Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Միջոցառումների սցենարներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Սիրուշո «Զարթոնք» երգի ներքո պարի բեմադրում
    1918թ 21-ը մայիսի,սուրբ Էջմիածին,
    Ամենուր սուգ է ու խառնաշփոթ
    Գլխահակ կանգնած վեհափառի մոտ
    Արամն է խոսում.
    -Ողորմած մեր տեր, Շեվքի փաշայի զորքերն անարգել
    Սարդարապատի կայարանն են զավթել։
    Զորքը անզոր է , կորցրել է ոգին,
    Սիլիկյան ասաց , այս օրհասական վտանգի պահին
    Բյուրական տարեք մեր վեհափառին։
    Ասես փուլ եկավ երկինքը վերից,
    Ունքերն ամպերին, շրթունքը դողաց,
    Առաջին անգամ Աստծո տաճարում
    Ծեր վեհափառը դառնորեն գոռաց.
    - Դու հասկանում ես, թե ինչ ես ասում,
    Փախչեմ Բյուրական , վախենամ թուրքերն
    Ու Լուսավորչի աթոռը լքեն։
    - Ների՛ր վեհափառ , պահն է արտառոց,
    Այս մեծ օրհասական թե զորքը հայոց ,
    Չի պաշտպանելու կաթողիկոսին,
    Ուրեմն ես էլ զինվոր կլինեմ
    Ու մայր տաճարում պատվով կմեռնեմ..
    1918թ.-ի գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար,որ կոչվում է հայ ժողովուրդ:
    Ի՞նչ պիտի աներ բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ,որն արնաքամ էր,հյուծված ու անօգնական:Միայն հրաշքը կարող էր փրկել նրան,և նա պատրաստվեց այդ հրաշքին:
    Մայիսյան հերոսամարտերում,որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են և հայ ժողովրդի գոյատևման հզորագույն գրավականը,աչքի ընկան նաև հայ ժողովրդի արի զավակները:
    Փա՛ռք մայիսյան հերոսամարտի մասնակիցներին,որոնց ազգասիրության և հայրենասիրության արդյունքում պահպանվել է այդ հողակտորը: Փառք ու պատիվ մեր զինվորներին:
    20-րդ դարի առաջին մեծ ոճրագործությունից՝ Մեծ Եղեռնից հետո, հայ ժողովուրդը կրկին կանգնեց բնաջնջման եզրին:Թուրքերը երեք ուղղություններով շրջապատել էին Արևելյան Հայաստանը և ձգտում էին տիրանալ այս փոքրիկ հողակտորին:
    Ինչպես Ավարայրի ճակատամարտի ժամանակ՝ 451 թվականի մայիսի 26-ին,այնպես էլ Սարդարապատի հերոսամարտի 1918 թվականի մայիսի 26-ին,հայ ժողովուրդը դարձավ մեկ բռունցք,ուժգին հարվածով թշնամուն դուրս շպրտեց երկրի սահմաններից:
    Ասել է, թե ՝ «Բռունցքը սեղմվելու սահման ունի,որից հետո այն դառնում է քարից ամուր»:
    Հայրենակիցնե´ր, եղբայրնե´ր եւ որդինե´ր, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր թշնամու դեմ գնալու, նրա հրամանատարները գալիս էին Էջմիածին` կաթողիկոսի մոտ` նրա աջը համբուրելու եւ օրհնությունն առնելու:
    Բայց կաթողիկոսն է զինվորագրվել, Սարդարապատը դարձավ մեր միասնական բռունցքի թափը, մեր գոյության գրավականը, հայի Հայրենական պատերազմը:
    Հայը դարերով սիրով է պահել
    Յոթ թանկ սրբություն`
    Գիրքը,Մասիսը,շինարար ոգին,
    Հավատը,լեզուն.
    Սուրբ անուններ են եղել դարերով
    Հայ ընտանիքը,
    Եվ ամենից վեր,ամենից լուսե`
    Մայր հայրենիքը:
    Մայր հայրենիքի պահպանության և գոյի համար Սարդարապատը եղավ բախտորոշ գոյամարտը,հայ ժողովրդի կորիզի կենաց և մահու կռիվը: Երեք տարի առաջ թուրքական բռնակալները կոտորել էին հայ ժողովրդի ամբողջ կեսը, այսօր եկել էին վերջ տալու նրա երկրորդ կեսին: Ասորեստանցիների ու բաբելոնցիների, հեթիթների ու փյունիկեցիների հետ պատմության ասպարեզ իջած,սակայն միայն ինքը փյունիկ մնացած, հին, բայց հավերժ նոր հայ ժողովուրդը միահամուռ կամքով պայքարում էր այս արևի տակ իր տեղն ունենալու իր արդար իրավունքի համար: Նա ոչ թե սովորոկան կռիվ, այլ գոյամարտ էր մղում և քաջության հրաշքներով զարմացնում ու սարսափեցնում թշնամուն:
    Մարդկային պատմության մեջ լինում են պահեր, ճակատագրական պահեր, երբ իրար են գալիս պատմական փորձն ու աննախադեպը, ժողովրդական- մարդկային իմաստությունն ու գերմարդկային խիզախումը, և անօրինակ այս կուտակումներով ստեղծված ահռելի լարումից, ինչպես խավարի մեջ պայթած կայծակի շառափից, լուսավորվում են ժամանակն ու տարածությունը: Այսպիսի պահերին են լուծվում սովորական պայմաններում անլուծելի թվացող հարցերը, մեկեն պարզվում-ընդգծվում է անսկիզբ ու անվախճան ճանապարհը՝ անցյալի, այսօրվա և գալիքի ընդգրկումով:
    Աստեղային ժամեր են կոչվում այսօրինակ ճակատագրական պահերը: Մարդկային պատմության աստեղային ժամերը:
    Հայ Ժողովրդի հազարամյա պատմության աստեղային ժամը Սարդարապատի հերոսամարտն էր, 1918 թ.-ի մայիսյան այն հրեղեն շաբաթը, որը կործանման եզրին հասած ազգի համար դարձավ գոյատևումի ու ազգապահպանության խարիսխ:
    1918 թ, մայիսի 15, թուրքական հրոսակները պատրաստվում էին Արևելյան Հայաստանում կատարել այն ոճրագործությունը, ինչ արեցին 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում:
    Միակամ կերպով ոտքի ելած հայ ժողովուրդը կերտեց 1918 թ մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան՝ զենքով նվաճելով գոյության իր իրավունքը և ապացուցելով, որ 1000-ամյա ոսոխին կարելի է և պետք է ջախջախել:
    Մայիսի 21-ին թուրքական ուժերը գրավեցին Սարդարապատ կայարանն ու գյուղը՝ ընդհուպ մոտենալով Էջմիածին՝ հայոց հոգևոր մայրաքաղաքին:
    Հայեր շտապեցեք հայրենիքը ազատելու: Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության պիտի գործի դնի իր վերջին ճիգը՝ հարվածելու թշնամուն:
    Ես պահանջում է բոլորից Հայրենիքի պաշտպանության համար ներկայանալ ձեր զենքով և փամփուշտներով:
    Երգ Սարդարապատ, երգում է երգչախումբը
    Անմահությունն իրականություն է, շոշափելի, ապացուցելի իրականություն: Եվ եթե մարդկության բացարձակ մեծամանությունն անմահանում է նախորդից ստացած կյանքը հաջորդին փոխանցելով, ապա գոյության հոսքում ասուպի պես փայլատակած փոքրաթիվ անձինք անմահանում են անձնապես՝ ժամանակ ու տարածություն թափանցած մտավոր բռնկումի լույսով:
    Պատմության բոլոր շրջադարձային պահերը բնութագրված են տվյալ ժամանակի ամենապայծառ բռնկումներով՝ դրոշմված գալիք սերունդների գիտակցության մեջ:
    Մեր ժողովրդի պատմության մեջ փայլատակած, անմնացորդ լույսի փոխարկված խոշորագույն ասուպներից մեկը Արամ Մանուկյանն էր:
    Արամը, ինչպես Վարդանը Ավարայրում, ի հայտ բերեց այդ հիշարժան հերոսապատմանը վայել քաջություն:
    Ամեն ժողովուրդ իր պատմության ընթացքում ունեցել է հերոսկան դրվագներ, բայց կան հերոսություններ, որոնք հավասար են հրաշքի:
    Արամը: Ղարաբաղի այդ անզուգական զավակը, որ Բաքվի և Կարսի հեղափոխական հնոցների մեջ թրծվելու հետո՝ վասպուրականը նվաճեց, դարձավ Վանա շրջանի գլխավոր ղեկավար՝ Արամ Փաշան , հետագայում դառնալու Վասպուրականի ապրիլյան հերոսամարտի գլխավոր դեմքը:
    Արամը, որին վիճակված էր վասպուրականից հետո հաղթանակի առաջնորդել նաև Արարատյան աշխարհը, հայոց պատմության ամենաճակատագրական օրեին, երբ դարավոր թշնամին կանգնած էր Էջմիածնի դռներին և կսպառնար իսպառ բնաջնջել նաև հայության արևելյան հատվածը:
    Արամը, որի կազմակերպչական տաղանդն ու ղեկավարի ոգեշնչող և տիրական ներկայությունը Սարդարապատ կերտեցին և այսօրվա Հայատանի հիմքը դրեցին:
    Արամը, Հայաստանի անկախության գլխավոր դիկտատորը, դարբինն ու ոգին:
    Ո՛չ կրավորաբար մտածողին:
    Այո՛, մեծագործությանց ծարավ մշակին մշտաջան:
    Ո՛չ՝ հոգևոր թզուկին, որ հաջողեցնում է բարձրանալ հսկաների ուսերի վրա՝ մի քիչ հեռուն տեսնելու համար:
    Այո՛, նրան, որ գիտե նախատեսել դեպքերի ընթացքը և ցանկալի ուղղություն տալ դրանց:
    Այո՛ նրան, որ լուսավորել գիտե իր ժամանակաշրջանը՝ նոր ուղիներ բանալով ժողովրդի առաջ բանուկ ճամփաներից դուրս:
    Արամը եղավ լուսավորողը, նախատեսողը և մեծ մշակը: Արամ Մանուկյանը Վանի մեջ կորիզը կազմեց Հայաստանի, իսկ Երևանի մեջ՝ կառուցված շենքը հանձնեց իր ժողովրդին: Պատմությունը ճակատագրական երևույթներ ունի և պատմության մեջ անմահ են նրանք, որ այդ ճակատագիրը վարել գիտեն: Արամը այդ անմահներից էր:
    Տեսանյութ Սարդարապատի մասին
    1918թ, մայիսի 22, Մովսես Սիլիկյանի մշակած պլանի համաձայն հայկական զորքերը վճռական հակահարված տալով՝ դուրս շպրտեցին հակառակորդին մինչև Արաքս կայարան: Ռազմաճակատում Ձեռք բերված այս առաջին, բայց և լուրջ հաղթանակը ուներ հսկայական ազդեցություն: Թուրքերը չդիմացան և սկսեցին հետ քաշվել: Ամբողջ Վաղարշապատը թնդում էր ցնծության պոռթկումից:
    ..կարգե դուրս մի բան անելու համար, անհավատալին ու հրաշքը իրականություն դարձնելու համար մարդս պետք է մի քիչ խենթություն ունենա։ Առանց այդ խենթության հերոսություն չկա ու չի կարող լինել։ Առանց այդ խենթության չկա ու չես կարող տեսնել սխրանք, որտեղ էլ փնտրելու լինես՝ հող մշակելի՜ս, արհեստի ու արվեստի ոլորտներու՜մ, գիրք գրելի՜ս։ Այդ խենթության անհրաժեշտ պաշարից զուրկ մարդիկ շա՜տ են կարգապահ։ Կարգապահ լիներ Դանիելբեկ Փիրումյանը, պետք է լռելյայն ընդուներ վերին կարգադողների խոսքը և տեղի տար թշնամուն...
    Ցո՞ւրտ է, ավելի լավ, թույլ է թշնամին՝ հարձակվիր: Անձրևո՞ւմ է, ավելի լավ, թույլ է թշնամին՝ առաջացիր: Բո՞ւք է, մառախուղ, ուրախացիր, որպես գայլը, և առաջ: Իսկ երբ իջավ յոթնիցս օրհնված գիշերը, ցնծա, դու արդեն հաղթել ես: Դու չես կարող չհաղթել, որովհետև կռիվը տարվում է քո նվիրական հողի վրա, քո երկրի սահմաններում, ուր ամեն ինչ քեզ հետ է, ուր ամեն ոք և ամեն ինչ կանչում են «քեզ հետ ենք առաջ»:
    Նարե «Դե տղեք» երգը
    Սարդարապատի հերոսամարտին զուգահեռ, Արագած լեռից արևելք ընկած տարածքում՝ Ապարանի սարահարթում, ընթանում էր Բաշ-Ապարանի հերոսամարտը:
    Մայիսի 22-23-ը բաշապարանյան աշխարհազորը լուծեց իր առաջին կարևորագույն խնդիրը, շահեց թանկագին ժամանակը. Սարդարապատի ռազմաճակատից զորքը տեղափոխվեց այս ռազմաճակատ:
    «Անկանոն խմբեր, ոմանք զինյալ, ոմանք կացին ու սուր իրենց ձեռքին, ոմանք ծեր, ոմանք երիտասարդ, իրարու ետև կմոտենային ու կասեին
    Բարև Դրո ջան, ահա եկանք, հրամայե
    Եվ Դրոն անհրաժեշտ կարգադրությունները կաներ, բոլորին ծառայությունը ի սպաս դնելու հայրենիքի փրկության գործին: Պատմական ճակատագրական օրեր էին, Հին Ավարայրը վերակենդանացած էր: Դարավոր հայությունը հարություն էր առած մարտական կեցվածքով»:
    Երկրաշարժի և փոթորկի մեջ ծնվավ վահագնյան սերունդի մրրկածին Դրոն, նոր ժամանակների Սասունցի Դավիթը: Ապրեց Արարատի ծեր և բարի հայացքի ներքո, Արարատը իրեն եղավ և հայր, և եղբայր: Նրա ստվերի ներքո աճեց իր սիրտը՝ որ բաբախել գիտցավ միայն և հանուն Արարատի ու նրա ժողովրդի:
    Ապրեց ՝ տենչալով և հասկանալով հետևյալը «Արյունով կլինի, գրչով կլինի, պայքարով կլինի, մինչև հայը հավաքվի իր բնի մեջ, հայը հային կառավարի, հայը լինի իր երկրի և ազատության տերը»:
    Բախտորոշիչ մայիսի 28-ից տասնամյակներ անց՝ 2000 թ-իմ մեծ հայրենասեր և զորավար Դրոն իր վերջին հանգրվանը գտավ ապարանյան հերոսական հողում: 1956 թ մարտի 8-ին հեռավոր Բոստոնում վախճանված և այնտեղ հանգչող զորավարի աճյունը տեղափոխվեց Ապարանի Հայոց մեծ եղեռնի և Բաշ Ապարանի հիշատակը հավերժացնող փառահեռ հուշակոթողի ստորոտում: Դա էր մեծ հայի վերջին կտակը, վերջին ցանկությունը՝ ընդմիշտ լինել հանուն Հայաստանի՝ Բաշ-Ապարանի հերոսամարտում ընկած իր զինվորների կողքին:
    Սևակ Ամրոյան «Արժանի» երգը
    Հայրենասիրություն…
    Մարդկային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը, նրանց ուժի և մեծության անսպառ աղբյուրը:
    Այն պատերազմողի բարոյական ամրությունն է, կախարդական զրահը, անվրեպ զենքը:
    Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքը չէ, այլ՝ հրամայողը:
    Այդպիսին «Նավաբեկությունների» ժամանակ բարոյապես չի զինաթափվում, այլ վստահ իր ուժերին՝ ուղղում է մեջքը, վերագրավում իր նախկին դիրքերն ու դրությունը:
    Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք ավելի, քան բոլորը:
    Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ: Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ: Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ,սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն: Մեր բանակը սակավաթիվ էր,սակայն թշնամուն ցույց տվեց,որ միասնականության և հայրենասիրության շնորհիվ անկարելին կարելի դարձնել կարելի է:
    Դա խոստովանել էր հենց թուրք հրամանատարությունը:
    Ղարաքիլիսայի հերոսամարտը ստիպեց թշնամուն հաշվի նստելու հայ ժողովրդի գոյության, նրա ապրելու և զարգանալու իրավունքի, հաշտություն պայմանագրի և Հայաստանի առաջին հանրապետության անքակտելի գոյության հաստատմանը:
    Ու մեր բախտը, որ դրված մազից կախված նժարի ,
    Հոգևարքում էր արդեն, երերում էր ու տնքում,
    Ժպտաց նորից հավատով գալիք պայծառ օրերին,
    Դյուցազնական մեր ոգին մնաց անպարտ, աննկուն:
    Մենք հաղթեցինք չարիքին՝ կանգնած կամքով անսասան
    Սարդարապատը դարձավ նոր Ավարայր հաղթական:
    Սա Հայաստանն է, Հայաստանի առաջին հանրապետությունը,
    մեր մաքառումի լուսամատյանը,
    լուռ խոնարհման ու ըմբոստացումի վերջին ատյանը.
    կենաց տաժանքի ծանրությունն ուսնած,
    աշխարհի ցավից իր ողբը հյուսած աշխարհաթողը,
    մեր ինքներգության, թող որ վարանոտ,
    բայց կենսաթրթիռ ու խանդակարոտ հուշակոթողը,
    Հեռու անցյալում թրթռացող մոմը
    Թող դառնա ջահը
    Նոր երազանքի և մի նոր հույսի
    Գրավականը:
    Երգ Սիլվա Հակոբյանի «Հայ ենք»
    Ինքնապաշտպանություն՝ ահա թե ինչ են թելադրում ժամանակն ու առաջադիմությունը:
    Ինքնապաշտպանություն՝ ահա մեր կրոնը:
    Ինքնապաշտպանություն՝ ահա միակ միջոցը, որ պահովում է ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրա աստվածների գոյատևումը:
    Ժողովուրդները ապրում են իրենց, ստեղծագործում մարդկության համար:
    Ժողովուրդները ստեղծագործելու իրավունք ունեն, հետևաբար և՝ ապրելու իրավունք:
    Ինքնապաշտպանությունը մի ժողովրդի գոյության ներքին ճիգն է: Մինչև հիմա այդ ճիգն արտահայտվեց որպես աղոթք և աղերսանք: Իսկ այժմ միայն արիություն՝ սա պիտի լինի մեր սերունդների ֆիզիկական և բարոյական անկումներից, քանզի աստվածային միակ արժեքն է արիությունը, որով ժողովուրդները կգնեն իրենց անկախությունը և կապահովեն այն:
    Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ, ազատ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։
    Գնա հետ դարձիր
    և խորհուրդը իմ
    Հաղթանակների
    Այսպես դու մեկնիր
    Հող ու հայրենիք
    Թանկ են ամենից
    Բայց և թանկ է շատ
    Մեր ժողովուրդը
    Արդար ու շիտակ
    Գիտուն, հանճարեղ,
    Կորովի ու քաջ:
    Հողն առանց ազգի
    Չի կարող լինել
    Երբեք հայրենիք:
    Հայրենիքն առանց
    Անկախության
    Տարածք է միայն
    Օտար զավթիչի
    Ոտնձգությունից:
    Բավ է լրացավ
    Քո ժամանակը
    Եկել ես անցյալ
    Բայց պիտի գնաս
    Դեպի քո ներկան,
    Որ ապագա է
    Արդեն ինձ համար
    Դու էլ լավ հիշիր,
    Անցյալն է կերտում
    Ազգիս ապագան,
    Ներկան անցյալի և ապագայի՝
    Այդ կախարդական կշեռք-նժարի
    Լծակն է շարժուն,
    Որքան մեծ լինի
    Բեռը անցյալդ,
    Այնքան ապագադ
    Հարուստ կլինի:
    Դե գնանք բարով:
    Դեպի հաղթական ելքը
    Շուշիի:
    Մայիսյան հաղթանակների շղթան դեռ շարունակվում է… 1992 թ. մայիսի 9-ին Արցախի քաջորդիները իրենց սուրբ ավյունի և արյան գնով ազատագրեցին հինավուրց հայոց բերդաքաղաքը, անառիկ Շուշին հաստատելով, թե՝
    Այնտեղ է միայն սխրանքը ծնվում, երբ վերջանում է ամեն մի հնար։
    Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր... իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակէ:
    Քանի դեռ հավերժի հայկական անվանվող երթը շարունակվում է գեղեցիկի ու կատարյալի ձգտման ճանապարհով, ոչ ոք չի կարող խափանել բնականի լուսեղեն ընթացքը։ Յուրաքանչյուր ապրիլի հաջորդելու է մայիսը, իսկ յուրաքանչյուր մայիսի հայ ժողովուրդը տոնելու է իր հիշարժան հաղթանակների օրը՝ ուր էլ որ լինի…
    Հայ եմ մանկական երգ
    Այս խոսքերն ասում են կազմելով Սիսն ու Մասիսը
    Ես հայ եմ, և ահա երդվում եմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ, ապրել, գործել ու մեռնել՝ որպես հայ:
    Զոհապաշտ եմ ես, և ահա երկյուղածորեն ոգեկոչում եմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությանը և պատիվը հավիտենականացնելու համար:
    Ես երջանիկ եմ՝ տեսնելու՝ինչպես է աճում ժողովրդիս զորությունն ու արդարորեն ընդարձակվում Հայաստանը:
    Ես նվիրյալն եմ, ասել է՝թե պարտավոր եմ, կամենում եմ, կարող եմ գերազնցել, և պետք է գերազնացեմ ցեղիս թշնամուն:
    Անձնական կյանքի մշակությամբ՝ սատարում եմ ես միայն ու միայն հայի ոգու հսկայացմանը:
    Իմ ազգի անմեռ կամքին, որ չմեռավ դաժան դարերի հարվածների տակ և չթողեց, որ հայության մեջ Մամիկոնյանների ռազմաշունչ ոգին մեռնի, հայն ասում է վճռաբար՝ այո և ամեն, և ի զեն:
    Պարում է մեծերի խումբը Հայաստան պարը

    Comment


    • #17
      Բարև ձեզ: Հարգելի դասղեկներ խնդրում եմ տեղադրել ՙՙՎերջին զանգիՙՙ սցենարներ:

      Comment

      Working...
      X

      Debug Information