Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքների տետրերի կիրառումը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • star1
    Մոդերատոր
    • Mar 2018
    • 871

    #16
    Հարգելի՛ Ֆուզելինա, ընտրել եք թեմա, որն անհանգստացնում է բոլորիս:Ճիշտն ասած՝ ամեն տարի մեր դպրոցը վերցնում է այդ տետրերից և բաժանում դասարաններին, սակայն ուսուցիչն ինքն է ընտրում՝ ո՛ր առաջադրանքը տալ տետրով, որը՝ ոչ: Դրա համար մասնախմբի նիստով հաստատում ենք այլընտրանքային ձևը և վարվում մեզ հարմար եղանակով: Ես ինքս կազմում եմ թեմատիկ գրավոր աշխատանքներ, սակայն երբեմն օգտվում եմ նաև այդ տետրերից, եթե առաջադրանքները համընկնում են անցած թեմաներին և այնքան դժվար չեն, որ աշակերտը տապալվի:
    Այս տարվա սկզբից օգտվել եմ նաև «Իմ դպրոց» կայքից, որը բավական հեշտացնում է ուսուցչի աշխատանքը:

    Comment

    • star1
      Մոդերատոր
      • Mar 2018
      • 871

      #17
      [QUOTE=Fuzelina Karapetyan;47734]Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է ` գրում եք արդյոք համադպրոցական գրավոր աշխատանքներ / այլ կերպ ասած տնօրինության կողմից /, եթե այո , ապա որպես առաձին դասաժամ , թե որպես հերթական թեմատիկ գրավոր աշխատանք :Շնորհակալ կլինեմ արձագանքների համար :[/QUOTE
      Մեզ մոտ վաղուց տնօրենության կողմից աշխատանք չի տրվել, իսկ վերջինը՝ տարիներ առաջ, եղել է կիսամյակային ամփոփիչ թեստը, որը կոչվել է տնօրենության կողմից:

      Comment

      • Ռուզան Գրիգորյան
        Ավագ մասնակից
        • Jun 2018
        • 246

        #18
        Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Բարի երեկո հարգելի գործընկերներ: Թեման վերաբերվում է տարրական դասարաններում վերոնշյալ տետրերի կիրառմանը, դրանց դրական և բացասական կողմերին:Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը ևս` որքանով են դրանք արդյունավետ:Արդեն մի քանի տարի է, ինչ ես ինքս եմ կազմում բոլոր տեսակի գրավոր աշխատանքները:

        Հարգելի Ֆուզելինա, թեմատիկ և կիսամյակայի ամփոփիչ գրավոր աշխատանքների համար նախատեսված տետրերը իրենց սպառել են: Նշածդ առաջադրանքների լավագույն նմուշը ուսուցչի կազմած նմուշն է:

        Comment

        • Ռուզան Գրիգորյան
          Ավագ մասնակից
          • Jun 2018
          • 246

          #19
          [QUOTE=star1;55806]
          Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է ` գրում եք արդյոք համադպրոցական գրավոր աշխատանքներ / այլ կերպ ասած տնօրինության կողմից /, եթե այո , ապա որպես առաձին դասաժամ , թե որպես հերթական թեմատիկ գրավոր աշխատանք :Շնորհակալ կլինեմ արձագանքների համար :[/QUOTE
          Մեզ մոտ վաղուց տնօրենության կողմից աշխատանք չի տրվել, իսկ վերջինը՝ տարիներ առաջ, եղել է կիսամյակային ամփոփիչ թեստը, որը կոչվել է տնօրենության կողմից:
          Այո, հարգելի գործընկեր, գրում ենք: Դրանք մեծ մասամբ լինում են կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի տեսքով(աշխատանքները կազմում է տնօրենությունը): Այս տարի <<Հայոց լեզու>> և <<Մաթեմատիկա>> առարկաներից տվեցինք նման աշխատանք 9-րդ դասարաններում` տալով դրան <<Փորձնական քննություն>> անունը:

          Comment

          • Ռուզան Գրիգորյան
            Ավագ մասնակից
            • Jun 2018
            • 246

            #20
            Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է ` գրում եք արդյոք համադպրոցական գրավոր աշխատանքներ / այլ կերպ ասած տնօրինության կողմից /, եթե այո , ապա որպես առաձին դասաժամ , թե որպես հերթական թեմատիկ գրավոր աշխատանք :Շնորհակալ կլինեմ արձագանքների համար :
            Այո, հարգելի գործընկեր, գրում ենք: Դրանք մեծ մասամբ լինում են կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի տեսքով(աշխատանքները կազմում է տնօրենությունը): Այս տարի <<Հայոց լեզու>> և <<Մաթեմատիկա>> առարկաներից տվեցինք նման աշխատանք 9-րդ դասարաններում` տալով դրան <<Փորձնական քննություն>> անունը:

            Comment

            • Ռուզաննա Ներսիսյան
              Մոդերատոր
              • Jun 2016
              • 262

              #21
              Ես կարծում եմ , որ պետք է յուրաքանչյուր ուսուցիչ ինքը կազմի թեմատիկ և կիսամյակային աշխատանքները՝ պահապանելով թեստի կազմման սկզբունքները և չափանիշները։ Ես նույնպես կազմում եմ, քանի որ կազմված տետրերը երբեմն չեն համապատասխանում իմ թեմատիկ պլանին։

              Comment

              Working...
              X

              Debug Information