Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցման ժամանակակից մեթոդներ` ԽԻԿ համակարգ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Էհ, Պետրոս ջան փողին որ նայենք` դաս էլ չպիտի պարապենք: Իբր աշխատավարձ են բարձրացնում: Ամեն ինչ այնքան է թանկացել... Ֆոկուսով ապրում ենք: Բայց պարապում ենք, պարապում ենք կաշվից դուրս գալով: Մեր պարտքն դա, թե պատասխանատվության բարձր զգացումը?
    Իսկ ինչ վերաբերվում է նորագույն մեթոդներին, դրանք աշխատատար են, բայց դասը հետաքրքիր են դարձնում: Մեզ վերապատրաստել եմ Շարխաթունյան Հայկը և Եղվարդի համար 1 դպրոցի ուսուցչուի Սիմոնյան Թամարան Լուսակերտում: Այնուհետև մենք ենք վերապատրաստել ինֆորմատիկայի շատ ուսուցիչների: Շատ գոհ եմ Հայկից և Թամարայից: Նրանցից և առարկայական, և մարդկային շատ բաներ սովորեցինք, լավ ընկերներ ձեռք բերեցինք: Երանի այն օրերը...
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

    Comment


    • #17
      Կարծում եմ նոր մեթոդները իրենցից ներկայացնում են լավագույն հին մեթոդները,որոնք թարմացվել են և այժմ տրվել են ժամանակակից անուններ;Ավելի համակարգված են ու մատչելի;Լավագույն ուսուցիչները բոլոր ժամանակներում էլ կիրառել են տարբեր հետաքրքիր մեթոդներ ուղղակի դրանք չեն եղել անվանումներով;Ներկայումս հաճույքով օգտվում ենք այդ մեթոդներից ու շատ գոհ ենք;

      Comment


      • #18
        ես հարց կուզենայի տալ-ինչ մեթոդ է կիրառում ուսուցիչը խնդիրներ լուծելիս-նախապես շնորհակալություն

        Comment


        • #19
          Հարգելիներս ես նոր եմ մասնակցում քննարկմանը, սակայն այստեղ ես զգացի, որ դուք բոլորդ էլ ցավում եք մեր այս վիճակով, ուստի կարծում եմ որ նոր մեթոդները պետք են, սակայն տեղայնացնելու, լավը վերցնելու, մեր պրիզմայով անց կացնելու , հետո նոր կիրառելու համար... Իսկ որպես անուղղելի լավատես ասեմ, որ իհարկե փողը չի խանգարի (ավելին կօգնի), սակայն եթե սիրում ես քո գործը, մեկ խելացի հայացքը քեզ այնպես կոգեշնչի, որ ոչ մի փող արժեք չունի նրա մոտ... էլ չեմ ասում մեկ արդյունավետ դասը, ասեմ որ սկսնակ չեմ...

          Comment


          • #20
            Վերապատրաստումները բավականին արդյունավետ ու օգտակար էին:Յուրաքանչյուր թեմա ,դաս պահանջում է յուրովի մոտենալ արդյունավետություն ապահովելու համար:Կլինեն դասեր,որ ընդհանրապես պետք չէ կիրառել այդ մեթոդներից որևէ մեկը:Միևնուն ժամանակ կան թեմաներ,որ կարող ես քո իմացած բոլոր մեթոդները ընդգրկել:Ես ինքս շատ եմ օգտագործում,կիրառում քիմիայի դասերին :

            Comment


            • #21
              Շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել: Կարծում եմ նոր մեթոդների կիրառման արդյունավետությունը բխում է նախ և առաջ այն հանգամանքից ,թե ուսուցիչը որքանով է այն ճիշտ և տեղին կիրառում:Միևնույն ժամանակ կարևոր է այն,թե աշակերտները որքանով են պատրաստ նորարարությանը:Ամեն ինչ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում:Կարծում եմ նոր մեթոդներով կարելի է հասնել ցանկալի արդյունքի `դրանք աստիճանաբար ներդնելով ուսուցման գործընթացում:Չմոռանանք նաև,որ յուրաքանչյուր նոր մեթոդ լավագույնս կիրառված ավանդականի նոր մեկնաբանությունն է :

              Comment


              • #22
                Արդիական թեմա եք ընտրել:Ժամանակակից մեթոդների ու տեղեկատվական տեխնոլոգիաների նպատակային և արդյունավետ կիրառումը կրթական գործընթացում 21-րդ դարի կարևորագույն նվաճումը կարելի է համարել:Արդյունքներ,որոնք գոհացնում են իրենց դասավանդման արդյունավետությամբ ուսուցիչներին և հետաքրքրությամբ ու մատչելիությամբ ` աշակերտներին:
                Քրիստինե Մանուկյան

                Comment


                • #23
                  lib.armedu.am կայքի պաշարների շտեմարանում տեղադրել եմ Մակբայ թեամիյ ուսուցումը մեթդական նյութ, որին կարող եք ծանոթանալ և թողնել Ձեր կարծիքները այցելելով նշված հղումով http://lib.armedu.am/user/profile/5549:

                  Comment


                  • #24
                    Կարծում եմ՝ պետք չէ հակադրել ավանդական ու նոր մեթոդները. ցանկացած դաս ենթադրում է և՛ խթանում, և՛ իմաստի ընկալում, և՛ կշռադատում:

                    Comment


                    • #25
                      Հարգելի կոլեգաներ վերապատրաստման ընթացքում ծանոթացել և դասապրոցեսի ընթացքում կիրառել ենք ժամանակակից մեթոդներ/ԽԻԿ,մտագրոհ,ապագայի անիվ,փոխգործուն նշանների համակարգ և այլն/կան մեթոդներ,որոնք կայացել են փորձի փոխանակման արդյունքում,բայց առավել կարևոր է դասարանը և ուսուցչի վարպետությունը:

                      Comment


                      • #26
                        petros59-ի խոսքերից Նայել գրառումը
                        Դավիթ ջան քննքրկման համար լավ թեմա էս առաջարկում:Շատ ծանր թեմա է:Մարդ չգիտի որտեղից սկսի:Մեր կրթական համակարգը ոչ թե աննդունդի եզրին է այլ ...: Այնպես որ ճռճռան բառերով ու նոր տերմիններով վիճակը չենք շտկի:Ամեն ինչ խառնվելա, հին մտածելաակերպ, նոր մտածելաակերպ ,բացարձակ անտարբերություն ...: Այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու, հետագայում, երբ կունենանք համապատասխան պայմաններ, նոր կմտածենք դասավանդման մեթոդների մասին:
                        Շատ ճիշտ դիտարկում է:

                        Comment

                        Working...
                        X