Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հիմնական դպրոցում ֆիզիկայի խնդիրների լուծում և մեթոդական ցուցումներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հիմնական դպրոցում ֆիզիկայի խնդիրների լուծում և մեթոդական ցուցումներ

    Հարգելի գործընկերներ հայտնի է, թե ինչ կարևոր դեր է կատարում խնդիրների լուծումը ֆիզիկայի ուսուցման գործընթացում։ Այդ իմաստով կարևոր է հիմնական դպրոցում սովորողների մոտ ձևավորել խնդիրների լուծման վերաբերյալ որոշակի հմտություններ` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները։
    Այս հարցի շրջանակներում ցանկանում եմ քննարկում ծավալել և վեր հանել այն կարևոր մոտեցումները, որոնց կիրառումը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել խնդիրների լուծման ընթացքը, ինչպես նաև այն հիմնական դժվարությունները, որոնք հանդիպել են Ձեր աշխատանքի ժամանակ
    Ակնկալում եմ ակտիվ համագործակցություն։

  • #2
    Այս թեմայի շրջանակներում առաջարկում եմ մի խնդիր և ուզում ենք քննարկենք տրված խնդրի համար լուծման ինչ հնարավոր տարբերակներ կարող են լինել.

    Մարմինն առանց սկզբանական արագության ազատ անկում է կատարում 125 մ բարձրությունից։ Ինչքա՞ն ճանապարհ կանցնի վերջին երկու վայրկյանում։

    Comment


    • #3
      Այս խնդիրը լուծելու համար շատ հարմար է օգտվել կենտ թվերի օրենքից,այն է, դադարից հավասարաչափ արագացող շարժում կատարող մարմինը կամայական հավասար ժամանակներում անցնում է ճանապարհներ,որոնք հարաբերում են ինչպես կենտ թվերը,1:3:5:7:9:11:13. և այլն

      Comment


      • #4
        Այս խնդիրը լուծելու լուծելու ժամանակ աշակերտները հաճախ շփոթում են ՙՙվերջին 2 վայրկյանում անցած ճանապարհի՚՚ պահանջը 2 վայրկյանում անցած ճանապարհի հետ: Անհրաժեշտ է նախապես կատարել համապատասխան գծագրեր և նշանակումներ և մաս-մաս բացատրել խնդրի պահանջը՝ հիշեցնելով համապատասխան բանաձևերը:

        Comment


        • #5
          ArmineTsaturyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Այս խնդիրը լուծելու համար շատ հարմար է օգտվել կենտ թվերի օրենքից,այն է, դադարից հավասարաչափ արագացող շարժում կատարող մարմինը կամայական հավասար ժամանակներում անցնում է ճանապարհներ,որոնք հարաբերում են ինչպես կենտ թվերը,1:3:5:7:9:11:13. և այլն
          Այդպիսի մոտեցմամբ լուծումը իրոք հետաքրքիր կլինի, սակայն դժվարամատչելի հիմնական դպրոցի աշակերտների համար։ Չնայած կարծում եմ, առանձին երեխաների համար խմբակների պարապմունքներին կարելի է քննարկել։ Ամեն դեպքում եթե ունեք խնդրի լուծման այդ տարբերակը, խնդրում եմ ներկայացրեք, որն ուսանելի կլինի ֆորումին մասնակցող բոլոր անդամների համար։

          Comment


          • #6
            liza57-ի խոսքերից Նայել գրառումը
            Այս խնդիրը լուծելու լուծելու ժամանակ աշակերտները հաճախ շփոթում են ՙՙվերջին 2 վայրկյանում անցած ճանապարհի՚՚ պահանջը 2 վայրկյանում անցած ճանապարհի հետ: Անհրաժեշտ է նախապես կատարել համապատասխան գծագրեր և նշանակումներ և մաս-մաս բացատրել խնդրի պահանջը՝ հիշեցնելով համապատասխան բանաձևերը:
            Հարգելի գործընկեր, իհարկե Դուք իրավացի եք։ Այդ իսկ պատճառով իրոք անհրաժեշտ է հորդորել աշակերտներին ուշադիր կարդալ խնդրի բովանդակությունը և իրավացիորեն կատարել համապատասխան գծագրերը։ Վերջիններս թույլ կտան էապես հեշտացնել խնդրի լուծման ընթացքը։
            Ընդհանրապես, առաջարկում եմ խնդիրների լուծման ընթացքի հետևյալ ունիվերսալ ալգորիթմը։
            1. Խնդրի բովանդակության բազմակողմանի որակական վերլուծություն` այդ թվում ֆիզիկական երևույթների և պրցոեսների պատճառահետևանքային կապերի բացահայտում (ֆիզիկական մոդելավորում)։
            2. Խնդրի բովանդակության համապատասխան պատկերավորման հնարավոր բոլոր միջոցների կիրառում (գծագրեր, նկարներ, ցուցադրական միջոցներ և փորձեր)։
            3. Խնդրի բովանդակությանը համապատասխան ֆիզիկական բանաձևերի կիրառում և ստացված արդյունքների վերլուծություն (մաթեմատիկական մոդելավորում)։

            Հարգելի՛ գործընկեր, խնդրում եմ ներկայացրեք լուծման Ձեր տարբերակը, որից հետո կներկայացնենք այլ հնարավոր տարբերակներ։

            Comment


            • #7
              Քանի որ հիմնական դպրոցում արագացող շարժման ուսումնասիրման ժամանակ ճանապարհի բանաձևը քնն nkar.jpg արկվում է առանց սկզբնական արագության շարժման համար, հետևաբար նպատակահարմար է այս խնդրի լուծման ժամանակ պահանջվող ճանապարհը որոշելու համար ամբողջ ճանապարհից հանել մինչ վերջին երկու վայրկյանը անցած ճանապարհը։

              Comment


              • #8
                Ani Shahbazyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Քանի որ հիմնական դպրոցում արագացող շարժման ուսումնասիրման ժամանակ ճանապարհի բանաձևը քնն nkar.jpg արկվում է առանց սկզբնական արագության շարժման համար, հետևաբար նպատակահարմար է այս խնդրի լուծման ժամանակ պահանջվող ճանապարհը որոշելու համար ամբողջ ճանապարհից հանել մինչ վերջին երկու վայրկյանը անցած ճանապարհը։

                Հարգելի՛ գործընկեր, Ձեր դիտարկումները միանգամայն ճիշտ են և տեղին։ Կարծում եմ, որ այս խնդրի լուծման ամենահեշտ ու մատչելի ուղին Ձեր կողմից նշված դիտարկումով է պայմանավորված։ Խնդրում եմ ներկայացնել այս խնդրի լուծման այդպիսի ընթացքը։

                Comment


                • #9
                  Խնդիրըը լուծելու համար նախ պետք է հաշվել անկման ամբողջ ժամանակը,որը աշակերտները հեշտությամբ կատարում են համապատասխան բանաձևով։Եթե մարմինը ընկնում է 125մ բարձրությունից,ապա անկման ժամանակը 5վրկ է։
                  Այսինքն վերջին երկու վայրկյանները,դրանք չորրորդը և հինգերորդն են։
                  Կենտ թվերի օրենքը կիրառելու համար,նախ հաշվում ենք առաջին վայրկյանում անցած ճանապարհը,որը 5մ է,այնուհետև չորրորդ վայրկյանում անցածը հաշվելու համար ,չորրորդ կենտ թիվը բազմապատկում ենք 5մ-ով/առաջին վրկ-ում անցածով/
                  7x5=35մ
                  Հինգերորդ վրկ -ում անցածը,հինգերորդ կենտ թիվն ենք բազմապատկում 5-ով
                  9x5=45մ
                  Այսպիսով վերջին երկու վրկ-ում ստանում ենք
                  35+45=80մ

                  Comment


                  • #10
                    Գտնում եմ, որ առաջարկված խնդիրների լուծման ընթացքի ալգորիթմի իրականացումը պիտի ուղեկցվի ուղղորդող հարցադրումների այնպիսի ձևակերպումներով, որ աշակերտները կռահեն և իրենք առաջարկեն լուծման քայլերը՝ կենտրոնանալով բարդություն առաջացնող հանգույցի վրա:
                    Այս և նմանատիպ խնդիրների լուծումը զարգացնում են աշակերտների տրամաբանական մտածողությունը, խնդիր լուծելու կարողություններն ու հմտությունները:

                    Comment


                    • #11
                      Ս. Ստեփանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Գտնում եմ, որ առաջարկված խնդիրների լուծման ընթացքի ալգորիթմի իրականացումը պիտի ուղեկցվի ուղղորդող հարցադրումների այնպիսի ձևակերպումներով, որ աշակերտները կռահեն և իրենք առաջարկեն լուծման քայլերը՝ կենտրոնանալով բարդություն առաջացնող հանգույցի վրա:
                      Այս և նմանատիպ խնդիրների լուծումը զարգացնում են աշակերտների տրամաբանական մտածողությունը, խնդիր լուծելու կարողություններն ու հմտությունները:
                      Անկասկած ուղղորդող հարցերը, որոնք տրվում են աշակերտներին՝ կապված խնդրի լուծման հետ կարևոր են, քանի որ այդ ընթացքում սովորողները կատարում են մտավոր վերլուծական աշխատանք և հնարավոր է լինում հանդիպող սխալները անմիջապես շտկվեն ւսուցչի կողմից: Բացի այդ դատողությունների ժամանակ աշակերտները առանձին դեպքերում առաջարկում են լուծման տարբեր տարբերակնե, որը թույլ է տալիս նրանց մոտ զարգացնել տոլերանտ մտածողության տարրեր:

                      Comment


                      • #12
                        Հարգելի գործընկերներ
                        Ինչպես հայտնի է հիմնական դպրոցում քիչ է անդրադարձ կատարվում շարժման /և ոչ միայն շարժման/ գրաֆիկական պատկերմանը: Դա և պայմանավորված է սովորողների մաթեմատիկական պատրաստվածությամբ և վերացական մտածողության ցածր աստիճանով: Այդտեղ առկա է նաև հոգեբանական ասպեկտը: Մաթեմատիկայի դասընթացից, որպես կոորդինատային հարթություն կիրառվում է xOy հարթությունը, մինչդեռ ֆիզիկայում սովորողները հանդիպում են տարբեր անհայտներով ֆունկցիոնալ կապեր և սովորողների համար դժվար է լինում մտովի կատարել սիմվոլների փոփոխություն: Մինչ խնդիրներ և հարվցերի առաջադրելը, որոնք կօգնեն ամրապնդել ուղղագիծ հավասարաչափ շարժման համար շարժման գրաֆիկները խնդրում եմ ներկայացնել, թե այդ շարժման համար S(t) և V(t) կախվածության գրաֆիկները ինչպեսեք սովորեցնում պատկերեն երեխաները՝ հաշվի առնելով հիմնական դպրոցում նրանց մաթեմատիկական պատրաստվածության աստիճանը:
                        Շնորհակալություն, սպասում եմ Ձեր արձագանքներին:

                        Comment


                        • #13
                          Քանի որ հիմնական դպրոցի ծրագրով ուսուցանվում է առանց սկզբնական արագության մարմնի ազատ անկումը ,ապա H=gt×t/2 բանաձևով կհաշվենք թէ Н=125մ_ ը որքան ժամանակում կանցնի։t=5վ ։Ապպա նույն դատողությամբ կհաշվենք նույն բարձրությունից 3վայրկյանում անցած ճանապարհը`h=45մ։H-h տարբերությունն էլ կլինի պահանջվող ժամանակում անցած ճանապարհը`80մ։

                          Comment

                          Working...
                          X

                          Debug Information