Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՅ ԱՐՔԱՆԵՐ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՅ ԱՐՔԱՆԵՐ

    Օլիմպիական խաղերի առաջին հայ մասնակիցն ու չեմպիոնը Տրդատ III Արշակունին է: Մովսես Խորենացու հավաստմամբ Տրդատ 3-րդ արքան ըմբշամարտիկ է եղել և 281 թվին մասնակցել է 265-րդ խաղերին: Տրդատ III-ի օրոք՝ 301 թվականին, Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:
    Հունաստանի Օլիմպիական խաղերի թանգարանում մարմարյա սալի վրա պահպանվել են խաղերի հաղթողների անունները: Ըստ այդ արձանագրության, 385 թվին հայոց Վարազդատ թագավորը ճանաչվել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի չեմպիոն:
    «Բայց բարեգործ Թեոդոս Ավգոստոսը, մեծ կոչվածը, իր (թագավորության) քսաներորդ տարում Հայոց վրա Պապի փոխարեն թագավորեցրեց մի ոմն Վարազդատի նույն Արշակունյաց տոհմից: Այս Վարազդատը երիտասարդ էր տարիքով, սրտոտ, հաղթահասակ, ուժեղ, լի արիության բոլոր գործերով և շատ հզոր նետաձգության մեջ : Շապուհից փախչելով նա գնացել էր կայսեր դուռը և այնտեղ քաջ հանդիսաել: Նախ Պիսայում բռնցքամարտերում հաղթելով, հետո ելլադացիների Արեգ քաղաքում կես օրում մի քանի առյուծ կոտորեց, որի համար Օլիմպիական հանդեսի ըմբշամարտերի խաղերում փառք վաստակեց և հարգանք: Իսկ այն քաջ և արիական գործերը, որ նա կատարեց Ղանկվարտների ազգի դեմ, համարձակվում եմ ասել, թե հավասար էին սուրբ Տրդատի (գործերին), որովհետև թշնամիների կողմից հինգ ախոյան հարձակվեցին նրա վրա և նա մեկը մյուսի հետևից բոլորին սրով կոտորեց. և մի բերդի վրա դիմելով, բերդի պատվարի վրա տասնևյոթ մարդ նետով զարնելով իրար վրա ներքև գլորեց, ինչպես շուտ հասունացած թզերը թափվում են սաստիկ մրրիկից»,- Վարդ Բդոյան-Հայ ժողովրդական խաղեր, հատոր 2, էջ 69:
    Վերջին խմբագրողը՝ Սամվել; 23-01-20, 12:52.

  • #2
    Հարգելի՛ Սամվել ողջունում եմ Ձեր մուտքը Հայկական Կրթական միջավայր,մաղթում արդյունավետ աշխատանք:
    Անդրադառնալով թեմային պետք է նշեմ, որ արդիական թեմա է և անչափ ոգևորող. առաջարկում եմ ինտեգրված դաս անցկացնել <<Հայոց պատմություն>> առարկայի հետ:

    Comment


    • #3
      Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ Սամվել ողջունում եմ Ձեր մուտքը Հայկական Կրթական միջավայր,մաղթում արդյունավետ աշխատանք:
      Անդրադառնալով թեմային պետք է նշեմ, որ արդիական թեմա է և անչափ ոգևորող. առաջարկում եմ ինտեգրված դաս անցկացնել <<Հայոց պատմություն>> առարկայի հետ:
      Շնորհակալություն հարգելի՛ Սիրանուշ բարեմաղթանքի համար:Այո՛ կարծում եմ թեման այնքան բաց է , որ կարող ենք մի քանի առարկաների հետ համակցել, օրինակ ՝ <<Ես և շրջակա աշխարհը >> /4-րդ դասարան/, <<Հայոց պատմություն>> /7-րդ դասարան/ :

      Comment


      • #4
        Հիմնական դպրոցի 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսուցանվում է նաև <<Առողջ ապրելակերպ>> առարկան, թեմային կարելի է նաև անդրադառնալ այս առարկայի շրջանակում, որովհետև դեռահասների դաստիարակության մեջ անչափ կարևոր է մեկ ձևաչափ. կրթել և դաստիարակել առողջ սերունդ:

        Comment


        • #5
          Համամիտ եմ հարգելի՛ Սամվել, ի վերջո դասի արդյունավետությունը կախված է ուսուցչի ստեղծագործելու և նպատակին հասնելու կարողությունից:

          Comment

          Working...
          X

          Debug Information