Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Համակարգչի մասին ես մի չափածո խոսք եմ գրել մի տասը տարի առաջ,որը վերաբերում է և մեծերին և փոքրերին,կարծում եմ ոչինչ չի փոխվել ..
    Համակարգիչը
    Համակարգիչը ստեղծեց մարդը,
    Հեռուստացույցից առավել բարդը,
    Որ մտքի թևով աշխարհը շրջի,
    Դուր չեկած բանը շատ արագ ջնջի:
    Կարդա ու գրի աննորմալ լեզվով,
    Անգլերեն տառով, հայերեն խոսքով,
    Կիսագրագետ, անուս ուղեղով
    Մի քանի կոճակ անվարժ սեղմելով,
    Մկնիկին անվերջ դես- դեն քշելով,
    Ժամանակի մեջ խորը թաղվելով,
    Աշխարհից հեռու արտամղվելով`
    Կորցրած քունը, ծնող, բարեկամ,
    Խաղի մեջ թաղված ,մոռցած ամեն բան,
    Ռոբոտի սառած կերպարանք առած,
    Թվում է մարդ չէ, անկյանք արարած,
    Խաղի աշխարհում հաղթանակ տարած,
    Թանկարժեք շորեր ու զենքեր գնած,
    Միլիոն վաստակած, ինքնագոհ նստած,
    Չի տեսնում շուրջը ոչ հոգս, ոչ կարիք…
    Չէ~, չի խնայում նա ոչ մի տարիք,
    Հրեշի նման խժռում ամեն բան`
    Բանական մարդուն դարձնում անբան,
    Փոխում ու դարձնում անտարբեր ու լուռ,
    Դարձնում իր գերին, դարձնում մի բուռ:
    Ե′կ, փառաբանեմ, ե′կ, վատաբանեմ,
    Ծնունդդ օրհնեմ, բայց և անիծեմ,
    Քո շինա՞ծն է շատ, թե՞ քո քանդածը,
    Գիշեր- ցերեկը իրար խառնածը.
    Քո պղտորածը, քեզնով գերվածը,
    Որ ստացել է դաժան հարվածը`
    Չգիտակցելով իր կորցրածը,
    Տված- առածը և ձեռք բերածը:
    Մարդու շնորհիվ ստացար թևեր,
    Որ տանես նրան աստղերից էլ վեր,
    Բայց եղար նրան դատավոր ու տեր,
    Տվեցիր նրան լուռ ու համր դեր,
    Որ ստրուկ դառնա, կամքդ կատարի,
    Քո դուդուկի տակ անհեթեթ պարի:
    Համակարգիչը` կյանքի շարժիչը,
    Մաքուր հույզերի մեծ կործանիչը,
    Խեղճ հոգիների առևանգիչը, անգութ դահիճը,
    Անկամ դարձնող բռնաբարիչը:
    Գործիքն ես դու սատանայի,
    Մարդն անզոր է ու խղճալի,
    Երբ տրվում է քեզ անհարկի
    Եվ զգացում չունի պարտքի:
    Մարդուն վեր ու վար ես անում,
    Սարի գլխից ձորն ես տանում,
    Հաճախ բախտը կառավարում,
    Տիեզերք ես նրան հանում:
    Ատում եմ քեզ, բայց և սիրում,
    Եվ չարանում, և հայհոյում,
    Զայրանում եմ, բայց և ներում,
    Իսկ առանց քեզ` կյանք չեմ տեսնում:

    Comment


    • #17
      Շնորհակալություն բանաստեղծության համար: Դուք ներառել եք համակարգչի և' դրական, և բացասական կողմերը: Մի անեկդոտ (գուցե և իրականություն է) պատմեմ, շատ դիպուկ է.
      համացանցը մեկ ժամով անջատեցին: Շփվեցի ընտանիքիս անդամների հետ: Լավ էլ մարդիկ էին:
      Իսկապես, ոչ միայն երեխաները, այլ նաև մենք այս վիճակում ենք...
      Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
      Էլենբակս

      Comment


      • #18
        Որքան էլ փորձենք ժխտել, բայց բոլորս էլ կախված ենք համակարգչից,էլ ուր մնաց թե փոքրիկ երեխան,որին շատ դժվար է համակարգչից՝ իր սիրած անհասկանալի լեզվով մուլտիկից կտրել,բայց դա խիստ անհրաժեշտություն է։Երեխան դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ,անհաղորդ իր շուրջը կատարվող իրադարձություններին,կամակոր և ամփոփվում է ինքն իր մեջ։

        Comment


        • #19
          Համակարգիչն անհրաժեշտություն է, համացանցն առավել ևս, ուստի մենք ոչ թե պետք է դառնանք արգելող, սահմանափակող, այլ ուղորդող երեխային: Տանը ծնողներս,փոխանակ ասելու անջատիր, կարող ենք տալ կոնկրետ առաջադրանքներ,սեփական օրինակով ցույց տալ կարևորի ու անկարևորի սահմանը լինել հետևողական, ստուգել, թե կոնկրետ ինչով է զբաղվել երեխան այդ ընթացքում համակարգչի մոտ, բայց դա անել շատ զգույշ, աննկատ, որպեսզի երեխան չզգա, որ վերահսկում են: Սահմանափակելու համար համակարգչի մոտ անցկացվող ժամանակը, պետք է դրա փոխարել առաջարկել ավելի հետաքրքիր կամ օգտակար զբաղմունք`զրույց, խաղ, սպորտային պարապմունքներ....Դպրոցում ուսուցիչներից շատերը հանձրարարելով օգտվել համացանցից`''խրախուսում են'' 10 գնահատելով, շատ հաճախ ձևն ու բովանդակությունը խառնելով: Ինքս արհեստական գտած-տպած նյութեր բերողներին չեմ խրախուսում, ասելով որ նախընտրում եմ մեկ-երկու սեփական դատողություն, բանավոր խոսք, քան անհայտ աղբյուրներից բերված կասկածելի նյութ: Ուրեմն` ոչ թե արգելենք, սահմանափակենք, այլ խելամտորեն օգտվել սովորեցնենք:
          Շնորհակալություն
          Աննա Անանյան

          Comment


          • #20
            Հարգելի գործընկերներ ,նշեմ որ ծնողական ժողովի ընթացքում կազմակերպեցի զրույց<<Երեխան և համակարգիչը>>թեմայի շուրջ:Ընթերցեցի զեկույցը,ապա կատարվեց բուռն քննարկում:Ծնողները հայտնեցին իրենց կարծիքները,անհանգստության պատճառները,ոմանք էլ խոսեցին առավելությունների մասին:Զրույցն ամփոփեցի ես՝ներկայացնելով համացանցի առավելություններն ու շատ թերությունները.ոչ թե կյանքը,այլ օրն անգամ չենք պատկերացնում առանց համացանցի:Համացանցն այսօր ազգություն,սահմաններ չի ճանաչում:Միլիոնավոր մարդիկ շփվում են իրար հետ.տեղեկատվական միջավայրը անկառավարելի է:Հսկածավալ այս տարածքում օրեցօր մեծանում է վտանգը՝հատկապես երեխաների համար:
            ՈՒստի ուսուցիչ - ծնող սերտ համագործակցության շնորհիվ պետք է երեխաներին տալ համոզիչ գիտելիքներ համացանցից անվտանգ օգտվելու մասին...

            Comment


            • #21
              Ամեն դեպքում պետք է երեխաներին 30 րոպեն մեկ հիշեցնել հանգստանալ, վարժություններ կատարել, իսկ այս նկարը կարելի է փակցնել պատին, որպեսզի անընդհատ աչքի առաջ լինի:
              1.jpg
              Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
              Էլենբակս

              Comment


              • #22
                Ասյա ջան խորհուրդ կտամ այս տեսահոլովակը ցուցադրես աշակերտներին: Հոյակապ բան է:
                https://www.youtube.com/watch?v=b0jrDTf3IE0
                Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                Էլենբակս

                Comment


                • #23
                  Էս էլ իմ հոդվածի հղումը Վիքիպեդիայում այս թեմայով.
                  https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...B8%D6%82%D5%B6
                  Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                  Էլենբակս

                  Comment


                  • #24
                    gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
                    Էս էլ իմ հոդվածի հղումը Վիքիպեդիայում այս թեմայով.
                    https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...B8%D6%82%D5%B6
                    Գայանե ջան, կեցցես: Նայեցի: Հսկայական ու շատ օգտակար աշխատանք ես կատարել: Շնորհակալություն:
                    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                    https://lib.armedu.am/user/profile/462

                    Comment


                    • #25
                      Շնորհակալություն, Գայ ջան, առաջին հոդվածս է:
                      Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                      Էլենբակս

                      Comment


                      • #26
                        Գայանե ջան, հոլովակն անչափ հավանեցի ու կիսվեցի facebook-ում: Հուսով եմ, այն դիտելու արդյունքում գոնե մի քանի հոգի ուղղեցին իրենց դիրքը...այդ թվում նաև ես: Շնորհակալություն:
                        Last edited by Լուսինէ Ավագյան; d.m.Y, H:i.
                        Լուսինե Ավագյան

                        Comment


                        • #27
                          Անչափ շնորհակալ եմ հարգելի Գայանե ջան Ձեր տրամադրած օգտակար նյութերի և խորհուրդների համար:Արդեն մտահղացում կա հետագա անելիքների համար:

                          Comment


                          • #28
                            Իմ շատ սիրելի,խորհրդատու,ավագ գործընկեր Գայանե ջան ,նույնիսկ ես շատ բան սովորեցի այս տեսահոլովակից:Համոզված եղեք, որ անպայման կցուցադրեմ:

                            Comment


                            • #29
                              Բավականին հետաքրքիր,բովանդակալից թեմա է հարգելի Գայանե:Կարծում եմ, որ այս թեման կհետաքրքրի բոլոր բնագավառների աշխատողներին:

                              Comment


                              • #30
                                Հարգելի Գայանե Սիմոնյան ջան,Ձեզ նույնպես շատ շնորհակալ եմ թեմայով հետաքրքրվելու,հետևելու,արձագանքելու,խորհուրդներ տալու համար:

                                Comment

                                Working...
                                X