Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինտեգրված դասեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ինտեգրված դասեր

    Ինտեգրված դասը ժամանակակից մեթոդիկայի նորույթներից մեկն է: Ինտեգրված դասի միջոցով արտահայտվում են միջառարկայական կապերը:Այն կարելի է անցկացնել տարբեր առարկաներից: Ինտեգրված դասերը միավորում են տարբեր առարկաների մասնագետների ուժերը և ստեղծում միջառարկայական կապերով հարուստ դասերի օրինակներ:
    Հետաքրքիր ինտեգրված դասեր կարելի է անցկացնել կենսաբանություն առարկայից:
    Օրինակ՝
    <<Ողնուղեղի կառուցվածքն ու գործառույթները>> - քիմիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա:
    <<Տեսողական վերլուծիչ>> - ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա:
    <<Ջուր>> - քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա:
    <<Թռչունների ձայները>> - ֆիզիկա, երաժշտություն, ինֆորմատիկա:
    <<Շնչառություն>> ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա:

  • #2
    Իհարկե, ինտեգրված դասերը բազմակողմակի գիտելիքներ են ապահովում , հետաքրքիր ու բովանդականլից են դարձնում ուսումնական գործընթացը:Ես՝ որպես հայոց լեզվի և գրականության մասնագետ, արդեն բավականին երկար եմ կիրառում այս աշխատանքի ձևը և ասեմ բավականին լավ արդյունք եմ ստանում:Վերջերս ինֆորմատիկայի ուսուցչուհու հետ անցկացրած դասը, որը ներառում էր սլայդների ուսուցումը և <<Սիլվա Կապուտիկյան>> հեղինակի մասին գործնական աշխատանքը գրականությունից, բացի գնահատակների և գիտելիքների ապահովումը, տվեց նաև գեղագիտական մեծ ինքնաբավություն և երեխաների մոտ զարգացրեց ճաշակը ու լեզվամտածողությունը:
    Քրիստինե Մանուկյան

    Comment


    • #3
      Ես գտնում եմ, որ ինտեգրված դասը ոչ միայն արդյունավետ է աշակերտների համար, այն ուսուցիչներին մղում է ինքնակատարելագործման, ուսուցիչները ձեռք են բերում նոր հմտություններ, զարգացնում թիմում աշխատելու կարողություններ և ձևավորում միջանձնային ջերմ հարաբերություններ:

      Comment


      • #4
        Մանկավարժի գործունեությունը այնպիսին է, որ առանց ինտեգրված դասի անցկացման էլ, սովորում է և կատարելագործվում իր ամենօրյա գործունեության ընթացքում:Կրթությունը շարունակական գործընթաց է , յուրաքանչյուրս էլ սովորում ենք մեր կյանքի ընթացքում, պարտադիր չէ դասավանդես, որ նորանոր գիտելիքների տիրապետես:Խոսքս վերաբերում է բոլոր բնագավառներին:Ինտեգրված դասը սոսկ միջոց է, ու, համաձայն եմ ձեզ հետ, շատ արդյունավետ միջոց, բազմաթիվ միջոցներից մեկը:
        Քրիստինե Մանուկյան

        Comment


        • #5
          Ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ, համաձայն եմ, ինեգրված դասը այն գեղեցիկ հնարավորություններից է, որ կապում է տարաբնույթ առարկաների ուսուցիչներին և ածակերտներին մեկ նպատակի շուրջը, այն է՝ ուսուցման արդյունավետության ,գիտելիքների հարստացման և ստեղծագործական ունակությունների զարգացման:

          Comment


          • #6
            Քիմիա առարկան հատկապես շատ հարմար է ինտեգրված դասեր կատարելու համար:Գրեթե յուրաքանչյուր դաս կարելի է կապել`մաթեմատիկայի,աշխարհագրության,կենսաբանության,ֆիզիկայի,ինֆորմատիկայիպատմության նույնիսկ գրականության հետ:Որքան ուսուցիչը բանիմաց է ու բազմակողմանիորեն զարգացած,այնքան մեծ է նրա նախապատրաստած դասի ամբողջական ու հագեցած լինելու հնարավորությունը:

            Comment


            • #7
              Համաձայն եմ լիովին, ինտեգրված դասերը մեծ չափով պիտի ներդրվեն ուսումնական գործընթացում, որովհետև ավելի տարողունակ ու բովանդակալից են դարձնում դասապրոցեսը:

              Comment


              • #8
                Իրոք, այսօր ինտեգրված դասերը դարձել են օրվա հրամայականը: Աշակերտները նույնպես շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նման դասրի նկատմամբ: Իսկ ուսուցչի նպատակը հետաքրքրություն առաջացնելն է ուսման նկատմամբ, որը կտանի դեպի որակյալ կրթություն:

                Իհարկ է ուզում եմ նշել նաև, որ նման դասեր անցկացնելու համար պետք է շատ լավ պատրաստվել, շատ ժամանակ ծախսել: Բայց համոզված լինելով, որ այն իսկապես կտա իր դրական արդյունքը, աշխատանքը դառնում է հետաքրքիր ու հաճելի:
                Վերջին խմբագրողը՝ manush; 10-09-18, 13:14. Պատճառը՝: Միացնել գրառումները

                Comment


                • #9
                  Առարկան հետաքրքիր է դառնում երբ տեսնում են կյանքում նրա կիրառելիությունը,կարևորությունը և անհրաժեշտությունը:Ինտեգրված դասը հենց այսպիսի նպատակների համար պիտի ծառայի և դասի հետաքրքրությունը քեզ հետ պիտի հավերժ ապրի, և դրանից ստացած այդ գիտելիքները սիրով կյանք կտանես:

                  Comment

                  Working...
                  X