Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վեբ կայքերի պատրաստման հետ կապված հարցեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Հարգելի Արտակ, օրգտվելով առիթից մի հարց եմ հղում Ձեզ: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մեր դպրոցը նույնպես ունենա իր սեփական կայքը:Ես Ստեփանակերտից եմ:

    Comment


    • #32
      Ողջույն: Ես էլ շատ կարևորում եմ դպրոցական կայքի դերը: Այն օգտակար կլինի շատերի համար:

      Comment


      • #33
        Հ.Գ. Չուկ ես կարողացել եմ տեղադրել բլոգի մենյուն, բայց չեմ կարողանում գրառումներ կատարել, որպեսզի սեղմելով օրինակ ժամանց բաժնի վրա տեսնեն այդ բաժնի համար նախատեսված նյութը:
        http://dproc.armweb.info
        http://hayschool.yolasite.com
        http://vpmivarj-s.blogspot.com
        http://english.your-talk.com

        Comment


        • #34
          Սահակյան Սահականուշ-ի խոսքերից Նայել գրառումը
          Հ.Գ. Չուկ ես կարողացել եմ տեղադրել բլոգի մենյուն, բայց չեմ կարողանում գրառումներ կատարել, որպեսզի սեղմելով օրինակ ժամանց բաժնի վրա տեսնեն այդ բաժնի համար նախատեսված նյութը:
          Ահա Drop-Down մենյուն:

          http://cid-893907a0a0b73336.office.l...ML/Blogger.zip

          Քանի որ իմ գրառումը շատ ծավալուն կլիներ, ես այն, ինչ պետք է անել, ցույց եմ տվել տեսահոլովակում:



          Իսկ ինչ վերաբերում է մենյուում ենթամենյուին սեղմելու ժամանակ համապատասխան գրառումների ցուցադրմանը, պետք է նախօրոք բոլոր գրառումներում ավելացնել համապատասխան lable-ներ, իսկ մենյուում ենթամենյուի a թեգի href ատրիբուտում գրել

          http://vpmivarj-s.blogspot.com/search/label/անուն

          Որտեղ «անուն»-ը lable-ի անվանումն է:

          Comment


          • #35
            Անչափ շնորհակալ եմ հարգելի Համլետ:
            http://dproc.armweb.info
            http://hayschool.yolasite.com
            http://vpmivarj-s.blogspot.com
            http://english.your-talk.com

            Comment


            • #36
              Համլետ-ի խոսքերից Նայել գրառումը
              Ահա Drop-Down մենյուն:

              http://cid-893907a0a0b73336.office.l...ML/Blogger.zip

              Քանի որ իմ գրառումը շատ ծավալուն կլիներ, ես այն, ինչ պետք է անել, ցույց եմ տվել տեսահոլովակում:







              Իսկ ինչ վերաբերում է մենյուում ենթամենյուին սեղմելու ժամանակ համապատասխան գրառումների ցուցադրմանը, պետք է նախօրոք բոլոր գրառումներում ավելացնել համապատասխան lable-ներ, իսկ մենյուում ենթամենյուի a թեգի href ատրիբուտում գրել

              http://vpmivarj-s.blogspot.com/search/label/անուն

              Որտեղ «անուն»-ը lable-ի անվանումն է:
              Համլետ ջան հինգշաբթի օրը դու արդեն մատյանում երկու հատ 10 ստացած կլինես:
              Ինչու երկու հատ, ասեմ` ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, իհարկե մի քիչ այլ ձևով, մեկը առարկայի համար, մյուսը` նորարար մատուցման:
              Ռուզան Ստեփանյան
              ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

              Comment


              • #37
                Իրինա-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Արտակ, օրգտվելով առիթից մի հարց եմ հղում Ձեզ: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մեր դպրոցը նույնպես ունենա իր սեփական կայքը:Ես Ստեփանակերտից եմ:
                Հարգելի Իրինա,
                ես արձակուրդում էի ու այդ պատճառով պատասխանս ուշացրեցի, որովհետև որոշ ճշտելու հարցեր ունեի:

                Կայքը պետք է պատրաստեք դուք (այսինքն Ձեր դպրոցում պետք է պատրաստվի): Պատրաստելուց հետո, եթե այն կպատրաստվի զուտ HTML-ային տեխնիկայով, մեր կազմակերպությունը պատրաստ է Ձեր դպրոցին հոստինգ տրամադրել: Հոստինգը, եթե հակիրճ ասեմ, տարածք է ինչ-որ սերվերում, որտեղ տեղադրում եք Ձեր կայքը՝ ինտերնետում հասանելի լինելու համար:
                Քայլ առ քայլ՝ դարից դար

                Արտակ Հարությունյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                Comment


                • #38
                  Շնորհակալություն, Արտակ:

                  Comment


                  • #39
                    Ողջունում եմ այն մարդկանց, որոնք ցանկություն և հետաքրքրություն են հանդես բերում իրենց դպրոցի ՎԵԲ կայքի պատրաստման գործում, միաժամանակ ուզում եմ հարցնել` հարգելի Chuk, ի՞նչ մակարդակով է դրված դպրոցի կայք պատրաստելու, ունենալու հարցը: ԿԳ նախարարության կողմից կա՞ հստակ մոտեցում, միասնական պահանջ այդ հարցի վերաբերյալ, թե՞ <<տարերայնորեն>> ներկայացվող պահանջներից մեկն է:
                    Վերջին խմբագրողը՝ ԺաննաՀ; 11-03-11, 11:59.
                    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                    Comment


                    • #40
                      Հ.Գ. Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր դպրոցը 2010թ. մարտի 1-ից ունի համացանցից օգտվելու հնարավորություն /մասնավոր կապի ծառայությունից/: Ինձ անընդհատ հետաքրքրում է`ինչ սկզբունքով են դպրոցներն ընդգրկվում ՀԴԻՑ-ի մեջ /միայն թե չասեք, որ բացեմ ու ինչ որ օրենք կամ կանոնադրություն կարդամ/: Իրականում ի՞նչ է տալիս այդ ցանցում ընդգրկվելը, դա պարտադի՞ր է, թե այդ կերպ աստիճանաբար լուծվում է դպրոցների `որևէ ձևով համացանցին միանալու հարցը: Ներկայումս ի՞նչ առավելություն ունեն այդ դպրոցները` դեռևս չընդգրկվածների համեմատ՝ նաև կայքեր պատրաստելու հարցում:
                      Կանխավ շնորհակալություն...
                      Վերջին խմբագրողը՝ ԺաննաՀ; 11-03-11, 12:19.
                      Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                      Comment


                      • #41
                        ԺաննաՀ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ողջունում եմ այն մարդկանց, որոնք ցանկություն և հետաքրքրություն են հանդես բերում իրենց դպրոցի ՎԵԲ կայքի պատրաստման գործում, միաժամանակ ուզում եմ հարցնել` հարգելի Chuk, ի՞նչ մակարդակով է դրված դպրոցի կայք պատրաստելու, ունենալու հարցը: ԿԳ նախարարության կողմից կա՞ հստակ մոտեցում, միասնական պահանջ այդ հարցի վերաբերյալ, թե՞ <<տարերայնորեն>> ներկայացվող պահանջներից մեկն է:
                        Ողջույն, հարգելի Ժաննա։

                        Դպրոցական կայքերի ստեղծման անհրաժեշտությանը բազմիցս անդրադարձել ենք, նամակներ ենք ուղղել դպրոցներին։ Վերջին՝ հունվարի 21–ի նամակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Այն տեղադրված է նաև մեր կազմակերպության կայքում։
                        Ինչպես նշել ենք նամակում
                        ՀԴԻՑ–ի կենտրոնական հանգույցում տեղադրվում և տեխնիկապես սպասարկվում են դպրոցական կայքերը, որոնց օգնությամբ կարելի է լուծել դպրոցի և համացանցի կրթական պաշարները հարստացնելու, տեղեկատվություն և առաջավոր փորձ փոխանակելու, տարբեր տեղական և միջազգային ծրագրերի մասնակցելու, դպրոցի համայնքի և ծնողների հետ ուղղակի կապ հաստատելու հիմանախնդիրները։ ՀԴԻՑ–ի տրամադրած հնարավորությունները լիարժեք օգտագործելու և էլեկտրոնային հասարակություն ձևավորելու տեսանկյունից դպրոցական կայքերի ստեղծումը, դրանց արդյունավետ շահագործումն ու կատարելագործումն այսօր դարձել է խիստ հրատապ և կարևոր խնդիր։
                        Այստեղ այս թեման էլ ստեղծել ենք խորհրդատվության տրամադրման, փոխադարձ օգնության նպատակով։
                        Մենք նախատեսում ենք իրականացնել կայքերի միասնակական բնութագրերի, առանձնահատկությունների մշակման աշխատանքներ։
                        Կայք ունենալու հարցում, համոզված եմ, որ առաջին հերթին հենց դպրոցը պետք է շահագրգռված լինի։ Դպրոցական գույքի՝ համակարգչի, դասագրքի, ... շարքում հիմա կարևոր տեղ ունի նաև ինտերնետային կայքը, շեշտում եմ՝ կայքը, այսինքն՝ գույքը, թող որ ոչ շոշափելի, այլ՝ վիրտուալ։

                        Հարրգելի Ժաննա, ՀԴԻՑ–ի կենտրոնական հանգույցում տեղադրում և տեխնիկապես սպասարկում ենք բոլոր դպրոցների կայքերը, անկախ այն հանգամանքից դրանք ՀԴԻՑ–ում ընդգրկված են, թե՝ ոչ, պետական են, թե՝ մասնավոր։
                        Վերջին խմբագրողը՝ manush; 11-03-11, 15:25.
                        Մանուշակ Ավետիսյան
                        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                        ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                        Comment


                        • #42
                          Հարգելի Ժաննա, ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ անկախ Ձեր կամքից և իմացության, ձեր դպրոցն ընդգրկվել է ՀԴԻՑ–ին նոր միացվելիք դպրոցների ցանկում։ Ներկայումս ԾԻԳ–ն իրականացնում է ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել ՀԴԻՑ–ն՝ այնտեղ ընդգրկելով Հայաստանի բոլոր դպրոցները։ Ծրագիրը ըստ խիստ նախնական տվյալների պետք է ավարտվի մինչև այս տարվա վերջ։ ՀԴԻՑ–ի բոլոր դպրոցներն ինտերնետային կապը ստանում են կենտրոնական հանգույցից։ Սա տալիս է հնարավորություն կառավարել ցանցը, ինչպես նաև տրամադրել տարատեսակ ծառայություններ առանց ներգրավելու մասնավոր սեկտորին։ Այսինքն, օրինակ տրամադրել հոսթինգ, որն իրենից ներկայացնելու է հայկական կրթական միջավայրի մի մասը, կամ տրամադրել պաշտոնական էլեկտրոնային փստի հասցե...
                          Ինչևէ ավելի մանրամասն տեղեկություն Ցանցի մասին կարող եք ստանալ այցելելով www.ktak.am կայքը։

                          Comment


                          • #43
                            ԿՏԱԿ-ի հարգելի աշխատակիցներ, շնորհակալություն պատասխանի համար:
                            Կարելի էր ենթադրել, որ ցանկության դեպքում ես կարող էի գտնել այս ամենը և կարդալ ձեր կայքում: Այդպես էլ կա: Ուղղակի ձեր պատասխանը ավելի պարզ դարձրեց այն, ինչի մասին առայժմ ուզում էի իմանալ:
                            Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                            Comment


                            • #44
                              Հարգելի գործընկերներ,

                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը «Հայկական կրթական միջավայր» պորտալում հայտարարել է

                              «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները» առցանց խորդաժողովի կազմակերպման մասին։

                              Ֆորումում ստեղծվել է առցանց խորհրդաժողովի նախապատրաստման և կազմակերպման հարցերի քննարկումների թեմա:
                              Վերջին խմբագրողը՝ manush; 06-06-11, 16:49.
                              Մանուշակ Ավետիսյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                              Comment

                              Working...
                              X