Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայ ժողովրդական խաղեր․ Լախտախաղ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հայ ժողովրդական խաղեր․ Լախտախաղ

    Դեռ հնագույն ժամանակներից հայ ժողովուրդը մարզվելու և ժամանցը կազմակերպելու նպատակով կազմակերպել են բազմազան խաղեր: Այդ խաղերից շատերը զարգացրել են մանուկների ֆիզիկական ուժը, նշանառությունը, ճարպկությունը, արագ կողմնորոշվելու ու որոշում ընդունելու կարողությունը: Մենք ունեցել ենք հարսանեկան, ծիսական խաղեր, սակայն հայ ժովովրդակական խաղերի մեծամասնությունը մարտական բնույթի էին եղել: Հայ ժողովրդական խաղերի շարքում առանձին տեղ են գրավում գոտեմարտերը՝ գյուլաշ, կոխ, քյուշտիկ, ուջա, յարխուշտա և այլն: Այս բոլոր խաղերը որոշ չափով նման են ժամանակակից ըմբշամարտին: Գոտեմարտերը տարածված են եղել թե Արևելյան Հայստանում, թե Արևմտյանում: Գոտեմարտերից հետաքրքիր է հարսանեկան կոխը: Հնում փեսայի տուն հասնելուն պես տղայի ծնողները կեղծ կոխ են բռնել: Գոտեմարտի նպատակն այն էր, որ կինը տապալեր ամուսնուն ու հպատակություն պահանջեր, իսկ ամուսինն էլ պարտավոր էր հնազանդվել:
    Ժողովրդական խաղերից տարածված էին նաև լախտախաղերը (լախտի-լախտի, Ճղլախտի, Ջջլախտի): Այն մարտախաղ է հիշեցնում, երբ ռազմիկներն իրենց գործողություններով փորձում են գրավել հակառակորդի ամրոցը։ Լախտ կամ լախտի է կոչվում թելերից հյուսված կամ կաշվե գոտին, որ ունենում են խաղացողները։ Խաղացողների թիվը հստակ չէ։ Խաղում են պատանի, երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդիկ` 2-20 հոգով։ Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ հավասար ուժերով։ Նախօրոք գծում են մի կլոր շրջան, որի մեջ մտնում է մի խումբը՝ յուրաքանչյուրն իր լախտով։ Նրանք շարվում են կենտրոնից դեպի շրջագիծը։ Կենտրոնում գտնվողների խնդիրն է՝ թույլ չտալ շրջանից դուրս գտնվողներին փախցնել իրենց լախտերը։ Շրջագծից դուրս գտնվողները շրջապատում են շրջանը և ձգտում տիրանալ լախտերին։ Նրանք շրջանից ներս անցնելու, իսկ ներսում գտնվողները՝ շրջանից դուրս գալու իրավունք չունեն։ Ըստ պայմանի՝ բոլոր հարվածները հասցվում են միայն գոտկատեղից ներքև։ Ներսինները գետնին դրված իրենց լախտերը պաշտպանում են՝ մի ոտքը վրան դնելով, իսկ մյուսով ձգտում են հարվածել հակառակորդին։ Ներսում յուրաքանչյուր լախտի գրավում ստիպում է լախտի տիրոջը դուրս գալ խաղից։ Դրսինների հաղթանակը բոլոր լախտերը փախցնելն ու նրանց տերերին գերի վերցնելն է, իսկ ներսինները հարձակվող խմբի անդամներին խաղից դուրս են հանում նրանց ոտքի թաթը տրորելու միջոցով։ Միաժամանակ ներսինները փորձում են շրջանի ներսը քաշել հարձակվող խմբի անդամներից մեկին, և հաջողության դեպքում խմբերի դերերը փոխվում են։ Իսկ եթե դրսիններին հաջողվում է փախցնել լախտը, ապա լախտով սկսում են հարվածել ներսիններին։ Հարձակվող խմբի բոլոր անդամներին չեզոքացնելուց հետո պաշտպանվող խումբը վերածվում է հարձակվողի, իսկ վերջինս՝ պաշտպանվողի։ Հայաստանի տարբեր շրջաններում այս խաղը տարբեր կերպ է կոչվել՝ լախտի, ճղլախտի, կարապետ լախտի, չվանոցիկ, գոտու խաղ և այլն:
    Starts
    10-01-20
    Ends
    10-01-20
Working...
X

Debug Information