Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վեբ կայքերի պատրաստման հետ կապված հարցեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Վեբ կայքերի պատրաստման հետ կապված հարցեր

    Սիրելի մասնակիցներ, ինչպես գիտեք ԿԳՆ-ի պահանջով շատ դպրոցներ սկսել են վերապատրաստել իրենց կայքերը: Այդ ընթացքում մի շարք դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներից ստացել ենք զանգեր: Նրանք այս կամ այն հարցի հետ կապված խնդիրներ են ունենում ու խնդրում են օգնել: Զանգերի քանակը հաշվի առնելով մտածեցինք, որ արժի այս ֆորումում ունենալ թեմա, որտեղ կկարողանաք տալ վեբ կայքերի պատրաստման ժամանակ առաջացած հարցերը: Հարցերին կփորձենք պատասխանել թե՛ մենք՝ ԿՏԱԿ-ի աշխատակիցներս, թե՛ ֆորումի այլ մասնակիցներ:
    35
    Կարևորում եմ
    91.43%
    32
    Չեմ կարևորում
    0.00%
    0
    Դժվարանում եմ պատասխանել
    8.57%
    3

    The poll is expired.

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    Հարգելի Արտակ, ՎԵԲ կայքերի համար իրոք անհրաժեշտ է բավականին աշխատանք կատարել համակարգչային օպերատորների և ինֆորմատիկայի ուսուցիչների հետ… Ֆորումում աշխատելուց բացի երևի անհրաժեշտ է օգտագործել հեռավար ուսուցման հնարավորությունը...

    Comment


    • #3
      Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Արտակ, ՎԵԲ կայքերի համար իրոք անհրաժեշտ է բավականին աշխատանք կատարել համակարգչային օպերատորների և ինֆորմատիկայի ուսուցիչների հետ… Ֆորումում աշխատելուց բացի երևի անհրաժեշտ է օգտագործել հեռավար ուսուցման հնարավորությունը...
      Համաձայն եմ: Բայց քանի դեռ այդ հնարավորությունը չի կիրառվում, հնարավոր է, որ այս թեման օգնի որոշ հարցերում:
      Քայլ առ քայլ՝ դարից դար

      Արտակ Հարությունյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #4
        Ես էլ Ձեզ հետ եմ համաձայն, բայց առաջիկայում իմ առաջարկի մասին պետք է մտածել, ավելին երևի անհրաժեշտ կլինի նաև առկա վերապատրաստումներ կամ թեկուզ մարզային վերապատրաստողների վերապատրաստումներ… Հասկանում եմ դրա համար միջոցներ են պետք… Եթե կա մտահոգություն դպրոցական կայքերը թարմացնելու և արդյունավետ օգտագործելու համար, պետք է նախարարությունը / ԿՏԱԿ-ի միջոցով / միջոցներ գտնի;

        Comment


        • #5
          Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
          Ֆորումում աշխատելուց բացի երևի անհրաժեշտ է օգտագործել հեռավար ուսուցման հնարավորությունը...
          Հարգելի Ռուբեն, եթե տվյալ դպրոցի աշխատակիցը Վեբ Դիզայնի տեխնոլոգիային չի տիրապետում, նրան ֆորումը չի կարող օգնել: Պետք է մի քիչ տեղեկացված լինի նա, որ օգնելը հասանելի լինի: Իսկ լրիվ անտեղյակ աշխատակցին պետք է նորմալ սովորեցնել, ոչ թե վերապատրաստել:
          Այո, համաձայն եմ, հեռավար ուսուցումն էլ է ելք:
          Արեգ Միկիչյան
          Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
          ՎՊՄԻ դասախոս
          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

          Comment


          • #6
            Ողջույն ...

            Ժողովուրդ ջան ես էլ այն կարծիքին, որ դպրոցական կայքերի աշխատանքերի համար ուսուցիչները պետք է ունենան բավարար և հիմնավոր գիտելիքներ: Կայքում քննարկվող հարցերը կարող են օգտակար լինել որոշ ուսոցիչների համար:

            Աշտարակի թիվ 1 դ. ինֆորմատիկայի ուսուցիչ
            ԿԱԻ -ի Արագածոտնի մասնաճյուղի ինֆորմատիկայի մասնագետ

            Comment


            • #7
              Հարգելի ընկերներ միյայն գիտելիքները քիչ են նոր և լավ կայք պատրաստելու համար: Այդ հսկայածավալ աշխատանքը կամ պետք է վճարվի , կամ գոնե խրախուսվի:Մեր դպրոցի կայքը դեռ լրիվ չէ,բայց խնդրում եմ նայել և եթե դժվար չէ ձեր դիտողությունները գրեք:
              gyumri12.schools.am

              Comment


              • #8
                Հարգելի Արտակ, ՎԵԲ կայքերի համար իրոք անհրաժեշտ է բավականին աշխատանք կատարել համակարգչային օպերատորների և ինֆորմատիկայի ուսուցիչների հետ… Ֆորումում աշխատելուց բացի երևի անհրաժեշտ է օգտագործել հեռավար ուսուցման հնարավորությունը...

                Վանաշենի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի
                Վերջին խմբագրողը՝ hasi; 22-02-11, 10:18.

                Comment


                • #9
                  Բարև բոլորին: Ուրախ եմ որ այս հարցով սկսեցին ավելի շատ հետաքրքրվել: Ես կցանկանայի իմանալ ինչու չկա Եղեգնաձոր3 դպրոցի հին կայքը: Հիմա ես պատրաստում եմ մեր դպրոցի համար նոր կայք, բայց չգիտեմ ինչպես տեղադրել այն ցանցում, ճիշտ է լրիվ չեմ վերջացրել, բայց կցանկանայի ձեր խորհուրդներով առաջնորդվել և ավելի ճիշտ ու հետաքրքիր դարձնել այն:

                  Comment


                  • #10
                    Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Բարև բոլորին: Ուրախ եմ որ այս հարցով սկսեցին ավելի շատ հետաքրքրվել: Ես կցանկանայի իմանալ ինչու չկա Եղեգնաձոր3 դպրոցի հին կայքը: Հիմա ես պատրաստում եմ մեր դպրոցի համար նոր կայք, բայց չգիտեմ ինչպես տեղադրել այն ցանցում, ճիշտ է լրիվ չեմ վերջացրել, բայց կցանկանայի ձեր խորհուրդներով առաջնորդվել և ավելի ճիշտ ու հետաքրքիր դարձնել այն:
                    Հարգելի Մխիթարյան,

                    կայքը տեղադրելու համար շատ հարմար գործիք է Total Commander-ը: Լրացնում եք Host Name, User name, Password բաժինները և պատճենման միջոցավ կամ սեղմելով F5 , տեղադրում եք կայքը:
                    Ռուզան Ստեփանյան
                    ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

                    Comment


                    • #11
                      Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Բարև բոլորին: Ուրախ եմ որ այս հարցով սկսեցին ավելի շատ հետաքրքրվել: Ես կցանկանայի իմանալ ինչու չկա Եղեգնաձոր3 դպրոցի հին կայքը: Հիմա ես պատրաստում եմ մեր դպրոցի համար նոր կայք, բայց չգիտեմ ինչպես տեղադրել այն ցանցում, ճիշտ է լրիվ չեմ վերջացրել, բայց կցանկանայի ձեր խորհուրդներով առաջնորդվել և ավելի ճիշտ ու հետաքրքիր դարձնել այն:
                      Ձեր հին կայքի հասցեն էսպիսին է. yeghegnadzor3.schools.am

                      Այդ հասցում տեղադրված է միայն մեկ html փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ.
                      <HTML>
                      <HEAD>
                      <META HTTP-EQUIV="refresh" CONTENT="0; URL=http://www.ac2k.am/sch/yegheg_3/frams/IIndex.htm">
                      <TITLE>ArmBusiness.am</TITLE>
                      <BODY>
                      </BODY>
                      </HTML>
                      Այսինքն կայք այցելելուն պես այն վերահասցեավորվում ա «ac2k.am/sch/yegheg_3/frams/IIndex.htm» հասցեով, էջ, որը ներկա պահին հասանելի չէ:

                      Անկեղծ ասած ես տեղյակ չեմ թե ինչու՞ է այսպես: Հնարավոր է, որ կայքը ստեղծողները կայքը տեղադրել էին նշածս հասցեում, իսկ schools.am-ի ենթադոմենն ուղղակի վերահասցեավորել էին դրա վրա, իսկ բացառված չէ, որ ինչ-որ մեկը իմացել է Ձեր հաշվի (ftp-ի) գաղտնաբառը ու չարանենգ նպատակով փոխել այդպես:

                      Կայքը տեղադրելու համար, ինդպես նշեց Ruzan_#105-ը, պետք է ունենաք Ձեր ftp-ի username-ն ու գաղտնաբառը, որևէ ftp client ծրագրով, թեկուզ նույն total commander-ով մտնեք ու պատճենեք ֆայլերը: Եթե գաղտնաբառը չունեք, պետք է կապվեք մեր կազմակերպության համապատասխան մասնագետի հետ, որ տրամադրի գաղտնաբառը:

                      Նշեմ նաև, որ ցավոք սրտի սերվերները չունեն php և mySQL սպասարկում, կայքերը պետք է պատրաստեք ստատիկ HTML փաստաթղթերի տեսքով:
                      Քայլ առ քայլ՝ դարից դար

                      Արտակ Հարությունյան
                      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                      Comment


                      • #12
                        Հարգելի Արտակ, իսկ ինչ անել եթե կայքը գրեթե պատրաստ է և պահանջում է php սպասարկում:

                        Comment


                        • #13
                          Բարև բոլորին:Հարգելի Արտակ շնորհակալություն տեղեկության համար, շնորհակալություն նաև Ռուզանին, պարզել թե ով ինչ է արել չեմ կարող, բայց ես նամակ գրել եմ գաղտնաբառը և անունը փոխանցելու համար, տեսնենք ինչ կստացվի:

                          Comment


                          • #14
                            Armine-89-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Արտակ, իսկ ինչ անել եթե կայքը գրեթե պատրաստ է և պահանջում է php սպասարկում:
                            Հարգելի Արմինե, բարդ հարց եք տալիս: Ցավոք ես պատասխան, որպես այդպիսին, չունեմ: Կարող եմ միայն ասել, որ Ձեր բարձրացրած հարցը ունի լուծման կարիք:

                            Եթե հակիրճ ներկայացնեմ, խնդիրն այսպիսին է. սպասարկող կազմակերպությունը հոստինգում PHP-ի աջակցում չի նախատեսել՝ վախենալով, որ շատ դպրոցներ կպատրաստեն ոչ գրագետ կոդով կայքեր, որոնք հնարավորություն կտան «կոտրել» կայքերը, որոշ դեպքերում սերվերը: Այդ մտահոգությունն ինձ հասկանալի է, սակայն մենք էլ շատ լավ հասկանում ենք, որ ներկայումս միայն html-ի հնարավորությամբ կայքեր պատրաստելու ժամանակաշրջանը չէ, շատ դեպքերում ուղղակի անհրաժեշտ է դինամիկ լեզուների կիրառումը:

                            Հետևաբար հոստինգի տրամադրման ձևը վերանայման կարիք ունի և մենք կփորձենք զբաղվել խնդրի լուծմամբ:
                            Քայլ առ քայլ՝ դարից դար

                            Արտակ Հարությունյան
                            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                            ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                            Comment


                            • #15
                              Իմ կարծիքով եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ դպրոցական կայքեր, այլ ոչ թե պատրաստենք ուղղակի դրանք ունենալու համար, մեզ իրոք պետք են վերապատրաստման դասընթացներ:

                              Comment

                              Working...
                              X