Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սովորողի մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասերին

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Շատ լավ թեմա ես ընտրել Վիոլետա ջան,ինձ թվում է խաղն առաջնահերթ է,այն ներառելով կենցազին ուառօրյային երեխան հետաքրքրություն է ցուաբերում ու սկսում է մտածել, առաջին դասարանից սկսած կիրառել եմ ՝բաժանելով խորանարդիկներ,որոնց վրա տարաբնույթ պատկերներ էին :Առաջադրանքը եղել է՝կազմիր խնդիր ու փորձիր պատմել,շարունակական աշխատանքը տվեց իր դրական արդյունքը:

    Comment


    • #17
      Թեհմինե Հայրապետյան77-ի խոսքերից Նայել գրառումը
      Շատ լավ թեմա ես ընտրել Վիոլետա ջան,ինձ թվում է խաղն առաջնահերթ է,այն ներառելով կենցազին ուառօրյային երեխան հետաքրքրություն է ցուաբերում ու սկսում է մտածել, առաջին դասարանից սկսած կիրառել եմ ՝բաժանելով խորանարդիկներ,որոնց վրա տարաբնույթ պատկերներ էին :Առաջադրանքը եղել է՝կազմիր խնդիր ու փորձիր պատմել,շարունակական աշխատանքը տվեց իր դրական արդյունքը:
      Իհարկե , ուսուցողական խաղերի միջոցով նույնպես կարելի է զարգացնել սովորողի մտածողությունը ։

      Comment


      • #18
        Մաթեմատիկական խաղերն ունեն իրենց պատմական անցյալը և Հին Եգիպտոսից եկած մաթեմատիկական կատակահանելուկ խնդիրները հմք են հադիսացել,որ 7-րդ դարում Շիրակացու թվաբանության խնդրագրքում հատուկ տեղ է զբաղեցրել:Ա. Մակարենկոն գտնում էր,որ խաղն այնպես պետք էկազմակերպել,որ խաղը մնա խաղ, բայց խաղի միջոցով դաստիարակվի ապագա աշխատողի և քաղաքացու ազնիվ հատկությունները,իսկ Հովհաննես Թումանյանը խաղը համարում էր երեխաների օրգանական, բնական պահանջը,նրա լրջությունը, էությունը,այն ամենն ինչ նրանց տրվում էր խաղով,ուրախությունով ընդունվում է և հեշտ էլ յուրացվում,առանց ձանձրացնելու,առանց հոգնեցնելու:
        Բլեզ Պասկալն ասում էր. <Մաթեմատիկա առարկան այնքան լուրջ առարկա է, որ չպետք է առիթը բաց թողնել այն մի փոքր հետաքրքիր և աշխույժ դարձնելու համար>:ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԸ ԿԱԶՄԱԾ ԽԱՂԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

        Comment


        • #19
          Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          |Վիոլետա ջան, շատ հետաքրքիր ,մտածելու տեղիք տվող մաթեմատիկական հեքիաթ է , մենք հիմնական դպրոցի դասավանդողներս , ես միշտ ասել եմ շատ բան ունենք սովորելու դասվարներից, ափսոսում եմ որ մեր դպրոցից գնացիր
          Այո դասվարի աշխատանքից շատ բան է կախված,աշակերտների ձեռք բերած գիտելիքների հիմքում դասվարի ձեռագիրն է:Շնորհակալություն

          Comment


          • #20
            Մաթեմատիկական խաղերն ունեն իրենց պատմական անցյալը և Հին Եգիպտոսից եկած մաթեմատիկական կատակահանելուկ խնդիրները հմք են հադիսացել,որ 7-րդ դարում Շիրակացու թվաբանության խնդրագրքում հատուկ տեղ է զբաղեցրել:Ա. Մակարենկոն գտնում էր,որ խաղն այնպես պետք էկազմակերպել,որ խաղը մնա խաղ, բայց խաղի միջոցով դաստիարակվի ապագա աշխատողի և քաղաքացու ազնիվ հատկությունները,իսկ Հովհաննես Թումանյանը խաղը համարում էր երեխաների օրգանական, բնական պահանջը,նրա լրջությունը, էությունը,այն ամենն ինչ նրանց տրվում էր խաղով,ուրախությունով ընդունվում է և հեշտ էլ յուրացվում,առանց ձանձրացնելու,առանց հոգնեցնելու:
            Բլեզ Պասկալն ասում էր. <Մաթեմատիկա առարկան այնքան լուրջ առարկա է, որ չպետք է առիթը բաց թողնել այն մի փոքր հետաքրքիր և աշխույժ դարձնելու համար>:ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԸ ԿԱԶՄԱԾ ԽԱՂԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

            Comment


            • #21
              Շնորհակալություն անդրադարձի համար :Դուք ճիշտ եք խաղերը պետք է լինեն նպատակային և ուսանելի:

              Comment


              • #22
                Հետաքրքիր դասի սկիզբ ,կարծում եմ ավարտն ընկալելի կլինի աշակերտների կողմից:

                Comment


                • #23
                  Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հետաքրքրաշարժ առաջադրանքները նպաստում են նաև տրամաբանական մտածողության զարգացմանը, որոնց լուծման համար պահանջվում են ոչ ստանդարտ մոտեցումներ:
                  Օրինակներ-մաթեմատիկական ռեբուսներ, մաթեմատիկական խաչբառեր, գլուխկոտրուկներ, օրինաչափություններ…
                  https://www.youtube.com/watch?v=9SJFQSjIfhs
                  https://www.youtube.com/watch?v=Ci_H...g&spfreload=10
                  Լիլիթ Կորյունի Սահակյան

                  https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                  https://lib.armedu.am/user/profile/2640

                  Comment


                  • #24
                    https://www.youtube.com/watch?v=yf5CQ4IpI2c
                    https://www.youtube.com/watch?v=90tZ2bkRGPI
                    Լիլիթ Կորյունի Սահակյան

                    https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                    https://lib.armedu.am/user/profile/2640

                    Comment


                    • #25
                      https://www.youtube.com/watch?v=rkvffivt2E0

                      https://www.youtube.com/watch?v=Ty-VzpN4i7s

                      Comment


                      • #26
                        Խաղը երեխայի համար սոցիալական հասունացման ուղի է, որի ընթացքում երեխաներն առաջին անգամ շփվում են իրենց հասակակիցների հետ: Նրանց միացնում են ընդհանուր նպատակը, դրան հասնելու միասնական ջանքերը, ընդհանուր հետաքրքրություններն ու ապրումները: Այդ պատճառով էլ խաղը երեխաներին սովորեցնում է իրենց գործողություններն ու մտքերը ծառայեցնել որոշակի նպատակի, օգնում դաստիարակելու նպատակասլացություն: Երեխան սկսում է զգալ իրեն որպես ընդհանուր խմբի անդամ, արդարացիորեն գնահատել իր և ընկերների գործողություններն ու արարքները: Դա նշանակում է, որ միջավայրը թուլացնում է երեխայի զգացմունքային լարվածությունը և տրամադրում խաղին: Երեխան դառնում է նախաձեռնող և սոցիալապես ակտիվ: Անգամ ամենապասիվ աշակերտները մտնում են խաղի մեջ մեծ ցանկությամբ` օգտագործելով բոլոր ուժերը, որպեսզի խաղի ժամանակ ընկերներից հետ չմնան:

                        Comment


                        • #27
                          Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի գործընկերներ առաջարկում եմ կատարենք քննարկում <<Ինչպե՞ս զարգացնել սովորողի մտածողությունը մաթեմատիկայի դասերին >> թեմայով :
                          Գրեք Ձեր աշխատանքային փորձից կարծիքներ և առաջարկներ :
                          Ողջունում եմ Ձեզ հետաքրքիր ու կարևոր թեմայի քննարկման համար
                          Մաթեմատիկան, որպես սովորողի ամենօրյա գործունեության տարր, արտահայտված է և՜ որպես առանձին միավոր, և՜ որևէ նախագծի մաս: Այն ամենուր է ու անընդհատ. երբ սովորողը բանավոր հաշվում է, խնդիր է լուծում, հորինում է, հարցեր է տալիս ու պատասխանում, մտածում է, դիտարկում է, համեմատում է, չափում ու տվյալներ է գրանցում, ճամփորդում է ու արձանագրում (ֆիքսում):

                          Comment


                          • #28
                            Մաթեմատիկայում, ուսումնական գործընթացը կազմակերպելիս, նախապատվություն է տրվում այն առաջադրանքներին, որոնք կապված են սովորողի ամենօրյա կյանքի հետ, գործնական են, կիրառելի, ինչպես նաև համապատասխանում են սահմանված կրթական չափորոշիչներին: Այս ամենը նպատակ ունի զարգացնելու սովորողների կամքը, մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, հնարամտությունը (կռահողականությունը), ինքնուրույնությունը (ինքնուրույն ձեռքբերումների կարևորություն): Սովորողի շրջապատող միջավայրը (դասասենյակ, բակ, մարմնամարզական դահլիճ, խոհանոց, տուն…) իր ամեն ինչով կարող է դառնալ ոչ միայն ուսումնասիրման, դիտարկման գործիք, առարկա, այլ նաև այդ ուսումնասիրմանը, լուծմանը նպաստող (օգնող, ուղղորդող) միջոց:

                            Comment


                            • #29
                              Մաթեմատիկայի դասերին կարևոր է նաև լուրջ ուշադրություն դարձնել հասկանալով կարդալու վրա, քանի որ դպրոցում դասավանդվող առարկաների շարքում մաթեմատիկան իրեն հավասարը չունի մտածել սովորեցնելու գործում, իսկ մաթեմատիկայի ուսումնասիրման, մասնավորապես խնդիրների լուծման գործում առաջին և անհրաժեշտ պայմանը կարդացածի բովանդակությունը հասկանալն է ու դրա մեջ խորամուխ լինելն է:
                              Կատարված ուսումնասիրությունները և դասալսումները ցույց են տվել, որ դասվարները երբեմն չեն կարևորում նշված հարցերը

                              Comment


                              • #30
                                Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի գործընկերներ առաջարկում եմ կատարենք քննարկում <<Ինչպե՞ս զարգացնել սովորողի մտածողությունը մաթեմատիկայի դասերին >> թեմայով :
                                Գրեք Ձեր աշխատանքային փորձից կարծիքներ և առաջարկներ :
                                Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգացողական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ և եզրահանգումներ (ինդուկտիվ և դեդուկտիվ բնույթի), ինչը շատ կիրառելի է բնագիտական առարկաների դասաժամերին: Այս պրոցեսը, որը կոչվում է ասոցիատիվ, կատարվում է մի շարք փուլերով՝ համադրում, համեմատում, անալիզ, սինթեզ, ընդհանրացում, կոնկրետացում, վերացարկում, որոնց արդյունքում էլ ձևավորվում են վերը նշված տրամաբանական կամ մտածողական ձևերը (հասկացողություն, դատողություն, եզրահանգում)։

                                Comment

                                Working...
                                X