Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աշխարհագրության դասագրքերը

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Աշխարհագրության դասագրքերը

    Հարգելի ֆորումցիներ,
    2010-2011 ուսումնական տարվա աշխարհագրության դասագրքերը կարող եք գտնել «Կրթական համալիր էջ» պորտալի «Պաշարների կատալոգում». http://old.armedu.am/arm/materials.php?sec=&cat_id=1725





    Խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 15-ը ներկայացնել Ձեր առաջարկներն ու դիտողությունները, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
    Last edited by manush; d.m.Y, H:i.
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    Բարեվ ձեզ, ուրախ եմ, նոր ֆորում ունենք, հուսով եմ, որ այստեղ աշխարհագետներ կան ու կարձագանքեն: Դասագրքերին ծանոթացա և հարցեր առաջացան ... շատ հարցեր:
    Գլխավորը - ինչ ժամաքանակի համար են գրել, երբ դպրոցներում աշխարհագրությունը աղքատ ազգականի կարգավիճակով գրեթե ժամաքանակ չունի: Ես աշխատում եմ ավագ դպրոցում և 11-րդ դասարանում մեկական ժամ է նախատեսված: Գիրքը շատ հետաքրքիր ու ուսանելի է, բայց ժամանակի սղության պատճառով դժվար է լիարժեք անցնել...
    Խորացված ուսուցում աշխարհագրությունով չեն ընտրում, քանի որ ընդունելության քննություններից դուրս է մղվել...
    Սիրելի կոլեգաներ, եկեք քննարկենք դասագրքերը... ես դեռ լրիվ չեմ կարդացել, կարդում եմ և առաջին տպավորությունը լավ է... Իսկ ովքեր են դասագրքերի հեղինակները?
    Սպասում եմ արձագանքներին, այդ ընթացքում կաշխատեմ լրիվ կարդալ ....
    Հ.Հ.

    Comment


    • #3
      Հարգելի ֆորումցիներ,
      տեղեկացնում եմ, որ դիտողությունները հաշվի առնելու համար տրված ժամկետն ավարտվեց: Հետագայում կատարվող դիտողություններն ու կարծիքները հաշվի չեն առնվի, չեն դիտարկվի:
      Աշխարհագրության դասագրքերի մասին միակ գրառումը թեև բուն քննարկում չէր պարունակում, բայց կփոխանցվի համապատասխան մարմիններին: Սակայն տեղեկացնում եմ, որ թեման շարունակում է բաց մնալ, և բոլորը կարող են այդ դասագրքերն ազատ քննարկել:
      Քայլ առ քայլ՝ դարից դար

      Արտակ Հարությունյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #4
        Այո ձեր՝ ուսուցիչների համար գուցե լավ է կազմվաց դասագրքերը, բայց կան աշակերտներ որոնց հասու չէ այդ լեզուն:Այն, իրոք շատ հետաքրքիր ու բովադակալից դասագիրք է, բայց ոմանց համար շատ բարդ է շարադրվաց

        Comment

        Working...
        X