Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցիչների արձագանքը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցիչների արձագանքը

    Տեղադրում եմ մեր նամակագրությունը, Էմմա Կիրակոսյանի հետ նախապես համաձայնեցնելուց հետո։

    Էմմա Կիրակոսյան, 17.03.2020թ․

    Ողջույն,
    Ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ, աշխատում եմ ZOOM հավելվածով։

    Զումով աշխատանքը շատ արդյունավետ է ու հետաքրքիր։ Օգտագործում եմ նաև էլեկտրոնային գրիչ, կիսում եմ համակարգչիս էկրանը աշակերտներիս հետ և գրում եմ, իսկ իրենք օնլայն տեսնում են իմ գրածը։Այն ուսուցիչները, ովքեր չունեն էլ․ գրիչ, կարող են նախապես պատրաստել նյութեր, նկարներ և դրանք կիսելով (share screen) անցկացնեն լիարժեք դաս: Դժվարությունը միայն կայանում է նրանում, որ ուսուցիչը պետք է հստակ իմանա, թե որ րոպեին ինչ են ցույց տալու աշակերտերին, այսինքն պետք է ամեն բան նախապես պլանավորված լինի։ Ես պահանջում եմ նաև, որ տնային աշխատանքները նկարեն և ուղարկեն ինձ։Ես դրանք ստուգում եմ, կատարում եմ ուղղումներ և հետ եմ ուղարկում աշակերտներիս։Որպես օրինակ, կցում եմ մի նկար, թե ինչպես եմ ստուգում։

    Հ․Գ․ ունեմ մի քանի տարվա օնլայն դասավանդելու փորձ։ Այս ընթացքում, իմ ֆեյսբուկյան պոստից հետո օգնել եմ նաև ծանոթ և անծանոթ ուսուցիչների, ծնողների որպեսզի կարողանան օգտվել Զումից։

    {"data-align":"none","data-size":"medium","data-attachmentid":150749}
    Հարգանքով,

    Էմմա Կիրակոսյան
    Կցված ֆայլեր
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Տեղադրում եմ նաև երկրորդ նամակը, ակնկալելով մաթեմատիկայի ուսուցիչների արձագանքը․

    Մի քանի դիտարկումներ էլ ունեմ ձեզ հետ կիսվելու։ Այս օրերի ընթացքում շատ աշակերտներ բողոքում են, որ տվյալ դասը չբացատրած իրենց տալիս են տնային հանձնարարություններ, ես հասկանում եմ, որ կա տարեկան պլան, թե որ ամսին ինչ են անցնելու, բայց օրինակ քառակուսի եռանդամ դասը՝ 8-դ դասարանի հանրահաշվից, ուղակի չի կարելի թռնել, գոնե մեկ դաս պետք է, որ աշակերտը ծանոթանա եռանդամի տեսքին և դրա անդամենրին։ Իսկ ես ունեմ աշակերտներ, որ այդ դասը իրենց դպրոցներում նույնիսկ չեն էլ անցել ու մի անգամից թռել են հաջորդը։ Ծանոթ ու անծանոթ մարդկանցից ստանում եմ նամակներ, որ օգնեմ երեխաներին տնայինները լուծեն, որպեսզի երկուս չստանան, կարծում եմ պետք է ասել ուսուցիչներին, որ այսպիսի պայմաններում աշխատանքը շատ դժվար է ոչ միայն իրենց համար այլ նաև աշակերտների։ Եվ պահանջել նույնը ինչ ֆիզիկական շփման ժամանակ ուղակի անհնար է։Ուսուցիչը ֆիզիկապես չի հասցնի ամեն մեկին բացատրել, ամեն մեկի հետ առանձին տեսազանգ ունենալ, ուղակի մեկ օրը իրեն չի բավարարի։ Այս պատճառով ես առաջարկում եմ մի շարք թեմաներ տեղափոխել 9-րդ դասարան և մնացած թեմաները շատ դանդաղ անցնել ու հանգիստ, ոչ թե արագ արագ, որպեսզի լրացնեն պլանը, որպեսզի մատյանները լցնեն գնահատականներով, այսսպես ուղակի արդար չէ։ Վստահ եմ, որ ավելի լավ է մեկ դաս որակով իմանան, քան թե 10 դաս կիսատ պռատ ու անգիր անելով, կամ ծանոթի լուծածը ուսուցչին ուղարկելով, ի վերջո ում ենք խաբում???? Թերևս այսքանը, շնորհակալ եմ։


    Հարգանքով,

    Էմմա Կիրակոսյան
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      Ուսուցիչները ԿՏԱԿ–ի նոր՝ heravar@ktak.am էլ․ փոստին բազմաթիվ նամակներ են ուղարկում՝ տեղեկացնելով իրենց կիրառած գործիքների, ստեղծած պաշարների, նոր ձևով կազմակերպած ուսումնական գործընթացի մասին։

      Տեղադրել եմ մաթեմատիկայի ուսուցչուհու տեսակետը։
      Մանուշակ Ավետիսյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

      Comment

      Working...
      X