Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...

    Հարգելի գործընկերներ քաջ գիտակցում եմ համակարգչի կարևորությունը այսօր մեր կյանքում:Բայց իրականությունից փախչելն անհնար է:Շարունակ մեծանում է երեխաների կախվածությունը հանակարգչի նկատմամբ:Երեխաները ժամերով նստում են համակարգչի առջև խաղեր խաղում՝<<թեթևացնելով մայրիկների հոգսը>>,բայց այդ ամենը վատ հետևանք է թողնում երեխաների նյարդային համակարգի վրա:Կարծում եմ,որ այս հարցում մեծ է ուսուցչի ազդեցիկ դերը:
    -Ինչ անել...
    Գրեք Ձեր կարծիքները,առաջարկություններն ու խորհուրդները թեմայի հետ կապված:

  • #2
    Հարգելի ֆորումի մասնակից, <դարի հիվանդության> հետ կապված թեման անսպառ է: Անհրաժեշտ է պարզապես երեխաներին հասկացնել, որ համակարգիչն օգտագործեն դասերի
    հետ կապված տեղեկություններ ձեռք բերելու համար, երկար չնստեն համակարգչի առջև, չմոռանան թարթել աչքերը, ընդմիջումներով աշխատեն և այլն: Երեխան պետք է խաղա բակում
    կամ այլ խաղալիքներով, ծնողները նույնպես պետք է ժամանակ գտնեն և խաղան երեխաների հետ,ամեն կերպ նվազեցնեն համակարգչի հետ աշխատելու ժամանակը:

    Comment

    • #3
      Հարգելի Գայանե,շնորհակակալ եմ արձագանքի համար:

      Comment

      • #4
        Այսօր մեզանից ոչ մեկն իր կյանքը չի պատկերացնում առանց համակարգչի:Սակայն թեմայի հետ կապված անհանգստությունը կայանում է նրանում ,որ համացանցում և հեռուստատեսությամբ կան բազմաթիվ ուսուցողական բազմաբնույթ և բազմաբովանդակ խաղեր և հաղորդումներ,որոնք խթան կարող են հանդիսանալ երեխաների ուսման որակի բարձրացման գործընթացում:Բայց երեխաների գերակշռող մասին այդքան էլ չի հետաքրքրում նման խաղերն ու հատկապես ընթերցանությունը:
        Մենք՝ուսուցիչներս,խիստ մտահոգվելու առիթ ունենք երեխաներին ու ծնողներին ճիշտ խոհուրդներ տալու, հորդորելու,միջոցներ ձեռնարկելու և...

        Comment

        • #5
          Հարգելի AsyaY շատ արդիական թեմա եք բացել: Իսկապես, երեխան պետք է համակարգիչն հիմնականում օգտագործի ուսուցողական նպատակներով: Սակայն դա էլ իր սահմանափակումը պիտի ունենա: Խստորեն պետք է պահպանել անվտանգության կանոնները, ճիշտ կեցվածքը, 30 րոպեն մեկ հանգստանալը, տարբեր վարժանքներ կատարելը: Իսկ մենք` մեծերս, արդյոք հետևում ենք այդ կանոններին? Սկսենք այստեղից: Համակարգչի դիմաց նստելուց հետո մոռանում ենք ամեն ինչ...
          Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
          Էլենբակս

          Comment

          • #6
            gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը

            Շատ ճիշտ նկատեցիր, Գայանե ջան: Նախ խոսենք մեր մասին: Կրթական կայքերում մեր ցուցաբերած ակտիվությունից արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ ինքներս բավական երկար ժամանակ ենք անցկացնում համակարգչի առաջ: Իսկ եթե փորձենք գոնե մի որոշ ժամանակ «դիետա» պահել, անմիջապես կզգանք, թե ինչքան բան ենք բաց թողել հենց միայն Ֆորումի շրջանակներում: Ինչ վերաբերվում է երեխաներին, նրանք այս հարցում ավելի խոցելի են: Ի՞նչ ենք անում մենք՝ ուսուցիչներս: Տալիս ենք հանձնարարություններ (անձամբ ես խուսափում եմ), որոնք ենթադրում են որոնումներ համացանցում, իսկ մենք լավ գիտենք, թե դա ինչքան ժամանակատար աշխատանք է: Գովազդվում են իրար հետ մրցակցության մեջ մտած կրթական կայքերը («Իմ դպրոց», Dasaran.am, Qarakusi.am և այլն), որտեղ ակտիվություն ցուցաբերած աշակերտները խրախուսվում են, արժանանում գովասանքի: Ասածս ամենևին չի նշանակում, որ վատաբանում եմ այդ կայքերրը: Բայց փաստորեն ստացվում է այնպես, որ մենք երեխային մղում ենք դեպի համակարգիչ, և հենց ինքներս էլ փորձում ենք նրան հնարավորինս ետ պահել համակարգչից: Ահա և հակասությունը, որը բավականին խնդրահարույց է:
            Last edited by Գայանե Սիմոնյան; d.m.Y, H:i.
            Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
            https://lib.armedu.am/user/profile/462

            Comment

            • #7
              Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Շատ ճիշտ ես Գայանե ջան:Մեր հասարակությունը հիմա շատ մեծ խնդրի առջև է կանգնած:Ե՛վ ծնողների և՛ երեխաների համար պետք է ստեղծվի բաց միջավայր համացանցային անվտանգության վերաբերյալ զրույցներ վարելու համար: Թե՛ մեկը, թե ՛մյուսը ունի իրազեկման կարիք, համացանցային տհաճ և վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար:Մեր նպատակը պետք է լինի հասնել նրան, որ երեխան համակարգիչը օգտագործի կարիքների համար, այլ ոչ թե որպես բնակավայր:
              Լիլիթ Կորյունի Սահակյան

              https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

              https://lib.armedu.am/user/profile/2640

              Comment

              • #8
                Հարգելի Գայանե շատ շնորհակալ եմ դիպուկ արձագանքի համար:Այնուամենայնիվ այսօր և վաղը կտրվել համակարգչից անհնար է:Մեծ թե փոքր անմիջական կապված են համակարգչի հետ:Բայց հիմա ջանք ու եռանդ չպետք է խնայենք երեխանեփրին համոզել,ճիշտ խորհուրդներ տալ համակարգչային անվտանգության կանոնները պահպանելու համար:

                Comment

                • #9
                  AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Գայանե շատ շնորհակալ եմ դիպուկ արձագանքի համար:Այնուամենայնիվ այսօր և վաղը կտրվել համակարգչից անհնար է:Մեծ թե փոքր անմիջական կապված են համակարգչի հետ:Բայց հիմա ջանք ու եռանդ չպետք է խնայենք երեխանեփրին համոզել,ճիշտ խորհուրդներ տալ համակարգչային անվտանգության կանոնները պահպանելու համար:
                  Այո, հարգելի Ասյա: Մեզ մնում է միայն լինել հետևողական՝ պահպանել համակարգչից օգտվելու անվտանգության կանոնները:
                  Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                  https://lib.armedu.am/user/profile/462

                  Comment

                  • #10
                    Հարգելի Գայանե Սիմոնյան շատ շնորհակալ եմ մեկնաբանության և հիմնավորման համար:Կարծում եմ,որ երեխաներին և մեծերին/մենք նույնպես/ հետ պահել համակարգչից շատ դժվար կլինի:Բայց գոնե այդ նշված երկար ժամերի ընթացքում ներգրավված լինենք ուսուցողական բնույթի աշխատանքներում՝համոզված լինելով,որ այդ նպատակաուղղված,արդյունավետ գործընթաց է:

                    Comment

                    • #11
                      Հարգելի Գայանե ջան ,լիովին համամիտ և համաձայն են Ձեր կարծիքի հետ ,որի համար շատ շնորհակալ եմ:Ամեն դեպքում՝ծախսելով երկար ժամանակ համակարգչի առջև,մոռանալով ամեն ինչ,չհետևելով համապատասխան կանոնները ,մտածում ենք,որ այդ ժամանակը պիտանի և նպատակային աշխատանքների համար է/խոսքը մեր մասին է/:
                      Իսկ դպրոցում դասղեկի ժամերի ընթացքում երեխաներին շատ հաճախ պետք է հիշեցնենք համակարգչային անվտագության կանոններն ու լուրջ վտանգները...

                      Comment

                      • #12
                        Հարգելի Լիլիթ շնորհակալ եմ առաջարկի և խորհրդի համար: Շատ ճիշտ նշեցիք <<բնակավայր>>,որը մեզ մտահոգվելու առիթ է տալիս:Իսկ տհաճ ու վտանգավոր իրավիճակներն անխուսափելի են:

                        Comment

                        • #13
                          Հարգելի ուսուցիչներ,ինձանից սկսած,բոլորս էլ ցանկանում ենք,որ մեր պլանավորած դասերը լինեն էլ ավելի հետաքրքիր,բովանդակալից և ըստ այդմ հաճախ երեխաներին հանձնարարում ենք համապատասխան թեմայի համար պատրաստել ռեֆերատ,տեղեկություն այս կամ այն գրողի,քաղաքի,բույսի,կենդանու,..և այլնի մասին՝մոռանալով և հաշվի չառնելով շատ կարևոր հանգամանք.
                          այսօր աշակերտների գերակշռող մասը փորձում է ինքնուրույն լինել ամեն հարցում,այս հարցում նույնպես.գրում են հանձնարարված թեմայի անունը և միայն ԱՍՏՎԱԾ գիտի, թե ինչեր-ինչեր են բացվում:Մինչ անհրաժեշտ թեմայի գտնելը երեխան շեղվում է,ապա որոշ ժամանակ տարվում այլ հետաքրքիր նկարներով ու նյութերով...դասն արդեն անհետաքրքիր է...

                          Comment

                          • #14
                            Այս կայքի նյութերը օգտակար կլինեն թե' աշակերտների և թե' ծնողների համար:
                            http://safe.am/ar/lesson.html
                            Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                            Էլենբակս

                            Comment

                            • #15
                              Հարգելի Գայանե շատ շնորհակալ եմ Ձեր տրամադրած օգտակար նյութի համար:Ես դիտեցի և ուսումնասիրեցի նշված կայքի չափազանց հետաքրքիր և օգտակար նյութերը՝համակարգչային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:Կարծում եմ տեղին կլինի թեմայի վերաբերյալ զրույց կազմակերպել ծնողական ժողովների և դասղեկի ժամերի ընթացքում:

                              Comment

                              Working...
                              X