Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հեռավար ուսուցման կազմակերպման գործիքներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հեռավար ուսուցման կազմակերպման գործիքներ

    Հարգելի ուսուցիչներ, թեման ստեղծել եմ, որպեսզի հեռավար ուսուցման նպատակով օգտագործած ՏՀՏ գործիքները նկարագրեք, դրանց միջոցով իրականացված աշխատանքի ընթացքում հանդիպած թերություններն ու առավելությունները ներկայացնեք գործընկերներին, քննարկեք միմյանց հետ։

    Գտեք ժամանակ, Ձեր գործընկերներին պատմեք հեռավար ձևով ուսուցում կազմակերպելու քայլերի, փորձի մասին։
    Վերջին խմբագրողը՝ manush; 20-03-20, 18:24.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    ZOOM օգտագործման տարբեր ուղեցույցներ
    Վերջին խմբագրողը՝ manush; 24-03-20, 13:38.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      Շնորհակալություն թեմայի համար, հարգելի Մանուշ։ Այսօր տարբեր հարթակներում շատ է խոսվում հեռավար կրթության մասին։ Այս հարթակում սիրով կներկայացնենք և կքննարկենք մեր աշխատանքները։

      Comment


      • #4
        Հարգելի Մանուշ, շնորհակալություն այս հարցում ևս փորձի փոխանակման հնարավորություն ընձեռնելու համար։

        Comment


        • #5
          ZOOM օգտագործման տարբեր ուղեցույցներին ավելացվել է նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանի պատրաստած ուղեցույցը (.pdf), որի հղումը սա է՝ http://ktak.am/index.php/am/documents/download/531
          Մանուշակ Ավետիսյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

          Comment


          • #6
            Շնորհակալություն թեմայի համար:

            Comment


            • #7
              «Քան» ակադեմիայի ուղեցույցներ

              Ծնողներին և ուսուցիչներին աջակցելու նպատակով դպրոցականների համար կազմվել են հատուկ ուղեցույցներ․ 1-2-րդ դասարան, 3-5-րդ դասարան, 6-8-րդ դասարան։

              Ուղեցույցները տեղադրված են նաև «Պաշարների շտեմարանում»՝ https://lib.armedu.am/resource/28978։
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment


              • #8
                manush-ի խոսքերից Նայել գրառումը
                ZOOM օգտագործման տարբեր ուղեցույցներ


                Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուսուցիչներին, դասախոսներին և աշակերտներին․

                Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից:

                Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ․

                - Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար:

                - Գաղտաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին:

                - Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ այդպիսով ամբողջովին հետևելով դասերի մուտքերին:

                Սիրելի՛ աշակերտներ.

                Ձեր դասի համար ստացած գաղտաբառը մի՛ փոխանցեք կողմնակի անձանց և մի՛ տեղադրեք տարատեսակ խմբերում և էջերում: Այդ գաղտաբառը միայն ձեզ համար է:

                Տեսանյութ՝ https://www.facebook.com/MoESCS.Arme...4810280804350/
                Մանուշակ Ավետիսյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                Comment


                • #9
                  Մանուշ ջան https://elearning.armedu.am/ հարթակում էլ շատ հետաքրքիր է հեռավար դասընթացի կազմակերպումը։ Տեսնեք աշակերտների մեծ մասն ինչ ոգևորությամբ է սպասում նոր աշխատանքներին։ Առաջին շաբաթը վերջացնելուց հետո զանգում են, հարցնում, երբ ենք բացելու հաջորդ շաբաթվա թեման։ Բայց, ցավոք, ծուլացող աշակերտներն էլի ծուլանում են։ Դասընթացին մոտ 60 աշակերտ է մասնակցում։ Աշակերտ կա, որ մի օրվա մեջ ամբողջ կուրսը կատարում, վերջացնում է։ Շատ հաճելի է Վարդանուշի հետ աշխատելը։ Ծանոթ էինք, սակայն դասընթացի ընթացքում ավելի մտերմացանք, ծանոթացա նրանց հիանալի աշակերտների հետ։ Բոլորը ծրագրավորող են ցանկանում դառնալ։
                  Վերջին խմբագրողը՝ gayane0803; 04-04-20, 21:02.
                  Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                  Էլենբակս

                  Comment


                  • #10
                    Սիրելի Գայանե, սիրելի Վարդանուշ, շատ շնորհակալություն մասնագիտական բարձրորակ հեռավար դասընթացի մշակման և 60 աշակերտների համար այն վարելու համար։

                    Դասընթացի ավարտից, վերջնական ամփոփումից հետո կարելի է աշակերտների շրջանում, նախօրոք մշակված հարցաշարով,հարցում անցկացնել՝ իրական հեռավար ուսուցման մասին նրանց կարծիքներին ծանոթանալու նպատակով, հետաքրքիր է նաև գիտելիքի ձեռքբերման հարցում այսպիսի դասընթացի համեմատումը zoom–ի տեսահանդիպումների, նկարահանված ու հեռարձակված հեռուստադասերի հետ։
                    Մանուշակ Ավետիսյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                    Comment


                    • #11
                      Եղավ Մանուշ ջան, կհետևենք Ձեր խորհրդին։ Շնորհակալ ենք։
                      Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                      Էլենբակս

                      Comment


                      • #12
                        Հարգելի Մանուշ, շնորհակալություն թեմայի համար:

                        Ես նախապես պատրաստում եմ պատկերահանդես: Այն օգնում է ինձ դասս կազմակերպված անցկացնելու և դասապրոցեսում ժամանակս խնայելու: Օրինակ, եթե ցանկանում եմնբառուսուցում անել և հայերեն չեմ կարող օգտագործել, ապա իմ պաատկերասահիկում պարտադիր ունենում եմ տվյալ բառի նկարը:

                        Comment


                        • #13
                          Հարգելի Մանուշակ Ավետիսյան , շնորհակալ ենք թեմայի համար։Այսօր այն ավելի քան արդիական է։ Մեծ սիրով կհետևեմ քննարկումներին։

                          Comment


                          • #14
                            «Հայկական կրթական միջավայր» պորտալ․ «Առցանց ինտերակտիվ գրատախտակներ՝ տեսադասերի ընթացքում օգտագործելու համար»

                            Այս էջում կարող եք տեղեկանալ 5 առցանց գրատախտակների մասին, ծանոթանալ դրանց հնարավորություններին և և փորձարկել այդ հետաքրքիր գործիքները․

                            WHITEBOARD.FI

                            AWW (WEB WHITEBOARD)

                            GOOGLE JAMBOARD

                            CANVAS CHROME APP

                            SCRIBBLAR

                            NOTEBOOKCAST

                            Մանուշակ Ավետիսյան
                            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                            Comment


                            • #15
                              https://quizizz.com/, https://b.socrative.com/login/student/https://learningapps.org/login.php

                              Comment

                              Working...
                              X