Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը WordPress համակարգում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Heghin
    replied
    S.S.A.-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայանե ջան շատ ճիշտ հարց եք բարձրացրել: Օրեցօր օպերատորների աշխատանքի ծավալը ավելացնում են ՝ վճարելով չնչին աշխատավարձ՝ չհաշված այն հանգամանքը, որ օպերատորները ստիպված պարբերաբար օգնություն են ցուցաբերում դպրոցի ուսուցիչներին, այլ աշխատողներին, և ընդհանրապես օպերատորի աշխատանքը կապված է բոլոր օղակների հետ: Շատ հաճախ էլ աշխատում ենք տանը, հանգստյան օրերին: Եկեք չմոռանանք նաև մեր աշխատանքի վտանգավոր լինելու փաստը : Որքան ավելանում է պատասխանատվությունն ու կայքերի ցանկը, այնքան ավելի են սեղմում օպերատորների աշխատավարձերը: Արդեն լռելն անհնար է: Չէ՞ որ աշխատավարձն էլ աշխատանքի գնահատականն է, աշխատանքը խթանող և ոգևորող միջոց: Համապատասխան վարձատրությունը կպարտավորեցնի սրտացավ և նվիրված աշխատանք:
    Հարգելի գործընկեր, Ձեր կարծիքի հետ համակարծիք եմ, ու կհավելեմ միայն այն, որ հանձնարարությունը տրվում է նույն պահանջով, հաշվի չառնելով օպերատորներ 0.5 թե 1 դրույք են վարձատրվուվ....

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    S.S.A.-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ՞ որ աշխատավարձն էլ աշխատանքի գնահատականն է, աշխատանքը խթանող և ոգևորող միջոց: Համապատասխան վարձատրությունը կպարտավորեցնի սրտացավ և նվիրված աշխատանք:
    Հարգելի S.S.A., առանց համապատասխան վարձատրության էլ սրտացավ ու նվիրված աշխատում ենք։ Ի՞նչ կարիք կա ավելացնել աշխատավարձը։ Մեր աշխատավարձը և աշխատանքը, ցավոք սրտի, հակադարձ համեմատական են միմյանց։

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Շատ շնորհակալություն Մանուշ ջան միշտ աջակցելու, օգնելու համար։

    Թողնել հաղորդագրություն:


  • S.S.A.
    replied
    Գայանե ջան շատ ճիշտ հարց եք բարձրացրել: Օրեցօր օպերատորների աշխատանքի ծավալը ավելացնում են ՝ վճարելով չնչին աշխատավարձ՝ չհաշված այն հանգամանքը, որ օպերատորները ստիպված պարբերաբար օգնություն են ցուցաբերում դպրոցի ուսուցիչներին, այլ աշխատողներին, և ընդհանրապես օպերատորի աշխատանքը կապված է բոլոր օղակների հետ: Շատ հաճախ էլ աշխատում ենք տանը, հանգստյան օրերին: Եկեք չմոռանանք նաև մեր աշխատանքի վտանգավոր լինելու փաստը : Որքան ավելանում է պատասխանատվությունն ու կայքերի ցանկը, այնքան ավելի են սեղմում օպերատորների աշխատավարձերը: Արդեն լռելն անհնար է: Չէ՞ որ աշխատավարձն էլ աշխատանքի գնահատականն է, աշխատանքը խթանող և ոգևորող միջոց: Համապատասխան վարձատրությունը կպարտավորեցնի սրտացավ և նվիրված աշխատանք:

    Թողնել հաղորդագրություն:


  • manush
    replied
    gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    https://www.armedu.am/index.php/am/news/view/1599
    ԿՏԱԿ-ի հարգելի տնօրեն պարոն Ա․ Պողոսյան և սիրելի աշխատակիցներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կայքերի պատրաստման հարցում միշտ աջակցելու, մնացած բոլոր հարցերի դեպքում բարեհամբույր պատասխանելու համար։ Շնորհակալություն նաև մրցույթի անցկացման համար, հաղթեցինք, բայց գիտեք ինչ հսկայական աշխատանք կատարվեց և շարունակվում է կատարվել՝ առանց աշխատավարձի։
    Խնդրանք՝ եթե հնարավոր է, գոնե աշխատող կայքերի տարածքը ավելացրեք։ Շնորհակալություն։

    Գայանե ջան, շնորհավորում եմ մրցույթում հաղթելու համար:

    Դպրոցական կայքերի ծավալը ավելացնելու հարցը քննարկել ենք, կաշխատենք հնարավորություններն ընդլայնել:

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Ինչու՞ ոչ ոք չի արձագանքում գրառմանս։

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    https://www.armedu.am/index.php/am/news/view/1599
    ԿՏԱԿ-ի հարգելի տնօրեն պարոն Ա․ Պողոսյան և սիրելի աշխատակիցներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կայքերի պատրաստման հարցում միշտ աջակցելու, մնացած բոլոր հարցերի դեպքում բարեհամբույր պատասխանելու համար։ Շնորհակալություն նաև մրցույթի անցկացման համար, հաղթեցինք, բայց գիտեք ինչ հսկայական աշխատանք կատարվեց և շարունակվում է կատարվել՝ առանց աշխատավարձի։
    Խնդրանք՝ եթե հնարավոր է, գոնե աշխատող կայքերի տարածքը ավելացրեք։ Շնորհակալություն։
    Վերջին խմբագրողը՝ gayane0803; 02-01-18, 01:06.

    Թողնել հաղորդագրություն:


  • Sam
    replied
    Շնորհակալություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարիետա
    replied
    Հարգելի Sam, դպրոցական կայքերի համար թույլատրված է հնարավորինս անվտանգ և օգտագործման համար դյուրին գործիքները:Դիմելու դեպքում մենք ակտիվացնում ենք որոշակի անվտանգ պլագիններ: Հիմա Ձեզ համար ևս ակտիվացրեցինք youtube -ի պլագինը, որը կարող եք տեսնել՝ մտնելով կայքի կառավարման բաժին:
    Վերջին խմբագրողը՝ Մարիետա; 16-03-17, 16:59.

    Թողնել հաղորդագրություն:


  • Sam
    replied
    Տեսահոլովակը տեղադրել ենք youtube-ում: Մենք ոչ թե ուզում ենք հղումը տեղադրել կայքում, այլ iframe - ը, այսինքն HTML կոդը (հարցի մեջ նշված էր): Մենք ուզում ենք, որ այցելուն մեր կայքում կարողանա նայել տեսահոլովակը, ոչ թե տեղափոխվի youtube: Ընդ որում 2 - 3 դպրոցների schoolsite.am կայքերում տեղադրված է: Էս է՞լ է ծանոթ - բարեկամով: Խնդրում եմ խուսափողական պատասխան չտալ:
    Վերջին խմբագրողը՝ Sam; 14-03-17, 00:33.

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարիետա
    replied
    Տեսահոլովակը կարող եք տեղադրել youtube-ում իսկ հղումը տեղադրել Ձեր կայքում:
    Վերջին խմբագրողը՝ Մարիետա; 13-03-17, 19:25.

    Թողնել հաղորդագրություն:


  • Sam
    replied
    Բարև Ձեզ, դպրոցական կայքում ուզում ենք տեսահոլովակ տեղադրել youtube.com - ից, չի ստացվում: Թարմացնելուց հետո iframe - ի թեգը ջնձվում է: Ընդհանրապես iframe թեգով ինչ տեղադրում ենք, ջնջվում է: Հավանաբար ձեր սերվերային php կոդը մաքրում է այն և թույլ չի տալիս համապատասխան տեսահոլովակը տեղադրել: Մեր կայքն է՝ http://jrapi.schoolsite.am : Խնդրում ենք այս բացն ուղղել: Ընդհանրապես wordpress - ի հնարավորություններից շատ քիչ բան է մնացել, սահմանափակումները շատ - շատ են:
    Վերջին խմբագրողը՝ Sam; 12-03-17, 21:00.

    Թողնել հաղորդագրություն:


  • Ասյա
    replied
    Ներողություն, արդեն ստացվեց:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ասյա
    replied
    Բարև Ձեզ, հարգելի Մանուշ, մեր դպրոցական կայքը օգտագործվում է, հագեցած է նկարներով և նյութերով, այժմ ուզում ենք նոր միջոցառման նյութեր ավելացնել՝ չի ստացվում, թույլ չի տալիս, ինչ անել? Շնորհակալություն նախապես: gay.schoolsite.am

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Մարիետա ջան ես այդպես էլ գիտեի...

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X