Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինֆորմատիկայի դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ԱԱրմինե
    replied
    Ողջույն սիրելի ուսուցիչներ , ես դասավանդում եմ միջնակարգ դպրոցում և անցնում ենք ընդհանուր և հումանիտար հոսքի դասագրքերով, ինձ թվում է շատ պարզագույն ձևով է կազմված , նրա մեջ քիչ են նյութերը և իրոք տրամաբանական շարունակությունը չի կազմում միջին օղակի դասագրքերի :

    Leave a comment:


  • Սաթիկ
    replied
    Ողջույն բոլորին: Ես ծանոթացա ավագ դպրոցի ինֆորմատիկա առարկայի դասագրքերին, արդյունավետ են,հասկանալի: Շնորհակալություն:

    Leave a comment:


  • ninasa
    replied
    Շնորհակալություն էլեկտրոնային տարբերակի համար:

    Leave a comment:


  • Siran
    replied
    Բարև իմ լավ գործընկերներին: Բա ոնց անենք որ ամեն ինչ <Դբա լավը գնա> ))) lol

    Leave a comment:


  • Chuk
    replied
    Հարգելի ֆորումցիներ,
    տեղեկացնում եմ, որ դիտողությունները հաշվի առնելու համար տրված ժամկետն ավարտվեց: Հետագայում կատարվող դիտողություններն ու կարծիքները հաշվի չեն առնվի, չեն դիտարկվի:
    Շնորհակալություն բոլոր կարծիքների համար: Դրանք բոլորը կփոխանցվեն համապատասխան մարմիններին: Տեղեկացնում եմ, որ թեման շարունակում է բաց մնալ, և բոլորը կարող են այդ դասագրքերն ազատ քննարկել:

    Leave a comment:


  • Vanadzor10***Petrosyan
    replied
    Ողջույն բոլորին: Ծանոթացա ավագ դպրոցի ինֆորմատիկա առարկայի դասագրքերին, որոնք բավականին հաջողված են, առկա են անհրաժեշտ պատուհանների ու գործիքների նկարների վրա հիմնված հասկանալի ու մատչելի բացատրություններ, ինչն կօգնի աշակերտին ավելի լավ ըմբռնել ու հասկանալ դասի նյութը: Նույնը կարելի է ասել նաև ձեռնարկների մասին: Թեմաների ու խնդիրների վերաբերյալ եղած ցուցումները հնարավորություն են տալիս ուսուցչին դասը վարել ճիշտ մեթոդով` ապահովելով առավելագույն արդյունավետություն:
    Շնորհակալություն:

    Leave a comment:


  • gayane0803
    replied
    Ավագ դպրոցի դասագրքերը

    Ինտերնետում տեղադրված ավագ դպրոցի դասագքերը լրիվ ուսումնասիրել եմ: Դրանք հանդիսանում են միջին դպրոցի դասագրքերի տրամաբանական շարունակությունը և ներկայացնում են ուսուցանվող թեմաների պարույրաձև զարգացումը: Ողջունելի է նաև PowerPoint ծրագրի ընդգրկումը դասագրքերում: Ծրագրավորման բաժնում /Պասկալ լեզվում/ մանրամասն նկարագրվում են համակարգչով ծրագրի աշխատանքը, գլխավոր մենյուի ենթամենյուները, որը բացակայում էր ինֆորմատիկայի նախկին դասագրքում /10-րդ դասարան/:
    Ընդհանուր և հումանիտար հոսքում ցանկալի կլիներ ուսուցանել CorelDRAW, Adobe Photoshop ծրագրերը, որոնք սովորողին դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման համար ավելի անհրաժեշտ կլինեն:
    Մի փոքր վրիպում եմ նկատել 10_2_BN_Kodav թեմայում` էջ 16-ում: Մեջբերում եմ.
    Թիվը 16-ական համակարգից թիվը 8-ականի փոխակերպելու համար կարելի է նախ 16-ական թիվը ներկայացնել 2-ական համակարգում, ապա անցում կատարել 16-ականի
    Պետք է լինի 8-ականի
    : Համապատասխանաբար, օրինակի մեջ
    F,7B 8-ական-ի փոխարեն պետք է լինի F,7B 16-ական:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
    Ֆանտանի միջնակարգ դպրոց

    Leave a comment:


  • Kharatyan_Abovyan
    replied
    Դասագրքերը հաջողված են, բայց նրանք տրամաբանական հաջորդը չեն միջին դպրոցի դասագրքերի ` դա մեկ, իսկ երկրորդը անհասկանալի է ինչպիսի մաթեմատիկական դասագրքերի հետ են նրանք զուգորդվելու , իսկ երրորդ դիտողությունս այն է, որ շատ քիչ են միջառարկայական կապերը, մանավանդ բնագիտական առարկաների հետ:

    Leave a comment:


  • gayane0803
    replied
    Առայժմ մի մասն եմ ուսումնասիրել, հետաքրքիր են: Միայն <ինֆորմացիա> եզրույթը չափորոշիչներում տեղեկատվություն է գրված, գրքում` էլի <Ինֆորմացիա>:

    Leave a comment:


  • Անահիտ19դպրոց
    replied
    Շատ լավ էր կազմած դասագրքերը, սպասում ենք ունենալ ձեռքի տակ, ավելի մանրամասն ուսումնասիրելու համար:
    Շնորհակալություն

    Leave a comment:


  • n1vau
    replied
    Շատ հաջողված դասագրքեր են:

    Leave a comment:


  • Ruzan_#105
    replied
    gosargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջունում եմ ֆորումի բոլոր մասնակիցնեռին:
    Կցանկանայի նշել, որ ավագ դպրոցի Ինֆորմատիկայի դասագրքերը իմ կարծիքով հաջողված են, թեմաներն ընտրված են ճիշտ, հնարավորինս մատչելի ու մանրամասնորեն բացատրած են:
    Հետաքրքիր է իմանալ, թե 2010-11 ուստարվա 11-րդ դասարանցիների ուսուցումն ինչ դասագրքերով է կազմակերպվելու?
    Հաստատ կարող եմ ասել, որ 2010-11 ուստարվա 11-րդ դասարանցիների ուսուցումը կատարվելու է հին դասագրքերով:

    Leave a comment:


  • gosargsyan
    replied
    Ողջունում եմ ֆորումի բոլոր մասնակիցնեռին:
    Կցանկանայի նշել, որ ավագ դպրոցի Ինֆորմատիկայի դասագրքերը իմ կարծիքով հաջողված են, թեմաներն ընտրված են ճիշտ, հնարավորինս մատչելի ու մանրամասնորեն բացատրած են:
    Հետաքրքիր է իմանալ, թե 2010-11 ուստարվա 11-րդ դասարանցիների ուսուցումն ինչ դասագրքերով է կազմակերպվելու?
    Վերջին խմբագրողը՝ gosargsyan; 28-05-10, 10:06.

    Leave a comment:


  • Արեգ
    replied
    Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը... , իսկ երբ կփոխվի 6-րդ դասարանի գիրքը, որն ի տարբերություն ավագ դպրոցի հաջողված դասագրքերի` շատ անհաջող է
    Մանուշ ջան, հենց որ սկսեն Ինֆորմատիկան 4-րդ դասարանից դասավանդել, ամեն ինչ կփոխվի: Դբա լավը ::))))

    Leave a comment:


  • Մանոն
    replied
    Արեգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավագ դպրոցի դասագրքերը բավականին հաջող են: Մնում է, որ յուրաքանչյուր աշակերտին մեկ համակարգիչ տրամադրվի ու ամեն ինչ նորմալ կլինի:
    Ըհը... , իսկ երբ կփոխվի 6-րդ դասարանի գիրքը, որն ի տարբերություն ավագ դպրոցի հաջողված դասագրքերի` շատ անհաջող է

    Leave a comment:

Working...
X