ԽԻԿ-ը ժամանակակից ուսուցման մեթոդների համակարգ է, որը ուսուցման գործընթացը բաժանում է հետևյալ փուլերի`
Խթանում
Իմաստի ընկալում
Կշռադատում
Բնութագրելով յուրաքանչյուր փուլում ուսուցչի անելիքը` ԽԻԿ-ը նաև առաջ է քաշում մի շարք մեթոդներ` տվյալ փուլին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:
Խթանման փուլի հիմնական նպատակներից են`
Նոր նյութի վերաբերյալ բացահայտել սովորողների գիտելիքները, քննարկվելիք նյութի մեջ ներգրավելով ակտիվացնել աշակերտներին, աշակերտների մոտ ձևավորել գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ձգտում:
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի խթանման փուլում`
Մտագրոհ, խմբավորում, պրիզմա, մտածիր-զույգ կազմիր-քննարկիր, ձնագնդի, հինգ րոպեանոց ազատ շարադրանք:
Իմաստի ընկալման փուլի նպատակներից են`
Սովորողների մոտ հետաքրքրության աճի պահպանումը, տեղեկատվության ընկալման ինքնավերահսկման ապահովումը, նոր և հին տեղեկատվության շաղկապումը և իմացության նոր կառույցի ստեղծումը:
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի իմաստի ընկալման փուլում`
T-աձև աղյուսակ, գաղափարների քարտեզ, Վենի դիագրամ, փոխգործուն նշանների համակարգ, խորանարդում, խճանկար, երեք բանալի և մեկ կողպեք, շրջագայություն պատկերասրահում:
Կշռադատման փուլի նպատակներից են`
Սովորողը նոր ստացած տեղեկատվությունը կարողանա արտահայտել իր բառերով և ձևակերպումներով, նոր գիտելիքների միաձուլում ունեցածին և դրանց աստիճանական ինտեգրացում:
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի կշռադատման փուլում`
քառաբաժան, խորանարդում:
Կից ներկայացվում են բոլոր մեթոդների և հնարների առանձին նկարագրերը:
metodner.zip
Կցանկանայի այս թեմայում քննարկենք ժամանակակից մեթոդների առավելություններն ու թերությունները, որքանո՞վ են դրանք նպատակահարմար այսօրվա դպրոցում կիրառելու համար, արդյունավե՞տ են արդյոք ավանդական ուսուցման մեթոդներից և որքանո՞վ եք դուք ինքներդ օգտագործում ժամանակակից մեթոդներն ու հնարները ձեր առարկան դասավանդելիս:

Comment