Ես Ռուզանի և Արեգի ասացները փորձել եմ բայց Macromedia Dreamweaver ծրագրում չեմ կարողանում հայերեն գրել:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (ՏՏ, IT). խորհուրդներ, հարցեր ու քննարկումներ
Collapse
X
-
maga-ի խոսքերից Նայել գրառումըԵս Ռուզանի և Արեգի ասացները փորձել եմ բայց Macromedia Dreamweaver ծրագրում չեմ կարողանում հայերեն գրել:
Comment
-
Eթե ուզում եք Arial Armenian ֆոնտով աշխատել Macromedia Dreamweaver ծրագրում և վերը նշված խորհուրդներից ոչ մեկը չի օգնում, փորձեք հետևյալը. այդ ծրագրի մեջ սեղմեք F10, կբացվի ծրագրի html տեգային տարբերակը: <meta.....> բաժնի վերջում ավելացնել ''charset=x-defined'' ` <meta.................... ''charset=x-defined'' > :Զարուհի Պետրոսյան
Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...
Comment
-
Զառա ջան շնորհակալություն, փորձեցի բայց նորից չի գրում: Ինձ մոտ տեղադրված է Macromedia Dreamweaver MX-ը և Windows XP Professional-ը:Մարգարիտ Զարգարյան
ք. Ստեփանավանի N6 միջն. դպրոցի օպ./ տեխնիկ
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ
Comment
-
Փորձեք հետևյալ քայլերը.
1. Encoding- other
2. KDWIN-Armenian Phonetic
3. Properties -- Font --- Edit Font List---սեղմել, կբացվի պատուհան` աջ մասից ընտրել Arial Armenian և գցել հիմնական ցուցակի մեջ: Փորձել գրել հայերեն:
4. Բրաուզերով նայել` սեղմել F12:
Եթե նորից հայերեն չի ցույց տալիս, այս ամենի հետ կատարեք նաև նախորդ ցուցումս.
1. Eթե ուզում եք Arial Armenian ֆոնտով աշխատել Macromedia Dreamweaver ծրագրում և վերը նշված խորհուրդներից ոչ մեկը չի օգնում, փորձեք հետևյալը. այդ ծրագրի մեջ սեղմեք F10, կբացվի ծրագրի html տեգային տարբերակը: <meta.....> բաժնի վերջում ավելացնել ''charset=x-defined'' ` <meta.................... ''charset=x-defined'' > :
Հենց նոր փորձեցի, ամեն ինչ նորմալ ստացվեց` Ինձ մոտ էլ է տեղադրված Macromedia Dreamweaver MX-ը և Windows XP Professional-ը:Զարուհի Պետրոսյան
Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...
Comment
-
Եթե առաջին անգամ եք քարտրիջը լցնում, ուրեմն պետք է անպայման զրոյացնել նրա կարգավորումերի միջից տպիչի հատկությունները: Այսինքն պետք է դնել գործարանային ռեժիմով (default ռեժիմով):Ռուզան Ստեփանյան
ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր
Comment
-
Ruzan_#105-ի խոսքերից Նայել գրառումըԵթե առաջին անգամ եք քարտրիջը լցնում, ուրեմն պետք է անպայման զրոյացնել նրա կարգավորումերի միջից տպիչի հատկությունները: Այսինքն պետք է դնել գործարանային ռեժիմով (default ռեժիմով):
Comment
-
Բարի օր բոլորին: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ներող եղեք ուշ արձագանքելու համար, Ռուզան ջան մնում է երկուշաբթի գնամ դպրոց դա էլ փորձեմ, երանի դրանից հետո տպի:
Կարապետ ջան տպումը կասեցնելու կոճակը, այսինքն լինի???, կոճակի վրա ինչ լինի գրած:Վերջին խմբագրողը՝ Mkhitaryan; 23-03-11, 11:29.
Comment
-
Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումըԿարապետ ջան տպումը կասեցնելու կոճակը, այսինքն լինի???, կոճակի վրա ինչ լինի գրած:
Comment
-
Նոր վիրուսը ձայնագրում է խոսակցությունները
Տարածվել է նոր վիրուս, որը թաքնվում է Google+ սոցցանցի հավելվածում: Տրոյանը գաղտնի ձայնագրում է օգտագործողի խոսակցությունները, պահում SMS-ները, զանգերի պատմությունը, հավաքում է GPS-տվյալներ, այնուհետև ուղարկում դրանք հեռակա սերվերներին:
Հավելվածը կոչվում է Google++: Trend Micro հակավիրուսային ԾԱ մշակող ընկերության բլոգում նշվում է, որ վնասատու հավելվածն օգտագործողները բեռնել են այլ վարակված կայքերից, իսկ Android Market-ում այդպիսի ծրագիր չկա:Վիրուսը կարողանում է ձայնագրել խոսակցությունը, եթե նույնիսկ օգտագործողը չի խոսում հեռախոսով: Դա արվում է հետևյալ կերպ. հավելվածն ավտոմատ կերպով պատասխանում է հատուկ համարից ստացված զանգին: Որպեսզի օգտագործողը չնկատի զանգը, այն միացնում է «առանց ձայնի» ռեժիմը ու չի ցուցադրում էկրանին զանգ ստանալու նշաններ:Վիրուսը հեռացնելու համար անհրաժեշտ է միայն ջնջել հավելվածը:Android ՕՀ-ն աստիճանաբար ավելի հաճախ է դառնում վնասակար ծրագրերի թիրախ: Ավելի վաղ Lookout հակավիրուսային ընկերությունը հաղորդել է, որ Android-վիրուսների տարածումը կես տարում աճել է 2.5 անգամ:
Slaq.amԱրեգ Միկիչյան
Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)
Comment
Comment