Հայտարարություն

Collapse
No announcement yet.

GeoGebra

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    petros59-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գագիկ, Ձեր գրառումը առձագանք չստցավ: Սա նշանակում է, որ մենք խոսում ենք շատ անկարևոր թեմայի մասին:
    Տեսեք ինչպիսի լուրջ քննարկում է գնում Ուսուցչի արտաքին տեսքը՝ որպես մանկավարժության արդի հիմնախնդիր թեմայում:
    Եթե ցանկանում ենք ունենալ որակյալ կրթություն, հարկավոր է աշխատանքի ընդունել միայն երիտասարդ, բարետես արտաքինով ուսուցիչների:
    Պետրոս ջան, շատերին թվում է թե Դուք ու ես անձնական հարց ենք քննարկում, բայց դա հեչ ըտենց չէ։ Թե Դուք, թե ես երևույթի մասին ենք խոսում, վերաբերմունքի ու առաջնահերթությունների։

    Ուզում եմ նաև նախորդ գրառումս հաստատեմ օրինակով։ Տարիներ առաջ նախարարությունը "Նորարարական բեկումնային ծրագիր" ամպագոռգոռ վերնագրով նյութ տարածեց։ Ու հիմա, տարիներ անց հարցնում եմ․ ու՞ր է էդ ծրագրի արդյունքը։
    Գ.Աղեկյան
    www.MathNet.am

    Comment


    • #47
      GeoGebra-Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար

      GeoGebra-Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար գիրքը (դեռ կեսը, շուտով կլինի լրիվ) արդեն հասանելի է mathnet.am կայքի գրանցված օգտատերերի համար:


      Գ.Աղեկյան
      www.MathNet.am

      Comment


      • #48
        Գրքի 80%-ը արդեն հասանելի է։
        Կցված ֆայլեր
        Գ.Աղեկյան
        www.MathNet.am

        Comment


        • #49
          Երբ մենք վարպետ ենք հրավիրում ինչ որ բան վերանորոգելու , նախ նայում ենք նրա գործիքներին: Եթե պատրաստվում է այդ աշխատանքը անել 18-րդ դարի գործիքներով, անմիջապես հրաժարվում ենք նրա ծառաությունից:
          Այսօր GeoGebra ծրագիրը մաթեմատիկա (և ոչ միայն) առարկան դասավանդելու համար նախատեսված ամենահարմար գործիքն է:
          Ինչու հենց GeoGebra-ն : Դրա մասին շատ է գրել Գագիկ Աղեկյնը, ես միայն ասեմ, որ ծրագրից կարող է օգտվել ցանկացած տարիքի երեխա (ճիշտ կլիներ գրեի ցանկացած տարիքի մարդ,քանի որ երեխաներին դրանով չես զարմացնի)
          Հրաշալի գործիք է առաջին հայացքից բարդ թվացող խնդիրներ լուծելու համար, լինի երկրաչափական թէ հանրահաշվական :

          Comment


          • #50
            Ես արդեն մի քանի տարի է ինչ իմ դասապրոցեսում օգտագործում եմ Գ.Աղեկյանի հեղինակությամբ GeoGebra գիրքը և սկավառակը: Եվ կրկին ու կրկին համոզվում եմ, որ ցանկացած դինամիկ ծրագիր համարվում է մաթեմատիկայի ուսուցման ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Կրկին շնորհակալություն Ձեզ, հարգելի պարոն Աղեկյան:
            Լիլիթ Կորյունի Սահակյան

            https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

            https://lib.armedu.am/user/profile/2640

            Comment


            • #51
              Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
              GeoGebra-Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար գիրքը (դեռ կեսը, շուտով կլինի լրիվ) արդեն հասանելի է mathnet.am կայքի գրանցված օգտատերերի համար:


              [ATTACH=CONFIG]4965[/ATTACH]
              Հարգելի՛ Աղեկյան, շատ ուրախ եմ Ձեր թեմայի քննարկմանը մասնակցելու համար: Արդեն 5-6 ուսումնական տարի է մեր դպրոցում օգտագործում ենք ԳեոԳեբրան, որը ձեռք ենք բերել Ձեզնից, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Կարծում եմ ժամանակն է, բոլոր դպրոցները ձեռք բերեն ծրագիրը...
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ


              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment


              • #52
                Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Ես արդեն մի քանի տարի է ինչ իմ դասապրոցեսում օգտագործում եմ, հարգելի պարոՙն Աղեկյան, Ձեր նյութերը` https://mathnet.am/ մաթեմատիկայի կրթական կայք, ու ամեն անգամ մտքում՝ խոնարհվում այն անձի առջև, ով կատարում է այս հսկայական աշխատանքները, այն էլ այս երկրում, այսպիսի՞ մեծ նվիրում: Այսօր կրկին ու կրկին համոզվում եմ, որ ցանկացած դինամիկ ծրագիր համարվում է մաթեմատիկայի ուսուցման ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Անչափ, շնորհակալություՙն Ձեզ, հարգելիՙ պարոն Աղեկյան:
                Նարինե Մարկոսյան

                https://lib.armedu.am/user/profile/10939

                Comment


                • #53
                  Շատ շնորհակալ եմ բոլորից, բարձր գնահատականի համար, ուրախ եմ, որ կան դրանից օգտվողներ ու գնահատողներ։
                  Գրքի ձեռք բերման հետ կապված տարբեր դժվարություններ կաին, հիմա այն արդեն հասանելի է mathnet.am-ի գրանցված ու մուտք գործած այցելուներին, կարծում եմ դա էլ կարող է նպաստել էս գործին։
                  Իհարկե, գրքի լույս տեսնելու հետո ահագին ժամանակ է անցել, ահագին բան է փոխվել, թեկուզ ԳեոԳեբրայով պատրաստած 125 երկրաչափական մոդելները կան որ էն ժամանակ չկային։

                  Էս թեմայի առաջին գրառումս անելուց՝ 8 տարի առաջ գրել էի․

                  "Պիտի նշեմ, որ Geogebra ծրագրից շատ ավելի օգուտ կարելի է քաղել, եթե այդ միջավայրում աշխատեն երեխաները: Թե ինչպես դա կարելի է անել, կարող եք տեսնել գրքի լաբորատոր աշխատանքների բաժնում:

                  Սկսեք օգտագործել ծրագիրը` և դասը մատուցելու, և երեխաներին տարբեր հետազոտություններ հանձնարարելու համար, ու որոշ ժամանակ անց ուղղակի կզարմանք, թե առաջ ինչպես էիք առանց դրա աշխատում:"

                  ԴԵռ չենք հասել ի ուզած ձևով օգտագործելուն, բայց տեսնում եմ, որ ահագին տեղաշարժ կա։ Նույնիսկ Նարինե Մարկոսյանի դրած իր վիդեոի ժամանակի հետ համեմատած է ահագին բան փոխվել։
                  Գ.Աղեկյան
                  www.MathNet.am

                  Comment


                  • #54
                    88.jpg
                    Lilit ջան այս հավասարումը ես լուծել էի x=tga նշանակմամբ, բայց էսօր մտքոս անցավ աջ մասի արտահայտուփյունը տեղափոխեմ ձախ ու GeoGebra-ին գրաֆիկը գծել տամ:
                    gg.jpg
                    Բավական է գրաֆիկը 1 միավոր տեղափոխենք ձախ: Այսինքն x=t+1 նշանակումը պետք է որ բերի խնդրի լուծմանը

                    Comment


                    • #55
                      petros59-ի խոսքերից Նայել գրառումը
                      [ATTACH=CONFIG]5043[/ATTACH]
                      Lilit ջան այս հավասարումը ես լուծել էի x=tga նշանակմամբ, բայց էսօր մտքոս անցավ աջ մասի արտահայտուփյունը տեղափոխեմ ձախ ու GeoGebra-ին գրաֆիկը գծել տամ:
                      [ATTACH=CONFIG]5044[/ATTACH]
                      Բավական է գրաֆիկը 1 միավոր տեղափոխենք ձախ: Այսինքն x=t+1 նշանակումը պետք է որ բերի խնդրի լուծմանը
                      Безымянный.jpg
                      Լիլիթ Կորյունի Սահակյան

                      https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                      https://lib.armedu.am/user/profile/2640

                      Comment


                      • #56
                        petros59-ի խոսքերից Նայել գրառումը
                        [ATTACH=CONFIG]5043[/ATTACH]
                        Lilit ջան այս հավասարումը ես լուծել էի x=tga նշանակմամբ, բայց էսօր մտքոս անցավ աջ մասի արտահայտուփյունը տեղափոխեմ ձախ ու GeoGebra-ին գրաֆիկը գծել տամ:
                        [ATTACH=CONFIG]5044[/ATTACH]
                        Բավական է գրաֆիկը 1 միավոր տեղափոխենք ձախ: Այսինքն x=t+1 նշանակումը պետք է որ բերի խնդրի լուծմանը
                        Շնորհակալություն, հարգելի Պետրոս, ես էլ օգտվեցի Ձեր ցուցումից, լուծեցի, տեսա, մեր սիրելի Լիլիթը արդեն լուծումը տեղադրել էր: Շնորհակալություն, նաև Լիլիթից:
                        Նարինե Մարկոսյան

                        https://lib.armedu.am/user/profile/10939

                        Comment


                        • #57
                          Անվճար վեբինար-հեռավար սեմինար GeoGebra-ի տարածաչափական գործիքները

                          Անվճար վեբինար-հեռավար սեմինար GeoGebra-ի տարածաչափական գործիքները թեմայով

                          Միացեք խմբին ու մասնակցեք։

                          https://web.facebook.com/groups/2305919466363639/

                          vebinar.jpg

                          https://web.facebook.com/gagik.aghek...51727363/?t=45
                          Գ.Աղեկյան
                          www.MathNet.am

                          Comment

                          Working...
                          X

                          Debug Information