Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

    Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում Հայաստանը տվել է Օլիմպիական 14 Չեմպիոն:
    • Խորհրդային տարիներին Հայաստանը տվել է 9 Օլիմպիական չեմպիոն: Խորհրդային Հայաստանի մարզիկները հանդես էին գալիս ԽՍՀՄ հավաքականի կազմում:
    • 1992-ին Հայաստանը տվել է միանգամից երեք Օլիմպիական չեմպիոն, սակայն այդ տարի Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ ընդհանուր հավաքականի կազմում:1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 5 օլիմպիականներով՝ նվաճելով 4 մեդալ, սահմանելով համաշխարհային ռեկորդ, որը մինչ օրս անգերազանցելի է:
    • Երկու մարզիկներ Օլիմպիական չեմպիոն են դարձել անկախ Հայաստանի եռագույն դրոշի ներքո:
      ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ
      (1923-1996)
    Մարմնամարզիկ, հայ առաջին Օլիմպիական չեմպիոն:
    ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966)։ ԽՍՀՄ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, 15-րդ Օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952) կրկնակի մեդալակիր և կրկնակի արծաթե մեդալակիր:
    • 1952-ին Հելսինկիի Օլիմպիկան խաղերին Շահինյանը նվաճել է երկու ոսկե եւ երկու արծաթե մեդալ:
    • 1954-ին Աշխարհի առաջնության ժամանակ դարձել է կրկնակի չեմպիոն, իսկ բազմամարտում արժանացել բրոնզե մեդալի:
    • Կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության, բացել է մարմնամարզության դպրոց, որն այսօր կոչվում է իր անունով:
    • Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Հրանտ Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»։
    • ԽՍՀՄ-ում առաջինը Շահինյանի պատվին հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց։
    ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ
    (1929)
    Մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։
    Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչված է «Ազարյանական խաչ»։
    • Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
    • 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։
    • 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։
    • 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։
    • Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի անվամբ։
      ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
      (1932-2013)
    • Բռնցքամարտ
    • իկ, Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն (1956թ):
    • Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ, Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ, Խորհրդային Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ:
    • 1953թ., 1957թ., 1959թ.,` Եվրոպայի եռակի չեմպիոն:
    • 1970-ական թվականներին ԽՍՀՄ մրցավարական հանձնաժողովը ներկայացնում էր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում, որտեղ հանդես էր գալիս որպես մրցավար միջազգային խոշոր մրցաշարերում:
    • Զբաղվել է մարզչական գործունեությամբ:
    • 1959 թվականին հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի տնօրենն էր:
    • 2011 թվականից Երևանի մանկապատանեկան բռնցքամարտի դպրոցը կրում է նրա անունը:
    ԻԳՈՐ ՆՈՎԻԿՈՎ
    (1929-2007)
    Ժամանակակից հնգամարտ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1956, 1964), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957), ԽՍՀՄ (1968) և ՀԽՍՀ (1961) վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (1969)։
    • Իգորը 5 տարեկան էր, երբ նրա ընտանիքը Ռուսաստանից տեղափոխվել է Երևան։
    • 1959 թվականին Երևանում հիմնադրել և ղեկավարել է ժամանակակից հնգամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը (ՊՀԴ)։
    • Պատանի հնգամարտիկների մարզադպրոցի բազայի վրա ստեղծվել էր հանրապետական օլիմպիական կենտրոն, որտեղ կենտրոնացվել և մարզվել էին մեր հեռանկարային պատանի լողորդները:
    • Շնորհիվ Իգոր Նովիկովի միջազգային հեղինակության Երևանում կազմակերպվում էին ամենամյա միջազգային մրցույթներ։
      ՖԱԻՆԱ ՄԵԼՆԻԿ
      (1945-2016)
    • Աթլետիկա սկավառականետում,
    • Մյունխեն 1972թ., 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, երեք Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
      ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ (1956-2018)
    • Ծանրամարտիկ, Մոսկվայի 1980թ. 22-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
    • 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։
    • 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։
    • 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։շ
    • 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։
    • Զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ։
    • Եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
    • Եղել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
      ԷԴՈՒԱՐԴ ԱԶԱՐՅԱՆ
      (1958)
      Մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (1980), ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980)։ Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի որդին:
      ՀՈԿՍԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
      (1961)
      Ծանրամարտիկ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984), Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ (1998), Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։
    • Հոկսեն Միրզոյանը 1988 թ. Սեուլում անցկացված օլիմպիական խաղերում երկրորդն էր, սակայն հաղթող ճանաչված բուլղարացի ծանրորդ Միտկո Գրաբլևը օգտագործել էր արգելված խթանիչներ, և ոսկե մեդալը փոխանցվեց Միրզոյանին։
    • 1991 թ. նա ավարտեց իր կարիերան և անցավ մարզչական աշխատանքի։
    • 1998-2004 թթ. եղել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
    • 2004 թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։
      ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ
      (1964)
      Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1986)։
    • 1999-2019 թթ. Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է
    • Հայ օլիմպիականների միության նախագահն է:
    • 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է:
    • Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է:
    • Հայաստանում անցկացվում է Լևոն Ջուլֆալակյանի մրցանակների մրցաշար:
    • Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ է:
      ԻՍՐԱՅԵԼ ՄԻԼԻՏՈՍՅԱՆ
      (1968)
      Ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն (1989թ.) աշխարհի չեմպիոն (1989թ.), Սեուլի 1988 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Բարսելոնայի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (1992 թ.), պոկում վարժությունների աշխարհի եռակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
    • 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 5 օլիմպիականներով՝ նվաճելով 4 մեդալ, սահմանելով համաշխարհային ռեկորդ, որը մինչ օրս անգերազանցելի է։ Իսրայել Միլիտոսյանը, Մնացական Իսկանդարյանը, Հրաչյա Պետիկյանը դարձան չեմպիոն, իսկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալը։
    • Իսրայել Միլիտոսյանը 1999 թվականին ավարտելով սպորտսմենի իր կարիերան, անցավ մարզչական աշխատանքի։
    • 2003 թվականից Միլիտոսյանն աշխատում է Գյումրու ծանրամարտի դպրոցում որպես տնօրեն։
      ՄՆԱՑԱԿԱՆ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ (1967)
      Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, մարզիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1991, 1992), աշխարհի եռակի չեմպիոն (1990, 1991, 1994), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1992)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1991)։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2000)։
    • 1992 թ. Օլիմպիական չեմպիոն (Բարսելոնա)։ Հետո հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո։
    • 1994 թվականին երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
    • 1996 թվականին մասնակցեց Ատլանտայի Օլիմպիական խաղերին։ Դրանից հետո ավարտեց սպորտային կարիերան և անցավ մարզչական կարիերայի։
    • 1996 թվականից համարվում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզիչը։
    • 2012 թվականին ընդգրկված է եղել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) Փառքի տանը։
      ՀՐԱՉՅԱ ՊԵՏԻԿՅԱՆ
      (1960)
      Հրաձիգ, ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի, Օլիմպիական չեմպիոն (1992), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
    • 1992 թվականին Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրել է Միասնական թիմի կազմում։ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ նրան է վստահվել Հայաստանի դրոշը դուրս բերելու պատիվը։
    • Առավել հաջող է հանդես եկել 50 մետր տարածության վրա 3 դիրքերից հրացանով կրակելու մրցումներում, որոնք հաղթել է՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ։
    • Ղեկավարել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, ինչպես նաև այդ մարզաձևի մանկա-պատանեկան մարզադպրոցը։
      ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ
      (1974)
      Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի վեցակի (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003 թթ.), աշխարհի եռակի (2002, 2003, 2005 թթ.), օլիմպիական կրկնակի (1996, 2000 թթ.) չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ։
    • Արմեն Նազարյանը համարվում է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը:
    • Ատլանտայի Օլիմպիական խաղերից հետո հետո Նազարյանը տեղափոխվում է Բուլղարիա և այնտեղ 1997թ. ստանում քաղաքացիություն։ Հանդես գալով Բուլղարիայի դրոշի ներքո, Նազարյանը կարողանում է կրկին օլիմպիական չեմպիոն դառնալ Սիդնեյի 2000թ. օլիմպիական խաղերում։
    • Աթենքի 2004թ. Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ:
      ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
      (1991)
      Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) և 2016 թվականի Ռիոյի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019):
    • Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թվականների լավագույն մարզիկ:
    • Անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։
    • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
    • Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի է:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ Սամվել; 26-02-20, 13:33.

  • #2
    Հարգելի՛ կոլեգաներ հաջորդիվ կներկայացնեմ մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է մատուցել դասը սովորողներին:
    Վերջին խմբագրողը՝ Սամվել; 04-02-20, 10:38.

    Comment

    • #3
      Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի՛ Սամվել ևս մեկ անգամ շնորհակալություն տեղեկատվության համար, սակայն մեր նպատակը կայանում է նրանում, որ պետք է, որքան հնարավոր է թեման դյուրին մատուցել սովորողներին:Ի՞նչ հետաքրքրաշարժ մեթոդներ կառաջարկեք թեման բացատրելու համար:

      Comment

      • #4
        Հարգելի՛ կոլեգաներ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի դասն ավելի արդյունավետ անցկացնելու.
        1. Խճանկար
        2.Շրջայց պատկերասրահում
        3.Ինքնուրույն հետազոտություն. այս մեթոդը կարելի է կիրառել <<Ինֆորմատիկա>> առարկայի հետ, համակարգչային սենյակի առարկայության դեպքում արդյունքն ավելին կլինի, քանի որ համացանցի օգնությամբ սովորողները կարող են ինքնուրույն անցկացնել հետազոտություն, այստեղ առաջանում է նաև մրցակցություն, և հետո սովորողները ձեռք են բերում անհրաժեշտ կարողություններ համացանցից ճիշտ օգտվելու մասին:

        Comment

        • #5
          Ժամանակակից Օլիմպիականխաղեր կամ Օլիմպիադաներ (անգլ.՝ Olympic Games, Olympics, ֆր.՝ Jeux olympique), խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ Օլիմպիական խաղերը համարվում են գլխավոր մարզական մրցությունն աշխարհում, որոնց մասնակցում է ավելի քան 200 երկիր։ Օլիմպիական խաղերն անցկացվում են ամեն չորս տարին մեկ. Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են հերթականությամբ՝ մեկը մյուսից երկու տարի անց։

          Օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչվել է անտիկ Օլիմպիական խաղերից, որոնք անցկացվում էին Հին Հունաստանի Օլիմպիա բնակավայրում՝ սկսած մ. թ. ա. 8-րդ դարից, սակայն արգելվել են մ. թ. 4-րդ դարում։ Բարոն Պիեռ դը Կուբերտենի ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ն Օլիմպիական շարժման ղեկավար մարմինն է, որի կառուցվածքն ու լիազորությունները որոշվում են ըստ Օլիմպիական խարտիայի։

          Comment

          • #6
            Պարալիմպիկ խաղեր

            1948 թվականին Սըր Լյուդվիգ Գուտմանը, որոշելով նպաստել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զինվորների ռեաբիլիտացիային, կազմակերպել է տարբեր մարզաձևերի մրցումներ մի շարք հիվանդանոցների միջև, ինչը պետք է համապատասխաներ նույն թվականին Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի հետ։ Գուտմանի կազմակերպած միջոցառումը, որն այն ժամանակ հայտնի էր որպես «Սթոք Մանդևիլյան խաղեր, վերածվել է ամենանամյա մարզական փառատոնի։ Հետագա տասներկու տարիների ընթացքում Գուտմանն ու այլք շարունակել են նպաստել սպորտը՝ որպես ապաքինման միջոց օգտագործելու գործին։ 1960 թվականին Հռոմում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ Գուտմանը տարել է 400 մարզիկների՝ մասնակցելու «Զուգահեռ օլիմպիական խաղերին» (անգլ.՝ Parallel Olympics), որոնք էլ հայտնի են դարձել որպես առաջին Պարաօլիմպիկ խաղեր։ Այդ ժամանակից ի վեր Պարաօլիմպիկ խաղերն անցկացվում են ամեն մի Օլիմպիադայի հետ նույն տարում։ 1988 թվականին Սեուլում (Հարավային Կորեա) անցկացված Ամառային օլիմպիական խաղերից սկսած՝ դրանք հյուրընկալող քաղաքում են անցկացվում նաև Պարաօլիմպիկ խաղերը։ 2001 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն և Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ստորագրել են համաձայնություն, ըստ որի՝ երաշխավորվել է, որ հյուրընկալող քաղաքի հետ պայմանագիր է կնքվելու և՛ Օլիմպիական, և՛ Պարաօլիմպիկ խաղերն ընդունելու վերաբերյալ ։ Այդ համաձայնությունն ուժի մեջ է մտել 2008 թվականին Պեկինում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի և 2010 թվականին Վանկուվերում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։

            <<Մենք ուզում ենք փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամության նկատմամբ, ընդգծել Պարաօլիմպիկ սպորտի գերազանցությունը և հենց սկզբից հավատացնել, որ այդ երկու խաղերը մեկ միասնական ամբողջություն են>>։
            Լորդ Քոուն

            Comment

            • #7
              Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
              Ժամանակակից Օլիմպիականխաղեր կամ Օլիմպիադաներ (անգլ.՝ Olympic Games, Olympics, ֆր.՝ Jeux olympique), խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ Օլիմպիական խաղերը համարվում են գլխավոր մարզական մրցությունն աշխարհում, որոնց մասնակցում է ավելի քան 200 երկիր։ Օլիմպիական խաղերն անցկացվում են ամեն չորս տարին մեկ. Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են հերթականությամբ՝ մեկը մյուսից երկու տարի անց։

              Օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչվել է անտիկ Օլիմպիական խաղերից, որոնք անցկացվում էին Հին Հունաստանի Օլիմպիա բնակավայրում՝ սկսած մ. թ. ա. 8-րդ դարից, սակայն արգելվել են մ. թ. 4-րդ դարում։ Բարոն Պիեռ դը Կուբերտենի ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ն Օլիմպիական շարժման ղեկավար մարմինն է, որի կառուցվածքն ու լիազորությունները որոշվում են ըստ Օլիմպիական խարտիայի։
              Շնորհակալություն մեկնաբանության համար, հարգելի Լիլիթ, ունեմ նաև Օլիմպիական խաղերի ծագման և պատմության նաև Օլիմպիական չեմպիոն հայ արքաների մասին նյութեր։ Կարող եք ծանոթանալ։

              Comment

              Working...
              X