Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը WordPress համակարգում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Karik-ի խոսքերից Նայել գրառումը
    http://artsni.schoolsite.am/
    խնդիրը թեմաների ընտրության հետ էր կապված:Թեման փոփոխեցի, մենյուն երևում է արդեն
    Շնորհակալություն պատասխանի համար:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #32
      hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
      Բարև հարգելի Մանուշ ես ունեմ մեր դպրոցի կայքը, այն բավականին ժամանակ է գործում է, պարտադիր է WordPress համակարգով ստեղծել թե կարելի է նաև blogger-ով
      մեր կայքը՝ http://jrashendproc.blogspot.am/
      Բարև Ձեզ: Հասմիկ ջան, հղումը խմբագրեցի, ծանոթացա կայքի բովանդակությանը: Ըստ իս, կարող եք շարունակել բլոգը վարել: Այս հղումը կավելացնենք «Դպրոցական կայքերի» (http://schoolsite.am/) ցանկում:
      Մանուշակ Ավետիսյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

      Comment


      • #33
        Շնորհակալություն!
        Հասմիկ Հակոբյան

        Comment


        • #34
          Բարև Ալբերտ ջան ես Հարութն եմ Շինուհայրից, երևի կհիշես...
          Ես մի առաջարկ ունեմ, չգիտեմ արդեն առաջարկել են, թե ոչ, բայց ես կուզեի մեր տարածաշրջանում կազմակերպվեր դասընթաց: Հրավիրվեին կոնկրետ մասնագետներ և յուրաքանչյուր դպրոցի կայքի պատրաստման համար պատասխանատու ուսուցիչներ: Ես կարծում եմ շատ արդյունավետ կլինի ու անմիջապես արդյունքը կերևա... Նախապես շնորհակալություն:
          Հարգանքներով Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի օպերատոր-տեխնիկ Հ. Հարությունյան

          Comment


          • #35
            Ողջույն Հարութ ջան: Նախ ներողություն եմ խնդրում գրառմանդ ուշ պատասխանելու համար:
            Չնայած այն բանի, որ դպրոցական կայքի ստեղծման առաջին քայլերի մասին մենք խոսել ենք հեռախոսով, ճիշտ եմ համարում անրադառնալ այդ թեմային նաև այստեղ:
            Դպրոցական կայքերի ստեղծման համար դասընթացները նախատեսված չեն: Համոզված եմ, որ առանց դասընթացների նույնպես հնարավոր է սովորել կայք պատրաստել: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում մեր մարզի բոլոր դպրոցները ունեցան կայքի համար տարածք, կարողացան ձևավորել կայքի արտաքին տեսքը, տեղադրել անհրաժեշտ փաստաթղթերը:: Այնպես որ, առաջին քայլն արված է: Մնում է շարունակել աշխատել, պարբերաբար կատարել թարմացումները:
            Սկսնակներին կառաջարկեմ օգտվել ԿՏԱԿ-ի կողմից մշակված ուղեցույցից և, ինչու ոչ, համացանցում առկա բազմաթիվ ուսուցողական տեսահոլովակներից:
            Հաջողություն եմ մաղթում բոլորին:
            ԿՏԱԿ-ի Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս տարածաշրջանի մարզային համակարգող Ալբերտ Աբրահամյան

            Comment


            • #36
              Ես էլ լրիվ համամիտ եմ Հարութի կարծիքին: ԳԹԿ-ն ամեն տարի միասնական, ավարտական գնահատականներ անցկացնելու համար սեմինար է կազմակերպում: Ինչի՞, կայք պատրաստելն այդքան հեշտ ու անպատասխանատու գո՞րծ է, որ մեկ ամսում կամ մեկ շաբաթում պատրաստվի: Եթե պիտի արվի միայն անելու համար, ու՞մ է պետք: Իսկ ո՞վ է որոշում, որ համակարգչի հետ կապված ցանկացած աշխատանք, իր չնչին աշխատավարձով, օպերատորը պիտի անի: Հասկացանք, որ ազգի նվիրյալ ենք, սակայն` ոչ հիմար: Մենք էլ ենք ապրել ցանկանում: Թող գոնե հետաձգեն այս գործընթացը, եղանակները մինչև տաքանան, վերապատրաստումներ անցկացնեն, նորմալ կայքեր պատրաստվեն:
              Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
              Էլենբակս

              Comment


              • #37
                Արտակ ջան <Դպրոցական կայքերի պատրաստումը> գիրքդ ունենք: Կարդում ենք: Շնորհակալություն, այն լավ ուսումնաօժանդակ ձեռնարկ է ինֆորմատիկայի ուսուցիչների համար 11-րդ դասարանում HTML և CSS դասավանդելու համար: Սակայն այն կարդալով կայք պատրաստող դառնալ` աբսուրդ է: Դու որքան ես սովորել, չարչարվել, որ հասել ես այդ աստիճանին: Աշխատանքը բարդում են օպերատորների վրա: Որոշ դպրոցներ օպերատոր չունեն կամ էլ օպերատորները բարձրագույն կրթություն չունեն: Ո՞վ պիտի HTML, CSS, Photoshop-ով կայք պատրաստի: Կխնդրեմ WordPress-ը քայլ-քայլ գրեք ֆորումում` մենյու ստեղծելը, ենթամենյուներ ստեղծելը, նկար տեղադրելը և այլն: Հաստատ այդ դեպքում հարցեր չեն լինի:


                Untitled.jpg

                Այս նկարը մանրամասն բացատրեք` բավական է: Շնորհակալություն
                Վերջին խմբագրողը՝ gayane0803; 18-01-17, 14:26.
                Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                Էլենբակս

                Comment


                • #38
                  Ես էլ լրիվ համամիտ եմ Հարութի կարծիքին: ԳԹԿ-ն ամեն տարի միասնական, ավարտական գնահատականներ անցկացնելու համար սեմինար է կազմակերպում: Ինչի՞, կայք պատրաստելն այդքան հեշտ ու անպատասխանատու գո՞րծ է, որ մեկ ամսում կամ մեկ շաբաթում պատրաստվի: Եթե պիտի արվի միայն անելու համար, ու՞մ է պետք: Իսկ ո՞վ է որոշում, որ համակարգչի հետ կապված ցանկացած աշխատանք, իր չնչին աշխատավարձով, օպերատորը պիտի անի: Հասկացանք, որ ազգի նվիրյալ ենք, սակայն` ոչ հիմար: Մենք էլ ենք ապրել ցանկանում: Թող գոնե հետաձգեն այս գործընթացը, եղանակները մինչև տաքանան, վերապատրաստումներ անցկացնեն, նորմալ կայքեր պատրաստվեն:
                  Ալբերտը ճիշտ է պատասխանել, ԿՏԱԿ-ը դպրոցական կայքերի ստեղծման նպատակով վերապատրաստման դասընթաց չի կազմակերպում, սակայն բոլոր աշխատանքային օրերի ընթացքում, ցանկացած ժամի տրամադրում ենք խորհրդատվություն՝ հանդիպումների, հեռախոսազանգերի միջոցով: Այս թեման էլ նույն նպատակի համար ենք ստեղծել, սակայն առայժմ ըստ էության քննարկում չի կայանում:
                  Մանուշակ Ավետիսյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                  Comment


                  • #39
                    gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
                    Արտակ ջան <Դպրոցական կայքերի պատրաստումը> գիրքդ ունենք: Կարդում ենք: Շնորհակալություն, այն լավ ուսումնաօժանդակ ձեռնարկ է ինֆորմատիկայի ուսուցիչների համար 11-րդ դասարանում HTML և CSS դասավանդելու համար: Սակայն այն կարդալով կայք պատրաստող դառնալ` աբսուրդ է: Դու որքան ես սովորել, չարչարվել, որ հասել ես այդ աստիճանին: Աշխատանքը բարդում են օպերատորների վրա: Որոշ դպրոցներ օպերատոր չունեն կամ էլ օպերատորները բարձրագույն կրթություն չունեն: Ո՞վ պիտի HTML, CSS, Photoshop-ով կայք պատրաստի: Կխնդրեմ WordPress-ը քայլ-քայլ գրեք ֆորումում` մենյու ստեղծելը, ենթամենյուներ ստեղծելը, նկար տեղադրելը և այլն: Հաստատ այդ դեպքում հարցեր չեն լինի:


                    [ATTACH=CONFIG]3332[/ATTACH]

                    Այս նկարը մանրամասն բացատրեք` բավական է: Շնորհակալություն
                    Գայանե ջան, ես Ձեր հետ լիովին համաձայն եմ:
                    Իհարկե՛ այդ ձեռնարկով հնարավոր չէ մասնագետ դառնալ: Այն ընդամենը ընդհանուր հիմունքներ ցույց տվող ձեռնարկ է, որը մեր կարծիքով կարող էր օգտակար լինել wordpress-ով աշխատելուն, նվազագույն փոփոխություններ անելուն, նյութերի տեղադրումն անհրաժեշտության դեպքում ավելի ճկուն կազմակերպելուն:

                    Բայց ես հեռու եմ այն մտքից, որ դա կարող էր վեբ ոլորտի մասնագետ պատրաստել: Ինչպես նաև այն կարծիքին չեմ, որ ամեն դպրոց պետք է նման մասնագետ ունենա: Ավելին, եթե ինչ-որ մեկը դպրոցում սովորի զրոյից կայք պատրաստել, դժվար թե ցանկանա շարունակել ցածր աշխատավարձով օպերատոր աշխատել դպրոցում և համապատասխան ոլորտում իր համար բարձր վարձատրվող աշխատանք կգտնի: Մենք հրաշալի հասկանում ենք դպրոցների խնդիրները:

                    Աշխատանքը օպերատորների վրա բարդելու հարցում մենք՝ ձեռնարկ պատրաստողներս, ԿՏԱԿ-ը, որևէ կապ չունենք: Կայք ունենալու հանձնարարականը տվել են նախարարությունն ու մարզպետարանների համապատասխան վարչությունները: Մենք ընդամենը այս պարագայում օգնության ձեռք ենք մեկնել՝ տրամադրելով հարթակը, որտեղ քիչ գիտելիքներով կարելի է կայք ստեղծել:

                    Այն, ինչ մենք ենք առաջարկում, զրոյից կայք ստեղծելը չի ու դրա համար պետք չի բարձր որակավորմամբ վեբ մասնագետ լինել: Իրականում դա այդքան էլ բարդ գործ չի: Բայց իհարկե համաձայն եմ, որ լավ կլիներ, եթե այդ հարցով համակարգված վերապատրաստումներ լինեին: Մենք դա ներկայումս չենք կարող կազմակերպել, չկա համապատասխան ֆինանսավորում, հանձնարարական: Բայց մեր կազմակերպության դռները միշտ բաց են ձեր առաջ: Հարցեր ունեցողները կարող են գալ, սիրով կփորձենք օգնել, ցույց տալ, օժանդակել:

                    Ներկայումս իմ զբաղվածությունն այնպիսին է, որ ես ինքս դպրոցական կայքերով չեմ զբաղվում: Բայց կփորձեմ ժամանակ գտնել, փոքրիկ ուղեցույցեր պատրաստել հենց wordpress-ով աշխատելու, որոնք կարող են ձեզ օգտակար լինել: Եթե իսկապես ձեռքս հասնի դրան ու անեմ, այդ մասին կտեղեկանաք:
                    Քայլ առ քայլ՝ դարից դար

                    Արտակ Հարությունյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                    Comment


                    • #40
                      Մի՞գուցե հարցերն այնքան շատ են, Մանուշ ջան, որ չենք համարձակվում գրել:
                      Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                      Էլենբակս

                      Comment


                      • #41
                        Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
                        Աշխատանքը օպերատորների վրա բարդելու հարցում մենք՝ ձեռնարկ պատրաստողներս, ԿՏԱԿ-ը, որևէ կապ չունենք: Կայք ունենալու հանձնարարականը տվել են նախարարությունն ու մարզպետարանների համապատասխան վարչությունները: Մենք ընդամենը այս պարագայում օգնության ձեռք ենք մեկնել՝ տրամադրելով հարթակը, որտեղ քիչ գիտելիքներով կարելի է կայք ստեղծել:
                        Շատ շնորհակալություն, Արտակ ջան: Ուրեմն, թող իրենք էլ մտածեն վերապատրաստումներ անցկացնելու մասին...
                        Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                        Էլենբակս

                        Comment


                        • #42
                          gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
                          Մի՞գուցե հարցերն այնքան շատ են, Մանուշ ջան, որ չենք համարձակվում գրել:
                          Գայանե ջան, վերջին երկու ամիսների այդ ուղղությամբ կատարված աշխատանքները ցույց են տվել, որ ԿՏԱԿ դիմող՝ կայքեր շահագործող մասնագետներն արագ կողմնորոշվում են տրամադրված հայալեզու հարթակում: Խորհրդատվության համար գալիս հանդիպում են կամ զանգահարում մեր մասնագետին՝ Մարիամ Միրզոյանին: Ասեմ, որ Կոտայքի մարզից էլ են եկել, հարցերի դեպքում՝ զանգահարել: Արդեն շատ դպրոցներ սկսել են նորմալ շահագործել իրենց տրամադրված հարթակները: «Դպրոցական կայքերում» (http://schoolsite.am/) տեղադրված են բոլոր գրանցված կայքերի ցանկերը:
                          Մանուշակ Ավետիսյան
                          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                          Comment


                          • #43
                            Շնորհակալություն, Մանուշ ջան: Շատերինն եմ նայել, բայց այն չեն, ինչ պետք են:
                            Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                            Էլենբակս

                            Comment


                            • #44
                              Մանուշ ջան ես էլ լավ-վատ ստեղծեցի կայքն ու դեռ աշխատում եմ: Բայց մեկ է, էլի պիտի դժգոհեմ մեր աշխատանքի ու աշխատավարձի հակադարձ համեմատականությունից: Մեկ էլ տեսար նախարարության աշխատողներից մեկը ժամանակ գտավ ու կարդաց:
                              Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                              Էլենբակս

                              Comment


                              • #45
                                Մանուշ ջան ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ, Մարիամին, Մարիետային, հատուկ` Արտակին (ինքը գիտի ինչի համար) ու ԿՏԱԿԻ բոլոր աշխատակիցներին հարցերին անմիջապես և արդյունավետ արձագանքելու համար:
                                Իսկ ինֆորմատիկայի ուսուցիչներին խորհուրդ կտամ Արտակի «Դպրոցական կայքերի պատրաստումը» գիրքը միշտ ունենալ ձեռքի տակ` որպես դասագիրք HTML-ի ուսուցման ժամանակ:
                                Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                                Էլենբակս

                                Comment

                                Working...
                                X