Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒսուցչի դերակատարությունը՝ ինքնուրույն ուսումնառության համատեքստում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՈՒսուցչի դերակատարությունը՝ ինքնուրույն ուսումնառության համատեքստում

    Ժամանակակից կրթության մեջ առանձնակի կարեւորություն է ստանում ինքնուրույն ուսումնառությունը: Այն նպաստում է աշակերտների մոտիվացիայի եւ ինքնավստահության բարձրացմանը, հնարավորություն է տալիս նրանց սահմանել սեփական նպատակներ: Աշակերտների կողմից տեղեկացվածությունը իրենց կարողությունների մասին ավելի բարձր է: Նրանք կարող են ընտրել սեփական ուսուցման անհատական մեթոդները եւ արագությունը, գրանցել առավել բարձր ակադեմիական նվաճումներ, ունենալ առավել խորքային ուսումնառություն: Ինքնուրույն ուսումնառության մեջ ուսուցչի դերակատարումը աշակերտների ուշադրությունը արդյունավետ սովորելու ուղիներին վրա սեւեռելն է ՝ ժամանակակից դասավանդման ոճը համապատասխանեցնելով դրանց: Այդ առումով կարեւորվում են երեք հիմնական հարցադրումներ.

    Որտե՞ղ ենք - ինչպե՞ս ենք այսօր դասավանդում, ինչպիսի՞ ազդեցություն ունենք աշակերտների վրա

    Ու՞ր ենք գնում -դասավանդել այնպես, որ խրախուսվի աշակերտների արդյունավետ եւ ինքնուրույն ուսումնառությու նը:

    Ինչպե՞ս հասնենք -իրականացնենք այն գործողությունները, որոնք խթանում են ինքնուրույն ուսումնառությունը մեր առօրյա դասավանդման մեջ:
    Ուսուցչի կարեւոր դերակատարումներից է պլանավորել դասարանային այնպիսի աշխատանքներ, որոնք խթան կհանդիսանան պատասխանների, մոտեցումների բազմազանությանը: Դրան կարելի է հասնել օգտագործելով խմբային եւ անհատական ինքնուրույն աշխատանքի տարբեր ձեւեր, երկխոսություններ, բանավեճեր, կազմակերպելով նախագծային-հետազոտական աշխատանքներ: Վերջապես, ուսուցիչը աշակերտների ձեռքբերումները պետք է գնահատի ոչ միայն միավորային գնահատականով, այլեւ բովանդակալից բնութագրով;



  • #2
    Շնորհակալություն

    Comment


    • #3
      Շնորհակալ եմ արձագանքելու համար։ Կցանկանայի, որ այստեղ քննարկումների միջոցով կարողանայինք մեր փորձառությունից ելնելով գտնել, ավելացնել այն ուղին, մեթոդները, որոնք սովորողների մոտ ինքնուրույն ուսումնառության հմտությունների զարգացմանը կհանգեցնեն։

      Comment


      • #4
        Ինքնուրույն ուսումնառություն կազմակերպող ուսուցիչը կարողանում է զգալ ուսումնասիրվող իրավիճակների պրոբլեմայնությունը, տեսնում եւ հասկանում է իր աշակերտների կենսական հետաքրքրությունները, հարգալից է վերաբերվում նրանց ինքնուրույն փորձերին եւ սխալներին, քննարկումներին եւ հարցերին, կարողանում է կապել ուսումնասիրվող նյութը սովորողների առօրյա կյանքի եւ հետաքրքրությունների հետ, ամրապնդում է նրանց գիտելիքները եւ հմտությունները արտադասարանային պրակտիկայով:

        Ուսուցիչը պետք է զգուշանա իրեն համարել իր աշակերտների համար գիտելիքի գլխավոր եւ միակ աղբյուրը, հնարավորինս խուսափի <<պետք է>>, <<այդպես ընդունված է>>, չհիմնավորված բառերից, նաեւ այն բանից, որ կա պրոբլեմի լուծման ճիշտ եւ սխալ լուծումներ:

        Comment


        • #5
          Դասերը պետք է վերածվեն երկխոսությունների, զրույցի, ոչ թե՝ զուտ մեխանիկական պրոցեսի

          Comment


          • #6
            Այո դասերը պետք է լինեն միայն երկխոսության նաև բանավեճերի միջոցով:Քանի որ բանավեճերի ժամանակ երեխաները ազատորեն հնչեցնում են մտքեր, որոնք մտածելու տեղիք են տալիս նաև ուսուցչին:Եվ կա մի պարզ ճշմարտություն, որ բանավեճերի ընթացքում ծնվում են շատ հարցերի պատասխաններ, պրոբլեմների լուծումներ :Միայն թե բանավեճերը ևս պետք է լինեն գրագետ կազմակերպված, որպեսզի արդարացնեն այն նպատակը ինչի համար կազմակերպված էին:

            Comment


            • #7
              Համամիտ եմ վերը նշված մտքերին եւ կարելի է հավելել, որ ուսուցիչը հանդիսանում է սովորողների ճանաչողական գործունեության կազմակերպիչը, նրա հիմնական դերակատարումը ուսուցման գործընթացի կառավարումն է:
              Նախկինում ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը նույնացվում էր համապատասխանաբար` որպես ակտիվ-պասիվ կողմերի փոխազդեցություն, որում
              ուսուցիչը ձգտում էր սովորողին հնարավորինս շատ պատր
              աստի գիտելիք տալ` կիրառելով բացատրական-նկարագրական մեթոդներ, պահանջվում էր հիշել եւ վերարտադրել այդ տեղեկատվությունը:
              Ժամանակակից կրթության նպատակները այլ են, հետեւաբար`ուսուցչի դերակատարումը սովորողի ուսումնառության ընթացքում նույնպես փոխվում է. սովորեցնել գիտելիք ձեռք բերել եւ այն կիրառել տարբեր իրավիճակներում, որն էլ որոշում է ուսուցիչների գործունեության ուղղությունը. աշակերտների ուշադրությունը գրավելու, նրանց մոտիվացիան բարձրացնելու նպատակով պրոբլեմային ուսուցման
              տարրերի ներառումը, տարբերակված ուսուցման ձեւերի կիրառում:Դա հնարավորություն տվեց ուսուցչին համոզվել, որ անհրաժեշտ են դասավանդման
              վերլուծական եղանակներ եւ այս փոփոխությունները ուսուցչից պահանջում են փոխել ուսումնառության գործընթացում ուսուցչի դերի մասին պատկերացումները. ձերբազատվել սովորողի նկատմամբ գերհոգատար լինելուց, տալ նրան ավելի մեծ
              ինքնուրույնություն:
              Վերջին խմբագրողը՝ Alis19911995; 30-06-20, 01:54.

              Comment


              • #8
                Պետք է նշել, որ այդ առումով, օրինակ` նախագծային մեթոդը առաջատար տեղ է զբաղեցնում, իսկ
                ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը արմատապես տարբերվում է ուսուցման
                ավանդական համակարգում ունեցած փոխհարաբերություններից: Նախագծումը ենթադրում է սովորողների ինքնուրույն գործունեությունը նախագծի կազմակերպման եւ իրականացման ընթացքում: Ուսուցիչը ամենագետ մարդուց
                վերածվում է ուսումնառության գործընթացը կազմակերպողի` ստեղծելով սովորողների ինքնուրույն ուսումնառության համար պայմաններ: Այս դեպքում ուսուցիչը հայտնվում է իր համար անսովոր` դիտորդի կարգավիճակում: Նա ավելի շատ պետք է ակտիվություն ցուցաբերի աշակերտներին թեմայի ուսումնասիրման մեջ ներգրավելու հարցում, պրոբլեմի լուծման մեջ շահագրգռվածություն
                առաջացնելու մեջ: Մնացած բոլոր դեպքերում ընդգրկվում է ըստ անհրաժեշտության, երբ սովորողները խորհրդատվության կարիք ունեն: Ուսուցիչը
                պետք է փոխի իր հարաբերությունների ձեւը աշակերտների հետ` դառնալով գործընկեր: Եթե ընդհանրացնենք, ապա`
                ուսուցիչը պետք է հուսալի հենարան լինի իր աշակերտների համար, նպաստելով
                այն բանին, որ պատասխանատվությունն աստիճանաբար անցնի աշակերտին. ճկուն արձագանքի պատասխաններին, այլ ոչ թե կանխորոշված դասավանդում իրականացնի,
                աշակերտներին տա ինքնամշտադիտարկման հնարավորություն, այսինքն նրանք սահմանեն նպատակներ եւ ստանան հետադարձ կապ ուրիշներից եւ կարողանան ինքնաանդրադարձ կատարել:

                Comment

                Working...
                X

                Debug Information