնական գործիք, ինչպես այլընտրանքային գրականությունը: Նրանք սովորում են դասը, ապա լրացուցիչ նյութեր քաղում համացանցից: Ուրեմն, դատելով այդ տեսանկյունից՝ կարող ենք ասել, որ համակարգիչը չի կտրում երեխային դասագրքից, այլ միայն լրացնում է նրանում եղած ինֆորմացիայի պակասը:

                        Comment


                        • #13
                          Հարգելի Մարինե, շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու համար: Ժամանակակից հանրակրթական դպրոցի նպատակն է սովորողներին ոչ միայն գիտելիքներով զինելը, այլ նաև որպես անհատների զարգացնելը և կատարելագործելը: Անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների անհատական հնարավորությունները և տարիքային առանձնահատկությունները և ըստ դրա կազմակերպել նրանց համացանցից օգտվելու հնարավորությունները:

                          Comment


                          • #14
                            Շատ հետաքրքիր և հիմնախնդրային թեմա է, տիկին Մարգարյան:Կարծում եմ, որ ուսումնական գործընթացում դասագրքերը կարող են փոխարինվել ՏՏ-ով, քանի որ վերջիններս տեղեկույթ ստանալու առումով ավելի շատ հնարավորություններ են տալիս: Այստեղ ուղղակի անհրաժեշտ և պարտադիր պայման է ուսուցիչների և ծնողների վերահսկողությունը:
                            Կարող եմ ասել, որ մեր ժամանակներում ՏՏ-ը անփոխարինելի են հատկապես ուսանողների համար, շատ դեպքերում դրանք դառնում են միակ աղբյուրը անհրաժշտ տեղեկույթ ստանալու համար:
                            Բայց, միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ ՏՏ-ը երբեք չեն կարող փոխարինել գեղարվեստական գրականությանն ու չեն կարող տալ այն բավականությունն, որ ստանում ենք գրքի էջերը թերթելիս:

                            Comment


                            • #15
                              Շնորհակալություն հարգելի Ռիմա թեման քննարկելու համար: Շատ ուրախ եմ, որ Ձեզ համար ՏՏ-ները լինելով անփոխարինելի ինֆորմացիա ձեռք բերելու գործընթացում շատ կարևոր է նաև գեղարվեստական գրականությունը:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information