Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մաթեմատիկա. ինչի՞ց սկսել

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մաթեմատիկա. ինչի՞ց սկսել

    Հարգելի ֆորումցիներ, մի հարցի շուրջ եմ ուզում քնարկում ծավալել: Փորձում եմ մաթեմատիկա պարապել 7-րդ դասարանի եղբորս հետ, ով ցավոք ունի շատ ավելի ցածր դասարանի գիտելիքներ, կամ նույնիսկ չունի: Գնել եմ մաթեմատիկայի թեստերի ժողովածու, որով և ուզում էի պարապել, սակայն բացատրել նորմալ չեմ կարողանում, փոխարենը երեխայի վրա բղավում եմ ինչի արդյունքում ոչ մի դրական բան դուրս չի գալիս: Եթե կան ֆորումում մաթեմատիկայի ուսուցիչներ, խնդրում եմ օգնեք, ի՞նչ գրքով սկսեմ / 2-3 դասարանի երևի/, ի՞նչ եղանակով բացատրեմ ու ի՞նչ անեմ, ար երեխայի մոտ մաթեմատիկական մտածելակերպ զարգանա: Նշեմ, որ ինքս տեխնիկական կրթություն ունեմ, ինչի պատճառով երևի, ամեն ինչ շատ բարդ եմ բացատրում: Կանխավ շնորհակալ եմ:

  • #2
    Ողջույն:
    Խորհուրդ կտամ մաթեմատիկական մտածելակերպ ձևավորելու համար սկսել մաթեմատիկական ամենատարրական գաղափարներից: Օրինակ` թվի և թվանշանի տարբերությունից, որոնք են պարզ և բաղադրյալ թվերը, թվի վերլուծումը պարզ արտադրիչների, ամենափոքր ընդհանուր բաժանարար, ամենափոքր ընդհանուր բազմապատիկ,... , սովորական և տասնորդական կոտորակներ (գործողություններ նրանց հետ) իռացիոնալ թվեր (գործողություններ նրանց հետ), արտահայտության թվային արժեք, միանդամներ (գործողություններ նրանց հե), բազմանդամներ (գործողություններ նրանց հետ), բազմանդամի վերլուծումն արտադրիչների, բազմանդամը արտադրիչների վերլուծելու բանաձևեր, տոկոս, հավասարություն, նույնություն, հավասարում, համարժեք հավասարումներ, հավասարման հիմնական հատկությունները,գծային հավասարումների համակարգ...
    Ես ծանոթ չեմ դպրոցական վերջին դասագրքերին, բայց եթե կարողանաք ձեռք բերել հին մաթեմատիկայի դասագրքեր, ապա ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
    Վերջին խմբագրողը՝ n1vau; 28-05-10, 20:01.
    Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ

    Comment

    • #3
      n1vau-ի խոսքերից Նայել գրառումը

      Շնորհակալ եմ խորհրդի համար, կփորձեմ այս ուղղությամբ շարժվել:

      Comment

      • #4
        Խնդրեմ
        Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
        “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ

        Comment

        • #5
          Արմինե ջամ: Խորհուրդ կտամ: Սկսես 3-րդ դասարանի աշխատանքային տետրից. տես ինչը դժվարանում է օգնի: Մաթեմատիկան այն առարկան է, որ պիտի հիմք ունենա

          Comment

          • #6
            Լավ կլիներ մաթեմատիկայի հիմքը դնելիս երեխաների մոտ զարգացնել նաև ալգորիթմական մտածողությունը: Դա շատ կարևոր է հետագայում ինֆորմատիկան լավ հասկանալու համար:
            Մ. Արզումանյան

            Comment

            • #7
              Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի ֆորումցիներ, մի հարցի շուրջ եմ ուզում քնարկում ծավալել: Փորձում եմ մաթեմատիկա պարապել 7-րդ դասարանի եղբորս հետ, ով ցավոք ունի շատ ավելի ցածր դասարանի գիտելիքներ, կամ նույնիսկ չունի: Գնել եմ մաթեմատիկայի թեստերի ժողովածու ...
              Հարգելի Dayana, ես էլ կփորձեմ խորհուրդ տալ, թե ինչից և ինչպես սկսեք մաթեմատիկա պարապելը։
              Նախ ասեմ, որ մաթեմատիկայի թեստերի ժողովածուն պետք է օգտագործվի ամենավերջում, երբ կարիք կլինի գնահատել ստացած գիտելիքները։

              Ամենասկզբում անհրաժեշտ է զարգացնել մաթեմատիկական մտածողությունը և տրամաբանությունը։ Դրա ամենալավ գործիքը տրամաբանական, հետաքրքրաշարժ խնդիրներ լուծելն է։ Այս խնդիրները լուծելու համար ոչ տեխնիկա է պետք, ոչ էլ բանաձև։ Այդպիսի ժողովածուներ կան նաև հայերենով, որոնք դասագրքեր չեն։

              Բացի այդ, հիմա համացանցում կարելի է գտնել տարբեր խնդիրներ, դրանց լուծումները, լուծման մեթոդները։ Այս գրառումը կատարելու հիմնական նպատակը «Կրթական պաշարների հասանելիության ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ» (http://window.edu.ru/) ռուսական կայքի մասին տեղեկացնելն է։ Այստեղ հանրակրթության բաժնի ՄԱԹԵՄԱՏԻԿԱ առարկայի պաշարների ցանկում կան շատ նյութեր և հղումներ, որոն օգտակար կլինեն։

              Մաղթում եմ հաջողություն։
              Վերջին խմբագրողը՝ manush; 14-06-10, 12:51.
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment

              • #8
                Շատ շնորհակալ եմ խորհուրդների համար:

                Անպայման կօգտվեմ ձեր տված կայքից Մանուշ ջան:

                Comment

                Working...
                X