Հարգելի ֆորումցիներ, մի հարցի շուրջ եմ ուզում քնարկում ծավալել: Փորձում եմ մաթեմատիկա պարապել 7-րդ դասարանի եղբորս հետ, ով ցավոք ունի շատ ավելի ցածր դասարանի գիտելիքներ, կամ նույնիսկ չունի: Գնել եմ մաթեմատիկայի թեստերի ժողովածու, որով և ուզում էի պարապել, սակայն բացատրել նորմալ չեմ կարողանում, փոխարենը երեխայի վրա բղավում եմ
ինչի արդյունքում ոչ մի դրական բան դուրս չի գալիս: Եթե կան ֆորումում մաթեմատիկայի ուսուցիչներ, խնդրում եմ օգնեք, ի՞նչ գրքով սկսեմ / 2-3 դասարանի երևի/, ի՞նչ եղանակով բացատրեմ ու ի՞նչ անեմ, ար երեխայի մոտ մաթեմատիկական մտածելակերպ զարգանա: Նշեմ, որ ինքս տեխնիկական կրթություն ունեմ, ինչի պատճառով երևի, ամեն ինչ շատ բարդ եմ բացատրում: Կանխավ շնորհակալ եմ:

Comment