Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    Հին Հունաստանում Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել մ.թ.ա. 776թ.-ից մ.թ. 394թ. Օլիմպիայում 4 տարին մեկ անգամ: Ընդհանուր առմամբ անցկացվել են 293 Օլիմպիական խաղեր:
    Օլիմպիական խաղերը անցկացվել են Օլիմպոս փոքրիկ քաղաքում, Զևսին նվիրված տոնախմբության ժամանակ: Սովորություն է եղել հաղթողների անունները փորագրել Ալֆեյ գետի երկայնքով տեղադրված մարմարե սյուների վրա, որպեսզի բոլոր անցնողները տեսնեն:
    Հաղթողներին մեծարել են, նրանց գլխին ձիթենու ճյուղերից պատրաստված պսակներ են դրել, երբեմն էլ աստվածացրել են: Նրանց նաև մի շարք արտոնություններ են տվել:
    Մրցումներն անցկացվում էին Հին Հունաստանի տարբեր քաղաք-պետությունների ու թագավորությունների ներկայացուցիչների միջև։
    Խաղերի ժամանակ անցկացվում էին հիմնականում մարզական մրցություններ, սակայն կային նաև մարտական մարզաձևերը, ինչպիսիք էին ըմբշամարտը, պանկրատիոնը, ձիավարության ու կառք վարելու մրցությունները։
    Խաղերի օրերին պատերազմները դադարել են: Պայքարի են դուրս եկել միայն տղամարդիկ: Կանանց մասնակցությունը կամ մուտքն օլիմպիական խաղերին արգելվել է:
    Վնասվածքներ ստանալու և նույնիսկ մահանալու ռիսկն այստեղ չափազանց բարձր էր, իսկ զոհերին զոհաբերում էին Զևս աստծուն: Չկային քաշային սահմանափակումներ, մրցակիցները կռվում էին առանց ընդմիջումների, երբեմն 4 ժամ կամ ավելի, մինչ մեկնումեկը չէր ընկնում: Հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հռոմեական կայսր Թեոդորոս I-ի հրովարտակով՝ 394 թ-ին քրիստոնեության ընդունումից հետո:
    Օլիմպիական խաղերի 2-րդ ծնունդը տեղի է ունեցել 1896 թ-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մեկ, ամեն անգամ մեկ այլ երկրում, անցկացվում են Օլիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկված են առավել տարածված մարզաձևերը: 1924 թ-ից սկսած՝ 4 տարին մեկ կազմակերպվում են նաև Ձմեռային օլիմպիական խաղեր՝ սպիտակ օլիմպիադաներ սառույցի և ձյան վրա անցկացվող մարզաձևերի համար, որոնց մրցումները տրամաբանական տեսնակյունից անհնար էր անցկացնել Ամառային օլիմպիական խաղերի ընթացքում։:
    Յուրաքանչուր Օլիմպիական խաղերի բացումից մի քանի շաբաթ առաջ հունական Օլիմպիա քաղաքում մեկնարկում է վառվող ջահի փոխանցավազքը (էստաֆետ): Այդ ջահը օդանավերով ու գնացքներով, ավտոմեքենաներով, մոտոցիկլներով ու հեծանիվներով իր երկարատև ճամփորդությունն է սկսում դեպի օլիմպիական մարզադաշտ:
    Օլիմպիական խաղերի պաշտոնական խորհրդանշանը առավել հայտնի է որպես Օլիմպիական օղակներ, բաղկացած է հինգ միահյուսված օղակներից և խորհրդանշում է բնակեցված հինգ մայրցամաքները (Աֆրիկա, Ամերիկա, Ասիա, Ավստրալիա և Եվրոպա)։ Սպիտակ ֆոնի վրա նկարված օլիմպիական գունավոր օղակները (կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր) կազմում են Օլիմպիական դրոշը։ Այդ գույներն ընտրվել են այն պատճառով, որ ամեն մի ազգ իր ազգային դրոշի վրա ունի դրանցից առնվազն մեկը։ Այն բարձրացվում է բոլոր Օլիմպիական խաղերի ժամանակ:
    Օլիմպիական նշանաբանը՝ Citius, Altius, Fortius, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «Արագ, բարձր, ուժեղ:
    Օլիմպիական սկզբունք` Օլիմպիական խաղերում ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը, ինչպես ամենակարևորը կյանքում ոչ թե հաղթատոնն է, այլ պայքարը։ Ամենաէականը ոչ թե նվաճելն է, այլ լավ պայքարելը։
    Մեդալներ: Առաջին տեղի համար մարզիկին շնորհվում է ոսկե մեդալ, երկրորդի համար `արծաթ, երրորդի համար` բրոնզ: Դրանք մրցանակից հետո հաղթողներին շնորհվում են հատուկ արարողությամբ:
    Վերջին խմբագրողը՝ Սամվել; 15-01-20, 13:50.

  • #2
    Օլիմպիական խաղերի մեկնարկից ամիսներ առաջ Օլիմպիական կրակըվառվում է Օլիմպիայում մի արարողությամբ, որ հիշեցում է հին հունական ծիսակարգերը։ Կրակը վառողը, որ ներկայացնում է քրմուհու, ջահը դնում է արևի ճառագայթները կենտրոնացնող պարաբոլային հայելու մեջ։ Ապա քրմուհին վառում է առաջին ջահակրի ջահը, ինչից հետո ջահակիրները, մեկը մյուսին փոխանցելով, կրակը հասցնում են այն մարզադաշտ, որտեղ պետք է անցկացվեն Օլիմպիական խաղերը։ Օլիմպիական կրակը կարևոր դեր է կատարում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Չնայած կրակն Օլիմպիական խաղերի խորհրդանիշ է եղել 1928 թվականից, սակայն ջահերով այն փոխանցելու ավանդույթը ներդրվել է 1936 թվականիԱմառային օլիմպիական խաղերիժամանակ, որ անցկացվել են Երրորդ ռայխում։

    Comment

    • #3
      Ամառային օլիմպիական խաղեր կամ Ամառային օլիմպիադա (ֆր.՝ Jeux olympiques d'été, անգլ.՝ Summer Olympic Games[1]), բազմասպորտային միջազգային իրադարձություն, որն անցկացվում է 1896 թվականից ամեն չորս տարին մեկ անգամ և կազմակերպվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Մեդալներ շնորհվում են ամեն մրցույթի համար, ոսկե մեդալ շնորհվում է առաջին տեղը գրաված մարզիկին, արծաթե մեդալ՝ երկրորդին և բրոնզե մեդալ` երրորդին։ Մեդալներ սկսել են շնորհել 1904 թվականից։ Ամառային օլիմպիական խաղերի հաջողությունից հետո ստեղծվեց նաև Ձմեռային օլիմպիական խաղերը:

      Comment

      • #4
        Արայիկ Քոչարյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Արայիկ, շնորհակալություն մեկնաբանության համար, հաջորդիվ անդրադառնալու եմ նաև այս թեմային, ունեմ նաև այս թեմայով սլայդ, որը, սակայն չի ստացվում տեղադրել։

        Comment

        • #5
          Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Օլիմպիական խաղերի մեկնարկից ամիսներ առաջ Օլիմպիական կրակըվառվում է Օլիմպիայում մի արարողությամբ, որ հիշեցում է հին հունական ծիսակարգերը։ Կրակը վառողը, որ ներկայացնում է քրմուհու, ջահը դնում է արևի ճառագայթները կենտրոնացնող պարաբոլային հայելու մեջ։ Ապա քրմուհին վառում է առաջին ջահակրի ջահը, ինչից հետո ջահակիրները, մեկը մյուսին փոխանցելով, կրակը հասցնում են այն մարզադաշտ, որտեղ պետք է անցկացվեն Օլիմպիական խաղերը։ Օլիմպիական կրակը կարևոր դեր է կատարում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Չնայած կրակն Օլիմպիական խաղերի խորհրդանիշ է եղել 1928 թվականից, սակայն ջահերով այն փոխանցելու ավանդույթը ներդրվել է 1936 թվականիԱմառային օլիմպիական խաղերիժամանակ, որ անցկացվել են Երրորդ ռայխում։
          Ճիշտ եք, հարգելի Քրիստինե, Օլիմպիական կրակի վառման և ջահերով մեկը մյուսին փոխանցելու արարողակարգը նման է ծիսական արարողության։

          Comment

          Working...
          X

          Debug Information