Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցական առարկայական օլիմպիադաներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոցական առարկայական օլիմպիադաներ

    Թեման ստեղծվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
    Վերջին խմբագրողը՝ manush; 14-02-13, 10:26.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլին միջին դպրոցի ո՞ր դասարաննների աշակերտները կարող են մասնակցել:

    Comment


    • #3
      Հարգելի գործընկերներ,

      այս տարի, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, փոփոխություններ են կատարվել ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգում, ինչպես նաև հաստատվել է 2011-2012 ուստարվա ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ընթացակարգը:

      Դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգը, փոփոխությունները տեղադրված են նաև
      olymp.am հասցեում գործող ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ կայքում:

      Ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել հետևյալ մեջբերումը` նշված կայքից:

      ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգում կատարվել է փոփոխություն: Կարգի փոփոխության համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է 2011-2012 ուստարվա ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

      Մասնակիցների նախնական ցուցակը դպրոցի տնօրինությունը մինչև 2012 թ. հունվարի 31-ը ներկայացնում է ԿՏԱԿ կամ info@olymp.am էլ. հասցեով (word ֆայլով, sylfaen տառատեսակով, ցուցակում պարտադիր նշել մարզը, դպրոցը, աշակերտների ցուցակը ըստ դասարանների):

      Ցուցակները կտեղադրվեն olymp.am կայքում:

      Ցուցակների վերջնական ճշտումները կամ նոր մասնակիցների գրանցումը կատարել մինչև փետրվարի 10-ը` էլեկտրոնային եղանակով:

      Օլիմպիադայի տարբեր փուլերի մասնակիցների ցուցակները, նրանց արդյունքները, առաջին և երկրորդ փուլերի առաջադրանքները, օլիմպիադայի անցկացման վայրերը և այլ տեղեկությունները կտեղադրվեն olymp.am կայքում:
      Վերջին խմբագրողը՝ manush; 31-01-12, 18:42.
      Մանուշակ Ավետիսյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

      Comment


      • #4
        Արեն-ի խոսքերից Նայել գրառումը
        Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլին միջին դպրոցի ո՞ր դասարաննների աշակերտները կարող են մասնակցել:
        Արեն ջան, մեջբերումը Մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի կազմակերպման ընթացակարգից է.

        Օլիմպիադան անցկացվում է երկու տարիքային խմբերով՝ միջին և ավագ:
        3. Միջին խմբին մասնակցում են միջին դասարաններում սովորողները, իսկ ավագ խմբին՝ 10-12-րդ դասարաններում սովորողները:
        4. Միջին դասարաններում սովորողը կարող է մասնակցել տարիքային ավագ խմբի սովորողների օլիմպիադային:
        Իսկ օլիմպիադաների կազմակերպման կարգում նշված է, որ

        Առաջին փուլին կարող է մասնակցել 5-12-րդ դասարանների ցանկացած աշակերտ:
        Այսինքն, Մաթեմատիկայի օլիմպիադայի առաջին փուլի միջին տարիքային խմբում կարող են ընդգրկվել 5-9-րդ դասարանների աշակերտներ:
        Վերջին խմբագրողը՝ manush; 30-01-12, 16:22.
        Մանուշակ Ավետիսյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

        Comment


        • #5
          ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

          Հարգելի գործընկերներ,

          մաթեմատիկայի օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում:
          Առաջադրանքներն ու Պատասխանի ձևաթուղթը փետրվարի 18-ին ժամը 10:00-ին կտեղադրվեն olimp.am կայքում և armedu.am պորտալում, ինչպես նաև` էլեկտրոնային փոստով կուղարկենք ՀԴԻՑ-ի բոլոր դպրոցներին:
          Մանուշակ Ավետիսյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

          Comment


          • #6
            Իսկ մյուս առարկաների օլիմպիադաների վերաբերյալ նորություններ չկան?Երբ են անցկացվելու?

            Comment


            • #7
              Ni*koLe***-ի խոսքերից Նայել գրառումը
              Իսկ մյուս առարկաների օլիմպիադաների վերաբերյալ նորություններ չկան?Երբ են անցկացվելու?
              Հարգելի Ni*koLe***, բացի մաթեմատիկայից, մյուս առարկաների օլիմպիադաների ընթացակարգերում փոփոխություններ չկան:

              Ըստ կարգի`

              Առաջին` դպրոցական փուլը պետք է կազմակերպված լինի դպրոցներում դեկտեմբեր-հունվար ամիսներին:
              Երկրորդ`տարածքային փուլը կազմակերպվում է նախկին վարչատարածքներում:
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment


              • #8
                Ուշադրություն. Մաթեմատիկայի օլիմպիադա, առաջին փուլ (18.02.2012թ.)

                Դպրոցականների 2011-2012 ուստարվա մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի կազմակերպիչներն առաջին փուլի անցկացման մասին հայտնում են հետևյալը.


                Մաթեմատիկա. առաջին փուլ - 18.02.2012թ.

                Ներկայացնում ենք 2012թ. դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի 1-ին փուլի մասնակիցների ցուցակները փետրվարի 8-ի դրությամբ (Հավելված 1):

                Հարգելի' գործընկերներ, ուղարկած էլեկտրոնային նամակներում նկատվել են անճշտություններ.

                ◦ նամակը գրված չէ Word կամ Excel ծրագրերի ֆայլերով,
                ◦ նամակը գրված չէ sylfaen տառատեսակով,
                ◦ նշված չէ մարզը, դպրոցը, դասարանը:

                Հնարավոր է, որ ձեր աշակերտների անունները չգտնեք ցուցակում:

                Ցուցակում ճշտումներ կատարելու կամ նոր աշակերտների անուններ ավելացնելու համար մինչև 2012թ փետրվարի 14-ը ներառյալ լրացրե'ք Հավելված 2-ը և ուղարկե'ք info@olymp.am հասցեով:

                Առաջին փուլի տարբերակները և պատասխանների ձևաթուղթը փետրվարի 18-ին` ժամը 10:30-ին, կտեղադրվեն Olymp.am կայքում: Մինչ այդ աշակերտները պետք է գտնվեն օլիմպիադայի համար հատկացված սենյակներում: Տարբերակները և պատասխանների ձևաթուղթը կայքից ներբեռնելուց հետո անհրաժեշտ է բազմացնել մասնակից աշակերտների քանակով և ժամը 11:00-ին բաժանել մասնակիցներին: Օլիմպիադայի տևողությունը 120 րոպե է: Պատասխանների ձևաթղթերը նույն օրը մինչև ժամը 18:00 պետք է հանձնել մարզային (Երևանում քաղաքապետարանի) կրթության վարչություն: Կրթության վարչությունը փետրվարի 20-ին` մինչև ժամը 18:00 –ը, ձևաթղթերը ներկայացնում է ԿՏԱԿ (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն): Փետրվարի 28-ին առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակները կտեղադրվեն Olymp.am կայքում:
                Աղբյուր` http://olymp.am/
                Մանուշակ Ավետիսյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                Comment


                • #9
                  Լոռու մարզում մեկնարկվել են առարկայական օլիմպիադաները.

                  Մ. Արզումանյան

                  Comment


                  • #11
                    Հարգելի բարեկամներ.

                    olymp.am կայքում և ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ պորտալում տեղադրվել է դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի 1-ին փուլի (18.02.2012) պատասխանների ձևաթուղթը և ձևաթուղթը տպելու հրահանգը:
                    Վերջին խմբագրողը՝ manush; 17-02-12, 16:15.
                    Մանուշակ Ավետիսյան
                    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                    Comment


                    • #12
                      Հարգելի կազմակերպիչներ, խնդրում ենք նախապես ուշադիր կարդալ սույն ուղեցույցը

                      Ներկայացնում ենք 2012թ. դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի 1-ին փուլի մասնակիցների վերջնական ցուցակները՝ փետրվարի 15-ի դրությամբ (Հավելված 1):

                      o Օլիմպիադան անցկացվում է մասնակից աշակերտի դպրոցում:

                      o Պատասխանների ձևաթուղթը նախապես ներբեռնել կայքից և աշակերտների քանակով տպել A4 ֆորմատով /պատճենահանել չի թույլատրվում/:

                      o Պատասխանների ձևաթղթի անձնական համար վանդակներում լրացնել /մինչև հնգանիշ համարների դեպքում ազատ թողնել առջևի վանդակները/ աշակերտի ցուցակում ունեցած անձնական համարը: Եթե աշակերտի անունը կրկնվել է /իր կամ այլ դասարանի ցուցակում/, ապա անձնական համարը լրացնել իր դասարանի ցուցակի համարներից մեկը: Եթե աշակերտի անունը գտնվում է այլ դասարանի ցուցակում, ապա պետք է լրացնել նրա դիմաց գրված անձնական համարը և ճիշտ լրացնել նրա տարիքային խմբի վանդակը:

                      o Եթե աշակերտի անունը ցուցակներում չկա, ապա նա չունի անձնական համար և նրա աշխատանքը չի կարող ստուգվել: 1-ին փուլի տարբերակները փետրվարի 18-ին՝ ժամը 10:30-ին, կտեղադրվեն olymp.am կայքում: Մինչ այդ աշակերտները պետք է գտնվեն օլիմպիադայի համար հատկացված սենյակներում: Տարբերակները ներբեռնեք կայքից, բազմացրեք մասնակից աշակերտների քանակով և ժամը 11:00-ին պատասխանների ձևաթղթերի բաժանեք աշակերտներին: Սևագրությունը կատարվում է տարբերակների թերթիկների վրա:

                      o Խնդրում ենք ապահովել օլիմպիադայի անցկացման օբյեկտիվությունը: Երկրորդ փուլի արդյունքները կհամեմատվեն առաջին փուլի արդյունքների հետ:

                      o Օլիմպիադայի տևողությունը 120 րոպե է:

                      o Պատասխանների ձևաթղթերը նույն օրը՝ մինչև ժամը 18:00 /մարզկենտրոնների և Երևանի դպրոցները մինչև ժամը 15:00/, պետք է հանձնել մարզային /Երևանում քաղաքապետարանի/ կրթության վարչություն՝ անկախ դպրոցի ենթակայությունից: Կրթության վարչությունը փետրվարի 20-ին` մինչև ժամը 18:00-ը, ձևաթղթերը ներկայացնում են ԿՏԱԿ կամ Կրթության և գիտության նախարարություն` 617 սենյակ:

                      o Տարբերակների պատասխանները կայքում կտեղադրվեն փետրվարի 21-ին, իսկ առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակները՝ փետրվարի 28-ին:

                      Աղբյուր` olymp.am
                      Մանուշակ Ավետիսյան
                      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                      Comment


                      • #13
                        Իսկ վաղվա օլիմպիադան մասնակից աշակերտի դպրոցում է լինելու?

                        Comment


                        • #14
                          Լիանա555-ի խոսքերից Նայել գրառումը
                          Իսկ վաղվա օլիմպիադան մասնակից աշակերտի դպրոցում է լինելու?
                          Լիաննա, վերևի գրառման մեջ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ նշված է, որ

                          o Օլիմպիադան անցկացվում է մասնակից աշակերտի դպրոցում:
                          Մանուշակ Ավետիսյան
                          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                          Comment


                          • #15
                            olymp.am կայքում և ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ պորտալում տեղադրվել են Մաթեմատիկայի օլիմպիադայի

                            ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ (միջին խումբ, 5-9-րդ դաս.)

                            ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ (ավագ խումբ, 10-12-րդ դաս.)։

                            Հարգելի գործընկերներ.

                            Ցուցակների հետագա ճշտման նպատակով խնդրում ենք նկատված վրիպակներն ուղարկել info@olymp.am էլ.հասցեին:
                            Վրիպակները կարող են լինել`
                            • Աշակերտի անունը գրված է այլ դասարանում,
                            • Անունը, ազգանունը գրված է սխալներով,
                            • Բացակա աշակերտի փոխարեն նրա անձնական համարը տրվել է ցուցակից դուրս այլ աշակերտի,
                            • Այլ:
                            Մանուշակ Ավետիսյան
                            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                            Comment

                            Working...
                            X

                            Debug Information