Մտածելու 6 գլխարկներ (անգլ.՝ Six Thinking Hats), մտագրոհման (անգլ.՝ Brainstorm) ձև, գործիք՝ առաջին անգամ առաջարկված Էդուարդ դե Բոնոյի կողմից, որը «6 գունավոր գլխարկների» օգնությամբ ավելի արդյունավետ է դարձնում խմբակային քննարկումը, օգնում է հետևողականորեն պլանավորել մտածելու ընթացքը Այսմեթոդի հիմքում ընկած է զուգահեռ մտածելու հայեցակարգը։ Որպես կանոն, այս կամ այն որոշումներն առաջանում են քննարկման ընթացքում մտքերի բախումներից, սակայն ոչ միշտ է ամենալավ տարբերակն ընտրվում։ Այս մեթոդի օգնությամբ տարբեր մոտեցումներ ու գաղափարներ հանդես են գալիս միաժամանակ՝ առանց իրար հանդեպ ինչ-որ առավելությունների։ Նկարագրելով մտածելու 6 ռեժիմներ՝ դե Բոնոն համեմատում է դրանք 6 տարբեր գույնի գլխարկների հետ։ Քննարկման ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ «հագնում է» մի գլխարկ և կատարում իր գործառույթները։
Կապույտ գլխարկ — Կառավարում
«Կրելով» կապույտ գլխարկը՝ տվյալ անդամը դառնում է պատասխանատու քննարկման ղեկավարման և դրան կողքից հետևման համար։ Այն օգտագործվում է քննարկաման սկզբում ՝ հաստատելով վերջինիս նպատակները և որոշելով՝ ինչի պետք է հասնել արդյունքում։
Սպիտակ գլխարկ — Փաստեր և տեղեկատվություն
Կրելով» սպիտակ գլխարկը՝ տվյալ անդամը դառնում է պատասխանատու քննարկման թեմայի շուրջ տարբեր փաստերի և ինֆորմացիայի համար։ Բացի ունեցած տվյալներից՝ կարևոր է, որ տվյալ անձն ունենա որոշակի բազա, որպեսզի կարողանա հեշտությամբ հայթայթել պակասող կամ լրացուցիչ ինֆորմացիա։
Կարմիր գլխարկ — Զգացմունքներ և էմոցիաներ
«Կրելով» կարմիր գլխարկը՝ մասնակիցները արտահայտում են իրենց կարծիքները հիմնված իրենց զգացմունքների և նախազգացումների վրա։
Դեղին գլխարկ — Լավատեսություն
«Կրելով» դեղին գլխարկը՝ տվյալ անձը նշում է քննարկվող թեմայի բոլոր առավելությունները։ Իրականում այս գլխարկը սևի ճիշտ հակառակն է։ Տվյալ գույնի կրողը հնարավորինս առանձնացնում ու կարևորում է դրական կողմերը։
Կանաչ գլխարկ — Ստեղծարարություն
«Կրելով» կանաչ գլխարկը՝ տվյալ անձը հանդես է գալիս նորարար ու տարբերվող գաղափարներով։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել սև գլխարկից հետո, որպեսզի դժվարությունները հեշտությամբ հաղթահարվեն։

Comment