Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ստեղծում ենք Web կայք դպրոցների համար

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև բոլորին: Ես սկսել եմ պատրաստել Եղեգնաձորի ավագ դպրոցի կայքը, դեռ ընթացքի մեջ է: Գիտեմ որ շատ բան կա անելու, կցանկանայի ձեր խորհուրդներով ինձ օգնել, քանի որ նոր եմ սկսել ուսումնասիրել HTML-ը և բաներ կան որ լավ չեն ստացվում: Ինձ համար դժվար է քանի որ գործը կատարում եմ մենակ, և նյութեր ձեռք բերելը, և նկարները ....
    Խորհուրդի ձևով /որ գրականությունից օգտվեմ?/:
    http://yeghegnadzor3.schools.am/
    Եվ ասեմ, եթե կազմակերպվեն դասընթացներ մեծ սիրով կմասնակցեմ:
    Քանի որ այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե հատկապես ինչ կարգի գրականություն եք ցանկանում, առաջարկում եմ http://htmlbook.ru/ կայքը: Այստեղ կգտնեք HTML թեգերի և CSS-ի հրահանգների ուղեցույցեր, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե որ թեգն ու հրահանգն ինչ ֆունկցիա են կատարում, որ բրոուզերների հետ են համատեղելի, կիրառման օրինակները և այլն: Այստեղ կան նաև HTML-ի և CSS-ի պարզ ձեռնարկներ: Իսկ եթե լրացուցիչ հարցեր լինեն, սիրով կփորձեմ պատասխանել:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #17
      Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
      Բարև բոլորին: Ես սկսել եմ պատրաստել Եղեգնաձորի ավագ դպրոցի կայքը, դեռ ընթացքի մեջ է: Գիտեմ որ շատ բան կա անելու, կցանկանայի ձեր խորհուրդներով ինձ օգնել, քանի որ նոր եմ սկսել ուսումնասիրել HTML-ը և բաներ կան որ լավ չեն ստացվում: Ինձ համար դժվար է քանի որ գործը կատարում եմ մենակ, և նյութեր ձեռք բերելը, և նկարները ....
      Խորհուրդի ձևով /որ գրականությունից օգտվեմ?/:
      http://yeghegnadzor3.schools.am/
      Եվ ասեմ, եթե կազմակերպվեն դասընթացներ մեծ սիրով կմասնակցեմ:
      Բարև Ձեզ, բացի հարգարժան CHuk-ի նշած կայքից կարող եք օգտվել նաև myrusakov.ru կայքից, կամ ցանկացած հարց գրեք այստեղ կամ ուղղակի ուղարկեք m.mesropyan@hotmail.com, mesrop@mail.com այս էլ․ հասցեներից մեկով և անմիջապես կարձագանքեմ․ սակայն որպես խորհուրդ ասեմ, որ չարչարվելու փոխարեն կարող եք օգտվել այնպիսի համակարգերից ինչպիսին է joomla, joomsocial, wordpress, oxwall, discuz, elgg, նշված համակարգերն շատ ֆունկցիոնալ են և ունեն հատուկ դիզայներ /շաբլոններ/ դպրոցական կայքերի համար։ ՈՒղղակի մի խնդիր կա, ես հիմա չգիտեմ դպրոցներին տրամադրվող սերվերի տեխնիկական տվյալներն բավարարում են նշված համակարգերի պահանջներին, այսինքն տրամադրում են տվյալների բազա և որոշ սկրիպտներ, ես գիտեմ որ ժամանակին չէին բավարարում, իսկ այսօր չգիտեմ, կխնդրեի որևէ մեկին ով որ տեղյակ է տվյալ սերվերի հնարավորություններին թող գրառում կատարի նշելով թե ինչ հնարավորություն ունի այն։ Իսկ ինչ վերաբերվում Է Եղեգնաձորի մեր գործընկերոջը նորից կրկնեմ որ եթե դպրոցների սերվերն հնարավորություն ունենա աշխատեցնել այդպիսի համակարգեր ապա օգտվեք դրանցից Ձեզ կմնա միայն թարգմանել հայերեն, իսկ տեխնիկական հարցերով պատրաստ եմ օգնել Ձեզ, իսկ եթե հնարավոր չլինի ապա օգտվեք նշված կայքերից և ցանկացած հարցով կարող եք դիմել, ուղղակի նշված էլ․ հասցեներով ուղարկեք Ձեր հարցն։
      Վերջին խմբագրողը՝ Մեսրոպ; 29-07-12, 17:20.
      Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես ուզում աշխարհին թողնել լավ երեխաներ.........

      Comment


      • #18
        Հայաստանում ցանկացած դբռոցի հատկացվումա վեբ կայքի համար սերվեր?

        Comment


        • #19
          ARMbrain-ի խոսքերից Նայել գրառումը
          Հայաստանում ցանկացած դբռոցի հատկացվումա վեբ կայքի համար սերվեր?
          Այո, ինչքան որ տեղյակ եմ կարծեմ դպրոցն դիմում պիտի ուղարկի։ Մանրամասն չգիտեմ
          Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես ուզում աշխարհին թողնել լավ երեխաներ.........

          Comment


          • #20
            ARMbrain-ի խոսքերից Նայել գրառումը
            Հայաստանում ցանկացած դբռոցի հատկացվումա վեբ կայքի համար սերվեր?
            Հարգելի բարեկամներ,

            դպրոցների վեբ կայքերը տեղադրվում են Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) կենտրոնական հանգույցի սերվերների վրա։ Այդ հանգույցը գտնվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ)։

            Դպրոցի կայքը կենտրոնական հանգույցում տեղադրելու և տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար կարող եք մեզ զանգահարել կամ գրել էլեկտրոնային փոստով։

            Հեռախոս՝ 57 84 53 կամ 57 84 55 (դիմել՝ Արաբո Մարգարյանին կամ Մանուշակ Ավետիսյանին)։
            Էլ. փոստ՝ arabo@ktak.am կամ manush@ktak.am:
            Մանուշակ Ավետիսյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

            Comment


            • #21
              Կամ էլ դիմեք ձեր մարզային համակարգողներին, իրենք կօգնեն ձեզ այդ գործում
              Մ. Արզումանյան

              Comment


              • #22
                Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
                Կամ էլ դիմեք ձեր մարզային համակարգողներին, իրենք կօգնեն ձեզ այդ գործում
                Իսկ ինչպես կապնվենք կոնկրետ Գեղարքունիքի մարզային համակարգողի հետ
                Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես ուզում աշխարհին թողնել լավ երեխաներ.........

                Comment


                • #23
                  ԿՏԱԿ–ի մարզային համակարգողների տվյալները կարելի է գտնել կազմակերպության կայքի հետևյալ էջերում՝ http://www.ktak.am/page.php?18 և http://www.ktak.am/page.php?77#ktak ։
                  Մանուշակ Ավետիսյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                  Comment


                  • #24
                    Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Իսկ ինչպես կապնվենք կոնկրետ Գեղարքունիքի մարզային համակարգողի հետ

                    Հարգելիներս, կներեք, չկարողացա անտարբեր մնալ մի այսպիսի տարածված սխալի հանդեպ: Կապնվում են պարանով կամ շղթայով, իսկ Գեղարքունիքի մարզային համակարգողի հետ կարող եք կապվել, օրինակ, հեռախոսով կամ նամակով:
                    Այս սխալը, Մեսրոպ, միայն Ձեզ մոտ չի պատահում, ամենուրեք առօրյա խոսակցությունների ժամանակ էլ շարունակ մեկը մյուսի հետ կապնվում են:
                    Կրկին հայցում եմ Ձեր ներողամտությունը դիտողության համար:

                    Comment


                    • #25
                      Susanna37-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելիներս, կներեք, չկարողացա անտարբեր մնալ մի այսպիսի տարածված սխալի հանդեպ: Կապնվում են պարանով կամ շղթայով, իսկ Գեղարքունիքի մարզային համակարգողի հետ կարող եք կապվել, օրինակ, հեռախոսով կամ նամակով:
                      Այս սխալը, Մեսրոպ, միայն Ձեզ մոտ չի պատահում, ամենուրեք առօրյա խոսակցությունների ժամանակ էլ շարունակ մեկը մյուսի հետ կապնվում են:
                      Կրկին հայցում եմ Ձեր ներողամտությունը դիտողության համար:
                      Ընդունում եմ սխալս, սակայն կարծում եմ որ շատ ավելի քաղաքավարի կլիներ, եթե մի մարդ սխալ թույլ տար, իսկ մյուս նկատելով դա տեղեկացներ սխալվողին առանձին, ոչ թե գլոբալ ձևով, իսկ մեր ֆորումում կա այդպիսի հնարավորություն որը կոչվում է անձնական հաղորդագրություն, կամ ինչպես մենք ենք ասւմ ՙլիչնիե սաբշենիե՚ նորից սխալ գրեցի ռուսական արտահայտությունն հայերեն տառերով գրեցի: Եվ եթե հիմա ստուգենք ֆորումի գրառումները հաստատ 80 տոկոս նամակներում կհանդիպենք տառասխալների, վրիպումների և նմանատիպ սխալների: Եկեք իրար չվիրավորենք, դեմ չեմ ես եմ սխալվել մեծ սիրով ընդունում եմ սխալս, բայց մի բան է դիմացինն այդ սխալի մասին արտահայտվի մասայականորեն, ու մեկ այլ բան է երբ այդ սխալի մասին տեղեկացնում են միայն սխալվողին, իսկ եթե նմանատիպ սխալներ ուրիշ տեղերում էլ կան ու չեք կարող անտարբեր մնալ ուրեմն հերթվ տեղեկացրեք սխալվողներին անձնական նամակներով, դա երկու առավելություն ունի առաջինն այն է որ տվյալ մարդը չի վիրավորվի և երկրորդն էլ այն է որ ինքն կիմանա իր սխալի մասին, եթե ես այս թեմայում սխալվել եմ ու մեկ ուրիշ թեմայում ուրիշնա սխալվել ու դիտողություն եք արել իրեն մասայական ձևով իր թեմայում ես հաստատ չեմ իմանա դրա մասին իմ թեմայում որ նկատեմ ու ուղղեմ: Հույսով եմ վոր գրառումս վիրավորական չի լինի: ՈՒ մի բան էլ, եթե հիմա լեզվի մասնագետն ստուգի այս գրառումն շատ հավանական է որ սխալներ կգտնի, տառասխալ, վրիպում կամ թեկուզ կետադրական սխալ ու սխալ ձևակերպած մտքեր:
                      Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես ուզում աշխարհին թողնել լավ երեխաներ.........

                      Comment

                      Working...
                      X