Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հեռավար ուսուցման նրանց փորձը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հեռավար ուսուցման նրանց փորձը

    Քննարկումը ստեղծել ենք հեռավար ուսուցման կազմակերպման տարբեր մասնագետների, դպրոցների փորձը ներկայացնելու նպատակով։


    Ուսուցիչները ԿՏԱԿ–ի նոր՝ heravar@ktak.am էլ․ փոստին բազմաթիվ նամակներ են ուղարկում՝ տեղեկացնելով իրենց կիրառած գործիքների, ստեղծած պաշարների, նոր ձևով կազմակերպած ուսումնական գործընթացի մասին։

    Տեղադրում եմ Էմմա Կիրակոսյանի հետ մեր նամակագրությունը, նախապես համաձայնեցնելուց հետո։

    Էմմա Կիրակոսյան, 17.03.2020թ․

    Ողջույն,
    Ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ, աշխատում եմ ZOOM հավելվածով։

    Զումով աշխատանքը շատ արդյունավետ է ու հետաքրքիր։ Օգտագործում եմ նաև էլեկտրոնային գրիչ, կիսում եմ համակարգչիս էկրանը աշակերտներիս հետ և գրում եմ, իսկ իրենք օնլայն տեսնում են իմ գրածը։Այն ուսուցիչները, ովքեր չունեն էլ․ գրիչ, կարող են նախապես պատրաստել նյութեր, նկարներ և դրանք կիսելով (share screen) անցկացնեն լիարժեք դաս: Դժվարությունը միայն կայանում է նրանում, որ ուսուցիչը պետք է հստակ իմանա, թե որ րոպեին ինչ են ցույց տալու աշակերտերին, այսինքն պետք է ամեն բան նախապես պլանավորված լինի։ Ես պահանջում եմ նաև, որ տնային աշխատանքները նկարեն և ուղարկեն ինձ։Ես դրանք ստուգում եմ, կատարում եմ ուղղումներ և հետ եմ ուղարկում աշակերտներիս։Որպես օրինակ, կցում եմ մի նկար, թե ինչպես եմ ստուգում։

    Հ․Գ․ ունեմ մի քանի տարվա օնլայն դասավանդելու փորձ։ Այս ընթացքում, իմ ֆեյսբուկյան պոստից հետո օգնել եմ նաև ծանոթ և անծանոթ ուսուցիչների, ծնողների որպեսզի կարողանան օգտվել Զումից։

    Հարգանքով,

    Էմմա Կիրակոսյան
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ manush; 15-04-20, 21:09.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Տեղադրում եմ նաև երկրորդ նամակը, ակնկալելով մաթեմատիկայի ուսուցիչների արձագանքը․

    Մի քանի դիտարկումներ էլ ունեմ ձեզ հետ կիսվելու։ Այս օրերի ընթացքում շատ աշակերտներ բողոքում են, որ տվյալ դասը չբացատրած իրենց տալիս են տնային հանձնարարություններ, ես հասկանում եմ, որ կա տարեկան պլան, թե որ ամսին ինչ են անցնելու, բայց օրինակ քառակուսի եռանդամ դասը՝ 8-դ դասարանի հանրահաշվից, ուղակի չի կարելի թռնել, գոնե մեկ դաս պետք է, որ աշակերտը ծանոթանա եռանդամի տեսքին և դրա անդամենրին։ Իսկ ես ունեմ աշակերտներ, որ այդ դասը իրենց դպրոցներում նույնիսկ չեն էլ անցել ու մի անգամից թռել են հաջորդը։ Ծանոթ ու անծանոթ մարդկանցից ստանում եմ նամակներ, որ օգնեմ երեխաներին տնայինները լուծեն, որպեսզի երկուս չստանան, կարծում եմ պետք է ասել ուսուցիչներին, որ այսպիսի պայմաններում աշխատանքը շատ դժվար է ոչ միայն իրենց համար այլ նաև աշակերտների։ Եվ պահանջել նույնը ինչ ֆիզիկական շփման ժամանակ ուղակի անհնար է։Ուսուցիչը ֆիզիկապես չի հասցնի ամեն մեկին բացատրել, ամեն մեկի հետ առանձին տեսազանգ ունենալ, ուղակի մեկ օրը իրեն չի բավարարի։ Այս պատճառով ես առաջարկում եմ մի շարք թեմաներ տեղափոխել 9-րդ դասարան և մնացած թեմաները շատ դանդաղ անցնել ու հանգիստ, ոչ թե արագ արագ, որպեսզի լրացնեն պլանը, որպեսզի մատյանները լցնեն գնահատականներով, այսսպես ուղակի արդար չէ։ Վստահ եմ, որ ավելի լավ է մեկ դաս որակով իմանան, քան թե 10 դաս կիսատ պռատ ու անգիր անելով, կամ ծանոթի լուծածը ուսուցչին ուղարկելով, ի վերջո ում ենք խաբում???? Թերևս այսքանը, շնորհակալ եմ։


    Հարգանքով,

    Էմմա Կիրակոսյան
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      «Հայկական կրթական միջավայր» պորտալի (https://www.armedu.am/index.php/am) «Դպրոցական անցուդարձի» էջերում պարբերաբար ներկայացնում ենք Հեռավար ուսուցման մեր օտարերկրյա գործընկերների փորձը

      Ինչպե՞ս են Ջիորջիա նահանգի Ֆորսիթի դպրոցի ուսուցիչները դիմակայում մեկուսացմանը. հեռավար ուսուցման նրանց փորձը

      Գերմանիայում դպրոցներն իրականում չեն փակվել. ի շնորհիվ Իթվինինգի՝ նրանք պարզապես փոխել են իրենց գտնվելու վայրը


      Իթվինինգը Իտալիայի հյուսիսում գտնվող մեկուսացված փոքր Կոդոնյո քաղաքում, որտեղ ուսուցիչները շարունակում են լավ տրամադրություն պահպանել

      Մանուշակ Ավետիսյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

      Comment


      • #4
        Ողջույն, ես ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ։ Աշխատում եմ zoom հարթակում՝ օգտագործելով տարբեր հեռավար գործիքներ (learningapss, Quiziss, padlet, playposit...) : Կարծում եմ՝ Zoom հարթակը հնարավորություն ընձեռեց հեռավար դասերն ավելի հագեցած դարձել՝ տեսաֆիլմի դիտում , քննարկում, հեռավար թեստեր ։ Դիդակտիկ նյութի լայն ընձեռում է տալիս Ինտերնետը։ Քննարկումներից և աշակերտների պատասխաններից երևում է , որ դասերը արդյունավետ են անցնում, թեման յուրացվում է աշակերտների կողմից։ Հեռավար կրթության առաջին իսկ օրերից բազմիցս թեստեր եմ կազմել և դրաք տեղադրել տարբեր հարթակներում՝ փորձելով օգնել նաև մյուս ուսուցիչներին։
        Ըստ իս, հեռավար կրթությունը նաև լայն հնարավորություն ընձեռեց թե ուսուցիչներին , թե աշակերտներին , ուղակի այն պետք է ճիշտ ընկալել և կիրառել։ Որպես օրինակ, կցում եմ մի քանի նկար։
        Հարգանքներով՝ Անժելա Ալավերդյան
        Կցված ֆայլեր
        Վերջին խմբագրողը՝ Անժելա Ալավերդյան; 16-04-20, 12:42.

        Comment


        • #5
          Իթվինինգ պորտալից

          «Ի՞նչպես է Իթվինինգն աջակցում ուսուցիչներին և կրթական գործընթացին այն ժամանակահատվածում, երբ դպրոցները ժամանակավորապես փակված են COVID-19 համաճարակի հետևանքով»
          Մանուշակ Ավետիսյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

          Comment


          • #6
            ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՊՀԾ- ն ու Համաշխարհային բանկը դպրոցների անվտանգ բացմանն ուղղված նոր ուղեցույց են հրապարակել

            Քովիդ-19 համավարակի հետևանքով դպրոցների փակումն ամբողջ աշխարհում աննախադեպ վտանգ է ներկայացնում երեխաների կրթության, պաշտպանության և բարեկեցության համար:

            Այս ծրագիրը տեղեկություններ է ապահովում որոշումների կայացման գործընթացին դպրոցները վերաբացելու ժամկետների վերաբերյալ, աջակցում է պետական կառավարման մարմինների նախապատրաստական աշխատանքներին և ուղղորդում իրականացման գործընթացը` որպես հանրային առողջապահության և կրթության ծրագրման ընդհանուր գործընթացների մաս:

            Աղբյուր՝ unicef Հայաստան

            «Դպրոցների վերաբացման ծրագիր» ուղեցույցը (ՅՈՒՆԵՍԿՕ, Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ) տեղադրված է նաև «Պաշարների շտեմարան» կայքում՝ https://lib.armedu.am/resource/29542։
            Վերջին խմբագրողը՝ manush; 20-05-20, 12:46.
            Մանուշակ Ավետիսյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

            Comment


            • #7
              Շատերը հասցրեցին մինչև ուստարվա վերջ տեղափոխվել zoom հարթակ, բայց ոչ լիարժեք տիրապետեցին գործիքներին

              Comment

              Working...
              X