Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցման ժամանակակից մեթոդներ` ԽԻԿ համակարգ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Լուսինե Ա.
    replied
    petros59-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիթ ջան քննքրկման համար լավ թեմա էս առաջարկում:Շատ ծանր թեմա է:Մարդ չգիտի որտեղից սկսի:Մեր կրթական համակարգը ոչ թե աննդունդի եզրին է այլ ...: Այնպես որ ճռճռան բառերով ու նոր տերմիններով վիճակը չենք շտկի:Ամեն ինչ խառնվելա, հին մտածելաակերպ, նոր մտածելաակերպ ,բացարձակ անտարբերություն ...: Այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու, հետագայում, երբ կունենանք համապատասխան պայմաններ, նոր կմտածենք դասավանդման մեթոդների մասին:
    Շատ ճիշտ դիտարկում է:

    Leave a comment:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Հարգելի կոլեգաներ վերապատրաստման ընթացքում ծանոթացել և դասապրոցեսի ընթացքում կիրառել ենք ժամանակակից մեթոդներ/ԽԻԿ,մտագրոհ,ապագայի անիվ,փոխգործուն նշանների համակարգ և այլն/կան մեթոդներ,որոնք կայացել են փորձի փոխանակման արդյունքում,բայց առավել կարևոր է դասարանը և ուսուցչի վարպետությունը:

    Leave a comment:


  • Արսենյան
    replied
    Կարծում եմ՝ պետք չէ հակադրել ավանդական ու նոր մեթոդները. ցանկացած դաս ենթադրում է և՛ խթանում, և՛ իմաստի ընկալում, և՛ կշռադատում:

    Leave a comment:


  • Sona16
    replied
    lib.armedu.am կայքի պաշարների շտեմարանում տեղադրել եմ Մակբայ թեամիյ ուսուցումը մեթդական նյութ, որին կարող եք ծանոթանալ և թողնել Ձեր կարծիքները այցելելով նշված հղումով http://lib.armedu.am/user/profile/5549:

    Leave a comment:


  • Երիտասարդ մանկավարժ
    replied
    Արդիական թեմա եք ընտրել:Ժամանակակից մեթոդների ու տեղեկատվական տեխնոլոգիաների նպատակային և արդյունավետ կիրառումը կրթական գործընթացում 21-րդ դարի կարևորագույն նվաճումը կարելի է համարել:Արդյունքներ,որոնք գոհացնում են իրենց դասավանդման արդյունավետությամբ ուսուցիչներին և հետաքրքրությամբ ու մատչելիությամբ ` աշակերտներին:

    Leave a comment:


  • Armine P.
    replied
    Շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել: Կարծում եմ նոր մեթոդների կիրառման արդյունավետությունը բխում է նախ և առաջ այն հանգամանքից ,թե ուսուցիչը որքանով է այն ճիշտ և տեղին կիրառում:Միևնույն ժամանակ կարևոր է այն,թե աշակերտները որքանով են պատրաստ նորարարությանը:Ամեն ինչ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում:Կարծում եմ նոր մեթոդներով կարելի է հասնել ցանկալի արդյունքի `դրանք աստիճանաբար ներդնելով ուսուցման գործընթացում:Չմոռանանք նաև,որ յուրաքանչյուր նոր մեթոդ լավագույնս կիրառված ավանդականի նոր մեկնաբանությունն է :

    Leave a comment:


  • Սարգսյան
    replied
    Վերապատրաստումները բավականին արդյունավետ ու օգտակար էին:Յուրաքանչյուր թեմա ,դաս պահանջում է յուրովի մոտենալ արդյունավետություն ապահովելու համար:Կլինեն դասեր,որ ընդհանրապես պետք չէ կիրառել այդ մեթոդներից որևէ մեկը:Միևնուն ժամանակ կան թեմաներ,որ կարող ես քո իմացած բոլոր մեթոդները ընդգրկել:Ես ինքս շատ եմ օգտագործում,կիրառում քիմիայի դասերին :

    Leave a comment:


  • Խուբլարյան
    replied
    Հարգելիներս ես նոր եմ մասնակցում քննարկմանը, սակայն այստեղ ես զգացի, որ դուք բոլորդ էլ ցավում եք մեր այս վիճակով, ուստի կարծում եմ որ նոր մեթոդները պետք են, սակայն տեղայնացնելու, լավը վերցնելու, մեր պրիզմայով անց կացնելու , հետո նոր կիրառելու համար... Իսկ որպես անուղղելի լավատես ասեմ, որ իհարկե փողը չի խանգարի (ավելին կօգնի), սակայն եթե սիրում ես քո գործը, մեկ խելացի հայացքը քեզ այնպես կոգեշնչի, որ ոչ մի փող արժեք չունի նրա մոտ... էլ չեմ ասում մեկ արդյունավետ դասը, ասեմ որ սկսնակ չեմ...

    Leave a comment:


  • Аида Манвеловна
    replied
    ես հարց կուզենայի տալ-ինչ մեթոդ է կիրառում ուսուցիչը խնդիրներ լուծելիս-նախապես շնորհակալություն

    Leave a comment:


  • Аида Манвеловна
    replied
    Կարծում եմ նոր մեթոդները իրենցից ներկայացնում են լավագույն հին մեթոդները,որոնք թարմացվել են և այժմ տրվել են ժամանակակից անուններ;Ավելի համակարգված են ու մատչելի;Լավագույն ուսուցիչները բոլոր ժամանակներում էլ կիրառել են տարբեր հետաքրքիր մեթոդներ ուղղակի դրանք չեն եղել անվանումներով;Ներկայումս հաճույքով օգտվում ենք այդ մեթոդներից ու շատ գոհ ենք;

    Leave a comment:


  • gayane0803
    replied
    Էհ, Պետրոս ջան փողին որ նայենք` դաս էլ չպիտի պարապենք: Իբր աշխատավարձ են բարձրացնում: Ամեն ինչ այնքան է թանկացել... Ֆոկուսով ապրում ենք: Բայց պարապում ենք, պարապում ենք կաշվից դուրս գալով: Մեր պարտքն դա, թե պատասխանատվության բարձր զգացումը?
    Իսկ ինչ վերաբերվում է նորագույն մեթոդներին, դրանք աշխատատար են, բայց դասը հետաքրքիր են դարձնում: Մեզ վերապատրաստել եմ Շարխաթունյան Հայկը և Եղվարդի համար 1 դպրոցի ուսուցչուի Սիմոնյան Թամարան Լուսակերտում: Այնուհետև մենք ենք վերապատրաստել ինֆորմատիկայի շատ ուսուցիչների: Շատ գոհ եմ Հայկից և Թամարայից: Նրանցից և առարկայական, և մարդկային շատ բաներ սովորեցինք, լավ ընկերներ ձեռք բերեցինք: Երանի այն օրերը...

    Leave a comment:


  • Սյու
    replied
    Բարև ձեզ ես կիսում եմ ձեր կարծիքը.որ ուսուցիչները այսօր չեն աշխատում,և նաև չեն գնահատվում ինչպես որ հարկն է: ,,ես ստանում եմ մանկավարժական կրթություն ,գրում եմ թեզ ուսուցման ակտիվ մեթոդների վերաբերյալ: Ցավով եմ նշում,որ իմ երկու երեխաները <սովորում են> դպրոցում ,այսինքն` իմ աչքի առաջ վերանում են այսօրվա դպրոցում, որեղ ուսուցիչը ասում է ծնողներին <մի բան ասեք,մի կերպ օգնեք դասարանը ղեկավարեմ>,իսկ երեխաներս տուն են գալիս`իրենց հետ ոչինչ չբերելով:Ինձ դպրոց չեն ընդունում աշխատանքի հասկանալի պատճառներով:Երեխաները դպրոցում տխուր են հոգնած, ծանրաբեռնված:Ամբողջ աշխատանքը թողնում են ծնողների վրա , իսկ մի գուցե տվյալ ծնողը բավարար գիտելիք չունի?:Դե իհարկե ապերախտ չգտնվեմ նշեմ,որ կան շատ շնորհալի և հոգատար ուսուցիչներ,որոնց շատ շնորհակալ ենք:

    Leave a comment:


  • Անահիտ1975
    replied
    Ժամանակակից մեթոդների ճիշտ և նպատակային կիրառությունը իրոք օգնում է գործին: Եվ դասն հետաքրքիր է դառնում:Երբ դասն միապաղաղ է ընթանում,աշակերտները ձանձրանում են ու խանգարում ուսուցչին:Մեթոդներից ոչ բոլորն եմ հավանում՝ աղմուկ առաջացնելու
    պատճառով:Մեթոդներ կան ,որ չկիրառել չեմ կարող:

    Leave a comment:


  • Գագիկ
    replied
    Առաջարկում եմ երկու տարբերակ. ֆունկցիաների գրաֆիկաների ձևափոխությունները և երկնիստ անկյուն:
    www.mathnet.am կայքում կան անիմացիաներ ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունների 8 դեպքերի համար` f(x)+a, f(x+b), -f(x), f(-X), kf(x), f(ax), |f(x)|, f(|x|): Յուրաքանչյուրի համար դիտարկվում է 2-3 օրինակ: Անիմացիաները ուղեկցվում են ձայնային բացատրություններով:
    Դրանք և այլ անիմացիաներ կգտնեք ներբեռնումներ -- անիմացիաներ բաժնում:
    Նշեմ, որ անիմացիաները օնլայն են, այսինքն պետք է նայել ինտերնետին միացած ռեժիմում:
    Երկրորդը` երկնիստ անկյուն թեմայի համար Powerpoint-ով պրեզենտացիա է, կարող եք գտնել ներբեռնումներ--սլայդներ բաժնում և ներբեռնել:Սա համարժեք է մոտ 40-50 պլակատի և դինամիկ է:

    Երբ դրանք կօգտագործեք, խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը այստեղ կամ mathnet.am-ի ֆորումում:

    Leave a comment:


  • Arminkak
    replied
    Հարգելիներս, արդեն որքան ժամանակ է փորձում եմ նոր,ժամանակակից մեթոդներ կիրառել, բայց չի ստացվում: Ես էլ եմ վերապատրաստվել, բայց անկեղծ ասած վերապատրաստումը ոչինչ չի տվել: Խնդրում եմ , եթե հնարավոր է որևէ մի դասի պլան ուղարկել ինձ Հանրահաշիվ 10 ից կամ ցանկացած դասարանից: Կանխավ շնորհակալություն:

    Leave a comment:

Working...
X