Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (ՏՏ, IT). խորհուրդներ, հարցեր ու քննարկումներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Արեգ
    replied
    Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Windows 10-ի անցել եք Windows 7-ը update անելով, ապա միայն առաջին ՄԵԿ ԱՄՍՎԱ ընթացքում կարող եք մտնել Settings > Update & security > Recovery, այստեղ կլինի գրած «Go back to Windows 7», տակը GET STARTED գրությամբ կոճակ, սեղմեք դրա վրա ու հետևեք հրահանգներին (ինքս երբեք չեմ արել, բայց գիտեմ, որ աշխատող տարբերակ է):

    Հակառակ դեպքում, եթե մեկ ամիսն անցել է, կամ Windows 10-ը զրոյից եք դրել, ապա պետք է լրիվ նոր ինստալյացիա անեք:
    Շնորհակալ եմ Արտակ ջան, փաստորեն նորից պետք է ինստալացիա անեմ, քանի որ Windows 7-ը update անելով է Windows 10 դարձել, ուշացրել եմ:

    Leave a comment:


  • Chuk
    replied
    Արեգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ով գիտի ինչպես Windows 10-ից վերադարձ անեմ Windows 7: Նախապես շնորհակալ եմ:
    Եթե Windows 10-ի անցել եք Windows 7-ը update անելով, ապա միայն առաջին ՄԵԿ ԱՄՍՎԱ ընթացքում կարող եք մտնել Settings > Update & security > Recovery, այստեղ կլինի գրած «Go back to Windows 7», տակը GET STARTED գրությամբ կոճակ, սեղմեք դրա վրա ու հետևեք հրահանգներին (ինքս երբեք չեմ արել, բայց գիտեմ, որ աշխատող տարբերակ է):

    Հակառակ դեպքում, եթե մեկ ամիսն անցել է, կամ Windows 10-ը զրոյից եք դրել, ապա պետք է լրիվ նոր ինստալյացիա անեք:

    Leave a comment:


  • Արեգ
    replied
    Ժողովուրդ ջան, ով գիտի ինչպես Windows 10-ից վերադարձ անեմ Windows 7: Նախապես շնորհակալ եմ:

    Leave a comment:


  • Մեսրոպ
    replied
    Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի օր բոլորին:
    Ժողովորդ ջան երեկ համակարգիչը անջատել գնացել եմ տուն, այսօր միացնում եմ չի միանում, ոչ տզզոց, ոչ մի շարժ, ընդհանրապես հոսանքի նշան չկա:
    Ինչ անեմ:
    Ասեմ անջատումը կատարել եմ ճիշտ:
    Եթե հոսանքի կարգավորիչ UPS չունեք, ապա շատ հավանական է որ հոսանքի գերհոսք է կատարվել համակարգչի մեջ և վնասել բլոկպիտանյաի որոշ դիոդներ, անկախ նրանից համակարգիչն միացրած եղել է թե ոչ, որովհետև հոսանքն մինչև հասնում է համակարգիչն միացնող կնոպկային, անցնում է մի շարք դիոդների ու դիմադրիչների միջով, ու շատ հնարավոր է որ դրանցից որևէ մեկն վնասվելա

    Leave a comment:


  • Մեսրոպ
    replied
    Արեգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլիթ ջան, լիզենզավորած անտիվիրուս է, թե հակերային: Դե Հայաստանում ենք ապրում, չէ?
    եթե հակերային հակավիրուս եք ուզում կարող եմ օգնել, նօդ32 5 մինչև 2016թ.

    Leave a comment:


  • Մեսրոպ
    replied
    Արեգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ի՞նչ կարծիքի եք և որ ֆիրմայի Notebook-ն եք նախընտրում:
    HP, առաջատարներից է

    Leave a comment:


  • Մեսրոպ
    replied
    Արեգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ինչ կարծիքի եք, որ Ինտերնետ-ֆլեշն է լավը ?
    -Vivacell
    -Orange
    -Beeline
    Ձեռք բերեք Orange 14.4 USB Modem և մեկնդմիշտ կմոռանաք "կապս դանդաղ է, ու նմանատիպ արտահայտությունների մասին" նշված մոդեմն աշխատում է 3G+ ցանցում որն առկա է Երևանում Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Մարտունիում և Սիսիանում, իսկ մնացած տարածքներում սովորական 7.2մբ/վ արագություն է տրամադրում

    Leave a comment:


  • Susanna55
    replied
    Շնորհակալություն

    Leave a comment:


  • Գագիկ
    replied
    Ահա, խնդրեմ:

    Leave a comment:


  • Susanna55
    replied
    Որտեղից կարող եմ գտնել «Microsoft Mathematics 4.0» : Նախապես շնորհակալություն

    Leave a comment:


  • winpals
    replied
    Բարի օր բոլորին: Ցանկանում եմ լուրջ պատասխան ստանալ իմ հարցի վերաբերյալ,որն է Դիապրոեկտորի դերը դպրոցում ...?

    Կարծիք կա, թե միայն դահլիճում հանդեսների ժամանակ պետք է օգտագործվի, իսկ մնացած ժամանակ՝ պահեստում ննջի:

    Մոռացա ասեմ նաև օգտագործվում է ''Վիժնի'' գործակալի ցուցադրումների համար:
    Վերջին խմբագրողը՝ Սայի; 12-10-11, 14:21.

    Leave a comment:


  • Mkhitaryan
    replied
    Բարի օր բոլորին:
    Ժողովորդ ջան երեկ համակարգիչը անջատել գնացել եմ տուն, այսօր միացնում եմ չի միանում, ոչ տզզոց, ոչ մի շարժ, ընդհանրապես հոսանքի նշան չկա:
    Ինչ անեմ:
    Ասեմ անջատումը կատարել եմ ճիշտ:

    Leave a comment:


  • Արեգ
    replied
    Նոր վիրուսը ձայնագրում է խոսակցությունները

    Տարածվել է նոր վիրուս, որը թաքնվում է Google+ սոցցանցի հավելվածում: Տրոյանը գաղտնի ձայնագրում է օգտագործողի խոսակցությունները, պահում SMS-ները, զանգերի պատմությունը, հավաքում է GPS-տվյալներ, այնուհետև ուղարկում դրանք հեռակա սերվերներին:
    Հավելվածը կոչվում է Google++: Trend Micro հակավիրուսային ԾԱ մշակող ընկերության բլոգում նշվում է, որ վնասատու հավելվածն օգտագործողները բեռնել են այլ վարակված կայքերից, իսկ Android Market-ում այդպիսի ծրագիր չկա:Վիրուսը կարողանում է ձայնագրել խոսակցությունը, եթե նույնիսկ օգտագործողը չի խոսում հեռախոսով: Դա արվում է հետևյալ կերպ. հավելվածն ավտոմատ կերպով պատասխանում է հատուկ համարից ստացված զանգին: Որպեսզի օգտագործողը չնկատի զանգը, այն միացնում է «առանց ձայնի» ռեժիմը ու չի ցուցադրում էկրանին զանգ ստանալու նշաններ:Վիրուսը հեռացնելու համար անհրաժեշտ է միայն ջնջել հավելվածը:Android ՕՀ-ն աստիճանաբար ավելի հաճախ է դառնում վնասակար ծրագրերի թիրախ: Ավելի վաղ Lookout հակավիրուսային ընկերությունը հաղորդել է, որ Android-վիրուսների տարածումը կես տարում աճել է 2.5 անգամ:

    Slaq.am

    Leave a comment:


  • Mkhitaryan
    replied
    Բարի օր բոլորին: Ռուզան ջան տպիչի տվյալների մեջ (default ռեժիմով) կոճակը սեղմել եմ հետո կիրառել և հաստատել,եթե սխալ եմ կատարել խնդրում եմ ուղիր, բայց նունը, կարդում է թե պիտի տպի չի տպում, ամեն դեպքում շատ շնորհակալություն, շնորհակալություն նաև Կարապետին և մյուսներին:

    Leave a comment:


  • Alvard84
    replied
    Կհետևենք Ձեր խորհուրդին:

    Leave a comment:

Working...
X